Ուսումնասիրման օժանդակ նյութեր
ՋՍԹ, Ավետարան ըստ Ղուկասի 21


ՋՍԹ, Ղուկաս 21.24–26 (համեմատի՛ր Ղուկաս ԻԱ.24–26)

(Հիսուսը բացատրեց իր գալստյան նշանները):

24 Արդ, այս բաները նա ասաց նրանց Երուսաղեմի կործանման վերաբերյալ: Եվ ապա աշակերտները հարցրեցին նրան՝ ասելով. Վարդապե՛տ, ասա՞ մեզ քո գալստյան վերաբերյալ:

25 Եվ նա պատասխան տվեց ու ասաց. Այն սերնդի ժամանակ, երբ հեթանոսների ժամանակը լրանա, նշաններ կլինեն արեգակում և լուսնում և աստղերում. և երկրի վրա ազգերը վշտի շփոթմունքից կտագնապեն, ինչպես ծովի և ալիքների մռնչյունը: Երկիրը նույնպես պիտի անհանգստանա, և մեծ անդունդի ջրերը ևս.

26 Մարդկանց սրտերը կնվաղեն վախից և այն բաներին հետևելուց, որոնք կատարվում են երկրի վրա: Քանզի երկնքի զորությունները կցնցվեն:

ՋՍԹ, Ղուկաս 21.32 (համեմատի՛ր Ղուկաս ԻԱ.32)

(Ամեն բան կկատարվի, երբ որ հեթանոսների ժամանակները լրանան):

32 Ճշմարիտ ասում եմ ձեզ. Այս սերունդը՝ սերունդ, որի ժամանակ հեթանոսների ժամանակները կլրանան, չի անցնի մինչև որ բոլոր բաները չկատարվեն: