2021
Պաշտպանված եղեք լրատվամիջոցներից
Մարտ 2021 թ.


Պաշտպանված եղեք լրատվամիջոցներից

Նկար
girl smiling and pointing up

Հարցեր ճիշտ ընտրության մասին

Ինչպե՞ս եք իմանում, թե որ նյութերն են ճիշտ՝ դիտելու, կարդալու և լսելու համար: Ահա մի քանի հարց, որոնք կօգնեն ձեզ ընտրել ճիշտ լրատվամիջոցը:

  • Արդյո՞ք այն օգնում է ինձ զգալ Սուրբ Հոգին։

  • Արդյո՞ք այն օգնում է ինձ հետևել Հիսուսին:

  • Ինչպե՞ս կզգայի, եթե Փրկիչն այստեղ լիներ ինձ հետ:

Նկար
boy looking at phone

«Անջատել և հեռանալ» ծրագիրը

Ի՞նչ եք անում, երբ հանդիպում եք ոչ ճիշտ լրատվամիջոցի։ Ծրագիր կազմեք, որպեսզի իմանաք՝ ինչպես վարվել:

  1. Անջատեք հեռախոսը, համակարգիչը, պլանշետը կամ հեռուստացույցը։

  2. Ծնողին կամ վստահելի որևէ մարդու ասեք, թե ինչ եք տեսել և օգնություն խնդրեք: Նրանք կարող են պատասխանել ձեր հարցերին և օգնել ձեզ:

  3. Որևէ լավ գործով զբաղվեք: Կարող եք երգել Երեխաների միության մի երգ, ինչ-որ բան կարդալ ձեր եղբոր կամ քրոջ համար:

Նկար
laptop showing video chat

Կենտրոնացեք լավ մտքերի վրա

Տեխնոլոգիան կարող է օգնել ձեզ շատ բարի գործեր կատարել: Ի՞նչ բարի գործեր է օգնել ձեզ կատարել տեխնոլոգիան:

Ահա որոշ գաղափարներ.

  • Տեսազրույց ունեցեք ընտանիքի հետ:

  • Կատարեք ընտանեկան պատմության աշխատանք:

  • Որևէ նոր բան սովորեք:

  • Դիտեք կամ լսեք որևէ նոր բան, որը ձեզ կուրախացնի:

  • Այցելեք Ընկեր ամսագրի կայք:

Նկար
Product Shot from March 2021 Friend Magazine

Նկարները` Ջենիֆեր Նալչիգարի