Սեմինարիա
Ղուկաս 2.1-14


Ղուկաս 2.1-14

«Այսօր ձեզ համար Փրկիչ ծնուեցաւ...»

Նկար
Nativity scene depicting Mary holding the infant Jesus Christ. Joseph is sitting next to Mary. A group of shepherds are gathered around Mary and Joseph. The shepherds are kneeling before the infant Christ.

Հովսեփն ու Մարիամը ճամփորդեցին Բեթլեհեմ, որտեղ ծնվեց Հիսուսը: Բեթլեհեմի մոտակայքում գտնվող հովիվներին հրեշտակը հայտնեց Փրկիչի ծնունդի մասին (տես Ղուկաս 2.9–12) և «եւ յանկարծակի … եղաւ երկնաւոր զօրքի մի բազմութիւնը, որ Աստուծուն օրհնում էին եւ ասում. Փառք Աստուծոյ բարձունքումը, եւ երկրի վերայ՝ խաղաղութիւն, եւ մարդկանց մէջ հաճութիւն» (Ղուկաս 2.13-14): Այս դասի նպատակն է՝ օգնել ձեզ վերանայել Փրկիչի ծնունդի հետ կապված իրադարձությունները և ծանոթացնել ձեզ Ղուկաս 2.10-12 վարդապետության սերտման հատվածում ուսուցանված վարդապետության հետ: Դուք կուսումնասիրեք Հիսուս Քրիստոսի դերը՝ որպես Փրկիչ, և կսովորեք, թե Նա ինչից է փրկում ձեզ, որպեսզի հրեշտակների նման կարողանաք փառավորել և գովաբանել Աստծուն՝ Իր Որդու պարգևի համար:

Ուսուցանել վարդապետության սերտումը Երկու դասեր կապված են վարդապետության սերտման յուրաքանչյուր հատվածի հետ. հիմնական բովանդակության դաս, որը ներկայացնում է հատվածը սուրբ գրությունների համատեքստում, և դաս, որը խրախուսում է ուսանողներին բացատրել վարդապետությունը, մտապահել սուրբ գրության հիմնական արտահայտությունը և հղումը և սովորել կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Սա հիմնական բովանդակության դասն է:

Ուսանողի պատրաստում. Հնարավորության դեպքում խնդրեք ուսանողներին դիտել «Մենք ինչո՞ւ Փրկիչի կարիք ունենք. Սուրբ ծննդյան ուղերձ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին» տեսաֆիլմը (2:15) ChurchofJesusChrist.org կայքում: Խնդրեք նրանց դիտելիս մտածել, թե իրենք ինչու Փրկիչի կարիք ունեն:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Սուրբ ծնունդ

Բերեք Սուրբ ծնունդի փոքր հավաքածու կամ նկար

  • Ո՞րոնք են Սուրբ ծնունդին վերաբերող ձեր սիրելի մանրամասները:

  • Ինչո՞ւ են այդ մանրամասները կարևոր ձեզ համար։

Ուսանողները կարող են կարդալ հետևյալ հատվածները անհատապես, զույգերով կամ փոքր խմբերով կամ կարող են հետևել, երբ որևէ մեկը կարդում է դասարանի համար:

Կարդացեք Ղուկաս 2.1-14 հատվածները՝ Սուրբ ծնունդի պատմության մեջ փնտրելով ձեզ համար կարևոր կամ դեռևս չնկատված մանրամասներ:

  • Սուրբ ծնունդի պատմության մեջ ի՞նչ մանրամասներ նկատեցիք, որոնք կարևոր են ձեզ համար:

Եթե ուսանողներն ուսումնասիրեն Սուրբ ծնունդի որևէ տեսարան կամ նկար, խնդրեք նրանց մատնանշել, թե ինչ կա ցուցադրված նյութի մեջ, որը բացակայում է Ղուկաս 2.1-14-ում տրված պատմությունում: Մասնավորապես օգտակար կլինի մատնանշել, որ ո՛չ աստղը, ո՛չ էլ մոգերը ընգրկված չեն Սուրբ ծնունդի մասին Ղուկասի պատմությունում, քանի որ այդ իրադարձությունները տեղի են ունեցել Փրկիչի ծնունդից մի քանի տարի հետո (տես Մատթեոս 2.1-12):

Կարդացեք Ղուկաս 2.10-12 հատվածները՝ փնտրելով, թե հրեշտակն ինչպես հայտարարեց Հիսուսի ծնունդի մասին:

Ղուկաս 2․10-12 -ը վարդապետության սերտման հատված է։ Այս դասը կօգնի ուսանողներին ուսումնասիրել վարդապետության սերտման հատվածը համատեքստում: Հաջորդ դասը ուսանողներին հնարավորություն կտա բացատրել այս հատվածում ուսուցանված վարդապետությունը, մտապահել սուրբ գրության հիմնական արտահայտությունն ու հղումը և սովորել օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

  • Ո՞րն էր առաջին տիտղոսը, որ հրեշտակն օգտագործեց Հիսուս Քրիստոսի համար՝ հովիվներին Հիսուսի ծնունդի մասին հայտարարելիս:

  • Ինչո՞ւ է կարևոր այն փաստը, որ Հիսուս Քրիստոսի բոլոր տիտղոսներից հրեշտակը կիրառեց հենց այս մեկը՝ Նրա ծնունդը հայտարարելիս:

Օգտակար կլինի իմանալ, որ Աստվածաշնչի բնագրի հունարեն թարգմանության մեջ Փրկիչ բառը նշանակում է նաև ազատող կամ պահպանող:

Այս հատվածում ուսուցանվող ճշմարտություններից մեկն այն է, որ Հիսուս Քրիստոսը աշխարհի Փրկիչն է:

Մենք Փրկիչի կարիք ունենք

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը կիսվել է հետևյալ փորձառությամբ.

Նկար
Portrait of Elder D. Todd Christofferson. Photographed in March 2020.

Մի մարդ, ով երկար տարիներ եղել է Եկեղեցու անդամ, վերջերս հարցրեց ինձ. «Ինչո՞ւ ես ունեմ Հիսուս Քրիստոսի կարիքը: Ես պահում եմ պատվիրանները, ես լավ մարդ եմ: Ինչո՞ւ ես Փրկիչի կարիք ունեմ»: Պետք է ասեմ, որ ինձ ուղղակի ապշեցրեց, որ այս անդամն անկարող էր հասկանալ մեր վարդապետության հիմնարար մասերից մեկը՝ փրկության ծրագրի այս հիմնական տարրը:

(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ինչո՞ւ մենք Հիսուս Քրիստոսի կարիքն ունենք», Ensign, դեկտեմբեր 2020, 19–20)

Մի պահ մտածեք, թե դուք ինչպես կպատասխանեիք այս հարցին՝ ձեր սեփական մտքերից և զգացմունքներից ելնելով, եթե լինեիք երեց Քրիստոֆերսոնի փոխարեն:

Ուսումնասիրելով սուրբ գրությունները և մարգարեների խոսքերը՝ կարող ենք սովորել, թե մենք ինչու Փրկիչի կարիք ունենք (տես Հակոբ 7.11):

Օգնելով ուսանողներին սովորել, թե ինչպես կատարել խաչաձև հղումներ, կօգնեք նրանց խորացնել ուսումնասիրությունը, տարբեր հատվածներից վարդապետական կապեր հայտնաբերել և մեծացնել սուրբ գրությունների մասին գիտելիքը: Կարող եք հարցնել ուսանողներին, թե նրանք ինչպես են օգտագործել խաչաձև հղումներն իրենց ուսումնասիրություններում, և ինչպես է դա նրանց օգնել:

Սուրբ գրությունների ուսումնասիրման հմտություններից մեկը, որը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ վարդապետությունն ու սկզբուքները, ձեր սուրբ գրություններում խաչաձև հղումներ կատարելն է: Դրա համար Gospel Library հավելվածում ստեղծեք հղում կամ կապեք միմյանց հետ առնչություն ունեցող հատվածները՝ գրելով հատվածի հղումը մի ուրիշ հատվածի կողքին:

Ուսումնասիրեք հետևյալ հատվածներից երեք-չորսը, որպեսզի կարողանաք պատասխանել «Ինչո՞ւ ես Փրկիչի կարիք ունեմ» և «Ինչի՞ց է Նա ինձ փրկում» հարցերին: Կարող եք խաչաձև հղումներ ստեղծել այս հատվածների միջև՝ կապելով դրանք Ղուկաս 2.10-12 հատվածներին Gospel Library հավելվածում կամ գրելով Ղուկաս 2.10-12 հատվածների հղումը ձեր կողմից ուսումնասիրվող հատվածների կողքին:

Գրատախտակին կարող եք գրել «Ինչո՞ւ ես Փրկիչի կարիք ունեմ» և «Ինչի ՞ց է Նա ինձ փրկում» հարցերը: Կարիք չկա օգտագործել կամ ցուցադրել հետևյալ սուրբ գրության բոլոր հղումները: Կախված ուսանողների կարողություններից՝ հետևյալ սուրբ գրության որոնումը կարող է կատարվել զույգերով կամ փոքր խմբերով՝ առանց հղումներ օգտագործելու:

Երբ ուսանողներն ավարտեն գրել իրենց պատասխանները, խնդրեք մի քանիսին կիսվել իրենց գրածով կամ խնդրեք զույգերին կիսվել հարևան զույգի հետ: Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ Հիսուս Քրիստոսը փրկում է մեզ մեր մեղքերից՝ ապաշխարության դեպքում և ֆիզիկական մահից՝ համընդհանուր հարության միջոցով: Փրկիչը կարող է նաև սփոփել և աջակցել մեզ փորձությունների ժամանակ:

  • Ո՞ր սուրբ գրություններն եք ընտրել:

  • Ինչպե՞ս են այս սուրբ գրություններն օգնում ձեզ պատասխանել «Ինչո՞ւ ես Փրկիչի կարիք ունեմ» և «Ինչի ՞ց է Նա ինձ փրկում» հարցերին:

Եթե ժամանակ ունեք, կամ եթե ուսանողներն օգնության կարիք ունեն ավելի լավ հասկանալու, թե մենք ինչու Փրկիչի կարիք ունենք, կարող եք ցուցադրել հետևյալ տեսաֆիլմը: Գուցե որոշ ուսանողներ, ովքեր անցել են ուսանողի պատրաստման փուլը, արդեն տեսել են այդ ֆիլմը: Ուսանողները կարող են նաև կիսվել, թե ինչպես են անհատապես օրհնվել Փրկիչի կողմից:

Դիտեք «Ինչո՞ւ մենք Փրկիչի կարիք ունենք. Սուրբ ծնունդի ուղերձ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին» (2:15)՝ փնտրելով, թե մենք ինչու Փրկիչի կարիք ունենք: Այս տեսաֆիլմը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում:

Երեց Քրիստոֆերսոնը վկայել է որոշ օրհնությունների մասին, որոնք մենք կարող ենք ստանալ Հիսուս Քրիստոսի միջոցով.

Նկար
Portrait of Elder D. Todd Christofferson. Photographed in March 2020.

Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ, բոլորս կարող ենք ազատվել վատ ընտրություններից: Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք ազատվում ենք ուրիշների մեղքերի, սխալների և յուրաքանչյուր այլ անարդարության ազդեցությունից: Ամբողջական և սուրբ դառնալու համար մեզ Փրկիչ է պետք:

(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ինչո՞ւ մենք Փրկիչի կարիք ունենք», Ensign դեկտեմբեր 2020, 22)

Ղուկաս 2.10 հատվածում հրեշտակը հայտարարեց. «Մեծ ուրախութիւն եմ աւետում ձեզ»:

Answer at least one of the following questions:

  • Ինչպե՞ս եք «մեծ ուրախություն» գտնում ձեր Փրկիչի՝ Հիսուս Քրիստոսի մեջ:

  • Ի՞նչ կարող ենք անել՝ Փրկիչով մեր ուրախությունն ավելացնելու համար:

Խնդրեք կամավորներին վկայել փրկության ուրախության մասին, որը նրանք զգում են Փրկիչի՝ Հիսուս Քրիստոսի շնորհիվ: Մտածեք նաև ձեր վկայությունը բերելու մասին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Մարիամն ու Հովսեփը ինչո՞ւ գնացին Բեթլեհեմում գրանցվելու

Օգոստոս Կեսարը Հռոմի հմուտ ու եռանդուն մի ղեկավար էր, ում իշխանությունը՝ մ.թ.ա. 31 թ.-ից մինչև մ.թ. 14 թ., նշանավորվեց կարգ ու կանոնով և օրինականությամբ: Ղուկաս 2.2 հատվածում նշված «աշխարհագիրը» իրականում մարդահամար էր՝ ապագա հարկման նպատակով, ցուցակագրում, որը պահանջում էր հարկատուին անձամբ տրամադրել անհրաժեշտ տեղեկությունները: Քանի որ թե՛ Հովսեփը և թե՛ Մարիամը Դավիթ թագավորի ժառանգներն էին, նրանք պետք է գնային Բեթլեհեմ, որը Դավիթ թագավորի հայրենի քաղաքն էր: … Հին մարգարեները վկայել էին, որ Մեսիան պիտի ծնվեր Բեթլեհեմում՝ Երուսաղեմի երկրում (տես Միքիա 5.2 , Ալմա 7.10):Բեթլեհեմը գտնվում է Նազարեթից մոտավորոպես 85-90 մղոն (137-145 կիլոմետր) հարավ: Դա 4-5 օրվա ոտքի ճանապարհ է (Հովսեփի և Մարիամի դեպքում այն կարող էր ավելի երկար տևել՝ հաշվի առնելով Մարիամի վիճակը):

(Նոր Կտակարանի ձեռնարկ ուսանողների համար [2014], 143)

Օժանդակ ուսումնական վարժություններ

«Փրկիչ ծնվեց»

Կարող եք ցուցադրել «Փրկիչ ծնվեց» տեսաֆիլմը (2:00), որը գտնվում է ChurchofJesusChrist.org կայքում: Խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե Փրկիչի ծնունդի ավետիսը ինչ նշանակություն ունի բոլորիս կյանքում, և ապա առաջարկեք նրանց կիսվել իրենց սովորածով և զգացածով:

A Savior Is Born—Christmas Video

Ուրախանալ Փրկիչով

Ցուցադրեք Մանուկ Քրիստոսը. Սուրբ ծննդյան պատմություն կարճամետրաժ տեսաֆիլմը (17:57), որը գտնվում է ChurchofJesusChrist.org կայքում: Կարող եք ցուցադրել հետևյալ հատվածները: Յուրաքանչյուր հատվածից հետո ժամանակ տվեք ուսանողներին քննարկել, թե տեսաֆիլմում ցուցադրված մարդիկ ինչպե՞ս էին արտահայտում իրենց ուրախությունը Փրկիչի ծնունդի կապակցությամբ:

Մարիամը և Հովսեփը. 0:00-8:56-ը

Հովիվները և հրեշտակները. 8:56-11:30-ը

Մոգերը. 11:30-12:42-ը և 13:44-17:15-ը

«Ուրախություն աշխարհին»

Կարող եք երգել «Ուրախություն աշխարհին» օրհներգը (Օրհներգեր, համար 201): Ուսանողներին օգտակար կլինի քննարկել հետևյալ սկզբունքը. Քանի որ Հիսուս Քրիստոսը իմ Փրկիչն է, ես կարող եմ ուրախություն զգալ: Ուսանողները կարող են քննարկել, թե ինչպես է Հիսուս Քրիստոսն ուրախության աղբյուր դարձել իրենց համար, և ինչպես են իրենք ուրախություն ապրել՝ իմանալով որ Նա իրենց Փրկիչն է:

Ղուկաս 2.10

: «Մեծ ուրախութիւն եմ աւետում ձեզ»

Ղուկաս 2.10 հատվածում հրեշտակը հայտարարեց. «Մեծ ուրախութիւն եմ աւետում ձեզ»: Կարող եք խաչաձև հղում կատարել այս հատվածի և Մոսիա 3.3-5 հատվածների միջև, որտեղ հրեշտակը թագավոր Բենիամինին հայտնում է Փրկիչի մասին: