Ձեռնարկներ և կոչումներ
Նյութեր սպասավորության համար


«Նյութեր ամրապնդված Մելքիսեդեկյան քահանայության քվորումներով և Սփոփող Միություններով սպասավորելու համար

«Նյութեր սպասավորության համար»

Նյութեր ամրապնդված Մելքիսեդեկյան քահանայության քվորումներով և Սփոփող Միություններով սպասավորելու համար

Այս նյութերն օգնում են ղեկավարներին, երբ նրանք պատրաստվում են ցուցումներ տալ և վարում են քննարկումներ՝ տարածաշրջանի խորհուրդներում, համակարգող խորհուրդներում, ցցերի համաժողովներին, ցցերի խորհուրդներում, ծխերի խորհուրդներում և կիրակի օրվա դասերին։

Առաջարկներ այս նյութերն օգտագործելու վերաբերյալ

Խորհրդի հաջորդ ժողովին ղեկավարները կարող են սկսել 2018թ․ ապրիլի գերագույն համաժողովին հայտարարված փոփոխությունների քննարկումը՝ ընթերցելով ներդիրի ներածական բաժինը, որը ներառված էր 2018թ․ ապրիլի 2-ի Առաջին Նախագահության նամակում «Սպասավորել ամրապնդված Մելքիսեդեկյան քահանայության քվորումներով և Սփոփող Միություններով» վերնագրով (տես ministering.ChurchofJesusChrist.org

Ժողովի ժամանակ խորհրդի անդամները կարող են նաև դիտել և քննարկել «Սպասավորության տեսլականը» տեսանյութը (տես ստորև «Տեսանյութեր» բաժինը)։ Կտրամադրվեն լրացուցիչ տեսանյութեր և այլ ռեսուրսներ՝ այդ քննարկումը ծավալելու և խորհրդի ապագա ժողովներում ու այլ հանդիպումներում օգտագործելու համար։ Արդյունավետ սպասավորություն տեսանյութի յուրաքանչյուր հատվածից հետո տրվում է հարց, որը խումբը կարող է քննարկել։

Տեսանյութեր

Այդ տեսանյութերը պարունակում են քաղվածքներ 2018թ․ ապրիլի գերագույն համաժողովից և Բարձրագույն Իշխանավորների, Տարածքային Յոթանասունականների և Բարձրագույն Պաշտոնյաների հետ անցկացված գերագույն համաժողովի ղեկավարների ժողովներից։

Սպասավորության տեսլականը (4:41)

Արդյունավետ սպասավորություն (15:01) տեսանյութը պարունակում է հետևյալ հատվածները․

  1. «Ինչո՞ւ ենք մենք սպասավորում» (2:43): Հարց․ Ինչո՞ւ ենք մենք սպասավորում։

  2. «Պարզ, անհատականացված և առաջնորդվող Հոգու կողմից» (2:20): Հարց․ Ինչպե՞ս կարող են մեր ջանքերը պարզ լինել և առաջնորդվել Հոգով։

  3. «Սպասավորության հարցազրույցների ակնարկ» (3:53): Հարց․ Ինչպե՞ս կարող են սպասավորության արդյունավետ հարցազրույցներն օրհնել անհատներին և ընտանիքներին։

  4. «Մեկ համակարգված ջանք» (2:49): Հարց․ Ինչպե՞ս կարող է մեկ համակարգված ջանքն օգնել մեզ հոգ տանել Աստծո բոլոր զավակների մասին։

  5. «Գործելու հրավեր» (3:24): Հարց․ Ինչպե՞ս կարող ենք լավագույն ձևով իրագործել Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի կողմից տրված սպասավորության տեսլականը։

Սպասավորության հարցազրույցներ (19:18)

Սուրբ գրությունների հղումներ

Մատթեոս 10․39, 22․37–39, Ղուկաս 22․32, Հովհաննես 10․11, 13․34, 21․15–16, Գաղատացիս 5․13, Մոսիա 23․18, Վարդապետություն և Ուխտեր 20․51–53

Լրացուցիչ ռեսուրսներ

  • 2018թ․ մայիս ամսվա համարի Լիահոնա և Ensign ամսագրերում և comefollowme.ChurchofJesusChrist.org կայքում կտրվեն ռեսուրսներ, որոնք կարող են օգտագործվել սպասավորության շուրջ չորրորդ կիրակի օրվա քննարկումների ժամանակ երեցների քվորումների և Սփոփող Միության ժողովներին։

  • «Սպասավորության սկզբունքները» վերնագրով լրացուցիչ տեղեկություն կներառվի Լիահոնա և Ensign ամսագրերի ապագա համարներում։