Համաշխարհային հոգևոր հավաքներ
Փրկելով ձեր կյանքը


Փրկելով ձեր կյանքը

ԵԿՀ հոգևոր հավաք երիտասարդ ամուրիների համար • 2014թ. սեպտեմբերի14• Բրիգամ Յանգի Համալսարան

Երբ Հիսուսն ու Իր աշակերտները միասին Կեսարիայում էին, Նա նրանց հետևյալ հարցը տվեց, «Իսկ դուք իմ մասին ի՞նչ եք ասում, ո՞վ եմ ես» 1 Պետրոսը ակնածալից ճարտասանությամբ և զորությամբ պատասխանեց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծո որդին»։2 Այդ բառերը ես հուզմունքով կարդացի և արտասանեցի։ Այս սուրբ պահից կարճ ժամանակ անց Հիսուսն առաքյալների հետ խոսեց Իր վերահաս մահվան և հարության վերաբերյալ և Պետրոսը հակասեց Նրան։ Պետրոսը դրանով վաստակեց մի դաղող նկատողություն, որ նա ուղու վրա չէ կամ «միտք չի անում» Աստծո բաները «այլ մարդկանց բաները»։3 Այնուհետև Հիսուսը «դրանից հետո, ավելի մեծ սեր ցույց տալով նրա հանդեպ, ում [Նա] հանդիմանել [էր]»,4 սիրով ցուցումներ տվեց Պետրոսին և նրա Եղբայրներին այն մասին, թե ինչպես վեր առնեն խաչը և կորցնեն իրենց կյանքը՝ լիառատ և հավերժական կյանքը գտնելու համար՝ ինքը հանդիսանալով կատարյալ մի օրինակ։ Եկեք այս իրադարձության պատկերումը դիտենք Եկեղեցու կողմից թողարկված Աստվածանչյան տեսահոլովակներից մեկի միջոցով.

Հիսուս. Պետք է Մարդի Որդին շատ չարչարվի և անարգվի ծերերիցը և քահանայապետներիցը և դպիրներիցը և սպանվի և երրորդ օրումը հարություն առնի։

Պետրոս. Քավ լիցի քեզ, Տե՛ր, այդ չլինի քեզ։

Հիսուս.Յետս գնայ սատանայ, դու գայթակղություն ես ինձ. Որովհետև դու միտք չես անում Աստուծոյ՝ այլ մարդկանց բաները։ Եթէ մեկը կամենում է իմ ետևից գալ, թող իր անձն ուրանայ և իր խաչն առնէ, և իմ ետևից գայ։ Որովհետև ով որ իր անձը ուզէ ապրեցնել, կկորցնե նորան, և ով որ իր անձը կորցնե ինձ համար կգտնե նորան։ Որովհետև ի՞նչ օգուտ ունի մարդ, որ բոլոր աշխարքն ստանայ և իր անձը կորցնէ։ Կամ ի՞նչ գին կտայ մարդ իր անձը փրկելու համար։ Որովհետև մարդի Որդին գալու է իր Հօր փառքովն իր հրեշտակների հետ. Եվ այն ժամանակ ամեն մէկին կհատուցանէ նորա գործերի համեմատ։5

Ցանկանում եմ ձեզ հետ խոսել Տիրոջ պարադոքսալ թվացող հայտարարության մասին, որ «Ով որ իրան անձը գտնում է՝ կկորցնե նորան. Եվ ով որ իր անձն ինձ համար կորցրեց՝ նա կգտնե նորան»։6 Այն ուսուցանում է զորեղ, հեռահաս վարդապետություն, որը մենք պետք է հասկանանք և կիրառենք։

Մի փիլիսոփայության պրոֆեսոր առաջարկել է հետևյալ միտքը. «Ինչպես որ երկինքը բարձր է երկնքից, Աստծո գործը ձեր կյանքում ավելի մեծ է, քան կյանքի ձեր ասելիքը։ Նրա կյանքն ավելի մեծ է, քան ձեր ծրագրերը, նպատակներն ու վախը։ Ձեր կյանքը փրկելու համար, դուք պետք է վայր դնեք ձեր պատմությունները և րոպե առ րոպե, օր-օրի ձեր կյանքը վերադարձնեք նրան»։7

Որքան շատ եմ մտածում դրա մասին, այնքան ավելի եմ զարմանում, թե որքան հետևողականորեն էր Հիսուսր Իր կյանքը տալիս Հորը, ինչ կատարյալ ձևով Նա կորցրեց Իր կյանքը Հոր կամքի մեջ՝ թե կենդանի, թե մահացած ժամանակ։ Սա հենց հակառակն է Սատանայի վերաբերմունքի և մոտեցման, որը լայնորեն ընդունված է այսօրվա ինքնա-կենտրոնացած աշխարհում։ Նախաերկրային խորհուրդների ժամանակ ցանկանալով լրացնել Փրկչի դերը Հոր աստվածային ծրագրում, Հիսուսն ասաց. «Հայր, քո կամքը կատարվի, և փառքը քոնը լինի հավիտյան»:8 Մյուս կողմից Լյուցիֆերը հայտարարեց. «Ահա, ես այստեղ եմ, ի՛նձ ուղարկիր, ես կլինեմ քո որդին և ես կփրկագնեմ ողջ մարդկությանը, այնպես որ մեկ հոգի չի կորչի, և անկասկած ես դա կանեմ. ուստի, տուր ինձ քո պատիվը»։ 9

Իրեն հետևելու Քրիստոսի պատվիրանը՝ պատվիրան է կրկին անգամ մերժելու Սատանայական մոդելը և կորցնել մեր կյանքը հօգուտ իրական կյանքի, վավեր կյանքի, սելեստիալ թագավորություն թույլատրող կյանքի, որը Աստված նախատեսում է մեզանից յուրաքանչյուրի համար։ Այդ կյանքը կօրհնի մեզ հետ առնչություն ունեցող յուրաքանչյուրի կյանքը և մեզ կդարձնի սրբեր։ Մեր ներկայիս, սահմանափակ տեսլականով դա կյանք է, որը հասկացողությունից վեր է։ Իսկապես «Ինչ որ աչք չտեսավ և ականջ չլսեց և մարդի սիրտ չընկավ, այն պատրաստեց Աստված իրան սիրողների համար»։10

Ես կցանկանայի, որ ավելի շատ զրույցներ լինեին Հիսուսի և Իր աշակերտների միջև։ Դա օգտակար կլիներ ավելի բան իմանալու համար, թե գործնականում ինչ է նշանակում կորցնել մեկի կյանքը Իր և ավետարանի օգտի համար և հետևաբար գտնել այն։ Բայց երբ ես խորհեցի դրա շուրջ ես հասկացա, որ Փրկչի նախկինում և հետագայում արված մեկնաբանությունները, արժեքավոր ուղեցույց են հանդիսանում։ Եկեք քննարկենք այս երեք բովանդակային մեկնաբանությունները։

Թող իր անձն ուրանա և ամեն օր իր խաչն առնե։

Առաջինը Տիրոջ խոսքերն են, ասված անմիջապես հետևյալ խոսքերից առաջ. «Ով որ իր անձը գտնում է՝ կկորցնե այն»։11 Ինչպես գրված է յուրաքանչյուր կանոնական ավետարաններում, Հիսուսն ասաց, «Եթե մեկը կամենում է իմ ետևից գալ, թող իր անձն ուրանայ և իր խաչն առնե և իմ ետևից գայ»։12 Ղուկասն ավելացնում է ամեն օր— «թող նա … ամեն օր իր խաչն առնե»։13 Ջոզեֆ Սմիթի Մատթեոսի թարգմանության մեջ այս նախադասությունը ընդլայնվում է Տիրոջ մեկնաբանությամբ, թե ինչ է նշանակում վերցնել ինչ-որ խաչը. «Եվ այժմ մարդու համար իր խաչը վերցնելն ամեն անաստվածությունը և ամեն աշխարհիկ տենչ մերժելն է և իմ պատվիրանները պահելը»։ 14

Դա համահունչ է Հակոբոսի հայտարարությանը. «Սուրբ և անարատ կրոնասիրությունն Աստուծոյ և Հոր առաջին սա է, որբերին և այրիներին այցելել նորանց նեղության մեջ, և իր անձն աշխարհքից անարատ պահել»։15 Դա ամենօրյա կյանքն է հեռու ամեն անմաքուր բանից, հաստատուն կերպով պահելով երկու մեծ պատվիրանները՝ սիրել Աստծուն և ընկերոջը, որի վրա հիմնված են մյուս բոլոր պատվիրանները։16 Այսպիսով այն մեկ բանը, որի համար մենք պետք է կորցնենք մեր կյանքը ավելի մեծ կյանքի համար, որը Տերը նախատեսում է մեզ համար, դա Նրա խաչը օր-օրի տանելն է։

Ով որ ինձ դավանէ, ես ել նորան կդավանեմ իմ Հօր առաջին։

Երկրորդ հայտարարությունը վկայում է, որ հանուն Նրա և ավետարանի կորցնելով մեր կյանքը մենք կգտնենք այն, որը պահանջում է պատրաստակամություն դարձնելու մեր աշակերտ լինելը բաց և հրապարակային. «Որովհետև ով որ ինձ և իմ խոսքերը ամօթ համարէ այս շնացող և մեղավոր ազգի մեջ, մարդի Որդին էլ նորան ամօթ կհամարէ երբոր գայ Հօր փառքովը և սուրբ հրեշտակներովը»։17

Մատթեոսում մենք կարդում ենք նմանատիպ հայտարարություն.

«Արդ՝ ամեն ով որ ինձ մարդկանց առաջին դավանէ, ես ել նորան կդավանեմ իմ Հօր առաջին որ երկնքումն է։

Եվ ով որ ինձ ուրանայ մարդկանց առաջին, ես էլ կուրանամ նորան իմ Հօր առաջին որ երկնքումն է»։18

Մեկ ակնհայտ և բավականին սթափեցնող միտք Քրիստոսին դավանելու միջոցով կյանքը կորցնելու վերաբերյալ, դա այն բառացիորեն, ֆիզիկապես կորցնելն է՝ պահպանելով և պաշտպանելով Նրա հանդեպ հավատը։ Մենք այդ չափազանց մեծ պահանջի մասին սովոր ենք մտածել որպես պատմության մեջ կիրառություն, երբ մենք կարդում ենք անցյալի նահատակների, այդ թվում՝ հնագույն առաքյալներից մեծամասնության վերաբերյալ։ Այժմ մենք, այնուամենայնիվ, տեսնում ենք, որ այն ինչ պատմական էր այժմ տեղափոխվում է դեպի ներկա։ Իրաքի և Սիրիայի նորությունները պատմում են հարյուրավոր Քրիստոնեաների և այլ փոքրամասնությունների մասին, ովքեր տարհանվել են իրենց տներից կամ սպանվել իսլամական ծայրահեղականների կողմից վերջին մի քանի ամիսներում։ Ահաբեկիչները պահանջում են, որ այս քրիստոնեաները ընդունեն իրենց մտացածին իսլամը կամ լքեն իրենց գյուղերը, կամ՝ մեռնեն։ Քրիստոնեաները չեն մերժի Նրան, այնպես որ շատերը փախել են կամ սպանվել։19 Անշուշտ, այդ հոգիները կլինեն նրանց թվում, ում համար Փրկիչը չի ամաչի դավանել Իր Հոր առաջ գալիք օրը։ Մենք չգիտենք, թե ապագայում ինչ է սպասվում, սակայն եթե մեզանից որևէ մեկը առերեսվի ստանալու վնասվածք կամ բառացիորեն կորցնելու իր կյանքը Տիրոջ պատճառով, ես վստահ եմ, որ մենք ցույց կտանք նույն խիզախությունն ու հավատարմությունը։

Ավելի տարածված (և երբեմն ավելի դժվար) Փրկչի ուսմունքի կիրառություն է, այնուամենայնիվ, հանդիսանում այն, թե ինչպես ենք մենք ապրում օր-օրի։ Այն վերաբերվում է մեր խոսքին, մեր սահմանած օրինակին։ Մեր կյանքը պետք է դավանանք լինի Քրիստոսին և մեր խոսքերի հետ միասին վկայի Նրա հանդեպ մեր հավատքի և նվիրվածության վերաբերյալ։ Եվ այդ վկայությունն անհրաժեշտ է վճռականորեն պաշտպանել ի դեմս ծաղրանքի, խտրականության կամ զրպարտության նրանցից, ովքեր դեմ են Նրան «այս շնացող և մեղավոր ազգի մեջ»։20

Մեկ այլ առիթով Տերն այս ուշագրավ հայտարարությունն է ավելացրել՝ Նրա հանդեպ մեր նվիրվածության վերաբերյալ.

«Մի կարծէք թե ես եկայ երկրիս վերայ խաղաղություն գցելու. Չեկայ խաղաղություն գցելու, այլ սուր։

Որովհետև եկայ բաժանելու մարդն իր հօր դեմ, եվ աղջիկն՝ իր մօր դեմ, եվ հարսն՝ իր սկեսրի դեմ։

Եվ մարդի թշնամիններն իր ընտանիքը կլինեն։

Ով որ հօրը կամ մօրը ինձանից ավելի է սիրում, նա ինձ արժանի չէ. Եվ ով որ որդին կամ աղջիկն ինձանից ավելի է սիրում, նա ինձ արժանի չէ։

Եվ ով որ չէ առնում իր խաչն և իմ ետևից գալիս, նա ինձ արժանի չէ»։21

Ասելով, որ նա չեկավ խաղաղություն գցելու, այլ սուր, առաջին հայացքից հակասում է սուրբ գրություններին, որտեղ Քրիստոսին վերագրվում է «Խաղաղության Իշխան»22 և Նրա ծննդյան ժամանակ արված հայտարարությունը՝ «Փառք Աստուծոյ բարձունքումը, եվ երկրի վերայ՝ խաղաղություն, եվ մարդկանց մէջ հաճութիուն»23 և այլ հայտնի հղումներ, ինչպիսիք են, «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ»։ 24 «Ճշմարիտ է, որ Քրիստոսը եկավ խաղաղություն բերելու՝ խաղաղություն հավատացյալի և Աստծո միջև, և խաղաղություն մարդկանց միջև։ Սակայն, Քրիստոսի գալստյան անխուսափելի արդյունքը հակամարտությունն է՝ Քրիստոսի և հակաքրիստոսի միջև, լույսի և խավարի միջև, Քրիստոսի զավակների և դևի զավակների միջև։ Այս հակամարտությունը կարող է ծագել նույնիսկ միևնույն ընտանիքի անդամների միջև»։ 25

Ես վստահ եմ, որ այս երեկո ներկա գտնվող մեր համաշխարային լսարանից ձեզանից շատերը անհատապես զգացել են այն, ինչ Տերը արտահայտեց այս հատվածներում։ Դուք մերժվել և վտարվել եք հոր և մոր, քրոջ և եղբոր կողմից, երբ դուք ընդունել եք Հիսուս Քրիստոսի ավետարանը և ուխտ կապել Նրա հետ։ Այսպես թե այնպես Քրիստոսի հանդեպ ձեր առաջնային սերը ստիպել է ձեզ զոհաբերել այն հարաբերությունները, որոնք թանկ են ձեզ համար, և դուք թափել եք շատ արցունք։ Այնուհանդերձ, ձեր ամուր սիրով հաստատուն եք կառչել խաչին, ցույց տալով ինքներդ ձեզ, որ դուք չեք ամաչում Աստծո Որդուց։

Շուրջ երեք տարի առաջ Օհայո նահանգում Եկեղեցու մի անդամ կիսվեց Մորմոնի Գրքով իր Ամիշ ընկերոջ հետ։ Ընկերը սկսեց կարդալ գիրքը և չէր կարողանում վայր դնել այն։. Երեք օրվա ընթացքում նա չուներ ոչ մի ցանկություն, բացի Մորմոնի Գիրքը կարդալուց։ Նա և նրա կինը մկրտվեցին և յոթ ամսվա ընթացքում կային արդեն երեք Ամիշների զույգեր{nb, ովքեր դարձի էին եկել և մկրտվել որպես Եկեղեցու անդամներ։ Նրանց երեխաները մկրտվեցին մի քանի ամիս անց։ Այդ երեք ընտանիքները ցանկացան մնալ իրենց համայնքում և շարունակել վարել իրենց Ամիշների ապրելակերպը, չնայած որ նրանք հեռացել էին ամիշների հավատքից։ Այնուամենայնիվ, մկրտվելու արդյունքում նրանք դարձան «խուսափելու» առարկա իրենց ամիշական ընկերների կողմից։ Խուսափել նշանակում է, որ ոչ ոք իրենց ամիշական համայնքում չի խոսի նրանց հետ, չի աշխատի նրանց հետ, գործունեություն չի ծավալի նրանց հետ կամ որևէ այլ ձևով չի շփվի նրանց հետ։ Դա վերաբերվում է ոչ միայն ընկերներին, այլև ընտանիքի անդամներին՝ եղբայրներին և քույրերին, ծնողներին և տատիկ, պապիկներին։

Սկզբում այդ ամիշական սրբերը շատ միայնակ և մեկուսացված էին զգում, քանի որ նույնիսկ իրենց երեխաները դարձան խուսափելու առարկա և հեռացվեցին իրենց ամիշական դպրոցներից, քանի որ նրանք մկրտվել էին և դարձել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի անդամ։ Նրանց երեխաները դիմացան տատիկ, պապիկների, զարմիկների և մոտ հարևանների «խուսափելուն»։ Նույնիսկ այդ ընտանիքի մեծ երեխաները, ովքեր չէին ընդունել ավետարանը չէին խոսի , կամ նույնիսկ ճանաչի իրենց ծնողներին։ Այդ ընտանիքները պայքարեցին վերականգնվել խուսափման սոցիալական և տնտեսական հետևանքներից և նրանք հաջողեցին։

Նրանց հավատքը մնաց ամուր։ Խոսափման ձախորդություններն ու դիմադրությունը ստիպեց նրանց լինել հաստատակամ և անսասան։ Մկրտվելուց մեկ տարի անց ընտանիքները կնքվեցին տաճարում և ամեն շաբաթ շարունակեցին հավատարմորեն հաճախել տաճար։ Նրանք ուժ գտան արարողությունների և պատվաբեր ուխտերի շնորհիվ։ Նրանք բոլորն էլ ակտիվ են իրենց Եկեղեցական խմբում և շարունակում են ուղիներ փնտրել կիսվելու ավետարանի լույսով և գիտելիքով իրենց հարազատ ընտանիքի և համայնքի հետ՝ բարության և ծառայության միջոցով։

Այո՛, Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն միանալու վարձքը կարող է շատ բարձր լինել, սակայն հորդորը՝ Քրիստոսին բոլորից բարձր դասելու, նույնիսկ մեր ընտանիքի հարազատ անդամներից, վերաբերվում է նաև նրանց, ովքեր միգուցե ծնվել են ուխտի մեջ։ Մեզանից շատերը Եկեղեցու անդամ ենք դարձել առանց հակառակության, միգուցե որպես երեխաներ։ Դժվարությունը, որը մենք միգուցե կտեսնենք, դա հավատարիմ մնալն է Փրկչին և Նրա Եկեղեցուն ի դեմս ծնողների, ամուսնու բարեկամների, եղբայրների ու քույրերի, կամ նույնիսկ մեր զավակների՝ որոնց վարքը, համոզմունքները կամ ընտրությունները անհնար են դարձնում աջակցել թե՛ Նրան, թե՛ նրանց։ Դա սիրո խնդիր չէ։ Մենք կարող ենք և պետք է սիրենք միմյանց, ինչպես Հիսուսը սիրեց մեզ։ Ինչպես նա ասեց. «Սորանով կգիտենան ամենքը, թե իմ աշակերտներն եք, եթե իրար վերայ սէր ունենաք»։26 Բայց Տերը մեզ հիշեցնում է. «Ով որ հօրը կամ մօրը ինձանից ավելի է սիրում նա ինձ արժանի չէ. Եվ ով որ որդին կամ աղջիկն ինձանից ավելի է սիրում, նա ինձ արժանի չէ»։27 Չնայած, որ ընտանեկան սերը շարունակվում է, հարաբերությունները կարող են խզվել և կախված հանգամանքներից նույնիսկ աջակցությունն ու հանդուրժողականությունը երբեմն կասեցվում են հանուն մեր բարձրագույն սիրո։

Իրականում, ամենալավ ձևը որով կարող ենք օգնել նրանց ում սիրում ենք, ամենալավ ձևը նրանց սիրելու, դա Քրիստոսին շարունակաբար առաջին տեղում դասելն է։ Եթե մենք մեզ հեռու վանեք Տիրոջից ելնելով մեր սիրելիների հանդեպ խղճմտանքից, ովքեր տառապում են կամ հիասթափված են, ապա մենք կորցնում ենք այն միջոցները որոնցով մենք կարող էինք երբևէ օգնել նրանց։ Եթե այնուամենայնիվ, մենք մնանք ամուր արմատավորված Քրիստոսի հավատքին, մենք այն դիքում կլինենք, երբ կարող ենք թե՛ ստանալ, թե՛ առաջարկել աստվածային օգնություն։ Եթե (կամ ես պետք է ասեի երբ) պահը մոտենա, երբ ընտանիքի սիրելի անդամը ցանկանա հուսահատորեն շրջվել դեպի միակ ճշմարիտ և տևական օգնության աղբյուրը, նա կիմանա, թե ում վստահի լինելու իր խորհրդատուն և ուղեկիցը։ Միևնույն ժամանակ զինված առաջնորդելու Սուրբ Հոգու պարգևով, մենք կարող ենք կայուն ծառայություն մատուցել՝ նվազեցնելու սխալ որոշումների ցավը և կապելու վերքերը այնքանով, որքանով մեզ թույլ կտրվի։ Հակառակ դեպքում, մենք ծառայում ենք ոչ նրանց, ում մենք սիրում ենք, ոչ էլ ինքներս մեզ։

Որովհետև ի՞նչ օգուտ է մարդի, եթէ բոլոր աշխարհս ստանայ՝ և իր անձը կորցնէ։

Տիրոջ օգտի համար մեր կյանքը կորցնելու երրորդ հիմունքը, որը ես ցանկանում եմ նշել, գրված է Տիրոջ խոսքերում.

«Եվ ով որ իր անձ իմ օգտի համար կորցնի այս աշխարհում, կգտնի գալիք աշխարհում։

Հետևաբար, թողեք աշխարհը և փրկեք ձեր անձը. որովհետև ի՞նչ օգուտ է մարդի, եթէ բոլոր աշխարհս ստանայ՝ և իր անձը կորցնէ։ Կամ ի՞նչ կարող է մարդը տալ իր անձի փոխարեն»։ 28

Ինչպես գրված է Ջոզեֆ Սմիթ թարգմանության մեջ. «Քանզի ի՞նչ օգուտ է, որ բոլոր աշխարքս ստանայ և դեռևս չստանա նրան, ում Աստված կարգել է, և իր անձը կորցնէ, կամ վնասուի»։29

Ասելով, որ թողեք աշխարհը ստանալու համար «նրան … ում Աստված կարգել է» հակամշակույթային է այսօրվա կյանքում, իհարկե, ակնհայտ է։ Առաջնահերթություններն ու հետաքրքասիրությունները, որոնք մենք հաճախ ենք տեսնում մեր շուրջը (իսկ երբեմն մեր մեջ) շատ եսասիրական են. ճանաչված լինելու ծարավը, մեկի իրավունքները հարգված լինելու հաստատուն պահանջարկը (այդ թվում ենթադրյալ իրավունքներ, որոնք երբեք չեն ոտնահարվել), ընչաքաղց ցանկությունը՝ փողի, իրերի և իշխանության հանդեպ, հարմարավետ և բարեկեցիկ կյանքի հանդեպ արժանի լինելու զգացում, նպատակ՝ նվազեցնելու և բացառելու ցանկացած անձնական զոհաբերություն հանուն դիմացինի օգտի։ Դրանք մի քանի օրինակներ էին միայն։

Դա չի նշանակում, որ մենք չպետք է ձգտենք հաջողության, նույնիսկ աչքի ընկնել արժանի գործերում, այդ թվում՝ կրթություն և արժանավայել աշխատանք։ Ավելի վաղ այս տարի, Ջեդ Ռուբենֆելդը և Ամի Չուան, ովքեր Յեյլի Իրավագիտության համալսարանի պրոֆեսոր ամուսիններ էին, հրապարակեցին մի գիրք վերնագրված՝ Երեք Փաթեթ. Ինչպես են երեք քիչ հավանական գծերը բացատրում Ամերիկայի մշակութային խմբերի վերելքն ու անկումը։ Նրանց թեզն այն է, որ Ամերիկայի որոշ խմբեր ավելի լավ դիրքում են, քան մյուսները հիմնվելով այդ գրքում զետեղված երեք մշակութային գծերի վրա, որոնք այդ խմբերին դարձնում են ավելի լավը։ Չուան և Ռուբենֆելդը նշում են Մորմոններին, Հրեաներին, Ասիացիներին, Արևմտյան Աֆրիկայի ներգաղթյալներին, Հնդկացի ամերիկացիներին և Կուբայի ամերիկացիներին որպես Ամերիկայի խմբեր, ովքեր ներկայումս տիրապետում են այդ գծերին։30

Այս խմբերը ամերիկյան հասարակության հետ լայնորեն համեմատելով այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են` «եկամուտը, ակադեմիական ձեռքբերումները, հավաքական ղեկավարությունը, մասնագիտական ձեռքբերումները և այլ անվանական չափանիշները», Չուան և Ռուբենֆելդը արձագանքեցին.

«Եթե Մ.Ն.-ում այսօր կա որևէ խումբ, ով գերազանցում է անվանական հաջողության սահմանագիծը, դա՝ Մորմոններն են։ …

«Եթե բողոքականները կազմում են Մ.Ն բնակչության շուրջ 51 տոկոսը, Ամերիկայի 5–6 միլիոն մորմոնները ներկայացնում են միայն 1,7 տոկոսը։ Այնուամենայնիվ, հիանալի մի ցուցանիշ է բարձացել Ամերիկայի կորպորատիվ և քաղաքական ոլորտների վերևում»։31

Անշուշտ արժանավոր ձեռքբերումները ողջունելի են, սակայն եթե մենք ցանկանում ենք փրկել մեր կյանքը, մենք պետք է մշտապես հիշենք, որ այդպիսի ձեռքբերումները վերջը չեն, սակայն ավելի բարձր նպատակին հասնելու միջոցներ են։ Քրիստոսի հանդեպ մեր հավատքում մենք պետք է քաղաքական, գործնական, ակադեմիական և նմանատիպ հաջողությունները տեսնենք ոչ միայն մեզ առանձնացնելու, այլև մեր ծառայությունը Աստծուն և մարդկանց հնարավոր դարձնելու միջոց, սկսված տնից և վերջացրած որքան հնարավոր է հեռավոր աշխարհի անկյունով։ Անձնական զարգացումը արժեքավոր է, որքանով որ այն նպաստում է Քրիստոսանման հատկանիշի ձեռքբերմանը։ Հաջողությունը չափելիս, մենք հասկանում ենք այն մեծ ճշմարտությունը, որն ընկած է ամեն ինչի հիմքում, որ մեր կյանքը պատկանում է Աստծուն՝ մեր Երկնային Հորը, և Հիսուս Քրիստոսին՝ մեր Քավչին։ Հաջողություն նշանակում է ապրել Նրանց կամքին ներդաշնակ։

Ի տարբերություն ինքնահավան կյանքի, Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը առաջարկել է ավելի կատարյալ եղանակի մի պարզ արտահայտություն.

«Ուրիշներին ծառայելը խորացնում և քաղցրացնում է այս կյանքը, քանի դեռ մենք պատրաստվում ենք ապրել ավելի լավ աշխարհում։ … Երբ մենք մեր մերձավորի ծառայության մեջ ենք, ոչ միայն մեր գործերն աջակցում են նրան, այլ մենք մեր խնդիրները տեսնում ենք ավելի թարմ տեսանկյունից։ Երբ մենք ավելի շատ մտահոգված ենք ուրիշներով, ավելի քիչ ժամանակ է մնում մեր մասին մտահոգվելու։ Ծառայության հրաշքի թեժ պահին, կա Հիսուսի խոստումը, որ կորցնելով մեզ, մենք կգտնենք մեզ։ [Տես Մատթեոս 10.39]

Մենք ոչ միայն մեզ «գտնում ենք» մեր կյանքում աստվածային առաջնորդության ճանաչման տեսանկյունից, այլ ինչքան շատ ենք ճիշտ կերպով ծառայում մեր մերձավորներին, այնքան ավելի շատ իմաստ է լինում մեր հոգիներում։ Մենք ավելի իմաստալից ենք դառնում, երբ ծառայում ենք մյուսներին։ Իրոք ավելի հեշտ է «գտնել» մեզ, քանի որ այնքան շատ բան կա մեր մեջ գտնելու»։32

Քրիստոսի և Նրա ավետարանի համար կյանքը կորցնելու օրինակներ

Թույլ տվեք եզրափակել մի քանի օրինակներով այն մասին, թե ինչ է նշանակում ամենօրյա կյանքում ինչ-որ մեկի կյանքը կորցնել Քրիստոսի և Նրա ավետարանի համար՝ գտնելով իրական (և ի վերջո հավերժական) կյանքը։

1976թ. հունիսին Նախագահ Հենրի Բ. Այրինգը Ռիկս Քոլեջի նախագահն էր, որն այժմ Այդահոյի Բրիգամ Յանգի Համալսարանն է, երբ նորակառույց Տետոն Ամբարտակը, Ռեքսբուրգից ոչ հեռու, փլվեց։ «300 միլիոն կուբամետր ջուր հոսեց Ռեքսբուրգի ուղղությամբ քառասուն մղոն ժամ արագությամբ, իր առջև մաքրելով ամեն բան»։33 Համայնքից շատերը հերոսաբար արձագանքեցին, օգնելով մյուսներին այն դեպքում, երբ նրանց տներն ու ունեցվածքը ավերվել էին ջրհեղեղից։ Սակայն, մի քանիսը լքեցին նույնիսկ իրենց սիրելիներին, որպեսզի հոգան իրենց մասին։

Նախագահ Այրինգը, ով օգնում էր ղեկավարել փրկարարական աշխատանքներ, ցանկանում էր հասկանալ, թե որն էր «տարբերությունը որոշ մարդկանց հերոսական արձագանքի …և մյուսների դավաճանությունների միջև։ …Նա փոքր, բայց գիտականորեն զգալի ուսումնասիրություն վարեց։ «Կար միայն մեկ բան, որ մենք կարող էինք գտնել», ավելի ուշ նա ասաց բարձր դասարանի ավարտական աշակերտներին»:

«Նրանք, ովքեր հերոսներ էին այն մարդիկ էին, ովքեր մշտապես հիշել և պահպանել էին խոստումները փոքրիկ բաների, առօրյա բաների … խոստում եկեղեցու ճաշից հետո մնալ և հավաքել, կամ աշխատանքի գալ և ընկերոջն օգնել Շաբաթ օրվա նախագծին։

Նրանք, ովքեր լքել էին իրենց ընտանիքները դժվարության պահին, հաճախ լքել էին իրենց պարտականությունները, երբ այնքան էլ դժվար չէր։ Նրանք հակում ունեին չպահելու իրենց խոսքը անելու փոքր բաներ, որտեղ նրանց զոհաբերությունը քիչ կլիներ և անելու բաներ, որոնք նրանց խոսքերով կանեին, կլիներ հեշտ։ Երբ գինը բարձր էր, նրանք չէին կարող վճարել այն»։34

Քույր Քրիստոֆերսոնն ու ես ունեինք մի ընկեր, ում հետ ծանոթացել էինք համալսարանում իրավագիտություն ուսումնասիրելիս, մի ընկեր՝ Հյուսիսային Կարոլինա նահանգի, Դուրհամ քաղաքի մեր ծխի անդամ։ Նա և նրա ամուսինը իդեալական երիտասարդ զույգեր էին, ովքեր ունեին փոքր զավակներ։ Նա օրհնված էր խելքով, գրավչությամբ և պայծառ անհատականությամբ։ Ամեն ոք սիրում էր լինել նրա շրջապատում։ Շուրջ 25 տարի անց, երբ նա դեռ իր 50 տարեկանը չէր բոլորել նրա մոտ ախտորոշվեց ագրեսիվ և անբուժելի ստամոսքսի քաղցկեղ, որը տարածվել էր նրա լյարդի և թոքերի վրա։ Անկախ ցավին ու այն հարվածին, որ իր կյանքը արագ մոտենում էր իր ավարտին, նա այս քնքուշ տողերն է գրել իր ընտանիքին և ընկերներին, ում նա ափսոսանքով թողնում էր. «[Աստծո] ծրագիրն աստվածային է և առաջ է գնում ճիշտ այնպես, ինչպես ծրագրված էր։ Քանի որ ես ընտրվել եմ անցնելու այս փորձության միջով, ես գիտեմ, որ այն պետք է իմ մեծագույն օգտի և բարձրագույն երջանկության համար։ Արդեն հոգևոր օրհնությունները հոսում են, և ես գիտեմ որ նախքան ավարտը ես կզգամ այն ամենը, ինչն ինձ հարկավոր է իմ Փրկչի հետ հանդիպման համար։ Նրա զորությունը երկրի վրա է։ Չկան սխալներ։ …Փորձությունները շատ են և ծանր են ներկայումս։ Յուրաքանչյուր ոք կարծես թե տառապում է ինքնիրեն։ Նայեք Տիրոջը և ստացեք նրա օգնությունը։ Ընդունեք այն բաները, որոնք ձերն են և ցավը կհեռացվի ձեզանից, և խաղաղություն կտիրի»։

Մի երիտասարդ ամուրի քույր որոշեց ծառայել լիաժամկետ միսիայում այն բանից հետո, երբ արդեն ստացել էր բակալավրի և մագիստրոսի իր աստիճանները և մասնակցել հեղինակավոր պրակտիկայի ու ուսումնասիրման ծրագրերին, թե իր երկրում, թե արտերկրում։ Նա ունակություն էր զարգացրել կապել մարդկանց իրար գրեթե բոլոր հավատքի, քաղաքական համոզմունքների, ազգությունների տեր մարդկանց և մտահոգված էր, որ միսիոներական կրծքանշանը ողջ օրը կրելով այն կարող էր տարբերակիչ դառնալ, որը կխանգարեր իր բացառիկ հնարավորությունները կիրառելով հաստատել հարաբերություններ։ Մի քանի շաբաթ միսիայում լինելուց հետո, նա մի պարզ, բայց իմաստալից նամակ գրեց տուն. «Քույր Լին և ես սպեղանի դրեցինք ծեր կնոջ հոդացավով ձեռքերին, ամեն մեկս նրա մի կողմում, մինչ մենք նստած էինք նրա հյուրասենյակում։ Նա չէր ցանկանում լսել ոչ մի բանավոր ուղերձ, այլ թույլ տվեց մեզ երգել, հավանեց մեր երգը։ Շնորհակալություն սև միսիոներական կրծքանշան, որ ինձ արտոնություն տվեցիր մոտիկ փորձառություն ունենալ լրիվ անծանոթ մարդկանց հետ»։

Իր տառապանքներից Մարգարե Ջոզեֆ Սմիթը սովորեց կորցնել իր կյանքը իր Ուսուցչի ու ընկերոջ ծառայության մեջ։ Մի անգամ նա ասաց. «Ես սա ինձ համար օրենք եմ դարձրել. Երբ Տերը հրամայում է, արա դա»։35 Կարծում եմ մենք բոլորս պետք է պայքարենք համապատասխանելու Եղբայր Ջոզեֆի հավատարմության աստիճանին։ Նույնիսկ երբ նա գցվել էր տանջվելու Միսուրի նահանգի Լիբերթի բանտում՝ տանջվելով ֆիզիկապես, բայց հավանաբար ավելի շատ բարոյապես և հոգեպես, քանի որ նա չէր կարող օգնել իր սիրելի կնոջը, իր զավակներին և սրբերին, երբ նրանք բռնությունների և հալածանքների էին ենթարկվում։ Նրա հայտնություններն ու առաջնորդությունը նրանց բերեց Միսսուրի՝ հաստատելու Սիոնը, իսկ այժմ նրանք իրենց տներից ձմռանը դուրս էին քշվել ողջ նահանգով մեկ։ Չնայած այդ ամենին, այդ բանտի պայմաններին, նա ոգեշնչված նամակ գրեց Եկեղեցուն ամենանրբագեղ և բարձրացնող ոճով, որոնց մի մասը կազմում է Վարդապետություն և Ուխտերի 121, 122, և 123 բաժինները, ավարտելով այսպիսի բառերով, «Եկեք ուրախությամբ անենք ամեն բան, որ մեր ուժի սահմաններում է. և հետո, թող մենք կանգնենք հանգիստ, ամենայն համոզվածությամբ՝ տեսնելու Աստծո փրկությունը և նրա բացահայտվող բազուկը»։36

Անշուշտ, կյանքը կորցնելով՝ այն փրկելու ամենամեծ օրինակը սա է. «Իմ Հայր, եթե կարելի չէ որ այս բաժակն ինձանից անցնի առանց իմ նորան խմելուս, քո կամքը լինի»։37 Իր կյանքը տալով Քրիստոսը ոչ միայն փրկեց Իր կյանքը, Նա փրկեց մեր բոլորի կյանքը։ Նա մեզ համար հնարավոր դարձրեց փոխանակել այն ինչ հակառակ դեպքում կլիներ անօգուտ մահկանացու կյանքը հավերժական կյանքի հետ։

Վկայություն

Քրիստոսի կյանքի նշանաբանը՝ «Ես միշտ [Հօրը] հաճելի բաներն եմ անում»։38 Ես աղոթում եմ, որ դուք այն դարձնեք ձեր կյանքի նշանաբանը։ Եթե անեք դա, դուք կփրկեք ձեր կյանքը։

Իմ սիրելի երիտասարդ ընկերներ, բովանդակալից եղեք ձեր բոլոր ձգտումներում և ձեռքբերումներում Նրա կամքը դարձնել առաջնային։ Սովորեք ցանկանալ այն, ինչ Նա է ցանկանում։ Ընդունեք և ճանաչեք Նրան ձեր կյանքի ամեն մի փուլում։ Մի ամաչեք Քրիստոսից կամ Նրա ավետարանից և պատրաստակամ եղեք վայր դնելու նվիրական բաներ, նվիրական հարաբերություններ և նույնիսկ կյանքը Նրա համար։ Բայց քանի դեռ ապրում եք, թող ձեր կյանքը զոհաբերություն լինի։ Ամեն օր Նրա խաչը վեր առեք հնազանդությամբ և ծառայելով։ Սրանք են մեր հավատքի հետևանքներն ու պտուղները, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

© 2014 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Անգլերենի հաստատումը. 1/14։ Թարգմանության հաստատում. 1/14։ «Փրկելով ձեր կյանքը» թարգմանություն։ Armenian. PD10051044 201