Ուսումնասիրման օժանդակ նյութեր
ՋՍԹ, Հովհաննես Առաքյալի Հայտնությունը 1


ՋՍԹ, Հայտնություն 1.1–4 (համեմատի՛ր Հայտնություն Ա.1–4)

(Հովհաննեսը հայտնություն ստացավ Հիսուս Քրիստոսից և այն առաքեց Ասիայի յոթ եկեղեցիների ղեկավարներին):

1 Հովհաննեսի՝ Աստծո ծառայի հայտնությունը, որը նրան տրվել էր Հիսուս Քրիստոսից, ցույց տալու համար իր ծառաներին այն բաները, որոնք շուտով պիտի լինեն, որը նա ուղարկեց և իմացրեց իր հրեշտակի միջոցով իր ծառա Հովհաննեսին,

2 Որը վկայեց Աստծո խոսքի և Հիսուս Քրիստոսի վկայության մասին, և բոլոր բաների մասին, որ նա տեսավ:

3 Երանելի են այս մարգարեության խոսքերը կարդացողները և լսողները և հասկացողները, և սրանում գրվածները պահողները, քանզի Տիրոջ գալստի ժամը մոտենում է:

4 Արդ, սա Հովհաննեսի վկայությունն է յոթ ծառաներին, որոնք Ասիայի յոթ եկեղեցիների վրա են: Շնորհ լինի ձեզ և խաղաղություն նրանից, որ է, և որ էր, և որ գալու է. որն ուղարկել է իր հրեշտակին իր գահի առաջից, որ վկայի նրանց, որ յոթ ծառաներ են յոթ եկեղեցիների վրա: