Gospel Living

Միջոցառում․ Սովորելը հաճելի է և հետաքրքիր

10 Aug 2020 | 1 min կարդալ
Mother teaching daughter about geography with a globe

Նպատակ

Կյանքը ուսման հետաքրքիր փորձառություն է։ Որքան շատ եք սովորում, այդքան ավելի շատ կարող եք հոգ տանել ձեր և ուրիշների մասին: Օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչպես նրանք կարող են սովորել՝ տարբեր եղանակներով:

Միջոցառման գաղափարներ

Ասեք երեխաներին, որ ձեզ սպասում է արկածային ճամփորդություն։ Այն արդեն սկսվել է․ դա ողջ կյանքը տևող ուսումնառության մի արկածային ճամփորդություն է:

Հնարավորության դեպքում նախօրոք պատրաստեք մի քանի «կայարաններ», որոնք ներկայացնում են այն, ինչ մենք սովորում ենք կյանքի տարբեր փուլերում: Յուրաքանչյուր «կայարանում» առաջարկեք երեխաներին կատարել հասարակ գործողություններ։ Դիտարկենք հետևյալ առաջարկությունները.

  • Մանուկների քայլել սովորելը. միջոցառման մասնակիցները անցնում են գերանի վրայով կամ քայլում են որոշակի տարածություն մանկական կոշիկներով:
  • Փոքրիկ երեխաների ինքնուրույն հագնվել սովորելը. միջոցառման մասնակիցները հագնում են մեծ վերնաշապիկ և տաբատ կամ հագնում են շորեր իրենց հագուստի վրայից:
  • Կարդալ սովորելը. միջոցառման մասնակիցները կարդում են հատված սուրբ գրություններից կամ որևէ գրքից կամ ամսագրից:
  • Հեծանիվ կամ սկուտեր վարել սովորելը. միջոցառման մասնակիցները քշում են մինչև որոշակի վայր և հետ են դառնում:
  • Մեքենա վարել սովորելը. միջոցառման մասնակիցները ձևացնում են, իբր մեքենա են վարում՝ բռնելով մի ափսե ղեկի փոխարեն և օգտագործելով հատակի վրա դրված՝ գազի և արգելակման թղթե ոտնակները: Երեխաները արձագանքում են տարբեր ճանապարհային նշաններին, օրինակ՝ կանգառի կամ հետիոտնային անցումի նշանին:
  • Աշխատանքային հմտությունների ձեռքբերումը. միջոցառման մասնակիցները գործածում են հմտություններ, որոնք բնորոշ են ձեր տարածաշրջանում առավել տարածված աշխատանքներին:
  • Կերակուր պատրաստել սովորելը. միջոցառման մասնակիցները հասարակ ուտեստներ են պատրաստում կամ երեխաները միասին նոր բաղադրատոմս են ստեղծում:
  • Տակդիրներ փոխել սովորելը. միջոցառման մասնակիցները վարժվում են՝ փոխելով տիկնիկի տակդիրը:

Բացատրեք, որ կյանքի նպատակներից մեկը սովորելն ու մեծանալն է, և մենք շարունակում ենք սովորել նաև այն ժամանակ, երբ արդեն մեծացել ենք: Ուշադրություն հրավիրեք այն հանգամանքի վրա, որ այն, ինչ դժվար էր, երբ նրանք ավելի փոքր էին, հիմա կարող է հեշտ լինել, և այն, ինչ հիմա կարող է դժվար թվալ, հետագայում հեշտ կլինի: Խոսեք այն մասին, թե ինչպես կարող են դժվարությունները նոր հնարավորություններ ստեղծել սովորելու համար:

Ըստ անհրաժեշտության, հարմարեցրեք միջոցառումներն այնպես, որ բոլորը կարողանան մասնակցել, ընդգրկված զգալ և ներդրում ունենալ:

Հարմարեցման գաղափարներ

    • Հիմնական միջոցառման ընթացքում դիտարկելով տարբեր հմտություններ՝ նշեք սովորելու տարբեր եղանակներ. հրահանգներ կարդալու կամ լսելու միջոցով, ցուցադրումներ դիտելու, միմյանց սովորեցնելու և պարապելու միջոցով: Խոսեք այն մասին, թե ինչպես երեխաները կարող են կիրառել տարբեր միջոցներ, որպեսզի յուրացնեն այն, ինչ այժմ սովորում են:
    • Օգնեք երեխաներին պատկերներ նկարել կամ կոլաժներ պատրաստել իրենց հետաքրքրող այն ամենի մասին, ինչի մասին կուզեին ավելի շատ իմանալ: Խոսեք այդ ամենը սովորելու տարբեր եղանակների մասին: Առաջարկեք երեխաներին, որ մեկը մյուսին բացատրեն իրենց նկարած պատկերները:

    Քննարկում

    Խրախուսեք երեխաներին խոսել այն մասին, թե իրենց սովորածն ինչպես կարող է օգնել իրենց և ուրիշներին ավելի մոտենալ Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին: Քննարկումները կարող են տեղի ունենալ միջոցառումից առաջ, դրա ընթացքում և հետո, և պետք է տևեն մի քանի րոպե: Կարող եք տալ հետևյալ հարցերը.

    • Որո՞նք են ամենակարևոր բաները, որոնք մենք պետք է սովորենք մեր կյանքում:
    • Ինչպե՞ս կարող ենք ավելի շատ բան իմանալ մեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:
    • Ինչպե՞ս կարող ենք օգտագործել մեր ձեռք բերած գիտելիքները ուրիշներին օգնելու համար: