Միջոցառում․ Ուսումնասիրել գիտությունը
Նպատակ
Հասարակ գիտական փորձ անցկացրեք՝ Աստծո ստեղծագործություններն ուսումնասիրելու համար:
Միջոցառման գաղափարներ
Խմբով կամ զույգերով կատարեք հետևյալ փորձը՝ գիտական մեթոդը ցուցադրելու համար. հետազոտում կատարեք, ներկայացրեք որևէ վարկած (կամ տեղեկացված կարծիք), թե ինչու է այդ բանը տեղի ունեցել, փորձի միջոցով ստուգեք ձեր վարկածը և եզրակացության հանգեք:
Կմնա՞ արդյոք առարկան ջրի մակերեսին։
- Վերցրեք դույլ կամ թաս և լցրեք ջրով:
- Տարբեր իրեր գցեք ջրի մեջ և քննարկեք, թե որ իրերն են մնում ջրի մակերեսին, իսկ որոնք՝ ոչ:
- Վարկած ներկայացրեք, թե ինչն է ստիպում առարկային մնալ ջրի մակերեսին:
- Նավակներ կամ լաստեր պատրաստեք թղթից, նրբաթիթեղից կամ այլ նյութերից: Օգնեք այն երեխաներին, ովքեր օգնության կարիք ունեն, որպեսզի բոլորը մասնակցեն:
- Խնդրեք երեխաներին քարեր, ընկույզներ կամ այլ ծանրություն դնել նավակների մեջ:
- Տեսեք, թե նավակի որ տեսակն է ի վիճակի ամենամեծ բեռը պահել և քննարկեք, թե ինչու:
Ըստ անհրաժեշտության, հարմարեցրեք միջոցառումներն այնպես, որ բոլորը կարողանան մասնակցել, ընդգրկված զգալ և ներդրում ունենալ:
Հարմարեցման գաղափարներ
Փորձեք հետևյալ փորձերից մեկը՝ ի լրումն վերոնշված միջոցառման կամ դրա փոխարեն:
- Հավասարակշռություն և ձգողականություն․ Քննարկեք, թե ինչն է օգնում շենքին կամ կառույցին ամուր լինել: Առաջարկեք երեխաներին կառույցներ պատրաստել հասարակ նյութերից, օրինակ՝ ուղիղ արիշտաից, պաստեղից կամ ատամնափորիչներից (կլոր ծայրերով) և կավից: Տեսեք, թե ով կկարողանա սարքել ամենաբարձր և ամենաամուր կառույցը:
- Քիմիական ռեակցիա․ Վերցրեք կաթ, քացաղ և սննդային սոդա: Հարցրեք երեխաներին, թե իրենց կարծիքով, ինչ կկատարվի, եթե դուք այդ բաղադրիչներն իրար խառնեք: Այնուհետև խառնեք 1 սեղանի գդալ (15 մլ) քացախը 7 սեղանի գդալ (104 մլ) յուղազուրկ կաթի հետ: Քացախի ազդեցության տակ կաթի սպիտակուցները կկուտակվեն և կարծր մասնիկներ կկազմեն: Քամեք կարծր մասնիկները սրբիչի կամ թղթի մեջ մի քանի րոպեի ընթացքում: Այնուհետև ավելացրեք ¼ թեյի գդալ (1 գ) սննդային սոդա (նատրիումի հիդրոկարբոնատ) և տրորեք այնքան, մինչև լորձանման զանգված դառնա: Սննդային սոդան չեզոքացնում է քացախի մեջ եղած թթուն և թույլ է տալիս կաթի պրոտեիններին նորից հեղուկ դառնալ:
Քննարկում
Խրախուսեք երեխաներին խոսել այն մասին, թե իրենց սովորածն ինչպես կարող է օգնել իրենց և ուրիշներին ավելի մոտենալ Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին: Քննարկումները կարող են տեղի ունենալ միջոցառումից առաջ, դրա ընթացքում և հետո և պետք է տևեն մի քանի րոպե: Կարող եք տալ հետևյալ հարցերը.
- Գիտությունը ուսումնասիրելով՝ ինչպե՞ս կարող ենք ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին՝ մեր Արարչին։
- Գիտության բնագավառում փորձերը ի՞նչ կարող են մեզ սովորեցնել Աստծո խոսքին վերաբերող փորձերի մասին (տես Ալմա 32.27-34):