Gospel Living

Հասկանալ, թե ինչպես են ձևավորվում ամպերը

7 Jul 2020 | 1 min կարդալ
Clouds

Նպատակ

Օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչպես են ձևավորվում ամպերը՝ որպես Երկնային Հոր արարչագործությունների մաս:

Միջոցառման գաղափարներ

Հետևյալ փորձը ցույց է տալիս, թե ինչպես են ձևավորվում ամպերը:

Անհրաժեշտ նյութերը.

  • Ապակյա տարա
  • Եռացող ջուր
  • Սառույց
  • Մազերի փայլ
  • Ապակյա կափարիչ կամ թղթե ափսե

Ցուցումներ․

  1. Եռացող ջուրը լցրեք ապակյա տարայի մեջ, մինչև ջուրը հասնի մոտ 5 սմ-ի՝ ապակյա տարայի պատի բարձրության ուղղությամբ: Զգույշ պտտեք ջուրը տարայի ներսում՝ տաքացնելով պատերը:
  2. Կափարիչը հակառակ կողմից դրեք ապակյա տարայի վրա: Կափարիչը լցրեք սառույցով և թողեք տարայի վրա մեկ-երկու րոպե:
  3. Արագ բարձրացրեք կափարիչը և մազերի փայլը փչեք ապակյա տարայի մեջ: Սառույցով լցված կափարիչը նորից դրեք տարայի վրա:
  4. Դուք կտեսնեք, թե ինչպես է տարայի մեջ ձևավորվում ամպը: Մի քանի րոպեների ընթացքում ամբողջ ապակյա տարայի ներսում ամպ կձևավորվի:

Բացատրեք, թե ինչ է տեղի ունեցավ.

  • Տաք, խոնավ օդը բարձրանում է տարայի մեջ գտնվող եռման ջրից և հանդիպում է սառույցի տակ գտնվող սառը օդին:
  • Երբ տաք օդը հանդիպում է սառը օդի հետ, այն ստեղծում է ջրի փոքրիկ կաթիլներ:
  • Մազերի փայլը ստեղծում է մասնիկներ, որոնք ջրի կաթիլներից ձևավորում են ամպ, ճիշտ՝ ինչպես փոշու և այլ մասնիկները օդում օգնում են ձևավորել իսկական ամպեր երկնքում:

Թող երեխաները բաց թողնեն ամպը ապակյա տարայից և կրկնեն փորձը:

Դրանից հետո ժամանակ անցկացրեք դրսում՝ դիտելով ամպերը: Տեսեք, թե երեխաներն ինչ ձևի ամպեր կարող են հայտնաբերել: Տեսեք, արդյո՞ք նրանք կարող են պատմել որևէ պատմություն ամպերի այն ձևերի մասին, որոնք գտան երկնքում, և յուրաքանչյուրը թող հերթով որևէ նախադասություն ավելացնի պատմությանը:

Ըստ անհրաժեշտության, հարմարեցրեք միջոցառումները՝ հավաստիանալով, որ բոլորը կարող են մասնակցել, ընդգրկված զգալ և ներդրում կատարել:

Գաղափարներ, որոնք համապատասխանում են ձեր տարածքին

  • Ամպեր ստեղծեք շնչելու միջոցով.
    • Թող երեխաները ձեռքերը բաժակի նման դնեն իրենց բերանի շուրջը և արտաշնչեն ձեռքերի մեջ: Օգնեք նրանց նկատել, որ իրենց շունչը տաք է և խոնավ։
    • Բաժանեք ապակյա բաժակներ կամ մետաղական գդալներ: Թող երեխաները նկատեն, որ ապակին կամ մետաղը սառն է: Խնդրեք երեխաներին առարկան մոտիկ պահել բերանին և արտաշնչել։ Ապակու կամ մետաղի վրա կառաջանա փոքրիկ ամպ:
    • Բացատրեք, որ ամպերը ձևավորվում են, երբ տաք, խոնավ օդը հանդիպում է սառը օդին:
  • Երեխաների հետ խոսեք ամպերի տարբեր տեսակների մասին: Պատրաստեք տարբեր տեսակի ամպեր քաղցր բամբակի, սովորական բամբակի կամ սափրվելու կրեմի միջոցով: Քննարկեք, թե ամպերի տարբեր տեսակներն ինչ են հուշում մեզ եղանակի մասին:
    • Կուտակված ամպերը մեծ, փափուկ ամպեր են, որոնք լավ եղանակ են կանխագուշակում:
    • Փետրավոր ամպերը նոսր են ու թեթև՝ ինչպես քաղցր բամբակը. դրանք կանխագուշակում են եղանակի փոփոխություն:
    • Շերտավոր ամպերը ցածր լողացող մոխրագույն ամպեր են, որոնք կանխագուշակում են անձրև կամ ձյուն:
    • Անձրևաբեր ամպերը փքուն և մոխրագույն են, որոնք կանխագուշակում են անձրև կամ ձյուն:

Քննարկում

Խրախուսեք երեխաներին խոսել այն մասին, թե իրենց սովորածն ինչպես կարող է օգնել իրենց և ուրիշներին ավելի մոտենալ Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին: Քննարկումները կարող են տեղի ունենալ միջոցառումից առաջ, դրա ընթացքում և հետո ու տևել մի քանի րոպե: Կարող եք տալ հետևյալ հարցերը.

  • Ինչո՞ւ է կարևոր, որ Աստված է ստեղծել ամպերը: Ամպերն ի՞նչ են անում մեզ համար: Ի՞նչ տեղի կունենար, եթե անձրև չգար:
  • Բնության աշխատանքը հասկանալով, ինչպե՞ս կարող ենք ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին՝ մեր Արարիչին։

              7 Jul 2020 | 1 min կարդալ