Համաշխարհային հոգևոր հավաքներ
Հայտարարություն


Հայտարարություն

ԵԿՀ հոգևոր հավաք երիտասարդ չափահասների համար • 2014թ․ նոյեմբերի2• Օգդեն խորանից, Օգդեն, Յուտա

Իմ սիրելի եղբայրներ ու քույրեր, մեզանից յուրաքանչյուրը սիրող Երկնային Հոր որդին կամ դուստրն է, ով կանչում և ոգեշնչում է ղեկավարներին, որպեսզի նրանք մեզ աջակցություն և ուղղություն ցույց տան։ Ինչպիսի՜ օրհնություն է հավաքվել միասին և սովորել նրանցից, ում հանձնարարված է ուսուցանել մեզ։ Շնորհակալություն այս երեկո այստեղ գտնվելու համար։ Մինչ սկսելը ես կցանկանայի երկու կարճ, բայց կարևոր հայտարարություն անել։

Առաջին հայտարարությունն այն է, որ 2015թ․ հունվարից սկսած, այսպիսի ԵԿՀ հոգևոր հավաքները կկոչվեն Երիտասարդ չափահասների համաշխարհային հոգևոր հավաքներ։ Այդ համաշխարհային հոգևոր հավաքները տեղի կունենան տարին երեք անգամ՝ հունվար, մայիս և սեպտեմբեր ամիսներին։ Այդ փոփոխությունների նպատակն է մատնանշել յուրաքանչյուր հեռարձակման կարևորությունը և հավաստիանալ, որ յուրաքանչյուր երիտասարդ չափահաս անկախ իր գտնվելու վայրից և հանգամանքներից կմասնակցի այդ հեռարձակումներին։ Մենք հույսով ենք, որ դուք ամեն ինչ կանեք բոլոր այդ հոգևոր հավաքներին մասնակցելու համար, և կհորդորեք ուրիշներին հաճախել ձեզ հետ, որպեսզի դուք և նրանք շփվեք միասին, լսեք ղեկավարների խորհուրդը և ստանաք անձնական հայտնություն և առաջնորդություն։ Մենք հորդորում ենք քահանայության ղեկավարներին, որպեսզի այս համաշխարհային հոգևոր հավաքները կարևոր իրադարձություն դարձնեն իրենց տարծքներում։

Մյուս հայտարարությունը վերաբերվում է կրոնի ինստիտուտների և Եկեղեցու համալսարանների ավարտականի համար անհրաժեշտ կրոնի դասերին։ Եկեղեցու կրթական խորհուրդը և ԲՅՀ, Այդահոյի ԲՅՀ, Հավայան կղզիների ԲՅՀ և ՎՕՍ Բիզնես քոլեջի հոգաբարձուների խորհուրդը հաստատել են չորս նոր դասընթացներ, որոնք կսկսվեն 2015թ․ աշնան սկզբին։ Այդ դասընթացներն են՝ «Հիսուս Քրիստոսը և հավիտենական ավետարանը», «Մորմոնի Գրքի ուսմունքներն ու վարդապետությունները», «Վերականգնման հիմքերը» և «Հավերժական ընտանիքը»։

Այդ նոր դասընթացները նախատեսված են լինելու ձեր կրոնի ուսմունքի անկյունաքարերը։ Դրանք ամփոփում են սուրբ գրությունները և վերջին օրերի մարգարեների ուսմունքները, կենտրոնանալով՝ Փրկչի, Նրա վարդապետության և Եկեղեցու պատմության նշանակալից իրադարձությունների վրա։ Երբ ուսումնասիրեք բոլոր կանոնիկ աշխատությունները, սուրբ գրությունները կմիահյուսվեն իրար և կօգնեն ձեզ զարգացնել ավետարանի մասին ձեր գիտելիքն ու ավելի լիարժեք ձևով հասկանալ և գնահատել կանոնիկ աշխատությունների յուրաքանչյուր գիրքը։ Այդ դասընթացները կկազմավորվեն եկեղեցում և անձնական կյանքում ավետարանի ուսումնասիրության ձեր նախկին փորձառությունների հիման վրա։ Նրանք կօգնեն ձեզ կիրառել ավետարանի սկզբունքներն այնպես, որ համապատասխանեն ձեր ներկայիս հանգամանքներին։

Պետք է նաև նշել, որ բոլոր ընթացիկ սուրբ գրությունների դասընթացները մյուս կրոնի դասերի հետ համատեղ կշարունակվեն դասավանդվել մեր կրոնի ինստիտուտներում և համալսարաններում։ Այդ նոր դասընթացները պարտադիր կլինեն նոր ընդունվողների համար և հասանելի կլինեն հին ուսանողների համար։ Խնդրում ենք, գրանցվել այդ դասընթացներին և պատրաստվել Եկեղեցու համալսարանների կամ կրոնի իստիտուտի ավարտականին։ Եթե արդեն ավարտականի պահանջները կատարել եք, կարող եք անցնել այդ դասերը՝ կրոնի ինստիտուտների կամ Եկեղեցու համալսարանների կրոնի դասերին՝ ձեր հետագա ավետարանի ուսումնասիրության ժամանակ։ Առաջիկա օրերին, այդ նոր դասերի վերաբերյալ դուք հնարավորություն կունենաք իմանալ ավելին, այցելելով՝ education.lds.org։

Ես վստահ եմ, որ եթե դուք մասնակցեք համաշխարհային հոգևոր հավաքներին և կրոնի դասերին, դուք ավելի լավ կհասկանաք սուրբ գրությունները, դուք կշփվեք մյուսների հետ, ովքեր կբարձրացնեն և կոգեշնչեն ձեզ, և դուք կամրապնդեք Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքն ու վկայությունը։ Թող որ յուրաքանչյուրդ այդպես վարվեք, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

© 2014 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները պաշտպանված են․ 1/14. Թարգմանության հաստատումը․ 1/14. Translation of “Announcement.” Armenian․ PD10052815 201