Ուսումնական ծրագրի ուսուցում
Սեմինարիայի ուսումնական ծրագիր. Ուսուցման ծրագիր


«Սեմինարիայի ուսումնական ծրագիր. Ուսուցման ծրագիր», Սեմինարիայի ուսումնական ծրագիր. Ուսուցում (2022)

«Սեմինարիայի ուսումնական ծրագիր. Ուսուցման ծրագիր», Սեմինարիայի ուսումնական ծրագիր. Ուսուցում

Նկար
մարդիկ զրուցում են

Սեմինարիայի ուսումնական ծրագիր. Ուսուցման ծրագիր

Այս ուսուցման ծրագիրը առաջարկներ է տրամադրում է համակարգողներին և ծրագրերի ղեկավարներին, որպեսզի օգնեն սեմինարիայի նոր ուսուցիչներին ավարտին հասցնել ուսումնական ծրագրի ուսուցումը: Այն նախատեսված է օգնելու ուսուցիչներին աստիճանաբար սովորել, որը կօգնի նրանց ծանրաբեռնվածություն չզգալ:

Յուրաքանչյուր ուսուցչի հետ ստեղծեք անհատական ծրագիր, որը կօգնի նրանց ավարտել ուսուցումը, երբ նրանք պատրաստ լինեն: Ճիշտ կլինի խրախուսել ուսուցիչներին ուշադիր հետևել ուսումնական ծրագրին դրա մեկնարկին: Երբ նրանք լրացուցիչ ուսուցում անցնեն և ավելի լավ ծանոթանան ուսումնական ծրագրի նյութերին, ուսումնական ծրագիրը հարմարեցնելու նրանց ունակությունը կաճի, որը կօգնի նրանց հոգալ իրենց ուսանողների կարիքները:

Նախքան նրանք կսկսեն ուսուցանել.

  • Հրավիրեք ուսուցիչներին կարդալ և հետևել Արագ մեկնարկի ուղեցույցի հրահանգներին:

  • Հրավիրեք նրանց կարդալ ընթացիկ տարվա ուսուցչի ձեռնարկի ներածությունը:

1-2 շաբաթ անց.

  • Առաջարկեք նրանց լրացնել Ընդունեք և հարմարեցրեք. Ուսուցում:

  • Ժամանակ նշանակեք՝ քննարկելու ցանկացած հարց, որը նրանք կարող են ունենալ այն մասին, թե ինչպես ընդունել և պատշաճ կերպով հարմարեցնել սեմինարիայի ուսումնական ծրագիրը:

2-4 շաբաթ անց.

  • Առաջարկեք նրանց լրացնել Վարդապետության սերտում. Ուսուցում:

  • Ժամանակ նշանակեք՝ քննարկելու ցանկացած հարց, որը նրանք կարող են ունենալ այն մասին, թե ինչպես օգնել ուսանողներին հասնել վարդապետության սերտմանը:

3-6 շաբաթ անց.

  • Առաջարկեք նրանց լրացնել Գնահատումներ. Ուսուցում:

  • Ժամանակ նշանակեք քննարկելու ցանկացած հարց, որը նրանք կարող են ունենալ «Գնահատեք ձեր գիտելիքները» դասերի կամ վարդապետության սերտման գնահատումների վերաբերյալ: