2018 թվականի հոգևոր հավաքներ
Ձեր անսահման արժեքը և Աստծո անսահման սերը


Ձեր անսահման արժեքը և Աստծո անսահման սերը

Երեկո Երեց Պատրիկ Քիրոնի հետ

Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար • 6 մայիսի, 2018 • Բրիգամ Յանգ Համալսարան․ Այդահո կենտրոն

Շնորհակալություն երգչախմբին մեր Արարիչին փառաբանող այդ գեղեցիկ օրհներգի համար։

Լիարժեք ուրախություն եմ ապրում և ես ինձ արտոնված եմ զգումլինել ձեզ հետ այս երեկո: Եկեղեցու չափահաս երիտասարդներիհետ լինելու ցանկացած հնարավորություն բավականություն է պատճառում մեզ։ Մենք պարզապես սիրո՛ւմ ենք ձեզ: Որքան հուզումնալից է ձեզ հետ միասին դառնալ մասնակիցներըեռանդուն մի ժամանակաշրջանի, երբ շարունակվում է Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնումը։

Երիտասարդ, թե ծեր՝ մեզ բոլորիս էլ դուր է գալիս լավ հեքիաթը, հատկապես, եթե դա սիրո պատմություն է։ Պետք է ասեմ, որ մեր սիրո պատմությունը գեղեցիկ և միանգամայն անսպասելի հեքիաթ էր։ Ես մեծացել եմ Կալիֆորնիայում, իմ ամուսինը՝ Անգլիայում և Սաուդյան Արաբիայում։ Ես ծնված օրվանից մեծացել եմ Եկեղեցում, իմ ամուսինը Եկեղեցու նորադարձ է դարձել 20 տարեկանից հետո։ Լինելով երկու տարբեր աշխարհամասերից՝ մենք հանդիպեցինք Լոնդոն գեղեցիկ քաղաքում։ Երկու տարի էր, ինչ նա Եկեղեցու անդամ էր, և հաճախում էր երիտասարդ ամուրիների մի ծուխ Լոնդոնում, երբ ես ժամանեցի այնտեղ՝ վեց ամիս ուսումնասիրելու արվեստի պատմություն և անգլիական գրականություն։ Ես երբեք չէի նախատեսել կամ ակնկալել, որ իմ ողջ էությամբ կսիրահարվեի մեկին, մինչ սովորում էի Միացյալ Թագավորությունում, սակայն կյանքը կարող է ունենալշատ անկանխատեսելի և հրաշալի շրջադարձներ, և ես ընդմիշտ երախտապարտ եմ, որ Տերն առաջնորդեց մեզ հանդիպել միմյանց։

Ես շատ ուրախ եմ, որ Տերն առաջնորդեց մեզ հանդիպել միմյանց։ Մենք ամուսնացանք Օկլանդ Կալիֆորնիա Տաճարում, և ես անմիջապես վերադարձա Անգլիա, որտեղ մենք ապրեցինք հաջորդ 19 տարիները, մինչև ամուսինս կանչվեց որպես Բարձրագույն Իշխանավոր 2010թ․-ին։

Աստված մեզ օրհնեց չորս երեխաներով։ Մենք կորցրինք մեր առաջին զավակին՝ մեր որդուն, սրտի վիրահատության արդյունքում, երբ նա 19 օրեկան էր։ Նրա սրտի արատը բացահայտվեց իմ հղիության ընթացքում, և մեր աննկուն պայքարը հանուն նրա կարճատև կյանքի, սովորեցրեց մեզ հրաշքների ու Աստծո կամքի մասին և մանրամասն, անձնական գիտելիքներ տվեց Հիսուս Քրիստոսի Քավության իրողության վերաբերյալ։

Մեր անուշիկ որդուն հետևեցին մեր երեք թանկագին դուստրերը, որոնց մենք շատ ենք սիրում, հարգում և սովորում ենք նրանցից ամեն օր։ Նրանք մեր գանձերն են։ Իրենց պատանեկության տարիներին նրանք անսովոր հավատով հոժարակամ տեղափոխվել են Անգլիայի իրենց տանից Յուտա, Գերմանիա և այժմ կրկին վերադարձել են Յուտա, երբ նրանց հորը հանձնարարվել է ծառայել Եկեղեցու մի շարք պաշտոններում։

Ձեր անսահման արժեքը և Աստծո անսահման սերը

Կա՞նբաներ, որոնք դուք բացարձակապես չեք սիրել մանուկ հասակում, բայց դուք սիրում եք դրանք հիմա՝ որպես չափահաս։ Ի՞նչ կասեք ցերեկը մի փոքր ննջելու մասին։ Համոզված եմ, որ ձեր մանկության տարիներին երբեք չեք ցանկացել անել դա։ Ես նույնպես։ Սակայն այժմ մի փոքր ավելի երկար քնելու հնարավորությունը երազանք է։ Ես սիրում եմ ցերեկը ննջել։ Ի՞նչ կասեք բրոկոլիի կամ որևէ այլ ուտելիքի մասին, որը դուք պարզապես չեք սիրել մանուկ հասակում։ Դուք սիրո՞ւմ եք այն այժմ:

Անկախ այն բանից, թե ինչ զգացողություններ ունեք կեսօրին ննջելու կամ բրոկոլիի հետ կապված, կան բաներ, որոնք դուք չեք սիրել մանուկ հասակում, և կան բազում բաներ, որոնք շարունակում եք չսիրել չափահաս տարիքում։ Մենք երբեք չենք սիրել ընկնել և վնասել մեր ծնկները։ Մենք երբեք չենք սիրել, երբ ձախողվել է սպորտային թիմում ընտրվելու մեր հնարավորությունը։ Մենք երբեք չենք սիրել, երբ մեզ ծաղրել են, անտեսել կամ դիտավորյալ ցավ պատճառել։ Եվ մենք հիմա էլ չենք սիրում այդ ամենը։

Հիշում եմ, որ տարրական դասարաններում շատ լավ էի սովորում, սակայն պարի խմբում և սպորտում ես հաջողությունների չեմ հասել։ Ես կարողանում էի պարային պտույտներ կատարել, սակայն գերազանց արդյունք չունեի․ չէի կարողանում կրակել, նետել, հարվածել, բռնել կամ լայն շրջադարձ կատարել։Որոշ երեխաներ ինձ վիրավորական անուններ էին տալիս և ծաղրում իմ բարակ թևերը։ Ես իսկապես ունեի բարակ ձեռքեր, սակայն դա ցավ էր պատճառում։ Ես հստակ հիշում եմ, որ երբ մենքընտրում էինք մեր սեփական թիմերը ուսումնական որևէ մրցման համար, հասակակիցներիս կողմից առաջին ընտրվողներից էի լինում։ Սակայն երբ մենքընտրում էինք թիմեր սպորտային մրցումների համար, ինձ միշտ ամենավերջում էին ընտրում։ Դա սարսափելի զգացողություն էր։

Այժմ, ինչո՞ւ եմ ես կիսվում այս ամենով ձեզ հետ՝ այդ իրողություններից տասնամյակներ անց։ Քանի որ, ինչպես տեսնում եք,նման բաները մեծ ազդեցություն են թողնում մեր վրա։ Մենք հիշում ենք մեր հասակակիցների կողմից, իսկ երբեմն, ցավոք, մեր իսկ ընտանիքի անդամների կողմից մերժված կամ անցանկալի կամ հավանության չարժանացած լինելու զգացողությունները։ Եվ դա չի փոխվում պարզապես այն բանի շնորհիվ, որ մենք մեծացել ենք և դարձել չափահասներ։ Գուցե դուք ունեցել եք այդ զգացողությունները հենց երեկ։ Հասակակիցները, ծնողները, քույրերն ու եղբայրները, ամուսինները, ուսուցիչները, գործընկերները, ընկերները՝ նրանք բոլորն էլ կարող են ասել կամ անել բաներ, որոնք մեծ ցավ են պատճառում։ Հաճախ դա ոչ միտումնավոր է արվում։ Սակայն երբեմն դա կարող է լինել միտումնավոր։ Եվ երբեմն մենք հակադարձում ենք։

Մեր հուզական և հոգևոր բարօրության համար ողջ կյանքի ընթացքում շատ կարևոր է սովորել գտնել, զգալ և հասկանալ մեր անհատական արժեքը, անկախ այն բանից, թե ինչ են ուրիշները մտածում կամ ասում մեր մասին: Երբ մենք թույլ ենք տալիս, որ մեր մասին ուրիշների խոսքերը, արարքները կամ կարծիքները մեզթելադրեն, թե ինչպես վերաբերվենք ինքներս մեզ , մենք դառնում ենք դյուրաբեկ զոհեր, չիմանալով, թե երբ է որևէ մեկի հավանությունը մեր հանդեպ փոխվելու արհամարհանքի։

Նմանապես, եթե մենք մեր արժեքը հիմնավորում ենք միայն ըստ մեր նվաճումների, մեր հաջող գործունեության կամ մեր տեսանելի պարգևների, մենք կանգնում ենք լիարժեք ձախողման և հիասթափության առջև, երբ այլևս չենք զբաղեցնում առաջին հորիզոնականները։

Դուք գիտեք սա, սակայն ձեզանից ոմանք, ովքեր խնդիրներ ունեն դրա հետ կապված, պետք է լսեն դա հաճախ և կրկին համոզվեն, որ ունեն անսահման արժեք, որը բացարձակապես կապ չունի իրենց ձեռքբերումների հետ, այլ անխզելիորեն կապված է Աստծո հետ իրենց հարաբերությունների հետ։ Ի՞նչ է նշանակումանսահման։ Անսահմանափակ, առանց վերջի։ Ձեզանից յուրաքանչյուրն ունի անսահմանափակ, անսահման, անվերջ արժեք։ Ո՞ւմ համար։ Այն մարդու համար, ով բակում վիրավորո՞ւմ է ձեզ։ Ո՛չ: Դուք անսահման, անվերջ արժեք եք ձեր Երկնային Հոր համար, Մեկի, ով բոլորից լավգիտի ձեզ, անկախ այն բանից, թե ինչ է մտածում կամ ասում ձեր մասին որևէ այլ անձ։ Պարզապես թույլ տվեք, որ այդ ճշմարտության գեղեցկությունը և դրանից բխող հանգստությունը մի պահ տեղ գտնի ձեր հոգում։ Դուք «[Նրա] աչքին պատուական երեւեցաք»։1

Երբ որևէ մեկը ձեզ ցավ է պատճառում կամ դուք ձախողվում եք որևէ բնագավառում, եկեք այնտեղ, որտեղ ձեզ երբեք չեն մերժի և չեն ծաղրի։ Ձեր Երկնային Հայրը սիրում է ձեզ՝ ով էլ դուք լինեք, ինչ խնդիրներ էլ ունենաք։ Դուք բավականաչափ ջանքեր եք գործադրում։ Դուք բավականաչափ ջանքեր եք գործադրում։ Նա սիրում է ձեզ հենց այնպիսին, ինչպիսին դուք կաք, հենց այստեղ, հենց հիմա, ձեր բոլոր գեղեցիկ բարդույթներով հանդերձ։Սակայն Նա նաև բավականաչափ սիրում է ձեզ, որ թույլ չտա ձեզ մնալ այնպիսին, ինչպիսին եք այս պահին։ Նա շա՜տ ավելի մեծ ծրագրեր ունի ձեզ համար։ Դուք «Աստուծոյ ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ» եք,2, ուստի, դուք պետք է շարունակեք սովորել պահել պատվիրանները, սխալներ գործել, աճել, պայքարել և փոխվել, մինչև հասնեք ձեր աստվածային ներուժին, վերագտնեք ձեզ, մաքրագործվեք և հավերժության մեջ մի օր կտարելագործվեք Քրիստոսի շնորհով։3

Եթե մենք նախագծեինք մեր սեփականկյանքը, հավանաբար կծրագրեինք մեզ համար երջանիկ, հաջողակ և նմանատիպ բնույթի կյանք, գուցե չնչին դժվարություններով, որոնք հնարավոր կլինեին հաղթահարել առանց մեծ ջանքերի։ Ո՞վ է ուզում ձախողում, դժվարություն ունենալ կամ որևէ տեսակի կորուստ ու տառապանք կրել։ Ո՞վ է ուզում դժվար գործեր կատարել։ Եթե մենք ապրեինք մեր ուզած կյանքով, մենք կընդունվեինք մեր նախընտրած լավագույն համալսարանը, ձեռք կբերեինք մեր երազած աշխատանքը և կամուսնանային մի կատարյալ էակի հետ, ում հետ երբեք վիճաբանություն չէինք ունենա։ Մենք երբեք դժվարությունների չէինք հանդիպի եկեղեցու կոչումներում, մեր բոլոր սիրելիները ողջ կյանքում սրտով ու հոգով դարձի եկած կմնային Հիսուս Քրիստոսի ավետարանում և յուրաքանչյուր ոք, ում հետ կկիսվեինք ավետարանով, կմկրտվեին մեկ շաբաթվա ընթացքում։ Մեր մայրերը ուռուցք չէին ունենա, մեր հայրերը չէին հեռանա և մեր քույրերն ու եղբայրները չէին մահանա երիտասարդ հասակում ողբերգական պատահարների հետևանքով։ Մենք չէինք կորցնի երեխաներ սրտի վիրահատությունից, և մերբեք ստիպված չէինք լինի սպասել Տիրոջ ժամանակին։ Դուք հասկանում եք՝ ինչի մասին եմ ես խոսում։ Սակայն մենք նաև չէինք զարգացնի բավականաչափ համբերություն, կարեկցանք, հեզություն, երկայնամտություն, սիրառատ բարություն, դիմացկունություն, կարգուկանոն, անեսասիրությունկամ հավատ, հույս և գթություն։ Մենք կվերադառնայինք մեր Երկնային Հոր մոտ գրեթե նույն վիճակում, որում գտնվում էինք, երբ հեռացանք Նրա ներկայությունից, քանի որ մենք չէինք ունենա որևէ փորձառություն, որը կպահանջեր փոփոխություն կամ աճ կամ Աստծուն լիարժեք ապավինելու մեր կարիքը։

Բայց մենք չենք ապրում մեր իսկ նախագծած հեշտ կյանքով։ Մենք ապրում ենք այն կյանքը, որն Աստված ծրագրել է մեր առավելագույն երջանկության և զարգացման համար։ Ուստի, համոզված եղեք, որ Աստծո անսահման և քնքուշ սերը կհրավիրի ձեզ փոփոխություններ կատարել ձեր կյանքում այն փորձառությունների միջոցով, որոնց կհանդիպեք ձեր ճանապարհին՝ թե՛ դառը, և թե՛ քաղցր։ Սակայն Նա միշտ կհրավիրի փոփոխություն կատարել սիրով, խրախուսանքով և հաստատուն ձևով։ Մի՛ լսեք ձեր մտքում տեղ գտած ձայներին․ գուցե դրանք այնտեղ են մնացել ձեր մանկությունից, որոնք ասում են, որ դուք չեք կարող փոխվել, որ դուք բավականաչափ լավը չեք ևկրկին կսայթաքեք։ Լսեք միայն Սուրբ Հոգու շշունջները և«Աստծո հաճելի խոսքը, … որն ամոքում է վիրավոր հոգին»4, որոնք հաստատում են ձեր անսահման արժեքը և Աստծո սիրալիր հավաստիացումը, որ դուք կարող եք անել դա։

Երբեք մի հուսահատվեք, երբ ուժասպառ եք լինում և այնպիսի զգացողություն ունենում, որ չեք կարող որևէ լավ բան ակնկալել արդար ապրելու ձեր բոլոր ջանքերի արդյունքում։ Փոխզիջումների մի գնացեք, երբ խոսքը վերաբերում է ձեր երազանքներին և նպատակներին։ Ավելի մեծ հավատք ունեցեք առ այն, որ միշտ արժե սպասել, որ ձեր կյանքում գա Տիրոջ ժամանակը։

Եվ երբ ձեր կյանքում պատահում են սարսափելի, ցավալի, ողբերգական իրադարձություններ, և դուք իսկապես չգիտեք, թե ինչպես գոյատևել ձեր իսկ Գեթսեմանի ճանապարհին, հիշեք, որ Քրիստոսը՝ Միակ Օծյալը, արդեն իսկ տարել է ձեր ցավերն ու վշտերը։5 Նրան քարկոծեցին ձեր անօրինությունների համար,և Նրա վերքերով դուք բժշկվեցիք։6 Նա խորությամբ ընբռնում է և անձամբ տեղյակ է ցավերին, որոնք դուք տանում եք: Նա Հոր Առաջնեկն է և Նա է առաջինը տարել ձեր բոլոր տառապանքները՝մտավոր, ֆիզիկական, հուզական կամ հոգևոր։ Երբեք կասկածի տակ մի առեք հույսի և բժշկման Նրա խոստումները։ Դուք ստեղծվել եք ուրախ, լիառատ կյանքի համար։ Ձեր արժեքը, ինչպես նաև Աստծո սերը ձեր հանդեպ,անսահման է։

Եզրակացություն

Ես ուրախ եմ, որ դուք կարող եք լսել իմ ամուսնուն։ Ուզում եմ հասկանաք, անկախ ձեր տարիքից ու կյանքի փուլից, անկախ այն բանից, երբ եք դուք ժամադրվել և ամուսնացել, որ այս մարդը, ում ես շատ եմ սիրում, ամուսնության 27 տարիների ընթացքում միշտ բարյացակամ է եղել իմ հանդեպ։ Նա երբեք, նույնիսկ մի անգամ թույլ չի տվել, որ ես ինձ նսեմացած կամ չսիրված զգամ, և նա երբեք չի արել այնպիսի կատակ, որը կվիրավորեր ինձ։Հուսով եմ՝ դաս կքաղեք դրանից։

Ես ցանկանում եմ արտահայտել իմ կենդանի հավատն առ Կենդանի Քրիստոսը, ով իսկապես հանդիսանում է «լույսը, կյանքը և հույսն աշխարհի։ Նրա ուղին այն արահետն է, որը տանում է դեպի երջանկություն այս կյանքում և հավերժական կյանք գալիք աշխարհում»։7 Սա Նրա եկեղեցին է՝ առաջնորդված Նրա մարգարեների կողմից։

Հիսուս Քրիստոսի սրբազան, փրկող անունով, ամեն: