Սեմինարիա
Վարդապետության սերտում. Հակոբոս 2.17-18


Վարդապետության սերտում. Հակոբոս 2.17-18

«Հաւատքն առանց գործերի մեռած է»

Նկար
two young men sharing Book of Mormon

Նախորդ դասի ժամանակ դուք սովորեցիք, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը ցուցադրում ենք արդար գործերի միջոցով: Այս դասը ձեզ կարող է օգնել մտապահել վարդապետության սերտման այս հղումը և Հակոբոս 2.17-18-ի հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:

Բացատրեք ուսանողներին, որ իրենց ներդրումները արժեքավոր են և կարևոր: Փնտրեք ուղիներ, որոնք կօգնեն յուրաքանչյուր ուսանողի զգալ գնահատված և ընդունված, և որ նրանց ներդրումները կօրհնեն դասարանը: Հիշեք շնորհակալություն հայտնել ուսանողներին իրենց մասնակցության համար և տեղեկացրեքնրանց, որ գնահատում եք ներդրում կատարելու իրենց պատրաստակամությունը:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք հիշել որևէ ավետարանական սկզբունք, որին նրանք հավատում են, բայց դժվարանում են գործել ըստ դրա: Ուսանողներին խնդրեք մտածել, թե ինչը կարող է խանգարել նրանց անել այդ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման այս հատվածը նախատեսված է անցկացնել «Հակոբոս 2» դասից հետո, որը հանդիսանում է համատեքստային դաս վարդապետության սերտման Հակոբոս 2.17-18 հատվածների ուսումնասիրման համար: Եթե վարդապետության սերտման այս դասն անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Մտապահեք և բացատրեք

Ուսանողներին օգնեք մտապահել և բացատրել Հակոբոս 2.17-18 հատվածների հղումը և հիմնական արտահայտությունը: Հետևյալ վարժությունը կօգնի նրանց:

Թղթի վրա գրեք Հակոբոս 2.17-18. Հաւատքն առանց գործերի մեռած է՝ տեղ թողնելով յուրաքանչյուր բառից հետո: Բարձրաձայն կրկնեք հղումը և հիմնական արտահայտությունը: Այնուհետև կտրեք յուրաքանչյուր բառն ու թիվը, խառնեք դրանք և նորից դասավորեք ըստ կարգի: Նորից կրկնեք սուրբ գրությունը և հղումը: Կրկնեք այս գործընթացը՝ մինչև կարողանաք անգիր ասել հղումը և հիմնական արտահայտությունը:

Կարող եք այդպիսի թղթերի մի քանի խումբ պատրաստել և դնել ծրարների մեջ, որպեսզի ուսանողները կարողանան օգտագործել դրանք անհատապես, զույգերով կամ խմբերով:

Հակոբոս 2.17-18 հատվածները կարդալիս հիշեք անցյալ դասի սկզբունքը, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ ճշմարիտ հավատքը արդար գործեր է պահանջում:

  • Ինչպե՞ս կարող եք բացատրել այս ճշմարտությունն այնպես, որ այն մղի մեկ ուրիշին գործել իր հավատքի համաձայն:

Կիրառեք գործնականում

Կրկնեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու հետևյալ երեք սկզբունքները: Այնուհետև յուրաքանչյուր սկզբունքի համար գրեք մեկական նախադասություն, որը ձեր խոսքերով կամփոփի դրա իմաստը: Անհրաժեշտության դեպքում վերընթերցեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ » բաժնի պարբերություններ 5-12-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022):

  1. Գործեք հավատքով

  2. Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարով

  3. Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով:

Կարող է դժվար լինել գործել մեր համոզմունքների համաձայն: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը հայտարարել է. «Մեր գիտելիքները ոչ միշտ են արտահայտվում մեր գործողություններում» («Ավելի ջանասեր և ավելի հոգացող տանը» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 17): Հետևյալ սցենարները կարդալիս մտածեք, թե մենք ինչու ոչ միշտ ենք գործում մեր իմացած ավետարանական սկզբունքների համաձայն:

  • Երիտասարդ կինը ցանկանում է ամեն օր կարդալ սուրբ գրությունները: Երբեմն, երբ նա չի հասկանում կարդացածը կամ դրա մեջ իմաստ չի գտնում, կորցնում է կարդալու ցանկությունը:

  • Երիտասարդ կինը հավատարմությամբ վճարում էր տասնորդը, երբ երեխա էր: Այժմ, երբ նա մեծացել է և ունի մշտական աշխատանք, նրանից սպասվող տասանորդի գումարի չափը ավելի մեծ է և ավելի դժվար է վճարել:

  • Երիտասարդ տղամարդը տարիների ընթացքում սովորում էր Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին: Նա հավատում է, որ Հիսուսը տառապել է մարդկության մեղքերի համար, և որ իր մեղքերը կարող են ներվել: Անցյալում նա ապաշխարության հետ կապված իմաստալից փորձառություն է ունեցել: Այնուամենայնիվ, երբեմն նա երկար ժամանակ չի մտածում ապաշխարության մասին:

Ընտրեք վերը նշված իրավիճակներից մեկը կամ հիշեք մի այլ ավետարանական սկզբունք, որին հավատում եք, բայց դժվարանում եք հետևել: Գրեք, թե դուք կամ ընտրված իրավիճակում գտնվող մարդը ինչպես կարող եք օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքները՝ այդ իրավիճակից դուրս գալու համար:

Եթե ձեզ օգնություն է հարկավոր այդ երեք սկզբունքները ընտրված իրավիճակում կիրառելու համար, կարող եք պատասխանել հետևյալ հարցերից մի քանիսին կամ բոլորին:

Սկզբունք 1․ Գործեք հավատքով

  • Անցյալում ո՞ր ավետարանական սկզբունքին եք դուք հետևել հավատքով:

  • Ի՞նչ եք սովորել Հիսուս Քրիստոսի մասին այդ փորձառությունից, որը կարող է ձեզ օգնել այս իրավիճակում:

Սկզբունք 2. Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարով

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս է Երկնային Հայրը տեսնում իրավիճակը: Նա ինչպե՞ս կարող է օգնել:

  • Այս սկզբունքով գործելն ինչպե՞ս կարող է տանել դեպի ներկա և հավերժական օրհնություններ:

Սկզբունք 3․ Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

  • Հակոբոս 2.17-18 հատվածներն ինչպես կարող են օգնել այս իրավիճակում: Ուրիշ ո՞ր սուրբ գրությունները կամ գերագույն համաժողովի ելույթները կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ այս սկզբունքը և ձգտել ապրել դրանով: (Օրինակ՝ տես Ալմա 32.27-28 հատվածները)

  • Հաճախ ավելի օգտակար է քննարկել այս հարցերը վստահելի ընկերոջ, ընտանիքի անդամի կամ Եկեղեցու ղեկավարի հետ: Տերը ո՞ւմ հետ կցանկանար, որ դուք քննարկեիք այս իրավիճակը:

Ձգտեք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ ուսանողները կկարողանան հանգիստ քննարկել իրենց մտքերը և մտահոգությունները: Առաջարկեք մի քանի ուսանողի առանց անձնական տեղեկություններ հայտնելու կիսվել, թե նրանք ինչպես կկիրառեին հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ իրենց իրավիճակում օգնելու համար: Եթե օգտակար է, տվեք լրացուցիչ հարցեր, օրինակ՝ «Այդ սկզբունքը ինչո՞ւ կարող է օգնել» և «Արդյո՞ք որևէ մեկը դասարանում ունի գաղափարներ կամ փորձառություններ, որոնք կարող են օգտակար լինել այս իրավիճակում»:

Մի պահ մտածեք, թե դուք ինչ եք սովորել այս դասի ընթացքում: Եթե դուք հայտնաբերել եք որևէ ավետարանական ճշմարտություն, որով դժվարանում եք գործել, ազնվորեն գնահատեք, թե արդյոք ծրագրում եք այժմ գործել ըստ դրա: Եթե դուք չեք ծրագրում անել դա, մտածեք, թե ինչ խոչընդոտներ են ձեզ խանգարում, և Տերն ինչպես կարող է ձեզ օգնել:

Օգտակար կլինի դասարանով քննարկել վերը նշված պարբերության հարցերը: Վկայեք Տիրոջ օգնելու ցանկության մասին և այն օրհնությունների մասին, որոնք գալիս են Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով գործելու արդյունքում:

Վարդապետության սերտման կրկնություն

Ապագա դասի ժամանակ օգնեք ուսանողներին կրկնել վարդապետության սերտման այս հատվածը և հիմնական արտահայտությունը: Կարող եք ուսանողներին զույգերի բաժանել և խնդրել նրանց մի պահ կրկնել հղումը և հիմնական արտահայտությունը. «Հակոբոս 2.17-18. Հաւատքն առանց գործերի մեռած է»: Այնուհետև առաջարկեք նրանց հերթով ասել մեկական բառ կամ թիվ: Օրինակ՝ որևէ ուսանող կասի «Հակոբոս», երկրորդ ուսանողը կասի «երկու», և այսպես շարունակ։ Նրանք հերթով կանեն դա, մինչև ասեն բոլոր հղումները և հիմնական արտահայտությունները: Այնուհետև նրանք կարող են փոխել, թե ով է ասում առաջին բառը և կրկնել վարժությունը:

Օժանդակ ուսումնական վարժություն 

Բացի այն երկու հարցերից, որոնք հաջորդում են «Սկզբունք 3․ Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով», կարող եք ուսանողներին առաջարկել գտնել սցենարի հետ առնչություն ունեցող թեմաներ Ավետարանի գրադարանում ChurchofJesusChrist.org կայքում (օրինակ՝ սուրբ գրությունների ուսումնասիրություն, տասանորդ կամ ապաշխարություն): Ուսանողները կարող են օգտագործել իրենց սովորածը՝ ընտրված սցենարին պատասխանելու համար: