Համաշխարհային հոգևոր հավաքներ
Հանգիստ եղեք և իմացեք, որ ես եմ Աստված


Հանգիստ եղեք և իմացեք, որ ես եմ Աստված

ԵԿՀ հոգևոր երեկո երիտասարդ չափահասների համար • մայիս4, 2014 • Սան Դիեգո, Կալիֆորնիա

Իմ սիրելի երիտասարդ եղբայրներ և քույրեր, ուրախ եմ խոսելու ձեզ հետ Սան Դիեգոյից, Կալիֆորնիա։ Շատ հաճելի է այս երեկո ներկա գտնվել ԵԿՀ այս հավաքին։ Մենք այս երեկո ողջունում ենք բոլոր երիտասարդ չափահասներին, այդ թվում ձեզ՝ շատ կարևոր բարձր դասարանի աշակերտներ։ Մենք երջանիկ ենք, որ դուք այսօր նույնպես ներկա եք այստեղ։ Մենք նաև ողջունում ենք վերադարձած միսիոներներին։ Եկեղեցին և Տերը երախտապարտ են ձեզ ձեր կատարած ողջ ծառայության համար։

Ի վերջո, մենք ողջունում ենք ձեզ՝ ապագա միսիոներներ։ Տերը արդարակյաց երիտասարդ տղամարդկանց և երիտասարդ կանանց կարիքն ունի, որպեսզի օգնեն Նրան հավաքելու Իսրայելը և նախապատրաստեն աշխարհը Նրա երկրորդ Գալստյանը։

Ես ուզում եմ իմանաք, որ Տերը սիրում ու վստահում է ձեզ։ Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումը հավատում և հաճախ աղոթում է ձեզ համար։ Դուք Եկեղեցու ապագան եք, և Տերը շատ հրաշալի օրհնություններ կպարգևի ձեր կյանքում։

Թույլ տվեք կրկնել և շեշտել այդ կետը՝ դուք այսօրվանից սկսած կառաջնորդեք Եկեղեցին 20–30 տարիների ընթացքում։ Ձեզանից ոմանք կծառայեն որպես եպիսկոպոսներ, ցցերի նախագահներ, միսիաների նախագահներ, Երեխաների խմբերի, երիտասարդ կանանց և Սփոփող Միության նախագահներ և տաճարների նախագահներ ու տնտեսուհիներ։ Այո, իմ խոսքը նրանց համար է, ովքեր ամենայն հավանականությամբ աշխարհի համայնքներում ու երկրներում կդառնան ղեկավարներ։ Կլինեն նրանք, ովքեր կդառնան գերագույն կանանց նախագահության անդամներ կամ նույնիսկ Գերագույն Իշխանավոր Յոթանասունական, կամ միգուցե Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ։

Այսօր դուք չգիտեք, թե ինչ հիշարժան ապագա է սպասվում ձեզ։

Եկեղեցու ղեկավարներ

Ես լսել եմ, որ որոշ մարդիկ մտածում են, որ Եկեղեցու ղեկավարներն ապրում են «փուչիկի ներսում»։ Նրանք մոռանում են, որ մենք փորձ ունեցող տղամարդիկ ու կանայք ենք, և մենք մեր կյանքը տարբեր վայրերում ենք անցկացրել և աշխատել ենք տարբեր մարդկանց հետ։ Մեր ներկայիս հանձնարարությունները բառիս բուն իմաստով մեզ տանում են աշխարհի տարբեր կողմեր, որտեղ մենք հանդիպում ենք աշխարհի քաղաքական, կրոնական, բիզնեսի և մարդասիրական ղեկավարների հետ։ Չնայած մենք այցելել ենք Սպիտակ Տուն, Վաշինգտոն Կ․Շ․ և երկրների ղեկավարներին ողջ աշխարհով մեկ, մենք նաև այցելել ենք ամենահամեստ տները երկրի վրա, որտեղ մենք հանդիպել ու սպասավորել ենք աղքատներին։

Երբ դուք մանրակրկիտ դիտարկեք մեր կյանքն ու ծառայությունը, դուք հավանաբար կհամաձայնեք, որ մենք տեսել ու զգացել ենք աշխարհը այնպես, ինչպես մի քանիսն են դա անում։ Դուք կգիտակցեք, որ մյուսների համեմատ մենք ամենաքիչն ենք ապրում «Փուչիկի մեջ»։

Մյուսներն ասում են, որ մենք շատ ծեր ենք։ Այո, դա ճիշտ է, Առաքյալներից ինը 80 անց են։ Ես 85 տարեկան եմ։

Այնուամենայնիվ, կա մի բան Եղբայրների անհատական և միացյալ իմաստության մեջ, որը որոշ մխիթարանք կպարգևի։ Մենք բոլորս էլ դա զգացել ենք, այդ թվում` տարբեր հասարակական օրենքների և ընթացակարգերի, և մեր ընտանիքների հիասթափությունների, աղետների և մահերի հետևանքները։ Մենք անտեղյակ չենք ձեր կյանքից։

Թույլ տվեք նաև նկատել, որ Տասներկուսից և ոչ մեկը երկչոտ չէ։ Մեզանից յուրաքանչյուրն ունի ուժեղ բնավորություն։ Այսպիսով, երբ մենք ընդհանուր որոշում ենք կայացնում, դուք կարող եք համոզված լինել, որ մենք միասին խորհուրդ ենք արել և այդ որոշմանն ենք հանգել բազմաթիվ աղոթքների ու խոհուն քննարկման արդյունքում։

Իմ թոռները իրենց խոսքերով ասած նույնիսկ մտածում ենք, որ ես «շատ զիլ եմ» Ես լսել եմ, որ որոշ երիտասարդ ամուրիներ ասում են, որ ես «հիպի եմ»։ Ես հույսով եմ, որ լավ է «հիպի» լինել։

Մենք սրտով երիտասարդ ենք, և Տերն օրհնում է մեզ առաջ տանելու Իր աշխատանքը հրաշալի ձևով։ Այս երեկո ես ձեզ հետ կքննարկեմ երեք կարևոր բան․ առաջինը՝ տեխնոլոգիաների կիրառումը, երկրորդը՝ պոռնոգրաֆիայի դեմ պայքարը, և երրորդը՝ ամուսնության վարդապետությունը, այն երեք կարևոր խնդիրները, որոնց մենք այսօր հանդիպում ենք։

1.  Տեխնոլոգիաների կիրառումը

Առաջինը դա տեխնոլոգիաների կիրառումն է։ 2007–2008թթ․ ես Հավայան կղզիների և Այդահոյի ԲՅՀ ավարտական ուսանողների առաջ ելույթ ունեցա։ Այդ առիթով ես ասացի․ «Մենք չենք կարող պասիվ մնալ, քանի դեռ մյուսները՝ այդ թվում մեր քննադատները, փորձում են որոշել, թե ինչ է ուսուցանում Եկեղեցին»։1Այդ ժամանակ ես շրջանավարտներին խրախուսեցի կիրառել տեխնոլոգիական առաջընթացը, դառնալով Եկեղեցու համաշխարային դարձի մասնակիցը։ Ես մտածում էի, որ դա արդիական էր առաջարկելու նրանց բլոգներում կիսվելու իրենց տեսակետներով։ Այդ օրվանից ի վեր ես ծանոթացել եմ Facebook, Twitter, Pinterest, YouTube, Google+, Instagram ծրագրերին, իսկ հետո իմ քարտուղարն ասած, որ ես հետ եմ մնում ինչ-որ Snapchat-ից։ Wow! Թվում է թե տեխնոլոգիական աշխարհը նույնիսկ մեկ րոպե չի կանգնում տեղում։

Իմ բջջային հեռախոսը զարմանահրաշ է։ Սմարթֆոններն իսկապես խելացի են։ Նրանք մեզ այնքան մեծ հնարավորություններ են տալիս, այդ թվում՝ տվյալների հասանելիություն, քարտեզի վրա տեղանքի որոշում, նկարներով և հաղորդագրություններով կիսվել, և նույնիսկ մեկ-մեկ ինչ-որ մեկի հետ խոսել։

Ժամանակակից աշխարհը որտեղ մենք ապրում ենք մշտապես փոփոխվում է, որը որոշ դեպքերում լավ է, իսկ որոշ դեպքերում` ոչ այնքան լավ։

Անցյալի և ներկայի միջև տարբերությունները

Ադամի և Եվայի ժամանակներից մինչև Ջոզեֆ և Էմմա Սմիթների ժամանակները աշխարհը բավականին դանդաղ փոխվել է մի սերնդից մյուսը։

Անցյալում ապրող մարդիկ վայելում էին երկնային բնական լույսի առատությունը և հարմարավետ խավարն առանց փողոցի լույսերի ու լուսարձակների և լույսի աղտոտվածությունն առկա է ողջ աշխարհի մեր քաղաքներով մեկ։ Մերօրյա քաղաքներում համարյա անհնար է տեսնել գիշերային երկինքը, ինչպես Աբրահամը, Մովսեսը, Հռութը, Եղիսաբեթը, Հիսուսը և վաղ Վերջին օրերի սրբերը տեսան։

Նրանք նաև վայելում էին բնական լռությունը, մարդու մի քանի ստեղծած ձայներով, որոնք խանգարում էին նրանց օրը և հատկապես նրանց գիշերը։ Ժամանակակից մեքենաների, ինքնաթիռների և ձեզանից ոմանց խոսքերով ասած երաժշտության ձայնը լիովին խլացրել է բնական աշխարհը։ (Դուք պետք է հասկանաք, որ իմ սերնդի համար, այն ինչ իմ կածիքով երաժշտություն էր և այն ինչ ձեր կարծիքով երաժշտություն է շատ տարբեր են իրարից։) Դուք այլևս չեք կարող ռեստորանում չլսել երաժշտություն։ Նույնիսկ աշխարհի հեռավոր անտառներում լռությունը հաճախ խախտվում է երկնքում արագընթաց ինքնաթիռի աղմուկից։

Ի վերջո, վաղ օրերի մարդիկ զգացել են մենությունն այնպես, որ մենք այն չենք կարող պատկերացնել մեր մարդաշատ և զբաղված աշխարհում։ Նույնիսկ այսօր, երբ մենք մենակ ենք, մենք կարող ենք միացնել մեր ձեռքի սարքերը՝ դյուրակիր համակարգիչներն ու հեռուստացույցները, որոնք մեզ կզբաղեցնեն։

Որպես Առաքյալ ես ձեզ հարց եմ տալիս․ Արդյո՞ք դուք ունեք որևէ ազատ ժամ։ Ես մտածել եմ, որ հնում ապրող մարդիկ ունեին ավելի շատ հնարավորություն տեսնելու, զգալու և իմանալու Հոգու ներկայությունն իրենց կյանքում։

Թվում է թե, երբ մեր աշխարհը դառնում է ավելի պայծառ, ավելի բարձրաձայն, ավելի զբաղված, մենք մեծ դժվարությամբ ենք զգում Հոգին մեր կյանքում։ Եթե ձեր կյանքը զուրկ է ազատ ժամից, արդյո՞ք այս երեկո կփորձեք գտնել այն։

Մարգարեական խորհուրդ

Կարևոր է լինել հանգիստ և լսել ու հետևել Հոգուն։ Ինչպես երբևէ աշխարհի պատմության մեջ, մենք ուղղակի շատ ենք շեղում մեր ուշադրությունը։

Ամեն ոք պետք է ժամանակ գտնի մտածելու և խորհելու համար։ Նույնիսկ աշխարհի Փրկիչը Իր մահկանացու ծառայության ընթացքում ժամանակ գտավ դա անելու համար․ «Եւ երբոր ժողովուրդներին արձակեց, վեր ելաւ սարը, առանձին աղօթք անելու. Եւ երբոր իրիկուն եղաւ, միայն ինքն էր այնտեղ»2

Մենք բոլորս էլ կարիք ունենք ինքներս մեզ հարցեր տալու կամ ինքներս մեզ հետ կանոնավոր հարցազրույց անցկացնելու։ Մենք հաճախ այնքան զբաղված ենք և աշխարհն այնքան բարձրաձայն է, որ դժվար է դառնում լսել երկնային բառերը «հանգիստ եղեք և իմացեք, որ ես եմ Աստված»։3

Ձեռքի սարքավորումները, ինչպես սմարթֆոնները, օրհնություն են, սակայն նրանք նաև կարող են մեզ շեղել լսելու «մեղմ, հանդարտ ձայնը»։ Դրանք պետք է լինեն մեր ծառաները, ոչ թե մեր տերերը։ Օրինակ, եթե այս երեկո դուք սոցիալական մեդիայի միջոցով կիսվեք այս հոգևոր երեկոյի ոգեշնչված մտքերով, ապա ձեր սմարթֆոնը ձեր ծառան է։ Եթե դուք պատահական թափառեք համացանցում, ապա ձեր սմարթֆոնը ձեր տերն է։

Հիշեք թե ինչ իմացավ Եղիան․ «Տերն այն հողմի մեջ չէր, … Տերը երկրաշարժի մեջ չէր․… Տերը կրակի մեջ չէր, սակայն Տերը խոսեց «մի մեղմ ու բարակ ձայնով»։4

Տեխնոլոգիաների մեր կիրառումը

Մեկ այլ հարց․ Եթե անկեղծ լինեք որքա՞ն ժամանակ եք ծախսում ամեն օր ձեր բջջային հեռախոսի կամ թաբլեթի վրա, չհաշված դպրոցական կամ Եկեղեցու աշխատանքները կատարելիս։

Նրանց կիրառումը պատշաճ է և դրանք օրհնություններ են։ Այնուամենայնիվ, երբ սմարթֆոնները սկսում են միջամտել ընկերների և ընտանիքի հետ մեր հարաբերություններին, և նույնիսկ ամենակարևորը՝ Աստծո հետ մեր հարաբերություններին, մենք պետք է փոփոխություն կատարենք։ Ձեզանից ոմանց համար փոփոխությունն աննշան կլինի, ոմանց համար այն կլինի էական։

Ես նաև մտահոգված եմ նրանով, որ չափից ավելի տեքստային, սոցիալական կայքերի միջոցով հաղորդագրություններ փոխանակելը փոխարինում է զրույցին՝ զրույցել իրար հետ և աղոթքի միջոցով զրուցել Երկնային Հոր հետ և մտածել կյանքի կարևոր բաների մասին։

Շատ հաճախ երիտասարդները միևնույն սենյակում գտնվելով ընտանիքի անդամների կամ ընկերների հետ շատ զբաղված են շփվելով մեկի հետ, ով ներկա չէ, այդուհանդերձ կորցնելով հնարավորությունը շփվելու նրանց հետ, ովքեր իրենց կողքին են։ Երբ դա պատահում է, հավանաբար դուք պետք է լքեք սենյակը և նրանց հաղորդագրության տեքստ ուղարկեք ուշադրությունը գրավելու համար։

Իմ կյանքում սովորած բաների մեծ մասը ես իմացել եմ մեծ փորձ ունեցող մարդկանց լսելուց, նրանց ովքեր ապրել են երկար և սովորել են շատ կարևոր բաներ, որոնք ինձ անհրաժեշտ են։ Խնդրում եմ, ժամանակ գտեք և հանդիպեք ձեր ծնողներին, հորաքույրներին և քեռիներին, և տատիկ պապիկների հետ, քանի դեռ նրանք ձեր կողքին են։

Ես նաև մտահոգված եմ, որ ձեզանից ոմանք ստուգում են իրենց է-փոստը, Facebook-ի, Twitter-ի, կամ Instagram-ի հաշիվները կամ ուղարկում հաղորդագրություններ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ամենակարևոր հավաքի՝ սուրբ հաղորդության ժողովի ժամանակ։ Այս կարևոր հավաքի ժամանակ մենք պետք է կենտրոնանանք Տիրոջ վրա՝ աղոթքի, օրհներգերի և Նրա մարմնի ու արյան նշխարները ճաշակելու միջոցով, այլ ոչ թե մեր մուլտիմեդիա սարքերով զբաղվելու վրա։ Դուք շփվելու ժամանակ Հոգու հետ չեք կարողանա կապ հաստատել, եթե դուք դիտում կամ հաղորդագրություն եք ուղարկում ձեր սմարթֆոնի կամ թաբլեթի միջոցով։ Այդ կապը պահանջում է Քրիստոսի Լույսը, նստվածք տալով ձեր մտքերից դեպի ձեր սրտերը՝ այրող սիրով և նվիրվածությամբ։

Ես գիտեմ, որ ձեզանից շատերն ունեն սուրբ գրություններն ու Եկեղեցու ռեսուրսները ձեր հեռախոսների և թաբլեթների մեջ։ Եվ ես նույնիսկ լսել եմ, որ որոշ ծնողներ ու Եկեղեցու ղեկավարներ մտահոգված են այս նորագույն բարեփոխմամբ, սակայն ես մտահոգված չեմ։

Եկեղեցին մշտապես որդեգրել է տեխնոլոգիաների առաջընթացը, որպեսզի օգնի առաջ տանելու Տիրոջ աշխատանքը։ 1830-ականներին մենք մեր միսիոներներին սկսեցինք ուղարկել առագաստանավերով, սակայն 1860-ականներին մենք որդեգրեցինք շոգենավերի առաջընթացը։ Իսկ հետո մենք ընդգրկեցինք ավիաընկերությունները, որպես լավագույն միջոց հասցնելու միսիոներներին իրենց նշանակված վայրերը 1960-ականներին։

Պատմությունն ինքնին շատ հետաքրքիր ձևով կրկնվում է։ Անցյալում Իսրայելը մարգարեների խոսքերը պահպանում էր մագաղաթների վրա։ Մի պահ վաղ քրիստոնյաները ընդունեցին մատյանը՝ ժամանակակից գրքի հին տարբերակը։

Այժմ 2000 տարի անց դուք երիտասարդներդ ձեր սուրբ գրությունները կարդում եք սմարթֆոնների կամ թաբլեթների վրա, կարդալով դրանք այնպես, ինչպես Հիսուսը արեց, երբ նա Նազարեթ քաղաքում Եսայիա մարգարեին մագաղաթ տվեց կարդալու համար։ Դուք նույնպես կարող եք «կարդալ»5—, սակայն խնդրում եմ մի կարդացեք այն հաղորդության ժողովի ժամանակ։ Անշուշտ այս մի քանի րոպեների ընթացքում դուք կարող եք կենտրոնանալ Փրկչի Քավության վրա՝ խնդրելով Տիրոջ Հոգուն օրհնել ձեզ գալիք շաբաթվա ընթացքում։ Եվ չմոռանաք ձեր սմարթֆոնն ու թաբլեթն անջատել ցանցից ողջ կիրակի օրվա դասերի ընթացքում։ Դուք դեռևս ձեր սուրբ գրությունները, գերագույն համաժողովի ելույթները, օրհներգերը և ձեռնարկները կունենաք հասանելի, սակայն դուք չեք շեղվի ստացվող տեքստային հաղորդագրություններից կամ ծանուցումներից։

Ապաստան փոթորկից

Մտածելու և խորհելու համար ժամանակ գտնելուց բացի, մենք նաև պետք է վայր գտնենք, ինչպես Վարդապետություն և Ուխտերում գրված է,որը կլինի «պաշտպանություն … և ապաստան փոթորկից»։6

Մեզ պետք է ապաստանի հատուկ վայր, որտեղ մենք կարող ենք մեզանից հեռու վանել մեր էլեկտրոնային սարքավորումների շեղումները անջատելով դրանք ցանցից, որպեսզի մենք կարողանանք կապ հաստատել Աստծո Հոգու հետ։

Հոգու հետ կապ հաստատելու լավագույն վայրերից մեկը տաճարն է՝ Տիրոջ տունը։ Իհարկե, նույնը կարելի է ասել Եկեղեցու նվիրագործված մեր այլ շինությունների մասին, այդ թվում սեմինարիայի ու ինստիտուտի դասարանների։ Մենք կարող ենք ապաստան գտնել մեր տներում կամ բնակարաններում, եթե մենք որոշենք ուղղակի ամեն ինչ անջատել և հագիստ լինել իմանալով Աստծո բաների մասին։

Օգնելու համար բացահայտել այն աշխարհը, որտեղ Ադամն ու Եվան, Աբրահամն ու Սառան և Հովսեփն ու Մարիամը գտան Աստծուն, և օգնելու համար մեզ գտնել մի վայր, որտեղ մենք այսօր կարող ենք զգալ ու լսել Տիրոջ ձայնը, ես ձեզ կոչ եմ անում գնալ տաճար։ Գնացեք որքան հնարավոր է հաճախ և անջատեք ձեր սմարթֆոնները, և այն մի կողմ դրեք նախքան տաճարի տարածք մուտք գործելը։

Տիրոջ տանը բոլոր արարողությունների ժամանակ, դուք կլսեք հրաշալի մի լեզու, բառեր և խոստումներ Տիրոջից տրված Իր զավակներին։ Այն միակ տեղն է, որտեղ դուք կարող եք լսել այդ գեղեցիկ, ոգեշնչող բառերը։

Եթե այժմ չեք բավարարում երաշխավորագրի պահանջներին, այցելեք տաճարի տարածք։ Թույլ տվեք մի շատ կարևոր բան ասել, եթե իհարկե դուք այն երբեք չեք լսել․ Ոչ մի բան ձեզ կամ մեկ այլ մարդու չի խանգարում այցելել տաճարի տարածք։ Տերն ուզում է, որ դուք պատրաստվեք լինելու արժանի տաճարային երաշխավորագրին և գալ տաճար որքան հնարավոր է շուտ։ Տարածքում քայլելիս ձեր սրտում կսերմանվի ցանկություն՝ ստանալու երաշխավորագիրը և կանոնավոր կերպով հաճախելու տաճար։

Սատանան մյուս կողմից չի ցանկանում, որ դուք այցելեք տաճար, կամ նույնիսկ կանգնել տաճարի ստվերում։ Նա ցանկանում է ձեզ հեռու պահել տաճարից, քանի որ տաճարը Տիրոջ Տունն է։

Ես ձեզանից յուրաքանչյուրին հավաստիացնում եմ, որ եթե դուք այցելեք տաճար կամ տաճարի տարածք, դուք կքայլեք սրբազան, սուրբ հողի վրա այնպես, ինչպես վաղ հայրապետներն ու նախամայրերն են քայլել երկար տարիներ առաջ։ Նրանք կենտրոնացած են եղել իրենց հավերժական ճամփորդության և կյանքի ամենակարևոր բաների վրա։ Նրանց նման դուք ևս կարող եք կենտրոնանալ երկնքի զորության ու ներկայության զգացողության վրա։

Եթե դուք որոշեք անել դա, դուք տաճարում, կամ նրա սուրբ տարածքում կլսեք Հոգու մեղմ, հանդարտ ձայնը այնպես, ինչպես երբեք չէիք զգա մոլում, ռեստորանում և հասարակական վայրերում։ Ի դեպ, դուք կհասկանաք, որ տաճարը հրաշալի վայր է ձեր աղոթքի պատասխանները ստանալու համար։

Վերջերս Նախագահ Թոմաս Ս Մոնսոնը նվիրագործեց Գիլբերթ Արիզոնա տաճարը։ Նվիրագործման աղոթքի ժամանակ նա Տիրոջից խնդրեց․ «Թող որ Սուրբ Հոգին լինի այստեղ, և թող նրա ազդեցությունը զգան բոլոր նրանք, ովքեր կգան այս պատերից ներս»։ Նա նաև աղոթեց․ «Թող այս Քո տունը լինի հանգստության սրբավայր, կյանքի փոթորիկներից և աշխարհիկ աղմուկից ապաստան։ Թող այն լինի կյանքի հավերժական բնույթի և մեզ համար Քո աստվածային ծրագրի խորհելու խաղաղ տուն»։7

Տիրոջը նվիրագործած բոլոր տաճարները «հանգստության սրբավայր, կյանքի փոթորիկներից և աշխարհիկ աղմուկից ապաստան … [և] խորհելու խաղաղ տուն» են։

Ընդդիմությունը

Այն աշխարհը, որում մենք այժմ ապրում ենք, շատ արագ է հեռանում Քրիստոսի ուսմունքներից՝ իր օրենքներով և սովորույթներով: Դրա արդյունքում Սատանան չափից ավելի է աշխատում Աստծո որդիներին ու դուստրերին շփոթեցնելու համար և ընտրյալներին շեղում է իրենց պարտականությունների կատարումից ու Տիրոջ օրհնությունների լրիվությունը ստանալուց։

Սատանան ցանկանում է, որպեսզի դուք այլևս չկիրառեք լավ սովորույթները, որոնք սովորել եք տանը, սեմինարիայում և ինստիտուտում, և ձեր միսիայում՝ ինչպիսիք են ամեն օր սուրբ գրություններ ուսումնասիրելը, ամենօրյա աղոթքը, ամեն կիրակի արժանիորեն հաղորդությունից ճաշակելը և անկեղծ սրտանց ծառայություն մատուցելը։ Նա նաև ցանկանում է, որպեսզի դուք կողքից նայեք այսօրվա կարևոր և էական ճակատամարտերին։

Հիշե՛ք իմ սիրելի երիտասարդներ, մենք պատերազմում ենք՝ սակայն ոչ զենքի և փամփուշտների պատերազմում։ Այնուամենայնիվ, պատերազմը իրական է մարդկային անհամար զոհերով։ Ի դեպ պատերազմը նախաերկրային կյանքում սկսված պատերազմի շարունակությունն է։

Պողոսը մեզ հորդորել է` «Աստուծոյ սպառազինութիւնը հագէք»։ Նա ասել է. «Որովհետեւ մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանութիւնների եւ պետութիւնների հետ, այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնաւորների մէջ են»։8

Որպես Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալ ես հրավիրում եմ ձեզ իմ ձայնի ուժով այս մեծ աշխարհում, որ ապրում ենք, «Աստուծոյ սպառազինութիւնը հագէք» և միացեք այսօրվա պայքարին, ինչպես շատ տարիներ առաջ Հելամանի որդիները դա արեցին։ Մի սպասեք այնքան ժամանակ, քանի դեռ չեք ամուսնացել կամ սկսել ձեր կյանքի կարիերան կամ ծերացել։ Եկեղեցին մեր երիտասարդների կարիքն այժմ ունի։ Տերը այժմ ձեր կարիքն ունի։

Դուք հիշում եք, որ 2000 պատանի մարտիկներ «ուխտի մեջ մտան՝ կռվելու Նեփիացիների ազատության համար»:9 Եկեղեցին կարիք ունի ժամանակակից պատանի մարտիկների, ովքեր ուխտ են կապել «կանգնելու որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում»։10

Մորմոնի գիրքը այդ պատանի մարտիկներին նկարագրում է այսպես․

«Եվ նրանք բոլորը պատանիներ էին… ,և նրանք անսահման անվեհեր էին խիզախության մեջ, և նաև ուժի և գործունեության մեջ. բայց ահա, դա բոլորը չէր, նրանք տղաներ էին… , որոնք հավատարիմ էին բոլոր դեպքերում, ինչ էլ որ նրանց վստահվում էր:

Այո, նրանք ճշմարտության և լրջմտության տղաներ էին, քանզի նրանց սովորեցրել էին պահել Աստծո պատվիրանները և քայլել ուղիղ՝ նրա առաջ»։11

Դուք երիտասարդ կանայք և երիտասարդ տղամարդիկ հանդիսանում եք Հելամանի ժամանակակից դուստրերն ու որդիները։ Այն ինչ ասված է նրանց համար ասված է ձեզ համար։ «Այժմ՝ … այս ժամանակահատվածում, նրանք դարձան նաև մեծ ապավեն»։12

2.  Պայքարել պոռնոգրաֆիայի դեմ

Երկրորդ բանը, որ ես կցանկանայի ձեզ հետ խոսել այն է, որ մենք ձեր կարիքն ունենք պոռնոգրաֆիայի դեմ այս պայքարում միանալու համար։ Դա մի սարսափելի ժանտախտ է, որը տարածվում է ողջ աշխարհով մեկ։ Ես խնդրում եմ, որ դուք լսեք ինձ, մինչ ես պատմում եմ մի օրինակ Տիրոջ իմաստությունից։

Ավելի քան 180 տարի առաջ Տերը հայտնի է դարձրել իր առողջության օրենքը, այդ թվում ծխախոտ օգտագործելու իր նախազգուշացումը։13 Միլիոնավոր մարդիկ լսեցին Տիրոջը, բայց շատերը չլսեցին։ Ոչ ոք այդ ժամանակ և նույնիսկ ձեր հասակին իմ եղած ժամանակ չգիտեր ծխելու երկարաժամկետ հետևանքների մասին։ Այսօր տասնամյակներ շարունակ գիտական հետազոտություններ անելուց հետո մենք գիտենք թոքերի քաղցկեղի և այլ մահացու հիվանդությունների առաջացման ծխախոտի օգտագործման հետևանքների մասին։ Տիրոջ Իմաստության Խոսքը պաշտպանող օրհնություն էր։

Նման ձևով Տերը մեր օրերում զգուշացրել է պոռնոգրաֆիայի հետևանքների մասին։ Միլիոնավոր մարդիկ հավատարմորեն հետևում են Տիրոջ խորհրդին, իսկ անթիվ անհամարները չեն հետևում։ Իմ սիրելի ընկերներ, մենք չպետք է սպասենք 180 կամ նույնիսկ 10 տարի, որպեսզի հայտնաբերենք պոռնոգրաֆիայի կործանարար ազդեցությունները, քանի որ ներկայիս գիտական հետազոտությունը ցույց է տվել, որ պոռնոգրաֆիան այլասերում է երիտասարդ չափահասներին մի քանի ձևերով և թունավորում է մի օր սիրառատ և շարունակական ամուսնական հարաբերություններ ունենալու հնարավորությունը։

Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ պոռնոգրաֆիայի հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել կախվածության և վերակարգավորելով ուղեղը մարդուն գցել հակվածություն առաջացնող բանտախուց։

Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ պոռնոգրաֆիան խթանում է անիրատեսական սպասելիքները և վտանգավոր կերպով ուսուցանում առողջ մարդկային հարաբերությունների մասին։

Ամենից վտանգավորն այն է, որ պոռնոգրաֆիան ուսուցանում է ձեզ մարդկանց տեսնելու որպես առարկաներ, որը կարող է ձեր մեջ առաջացնել անտեսում և անհարգալից վերաբերմունք թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես։

Պոռնոգրաֆիայի մեկ այլ կողմն այն է, որ այն սովորաբար «գաղտնի» գործունեություն է։ Օգտվողները հաճախ բոլորից թաքցնում կամ գոնե նվազագույնի են հասցնում դրա կիրառումը, այդ թվում իրենց ռոմանտիկ զուգընկերներից կամ ամուսիններից։ Ուսումնասիրությունները պարզել են, որ երբ մարդիկ այս տիպի գաղտնի բաներով են զբաղվում, երբ նրանք մի բան են անում, որից իրենք գոհ չեն մնում և պահում են այդ բաները գաղտնի ընտանիքի անդամներից և ընկերներից, այն ոչ միայն վնասում է իրենց հարաբերությունները և թողնում նրանց միայնակության զգացում, այլ նաև դարձնում է նրանց խոցելի ընկճախտի, անհանգստության և ինքնագնահատականի նվազման հանդեպ։ Գաղտնիքներ պահելը վնասում է վստահությունը։

Սկզբում մենք պետք է ինքներս խուսափենք պոռնոգրաֆիայից, քանի որ այն մահացու է։ Այն սպանում է անկեղծ, քնքուշ մարդկային հարաբերությունները՝ կործանելով ամուսնությունները և ընտանիքները։ Այն սպանում է այն մարդու ոգին, ով օգտագործում է այն այնքան հաստատ, ինչպես ամենամահացու թույնը սպանում է մարմինը և միտքը։

Իմ սիրելի երիտասարդ եղբայրներ և քույրեր մի խաբվեք։ Մի մտածեք, որ միսիա գնալուց հետո, կամ ամուսնանալուց հետո դուք կդադարեք ունենալ այս հակվածություն առաջացնող բնավորությունը։ Եթե դուք այժմ ունեք այն, եթե դուք բռնված եք դրա թակարդում, ապա այժմ ևեթ ստացեք հոգևոր օգնություն։ Դուք կարող եք հաղթահարել պոռնոգրաֆիան Փրկչի օգնությամբ։ Մի սպասեք: Խնդրում եմ ձեզ թողնել այն։ LDS.org կայքում կան շատ ռեսուրսներ, որոնք կջնջեն պոռնոգրաֆիկ նկարների խավարը։

Սրանք դժվարին օրեր են, սակայն ոչ այնքան դժվարին, որքան Հելամանի և քաջարի մարտիկների օրոք, երբ նրանք կանգնեցին որպես պաշտպան իրենց ընտանիքներին և Եկեղեցուն։ Սա ձեր պահն է առաջ քայլելու և դասվելու այլ արդարակյաց և նվիրված երիտասարդ տղամարդկանց և երիտասարդ կանանց շարքին՝ պատերազմելու պոռնոգրաֆիայի դեմ։

3.  Ամուսնության վարդապետությունը

Այժմ ես ձեզ հետ կցանկանայի խոսել երրորդ թեմայի շուրջ։ Եվ ես ցանկանում եմ, որ դուք ինձ նման խորը հասկանաք Եկեղեցու դիրքորոշումը ամուսնության վերաբերյալ, այնպես ինչպես այն մեզ է հասել Երկնային Հոր կողմից սուրբ գրությունների և «Ընտանիք` Հայտարարություն աշխարհին» միջոցով: Այս ոգեշնչված փաստաթղթում ասվում է․ «Ընտանիքը հաստատված է Աստծո կողմից: Տղամարդու և կնոջ ամուսնությունը հիմնական մասն է Նրա հավիտենական ծրագրի: Երեխաները պետք է ծնվեն ամուսնացած ծնողներից և դաստիարակվեն մոր և հոր կողմից, ովքեր ընդունում են ամուսնության խոստումը և հնազանդվում դրան ողջ հավատարմությամբ»։14

Առաքյալները պատասխանատու են լինելու աշտարակի պահակները, որպեսզի տեսնեն և ուսուցանեն Քրիստոսի վարդապետությունները։ Դուք բոլորդ էլ գիտեք, որ ավանդական ամուսնությունն այսօր հարձակման տակ է։ Կան մարդիկ, ովքեր սահմանափակում են քաղաքացիական իրավունքների վրա կենտրոնացված քննարկումները։ Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումը մեկնաբանել են Եկեղեցու դիրքորոշումն ու Աստծո նպատակի ու ծրագրի վարդապետությունը՝ մահկանացու կյանքում Իր հոգևոր զավակների համար։

Ես ենթադրում եմ, որ ձեզանից շատերը չեն կարդացել այս տարվա սկզբում տպագրված հայտարարությունը։ Ես մեջբերում կանեմ այդ հայտարարությունից և կխնդրեմ, որ ուշադիր լսեք այն․

«Քաղաքացիական օրենքում կատարվող փոփոխությունները իրականում չեն կարող փոխել Աստծո կողմից հաստատված բարոյական օրենքը: Աստված ակնկալում է, որ մենք պահենք և պահպանենք Նրա պատվիրանները, անկախ հասարակության տարամետ կարծիքներից կամ միտումներից: Նրա մաքրաբարոյության օրենքը հստակ է` սեռական հարաբերությունները պատշաճ են միայն տղամարդու և կնոջ միջև, ովքեր օրենքով և օրինապես ամուսնացած են որպես ամուսին և կին: Մենք կոչ ենք անում ձեզ` վերանայել և Եկեղեցու անդամներին ուսուցանել «Ընտանիք` հայտարարություն աշխարհին» հռչակագրում տրված վարդապետությունը»։

Հայտարարությունը շարունակվում է․

«Ճիշտ ինչպես համասեռ ամուսնությունը քարոզողները, այնպես էլ դրա ընդդիմադիրները քաղաքակիրթ վերաբերմունքի կարիք ունեն: …

«Որպես Եկեղեցու անդամներ մենք պարտավոր ենք ուսուցանելու Հիսուս Քրիստոսի ավետարանը և լուսաբանելու ինչպես Աստծո պատվիրանները պահելու դեպքում եկող մեծ օրհնությունները, այնպես էլ դրանք անտեսելու պատճառով եկող անխուսափելի հետևանքները: Խնդրում ենք ձեզ, աղոթեք, որ ամենուր ապրող մարդկանց սրտերը փափկեն ավետարանի ճշմարտությունների հանդեպ, և որ իմաստություն շնորհվի նրանց, ովքեր կոչված են կարևոր որոշումներ կայացնել հասարակության ապագայի համար»: 15

Ես գիտեմ, որ դուք սիրում ու աջակցում եք Տիրոջը և հաստատում Նրա մարգարեներին, բայց ես նաև գիտեմ, որ ձեզանից ոմանք շփոթված կլինեն Իր զավակների համար Աստծո ծրագրի Եկեղեցու որոշման հաստատման բազմաթիվ հետևանքներից։

Ես նաև գիտեմ, որ մեր երիտասարդներից ոմանք ձգտում են հասկանալ, թե ինչպես բացատրել ընտանիքի և ամուսնության վարդապետությունը շրջապատին և միևնույն ժամանակ մնալ բարի, նուրբ ու սիրառատ նրանց հանդեպ, ովքեր չեն ընդունում այն։ Միգուցե դուք վախենում եք, որ ձեզ կպիտակավորեն որպես մոլեռանդ և անհանդուրժող։

Միգուցե դուք գիտեք մեկին, ով տառապում է համասեռամոլությամբ կամ որոշում է կայացրել կապել համասեռ հարաբերություններ։ Որպես Աստծո որդի կամ դուստր այդ անձի հանդեպ ձեր սերը կարող է ստեղծել ներքին պայքար, երբ դուք ձգտեք սիրել ու աջակցել նրան, բայց և այնպես պաշտպանելով երջանկության Տիրոջ հավերժական ծրագիրը։

Այս երեկո եկեք պարզ խոսենք, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հավատում է, որ «համասեռամոլությունը շատերի համար դառը իրականություն է։ Այդ ձգտումը ինքնին մեղք չէ, սակայն ըստ դրա գործելը մեղք է։ Նույնիսկ եթե անհատները չեն ընտրում ունենալու այդ ձգտումը, այնուամենայնիվ նրանք են որոշում, թե ինչպես արձագանքել դրան։ Սիրով և հասկացողությամբ Եկեղեցին հոգ է տանում Աստծո բոլոր զավակների համար, այդ թվում և [միևնույն սեռի հանդեպ հակվածություն ունեցող մարդկանց]»։16

Եկեղեցին չի ուսուցանում կամ խրախուսում խուսափել մարդկանցից կամ գործել քրիստոնեային ոչ վայել այլ կերպ։ Մենք պետք է սիրենք և ձգտենք հասկացնել ուրիշներին, որ ոչ ոք չպետք է անտեսի կամ անտարբերության մատնի Աստծո պատվիրանները։

Վկայություն և նախազգուշացում

Ի վերջո, «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» հռչակագրի մեջ Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը հայտարարել են․ «Մենք զգուշացնում ենք, որ այն անհատները, ովքեր խախտում են ողջախոհության ուխտերը, բռնություն են գործադրում իրենց կանանց, ամուսինների կամ երեխաների հանդեպ, կամ թերանում են ընտանեկան պարտականությունները կատարելիս, մի օր հաշվետու կլինեն Աստծո առջև: Դեռ ավելին, մենք զգուշացնում ենք, որ ընտանիքի քայքայումը անհատներին, համայնքներին և ազգերին կպատճառի այն դժբախտությունները, որոնց մասին կանխագուշակել էին հին ու նոր մարգարեները»:17

Ես մեկն եմ, ով միացել է այդ զգուշացմանը։ Որպես աշտարակի դիտորդներից մեկը, ես պատասխանատու եմ «փողը հնչեցնէ եւ ժողովրդին զգուշացնէ»:18Այս երեկո ես կտրուկ եղա և բարձրացրեցի իմ նախազգուշացնող ձայնը։ Ես դա անում եմ, քանի որ ես սիրում եմ ձեզ և ցանկանում եմ, որպեսզի դուք հասկանաք, որ մենք պետք է կանգնենք Տիրոջ առաջ և պահենք Նրա պատվիրանները։ Իմ պարտականությունն է զգուշացնել ձեզ։

Բարի լուր

Տիրոջ նախազգուշացման հետ միասին հնչում է Նրա մոտ գալու Իր հրավերը։ Մեր Երկնային Հայրը գիտեր ընկած աշխարհում ապրելու հետևանքները և դրա համար նա տվեց մեզ Փրկչին, «որ աշխարհքի սկզբիցը հետէ մորթուած է» Իր զավակների համար։19 Հովհաննեսի ավետարանում կարդում ենք. «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ»։20

Խնդրում եմ հիշեք, որ ավետարանը «բարի լուր է»։ Այն հույսի ուղերձ է։ Եթե դուք այժմ խնդրի մեջ եք, օգնություն խնդրեք։ Տերը ողորմած ու ներողամիտ է։

Պողոս Առաքյալն ուսուցանել է․

«Ո՞վ կբաժանէ մեզ Քրիստոսի սէրիցը. տառապա՞նք, թէ նեղութի՞ւն, թէ հալածա՞նք, թէ սո՞վ, թէ մերկութի՞ւն, թէ վտա՞նգ, թէ սո՞ւր: …

Բայց այս ամեն բաներումն առաւել եւս յաղթում ենք նորա միջոցովը` որ մեզ սիրեց:

Որովհետեւ հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կեանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանութիւններ, ոչ զօրութիւններ, ոչ ներկայ բաներ, ոչ գալու բաներ,

և ոչ բարձրություն, ոչ խորություն, և ոչ մեկ ուրիշ ստեղծված բան կարող է մեզ բաժանել Աստծո սերիցը` որ մեր Տեր Հիսուս Քրիստոսումն է»:21

Հիսուս Քրիստոսի շնորհիվ խաղաղությունը կարող է փոխարինել մեղքին։ Առողջ հարաբերությունները կարող են վերականգնվել։ Վատ սովորույթները կարող են հաղթահարվել։

Մենք պետք է օգնենք մեր ընտանիքին և ընկերներին իմանալ այս ճշմարտության մասին՝ Աստված սեր է «և նա հրավիրում է նրանց բոլորին՝ գալ իր մոտ և ճաշակել իր բարությունից. և նա չի մերժում ոչ մեկին, որ գալիս են դեպի իրեն»։22

Մենք ձեր կարիքն ունենք, որպեսզի մասնակցեք փրկության աշխատանքին ձեր միսիայից առաջ, հետո և ընթացքում։

Կիրառել տեխնոլոգիաները կյանքեր օրհնելու համար

Տերը ցանկանում է, որպեսզի դուք ներգրավվեք և կիրառեք այն սոցիալական մեդիաները, որոնցով դուք ցանկանում եք կիսվել ավետարանով որպես Հելամանի ժամանակակից որդիներ և դուստրեր՝ վերջին օրերի մեծ պատերազմում։ Նա ցանկանում է, որպեսզի դուք դառնաք ժամանակակից քաջարի մարտիկները, ովքեր կանգնած են ամուր և միահամուռ պաշտպանելու ճշմարտությունը։ Նա ցանկանում է, որպեսզի դուք լինեք խիզախ և կայուն թշնամու գերակայությունների հանդեպ։ Մենք գիտենք, որ վերջում Տերը կհաղթանակի և Սատանան կպարտվի։

Տարբեր սոցիալական մեդիաների միջոցով դուք կարող եք ավետարանչական զրույց ունենալ ընտանիքի, ընկերների և վերադարձած միսիոներներին համար՝ նախկին լսողների և նորադարձների հետ։ Դուք կարող եք կանգնել որպես ճշմարտության վկաներ և պաշտպանել թագավորությունը։

Պաշտպանել թագավորությունը

Ես գիտեմ, որ ձեզանից շատերն անհանգստանում են, որ սխալ կհասկացվեն, ծիծաղելի կթվան և նույնիսկ կընկնեն սպառնալիքի տակ, եթե դուք պաշտպանեք Երկնային Հորը և Տեր Հիսուս Քրիստոսին և Եկեղեցուն։ Ես հասկանում եմ ձեր մտահոգությունները։

Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո ես ծառայել եմ Բրիտանական միսիայում որպես երիտասարդ միսիոներ։ Այդ ժամանակ մորմոնները «սուլոցի ու ասացվածքի»23առարկա էին, և միսիոներներին ծաղրում ու ծիծաղում էին նրանց վրա։ Մարդիկ նույնիսկ առարկաներ էին շպրտում մեր վրա, իսկ ոմանք թքում էին մեզ վրա։ Այնուամենայնիվ, մենք չնահանջեցինք, այլ մենք շարունակում էինք բերել մեր վկայությունները և կիսվել ավետարանով։ Աբինադիի նման մենք չընկրկեցինք, Պողոսի նման մենք չընկրկեցինք, և Փրկչի նման մենք չընկրկեցինք։ Այդ ժամանակ մենք չէինք պատկերացնում մեր աշխատանքների հետևանքները։ Մենք ունեինք 14 շրջաններ և ոչ մի ցից։ Այսօր Բրիտանական կղզիներում կան Սիոնի 46 ցցեր։

Իմ սիրելի երիտասարդ ընկերներ մի մտահոգվեք մեծ ընդարձակ շենքի մարդկանց համար։ Նեփին տեսավ, որ նրանք ծաղրում են` «մատով ցույց տալով դեպի նրանց, ովքեր հասել և ճաշակում էին պտղից»։24 Մի եղեք նրանց նման, ովքեր «պտղից համտես անելուց հետո նրանք ամաչեցին, նրանց պատճառով, ովքեր ծաղրի էին ենթարկում իրենց. և նրանք հեռացան դեպի արգելված ուղիներ և կորան»։25

Դուք հիանալի և կարևոր սերունդ եք և սա ապրելու համար հիանալի ժամանակ է։ Ապագան պայծառ է։ Այս գիշեր ինքներդ ձեզ ասեք. «Ես օգնում եմ Տիրոջը, երբ կիսվում եմ իմ վկայությամբ և ուսուցանում այն ճշմարտությունները, որոնք Աստված այս վերջին օրերում հայտնի է դարձրել»։

Այժմ դուք հնարավորություն ունեք խելամիտ կերպով կիրառելու սոցիալական մեդիան՝ կիսվելու համար այն ինչ լսեցիք և զգացիք այս երեկո։ Հիշեք, որ գոյություն ունի սոցիալական մեդիան օգտագործելու և ձեր մտքերով ևձեր սովորած ու զգացած բաների մասին վկայությամբ կիսվելու համար պատշաճ ժամանակ և պատշաճ վայր։

Վկայություն

Թող Տերն օրհնի ձեզ ձեր տարիքից դուրս իմաստությամբ, որպեսզի դուք խելացի կերպով գիտակցեք, որ մենք այս պատերազմում ենք և մենք պետք է կանգնենք միասին՝ երիտասարդ և ծեր։ Ես աղոթում եմ, որ մեր Երկնային Հայրը հոգ տանի և օրհնի ձեզ։ Կրկին անգամ խնդրում եմ իմացեք, թե որքան շատ ենք մենք ձեզ սիրում։ Եվ խնդրում եմ, որ մեր Երկնային Հայրն օրհնի յուրաքանչյուրին, որտեղ էլ լինեն այս երկրի վրա, ովքեր լսում են այս հոգևոր երեկոն, Տիրոջ խաղաղությամբ ձեր սրտերում, հանդարտ վկայությամբ ու համոզվածությամբ, որ Հիսուս Քրիստոսը կենդանի է, որ Նա Աստծո Որդին է, որ սա Նրա Եկեղեցին է։ Թող որ այդ խաղաղությունը և զորությունը լինի ձեզ հետ։ Թող որ մեր Երկնային Հայրը հոգ տանի ձեր մասին։ Թող որ այս ճամփորդության մեջ գտնվող ձեզանից յուրաքանչյուրը չմոռանա, որ դուք, ձեզանից ամեն մեկը թանկ է և նախապատրաստի աշխարհը այն օրվա համար, երբ Հիսուս Քրիստոսը կասի «բավական է» և կվերադառնա և կղեկավարի ու կթագավորի որպես Փրկիչ, տերերի Տեր, թագավորների թագավոր, աշխարհի Քավիչ, ով ես վկայում եմ, որ ապրում է։ Մենք այս երեկո խոսեցինք այն բաների վերաբերյալ, որոնք կարևոր են Նրա համար։ Թող որ հեռանանք այս հավաքից լցված լինելով սիրով Տիրոջ հանդեպ և ցանկությամբ ծառայելու Նրան, սա իմ խոնարհ աղոթքն է, Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ և սիրելի անունով, ամեն։

© 2014 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Անգլերենի հաստատումը. 3/14։ Թարգմանության հաստատումը. 3/14։ Հանգիստ եղեք և իմացեք, որ ես եմ Աստված թարգմանությունը։ Armenian. PD50053655 201

Հղումներ