Սեմինարիա
Սուրբ գրությունների ուսումնասիրություն


Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Լսեք Տիրոջ ձայնը սուրբ գրությունների միջոցով

Նկար
A row of hands holding scriptures or electronic devices.

Հիսուսն ուսուցանել է, որ սուրբ գրքերը վկայում են Իր մասին (տես Հովհաննես 5.39): Այս դասը կարող է օգնել ձեզ գալ Քրիստոսի մոտ և ավելի լավ ճանաչել Նրան Աստծո խոսքն ուսումնասիրելու միջոցով, ինչպես նաև զարգացնել սուրբ գրություններն ուսումնասիրելու ձեր հմտությունները և դնել սուրբ գրությունների ուսումնասիրության նպատակներ:

Ուսանողի պատրաստում. Այս դասին նախորդող դասի ժամանակ կարող եք ուսանողներին տալ հետևյալ թերթիկը: Խնդրեք նրանց լրացնել թերթիկն առանց անունը նշելու և շրջել այն: Ուսանողների պատասխանները կարող են օգնել ձեզ ավելի լավ նախապատրաստվել դասին:

Սուրբ գրությունների ուսումնասիրության գնահատում

Անկեղծ պատասխանեք հետևյալ հարցերից յուրաքանչյուրին՝ օգտվելով հետևյալ սանդղակից.

(a) Երբեք (b) Հազվադեպ (c) Երբեմն (d) Հաճախ (e) Միշտ

____ Ես ամեն օր ուսումնասիրում եմ սուրբ գրությունները։

____ Ես հասկանում եմ սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության համար ժամանակ հատկացնելու կարևորությունը:

____ Ես տեղյակ եմ և կիրառում եմ սուրբ գրությունների ուսումնասիրման հմտությունները, որոնք օգնում են ինձ հասկանալ սուրբ գրությունների ճշմարտությունները:

___ Ուսումնասիրության ժամանակ մտքումս առաջանում են գաղափարներ, որոնք անցյալում չեմ ունեցել:

___ Ես գրանցում եմ ուսումնասիրության ժամանակ ստացած տպավորություններն ու գաղափարները:

Նկար
Scripture Study Evaluation handout

Դասի ընթացքում ցուցադրեք թերթիկի հարցերը որպես հղում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ինչո՞ւ պետք է ուսումնասիրել սուրբ գրությունները

Կարող եք խնդրել ուսանողներին բեմադրել այս սցենարը զույգերով կամ դասարանի հետ՝ նրանց ներգրավվածությունը մեծացնեու նպատակով:

Պատկերացրեք, որ ձեր ընկերներից մեկն ասում է. «Ես ժամանակ չունեմ ուսումնասիրել սուրբ գրությունները այն ամենի հետ, ինչ ես անում եմ հիմա: Ես նույնիսկ չեմ հասկանում դրանք»:

  • Ի՞նչ կասեիք ձեր ընկերոջը:

  • Ուրիշ ի՞նչ պատճառներ կարող են ստիպել մարդկանց հրաժարվել սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունից:

Կարող եք օգտվել ուսանողի պատրաստվածության վարժության գնահատումից, որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել, թե ինչպիսին է նրանց անհատական առաջընթացը սուրբ գրությունների ուսումնասիրման գործում:

Օգտվեք սուրբ գրությունների ուսումնասիրման գնահատումից: Ձեր պատասխաններին կանդրադառնաք դասի վերջում:

Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

  • Ինչպիսի՞ առաջընթաց ունեք սուրբ գրությունների ուսումնասիրության մեջ: Դուք ի՞նչը կարող եք ավելի լավ կատարել:

Ցուցադրեք հետևյալ հայտարարությունը և դրան հետևող հարցերը: Ուսանողների համար կարող է օգտակար լինել իրենց օրագրերում պատասխանել այս հարցերին, նախքան դասարանի առաջ պատասխանելը: Կարող եք տալ լրացուցիչ հարցեր՝ իրենց փորձառություններով կիսվող ուսանողներին խրախուսելու համար:

Կարդացեք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը՝ փնտրելով, թե մենք ինչ կարող ենք սովորել այն մասին, թե ինչու արժե ժամանակ ու ջանք ծախսել սուրբ գրությունների կանոնավոր ուսումնասիրության վրա:

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Երբ ձգտում ենք դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտները,Նրան լսելումեր ջանքերը պետք է ավելի կանխամտածված լինեն: Պահանջվում է աչալուրջ և հետևողական աշխատանք, որպեսզի մեր առօրյա կյանքը լցվի Նրա խոսքով, Նրա ուսմունքներով և Նրա ճշմարտություններով։ …

…Ո՞ւմկարող ենք դիմել Նրան լսելու համար:

Կարող ենք դիմել սուրբ գրություններին։ Նրանք մեզ սովորեցնում են Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին, Նրա Քավության մեծության և մեր Հոր երջանկության ու փրկագնման մեծ ծրագրի մասին: Աստծո խոսքի մեջ ամենօրյա ընկղմումը շատ կարևոր է հոգևոր գոյատևման համար, հատկապես՝ ահագնացող ցնցումների այս օրերին: Երբ ամեն օր սնվենք Քրիստոսի խոսքերով, Քրիստոսի խոսքերը կասեն մեզ, թե ինչպես արձագանքենք այն դժվարություններին, որոնց, մեր կարծիքով, երբեք չէինք բախվի։ …

Ի՞նչ կլինի, երբ դուք ավելի գիտակցված լսեք, ականջ դնեք և ուշք դարձնեք այն ամենին, ինչ Փրկիչն ասել է և այժմ ասում է Իր մարգարեների միջոցով: Ես խոստանում եմ, որ դուք ավելի մեծ ուժ կստանաք՝ պայքարելու գայթակղության, դժվարության և թուլության դեմ: Ես խոստանում եմ հրաշքներ՝ ձեր ամուսնության, ընտանեկան հարաբերությունների և ամենօրյա աշխատանքի մեջ: Եվ ես խոստանում եմ, որ ուրախություն զգալու ձեր կարողությունը կմեծանա, նույնիսկ, եթե ձեր կյանքում խառնաշփոթն ավելանա:

Ռասսել Մ. Նելսոն, «Լսի՛ր Նրան» Ensign կամ Լիահոնա, մայիս 2020, 89, 90

  • Այս ելույթից ի՞նչ սովորեցիք այն մասին, թե Փրկիչն ինչպես կարող է օրհնել ձեզ, երբ ուսումնասիրում եք սուրբ գրությունները:

  • Ի՞նչ օրհնություններ եք ստացել սուրբ գրությունների կանոնավոր ուսումնասիրությունից:

  • Ի՞նչն է օգնել կամ կարող է օգնել ձեզ հետևողականորեն ժամանակ տրամադրել սուրբ գրությունների ուսումնասիրությանը:

Կարող եք ուսանողների հետ վարժություն կատարել՝ օգնելով նրանց զարգացնել սուրբ գրությունների ուսումնասիրման հմտությունը: Հետևյալ վարժությունն օգնում է նրանց սովորել, թե ինչպես արդյունավետ օգտագործել ծանոթագրությունները, սակայն եթե նրանց օգտակար կլինի մեկ այլ հմտություն, կարող եք մտածել մի այլ վարժություն, որը կմեծացնի սուրբ գրությունների ուսումնասիրման նրանց ունակությունը: Որոշ գաղափարներ կարելի է գտնել լրացուցիչ նյութերում՝ դասի վերջում:

Ինչպե՞ս կարող եմ արդյունավետ օգտագործել ծանոթագրությունները

Սուրբ գրությունների ուսումնասիրությունն ավելի ոգևորիչ դարձնելու եղանակներից մեկը ծանոթագրությունների օգտագործումն է: Ծանոթագրությունները գտնվում են տպագիր սուրբ գրությունների էջի ներքևում, իսկ էլեկտրոնային սուրբ գրություններում հայտնվում են հատվածների որոշ բառերի մոտ գտնվող փոքր տառերին սեղմելիս: Այդ նշումները պարունակում են այլ հատվածների կամ հավելյալ գործիքների հղումներ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ ուսուցանվող նյութը:

Նկար
A portion of a page from the Bible. Line art for seminary manual

Դուք հաճախ կտեսնեք Ձոզեֆ Սմիթի Թարգմանության նշումները Նոր Կտակարանի ծանոթագրություններում: Ձոզեֆ Սմիթի Թարգմանությունը Ձոզեֆ Սմիթի կողմից կատարված Աստվածաշնչի ոգեշնչված վերանայումն է կամ թարգմանությունը: Այն վերականգնում է Աստվածաշնչի կորսված ճշմարտությունները և հստակեցնում է աստվածաշնչյան ուսմունքները: Ոգեշնչման ներքո մարգարեն ուղղել է Աստվածաշնչի ավելի քան 3400 հատվածներ, որոնցից շատերը կարող եք գտնել Աստվածաշնչի Վերջին Օրերի Սրբերի հրատարակությունների ծանոթագրություններում, մինչդեռ ավելի երկար հատվածները գտնվում են Աստվածաշնչի հավելվածում:

Ղուկաս 2-ը նկարագրում է, թե Հովսեփն ու Մարիամը ինչպես գտան 12-ամյա Հիսուսին տաճարում՝ Նրան երեք օր փնտրելուց հետո (տես Ղուկաս 2.40-45): Ղուկասի 2.46 հատվածը մի օրինակ է, որտեղ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը հստակեցնում է, թե ինչ է ուսուցանվում այդ հատվածում: Այն նաև օգնում համապատասխանեցնել հատվածի իմաստը հատված 47 -ում ուսուցանվող գաղափարների հետ:

Ուսումնասիրեք Ղուկաս 2.46 հատվածն առանց ծանոթագրությունների և փնտրեք, թե ինչ եք սովորում Հիսուս Քրիստոսի մասին:

Կրկին սւսումնասիրեք հատվածը, այս անգամ օգտվելով ծանոթագրություններից, այդ թվում «ՀՈՒՆ»-ով սկսվող նշումները: «ՀՈՒՆ» նշանակում է «Հունարեն»: Այդ լեզվով են գրվել Նոր Կտակարանի բնագրերի մեծ մասը: Այս ծանոթագրությունն օգնում է մեզ հասկանալ հունարեն տեքստի մեկ այլ հնարավոր իմաստը:

  • Սուրբ գրությունների ուսումնասիրության այս գործիքներն ինչպե՞ս են օգնել պարզաբանել Հիսուս Քրիստոսի մասին այս հատվածում ներկայացված ուսմունքը:

Նպատակներ, որոնք կօգնեն ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին

Սեմինարիայի հիմնական նպատակներից մեկն է՝ օգնել ձեզ հետևել Հիսուս Քրիստոսին և դառնալ Նրա աշակերտը: Սուրբ գրությունների հետևողական ուսումնասիրումը Հիսուս Քրիստոսի նվիրյալ աշակերտ դառնալու լավագույն միջոցներից մեկն է: Դա նաև սեմինարիայի համար միավորներ ստանալու պահանջներից մեկն է: Եթե հարցեր ունեք, կարող եք խնդրել ձեր ուսուցչին տեղեկացնել ձեզ, թե որոնք են սուրբ գրությունների ուսումնասիրման պահանջները:

Գուցե դժվար լինի ժամանակ գտնել սուրբ գրություններն անհատապես ուսումնասիրելու համար: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը հետևյալ խորհուրդն է տալիս․

Նկար
Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Մեր կյանքի տենդային ընթացքի պատճառով սուրբ գրությունների իմաստալի ուսումնասիրության համար ժամանակ գտնելու մեր բարի մտադրությունները կամ պարզապես «հույսերը» բավարար չեն: Իմ փորձը հուշում է, որ երբ մենք ամեն օր հատուկ և ծրագրված ժամանակ ու տեղ ենք հատկացնում սուրբ գրությունների ուսումնասիրությանը, դա շատ ավելի արդյունավետ է դարձնում մեր աշխատանքը:

(Դեյվիդ Ա. Բեդնար, «Քանզի մենք դրանք ունենք մեր աչքերի առաջ», New Era, ապրիլ 2006, 6)

Մտածեք այն մասին, թե ինչ եք սովորել և զգացել այսօր: Կարող եք նաև կրկնել ձեր պատասխանները սուրբ գրությունների ուսումնասիրության գնահատմանը։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նշեք սուրբ գրությունների ուսումնասիրության որևէ նպատակ: Կարող եք այն դարձնել հոգևոր նպատակ Երեխաների և երիտասարդների ծրագրի համար կամ ստեղծել որևէ առանձին նպատակ: Նպատակ դնելիս մտածեք հետևյալ հարցերի մասին.

  • Ի՞նչ գիտեք կամ ի՞նչ եք մտածում սուրբ գրությունների մասին: Սուրբ գրությունների մասին ձեր գիտելիքներն ու համոզմունքները ինչպե՞ս են մեծացնում դրանք ուսումնասիրելու ձեր ցանկությունը:

  • Ինչպիսի՞ դժվարությունների եք հանդիպել սուրբ գրություններն ուսումնասիրելիս: Ինչպե՞ս կարող եք հաղթահարել դրանք:

  • Որքա՞ն եք ուսումնասիրելու։ Որտե՞ղ և ե՞րբ եք դա անելու։

Բացատրական և պատմական տեղեկություն

Ի՞նչ օրհնություններ ենք ստանում սուրբ գրությունների ուսումնասիրության արդյունքում

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը վկայել է այն օրհնությունների մասին, որոնք կարող ենք ստանալ են սուրբ գրությունների ուսումնասիրության արդյունքում:

Ինչպես կարող եմ արդյունավետ ուսումնասիրել սուրբ գրությունները

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը կիսվել է հետևյալ մտքերով.

Նկար
Portrait of Elder D. Todd Christofferson. Photographed in March 2020.

«Երբ ես ասում եմ «ուսումնասիրել», նկատի ունեմ ավելին, քան ընթերցելը։ Երբեմն լավ է սուրբ գրություններ կարդալ որոշակի ժամանակահատվածում՝ ընդհանուր գաղափար ձեռք բերելով դրա ուղերձի վերաբերյալ, բայց դարձի համար դուք պետք է ավելի շատ հոգ տանեք այն ժամանակի համար, որ անցկացնում եք սուրբ գրությունների հետ, քան այն քանակության համար, որ դուք կարդում եք այդ ընթացքում: Ես տեսնում եմ, թե ինչպես եք դուք երբեմն կարդում մի քանի հատված, ապա դադար առնում և խորհում դրանց մասին, այնուհետև կրկին ուշադիր կարդում հատվածները, մտածում դրանց նշանակության մասին՝ աղոթելով հասկացողության համար, հարցեր տալով ձեր մտքում, սպասելով հոգևոր հուշումներին և գրի առնելով այն տպավորություններն ու մտքերը, որոնք ստանում եք, որպեսզի հիշեք և ավելին սովորեք: Այսպես ուսումնասիրելով՝ դուք գուցե շատ գլուխներ կամ հատվածներ չհասցնեք կարդալ կես ժամում, բայց դուք ձեր սրտում տեղ կտաք Աստծո խոսքին և Նա կխոսի ձեզ հետ։

(Դ. Թոդ Քրիստոֆերսոն «Երբ դու դարձի ես գալիս»,EnsignկամԼիահոնա, մայիսի 2004, 11)

Սուրբ գրություններն ավելի արդյունավետ ուսումնասիրությանն օգնող գործիքներից և նյութերից են.

Ձեր Gospel Library հավելվածի «Օժանդակ նյութեր» բաժնում կամ Աստվածաշնչի հավելվածում կարող եք գտնել հետևյալ գործիքները.

Օժանդակ ուսումնական վարժություն

Ներդաշնակել ավետարանական պատմությունները

Սա կարող եք օգտագործել ի լրացում Ջոզեֆ Սմիթի Թարգմանության ծանոթագրությունների վարժությանը կամ դրա փոխարեն:

Ուսանողներին կարող է օգտակար լինել ուսումնասիրել Նոր Կտակարանի նույն պատմությունները տարբեր հեղինակների տեսանկյունից: Դա կարող է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ Տիրոջը: Այդ կիրառման շրջանակներում ուսումնասիրվող պատմություններից մեկը կարող է լինել Տիրոջ տառապանքը Գեթսեմանիի պարտեզում: Այդ պատմությունը կարող եք գտնել Մատթեոս 26․36-46 , Մարկոս 14.32-42 , Ղուկաս 22.40-46 հատվածներում : Այդ պատմություններն ուսումնասիրելուց հետո ուսանողները կարող են կիսվել այդպիսի ուսումնասիրության արդյունքում ստացած իրենց գաղափարներով: