Վարդապետության սերտման կրկնություն 24
Կիրառեք վարդապետության սերտման հատվածները
Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ սովորել, թե ինչպես կիրառել վարդապետության սերտման հատվածները ձեր կյանքում։ Այս դասը ձեզ հնարավորություններ կտա փորձել կիրառել վարդապետության սերտման որոշ հատվածներ տարբեր իրական իրավիճակներում:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Կիրառեք ավետարանի սկզբունքները
Առաջին Նախագահության նախկին անդամ, նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը բացատրել է ավետարանի սկզբունքների կիրառման կարևորությունը։ Դիտեք «Անկեղծ լինելու մասին» տեսանյութը 11:24-12:02, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում, կամ կարդացեք հետևյալ հայտարարությունը:
Այստեղ՝ Հիսուս Քրիստոսի եկեղեցում, դուք կարող եք հոգևորապես հասունանալ և մոտենալ Փրկչին՝ կիրառելով ավետարանի սկզբունքներն օրեցօր:
Համբերությամբ ու համառությամբ, աշակերտության ամենափոքր քայլը կամ հավատքի ամենափոքր կայծն անգամ կարող է վերածվել նվիրաբերված կյանքի բոցավառվող խարույկի: Իրականում, խարույկների մեծ մասը սկսվում է հենց մի պարզ կայծից:
(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Անկեղծ լինելու մասին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 82)
Մտածեք ավետարանի ճշմարտությունների մասին, որոնք վերջերս եք կիրառել ձեր կյանքում:
-
Այդ ճշմարտությունների իմացությունը ինչպե՞ս է ձևավորել ձեր կատարած ընտրությունները:
Այս դասում դուք հնարավորություն կունենաք մասնակցելու վարժությունների, որոնք կօգնեն ձեզ օրեցօր կիրառել ավետարանի սկզբունքները:
Կրկնեք վարդապետության սերտման հատվածները
Համառոտ նայեք վարդապետության սերտման հետևյալ հատվածներին և մտածեք, թե ինչ եք արել՝ դրանք կյանքում կիրառելու համար:
Նոր Կտակարանի վարդապետության սերտում. Ա Կորնթացիս-Հայտնություն
«Ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են»: | |
«Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը»: | |
«Քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են»: | |
Հարության ժամանակ կան փառքի երեք աստիճաններ։ | |
«ժամանակների լրութեան տնտեսութեան համար, որ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը»: | |
Եկեղեցին «առաքեալների և մարգարէների հիմքի վերայ է շինուած. որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է»: | |
«Քրիստոսի Երկրորդ գալուստը… չի գա, եթէ առաջ չգայ ապստամբությունը»: | |
«Սուրբ գրությունները … կարող են քեզ իմաստուն անել փրկության համար»։ | |
Երկնային Հայրը «հոգիների Հայրն է»։ | |
«Եթե մեկը ձեզանից իմաստութեան պակասություն ունի, թող խնդրէ Աստուածանից»: | |
«Հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է»։ | |
«Ավետարանը մեռելներին էլ [քարոզվեց]»։ | |
«Մեռելները դատվեցան … իրանց գործերի համեմատ»: |
Կիրառեք ճշմարտությունները կյանքում
Օգտակար կինի հետևել, թե ինչպես են ուրիշները կիրառում ավետարանի ճշմարտությունները: Եթե հնարավոր է, դիտեք «Թոմաս Ս. Մոնսոնի ուսմունքները. փրկել կարիքավորներին» տեսանյութը (0:30-5:01), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում: Տեսեք, թե մարդիկ ինչպես էին ապրում ճշմարտությամբ՝ «hաւատքը, եթէ գործ չ’ունենայ, մեռած է» (Հակոբոս 2.17):
-
Ինչպե՞ս էին մարդիկ կիրառում այս ճշմարտությունը:
Մտածեք այն մասին, թե ավետարանի ճշմարտությունների իմացությունն ու կիրառումն ինչպես է օգնել ձեզ անցյալում, օգնում է ձեզ ներկայում և կարող է օգնել ձեզ ապագայում: Կատարեք հետևյալ վարժությունը, որը կօգնի ձեզ գործնականում կիրառել վարդապետության սերտման հատվածների ճշմարտությունները, որոնք դուք ուսումնասիրել եք:
Անցյալ
Հիշեք ձեր կյանքի մի հատված, երբ դուք ապավինել եք վարդապետության սերտման հատվածների ճշմարտություններից մեկին: Եթե չեք կարող հիշել ձեր կյանքի այդպիսի մի ժամանակ, հիշեք ձեր ծանոթի կամ սուրբ գրությունների պատմությունից մեկի օրինակը, որն օրհնվել է, երբ գործել է վարդապետության սերտման հատվածի ճշմարտության համաձայն:
Գրեք օրհնությունները, որոնք եկել են այս ճշմարտությամբ ապրելուց: Բացատրեք, թե ինչպես է այն մեծացրել կամ կարող է մեծացնել ձեր վստահությունը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ:
Ներկա
Մտածեք ձեր ընթացիկ կարիքների և պայմանների մասին: Վերանայեք վարդապետության սերտման հատվածները և ընտրեք մի հատված, որին, ձեր կարծիքով, կարող եք ավելի լավ հետևել ձեր կյանքում: Գրեք, թե ինչ կարող եք անել հավատքով գործելու և այդ հատվածը կիրառելու համար:
Ապագա
Ընտրեք վարդապետության սերտման մի հատված և գրեք սցենար, որը կարող է տեղի ունենալ ձեզ հետ ապագայում, և որի ժամանակ այն ճշմարտությունները, որոնք ձեզ ուսուցանվել են, կարող են օգնել ձեզ գործել հավատքով:
Մտածեք այն մասին, թե ինչպես է ճշմարտության իմացությունն ու ճշմարտությամբ գործելը ազդել ձեր կյանքի և որոշումների վրա:
-
Ինչպե՞ս է ավետարանով ապրելն օգնել ամրացնել ձեր հավատքն առ Քրիստոս:
-
Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ավելի լավ հիշեք Քրիստոսի ճշմարտությունները, երբ ապագայում ընտրություն կատարեք: