Սեմինարիա
Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 1


Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 1

Գործեք հավատքով

Նկար
A young man holding scriptures and pondering.

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է՝ օգնել ձեզ սովորել և կիրառել հոգևոր գիտելիքների ձեռք բերման սկզբունքները՝ Հիսուս Քրիստոսին ավելի շատ նմանվելու համար: Այս դասի նպատակն է՝ օգնել ձեզ հասկանալ և կիրառել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով գործելու հատուկ սկզբունքը մարտահրավերների և խնդիրների դեպքում:

Որոշեք տեմպը Եթե շատ ժամանակ ծախսեք դասի առաջին կեսի վրա, դուք ստիպված կլինեք շտապել դասի վերջում։ Դասին պատրաստվելիս գնահատեք, թե որքան ժամանակ կպահանջվի ուսանողներին դասի յուրաքանչյուր մասում ներգրավելու համար:

Ուսանողի պատրաստում.Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչ փորձառություններ են նրանք (կամ ուրիշները) ունեցել՝ լուրջ մարտահրավերների կամ դժվար լուծելի խնդրների հանդիպելիս: Դրանց թվում կարող են լինել անպատասխան հարցեր կամ դժվարին փորձություններ: Առաջարկեք ուսանողներին խորհել, թե իրենք ինչպես արձագանքեցին կամ կարձագանքեին այդ իրավիճակներին:

Նշում. Ամենալավ տարբերակը կլինի ուսուցանել այս դասը ուսումնական տարվա սկզբում: Եթե այս դասն ուսուցանվում է տարվա մեկ այլ ժամանակ, կարող եք դրա փոխարեն ուսուցանել վարդապետության սերտման որևէ դաս, որը ուսանողները կարող էին բաց թողնել դասերի հետաձգման պատճառով:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Երբ առաջանում են լուրջ մարտահրավերներ և խնդիրներ

Խնդրեք ուսանողի պատրաստման վարժությանը մասնակցած ուսանողներին անհրաժեշտության դեպքում կիսվել, թե ինչ փորձառություններ են նրանք ունեցել լուրջ մարտահրավերների և խնդիրների դեպքում: Կարող եք օգտագործել նրանց փորձառությունները ստորև նշված պատմությունների փոխարեն:

Մահկանացու կյանքում մենք բոլորս հանդիպում ենք լուրջ մարտահրավերների կամ դժվար լուծելի խնդիրների: Կարդացեք հետևյալ պատմությունները և մտածեք, թե ինչ նմանատիպ փորձառություններ եք ունեցել դուք կամ մեկ ուրիշը:

Երիտասարդ տղամարդը բազմաթիվ հարցեր ունի Եկեղեցու քաղաքականության վերաբերյալ և սկսում է կասկածել՝ արդյոք Եկեղեցին իսկապես ճշմարիտ է:

Երիտասարդ կինը սոցիալական լրատվամիջոցներում տեսնում է մի գրառում, որը կասկածի է դնում Եկեղեցու վարդապետությունը: Այժմ նա ինքն է սկսում կասկածել այդ վարդապետության վերաբերյալ:

Երիտասարդ կինը սկսում է կասկածել՝ արդյոք աղոթքները իսկապես պատասխան են ստանում, երբ նրա եղբայրը մահանում է մահացու հիվանդությունից՝ չնայած նրա բոլոր աղոթքներին և օրհնություններին:

  • Որո՞նք են այն մի քանի եղանակները, որոնք մարդիկ կարող են ընտրել նմանատիպ լուրջ մարտահրավերների և խնդիրների դեպքում:

Ուսանողների համար կարող է օգտակար լինել հետևյալ ինքնագնահատումը, որը, որպես գրավոր վարժություն, կարող է կատարվել իրենց օրագրերում: Կարող եք ուսանողներին ցուցադրել հետևյալ պարբերությունը:

Մի պահ մտածեք, թե ինչ փորձառություններ եք ունեցել՝ լուրջ մարտահրավերների և խնդիրների հանդիպելիս: Գուցե օգտակար լինի մտածել հետևյալ հարցերի շուրջ. Ձեզ երբևէ հաջողվե՞լ է պատասխաններ գտնել: Ի՞նչն է ձեզ օգնել խաղաղություն գտնել։ Ի՞նչը չօգնեց։

Կարող եք նշել և նույնիսկ ցուցադրել ուսանողների պատասխանները հաջորդ հարցին: Եթե ուսանողներն այդ պատասխաններով արդեն կիսվել են ուսանողի պատրաստման փուլում, կարող եք բաց թողնել այդ հարցը: Այդ պատասխաններին կարող եք անդրադառնալ դասի վերջում:

  • Ի՞նչ խնդիրներ ու մարտահրավերներ ունեք դուք (կամ ձեր ծանոթները), որոնք հեշտությամբ չեն լուծվում:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Երկնային Հայրը երբեմն մեզ թողնում չլուծված խնդիրներ՝ միշտ պատրաստի պատասխաններ տալու փոխարեն։

Երբ հարցեր են ծագում, կարևոր է հիշել, որ Տերը հորդորում է մեզ հարցեր տալ և պատասխաններ փնտրել (տես Մատթեոս 7․7-8 , Հակոբոս 1.5–6 , Վարդապետություն և Ուխտեր 42․61): Հարցեր տալն ու պատասխաններ փնտրելը ճշմարտությունն իմանալու մեր ջանքի կարևորագույն մասն է, որին հաջորդում է այն ամենի կիրառումը, ինչը մենք սովորել ենք Փրկչին ու մեր Երկնային Հորը ավելի շատ նմանվելու մեր ճանապարհին:

Ահա այն երեք սկզբունքները, որոնք կարող են առաջնորդել մեզ խնդիրներ լուծելու և հավերժական ճշմարտությունը հասկանալու ճանապարհին.

  • Գործեք հավատքով:

  • Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության տեսանկյունից:

  • Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով։

Բոլոր երեք սկզբունքներն էլ կարող են կարևոր լինել, երբ մենք հանդիպում ենք դժվար լուծվող խնդիրների կամ փորձությունների:

Գործեք հավատքով

Այս դասի նպատակն է օգնել ձեզ հասկանալ հետևյալ սկզբունքը. Երբ մենք գործում ենք հավատքով, Տերը մեզ խաղաղություն և ուժ է պարգևում հարցերի ու մտահոգությունների պատասխանները գտնելու համար:

Պատասխանեք հետևյալ հարցերին ձեր օրագրում.

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում հավատքով գործել:

Խորացրեք ձեր ըմբռնումը, թե ինչ է նշանակում գործել հավատքով՝ կատարելով ստորև ներկայացված վարժությունը: Կարող է օգտակար լինել ուսումնասիրել մեկ ուրիշի հետ, որպեսզի դուք կարողանաք բացատրել ձեր ըմբռնումը և սովորել ուրիշներից:

Յուրաքանչյուր ուսանողի տվեք հետևյալ թերթիկի մի օրինակ՝ զույգերով կամ փոքր խմբերով ուսումնասիրելու համար: Խմբակային ուսումնասիրության ժամանակ ուշադիր լսեք, թե ինչ են նրանք անում: Օգնեք ամրապնդել իրենց գիտելիքը, ուսուցանեք և պարզաբանեք թյուրըմբռնումները և օգնեք նրանց չշեղվել առաջադրանքից:

Ի՞նչ է նշանակում գործել հավատքով

Կարդացեք Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի (2022) «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 1-2 և 5-7 պարբերությունները և Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենի հետևյալ հայտարարությունը: Սովորելիս փնտրեք, թե ինչ է նշանակում գործել հավատքով, և ինչը կարող է օգնել ձեզ կիրառել այս սկզբունքը հարցեր ունենալու դեպքում:

Նկար
Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.

Հավատքը պատահաբար չի իջնում մեզ վրա, ոչ էլ մեր անդրանիկության պարգևն է: … Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը երկնային պարգև է, որը գալիս է, երբ ընտրում ենք հավատալ և երբ փնտրում ու ամուր կառչում ենք նրանից: … Ձեր հավատքի ապագան կերտում է ոչ թե պատահականությունը, այլ ընտրությունը: …

Հավատքը երբեք բոլոր հարցերին պատասխան չի պահանջում, այլ հաստատում ու քաջություն է փնտրում՝ առաջ շարժվելու, երբեմն ընդունելով. «Ես չգիտեմ ամեն բան, սակայն գիտեմ բավականաչափ, որպեսզի առաջ գնամ աշակերտության ճանապարհով»:

Համառ կասկածների մեջ խորասուզվելը, որը լիցքավորվում է անհավատների ու անհավատարիմների պատասխաններով, թուլացնում է մարդու հավատը Հիսուս Քրիստոսի և Վերականգնման հանդեպ: «Շնչաւոր մարդն Աստուծոյ Հոգու բաները չէ ընդունում, որովհետեւ նորանք յիմարութիւն են նորա համար» [Ա Կորնթացիս 2.14]: …

Չնայած հավատքի ձեր կրակը սկզբում կարող է փոքր լինել, արդար ընտրությունները բերում են ավելի մեծ վստահություն Աստծո հանդեպ, և ձեր հավատքն աճում է:

(Նիլ Լ Անդերսեն, «Հավատքը պատահականության արդյունք չէ, այլ՝ ընտրության», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 65–67)

  • Ձեր կարծիքով ինչո՞ւ է կարևոր գործել հավատքով, երբ մենք ունենք հարցեր կամ մտահոգություններ:

  • Ի՞նչ եք սովորել այս ընթերցումներից այն մասին, թե ինչ է նշանակում գործել հավատքով:

Նկար
Act in faith handout

Մինչև հաջորդ վարժությանն անցնելը, կարող եք ուսանողներին հնարավորություն ընձեռել քննարկել և միմյանց ուսուցանել այն, ինչ նրանք սովորել ու առանձնացրել են, ներառյալ իրենց հարցերը: Նրանք կարող են դիտարկել հետևյալը.

  • Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ո՞ր հատկանիշներն ու առանձնահատկություններն են մեծացնում մեր հավատքն ու վստահությունը Նրանց հանդեպ: Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին այս ամենի իմացությունն ու հավատը դրանց հանդեպ, ինչպե՞ս կարող է օգնել ձեզ գործել հավատքով:

  • Որո՞նք են այն գործողությունները, որ դուք կարող եք կատարել, երբ գործում եք հավատքով՝ լուրջ խնդիրների կամ մարտահրավերների բախվելիս:

  • Արդյո՞ք կան ձեզ հայտնի այլ նյութեր, որոնք կարող են օգնել որևէ մեկին սովորել գործել հավատքով:

Հիշեք ձեր ներկայիս լուրջ խնդիրներն ու մարտահրավերները կամ կրկնեք դասի սզբում դիտարկած սցենարները: Մտապահելով դրանցից մեկը, կիրառեք հավատքով գործելու մասին ձեր սովորածը՝ հնարավոր մանրամասնությամբ պատասխանելով հետևյալ հարցերին:

  • Ո՞րն է այն մարտահրավերը կամ խնդիրը, որի դեպքում դուք ցանկանում եք կիրառել հավատքով գործելու ձեր ունակությունը:

  • Որո՞նք են այն երկու կամ երեք եղանակները, որոնք մարդը կարող է կիրառել այս իրավիճակում:

  • Այս իրավիճակում ի՞նչը կարող դժվարացնել գործել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով: Ինչպե՞ս կարող եք հաղթահարել այս մարտահրավերները:

  • Ի՞նչը մասնավորապես կցանկանայիք հիշել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին՝ նմանատիպ իրավիճակում գտնվելիս: Հիշելով այս ամենը, ինչպե՞ս կարող եք օգնել ձեզ:

Կարող եք թույլ տալ ուսանողներին դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով, այդ թվում՝ վկայություններով այն մասին, թե դասի ժամանակ Սուրբ Հոգին ինչ է ուսուցանել իրենց հավատքով գործելու մասին: Տեղեկացրեք ուսանողներին, որ սեմինարիայում սովորելիս նրանք բազում հնարավորություններ կունենան այս սկզբունքը գործնականում կիրառելու համար: Առաջարկեք նրանց սկսել կամ շարունակել կիրառել այս սկզբունքն իրենց կյանքում:

Բացատրական և պատմական տեղեկություն

Արդյո՞ք սխալ է ավետարանի մասին հարցեր ունենալը

Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը ուսուցանել է ազնիվ հարցերի կարևորության մասին․

Նկար
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Հարցեր ունենալը բնական բան է. ազնիվ հարցման կաղինը հաճախ սերմ է դառնում և, աճելով վերածվում ըմբռնման մեծ կաղնու: Կան Եկեղեցու անդամներ, որոնք ոչ մի անգամ ջանք չեն թափել լուրջ կամ նուրբ հարցերի պատասխանները գտնելու համար: Եկեղեցու նպատակներից մեկը հավատքի սերմը սնուցելն ու մշակելն է, երբեմն, նույնիսկ կասկածի և անորոշության ավազոտ հողում։ Հավատքը հույս է բաների մասին, որոնք չենք տեսնում, բայց որոնք ճշմարիտ են։

Ուստի, իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր՝ իմ սիրելի՛ ընկերներ, խնդրում եմ, առաջին հերթին ձեր կասկածները կասկածի տակ դրեք, հետո նոր ձեր հավատքը: Մենք չպետք է թույլ տանք, որ կասկածը մեզ երբևէ գերի դարձնի և հետ պահի աստվածային սիրուց, խաղաղությունից և պարգևներից, որոնք ստանում ենք Տեր Հիսուս Քրիստոսի հավատքի միջոցով:

(Դիթեր Ֆ. Ուխդորֆ, «Եկե´ք, միացեք մեզEnsign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 23)

Ինչպե՞ս կարող եմ մեծացնել հավատքով գործելու իմ կարողությունը

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է մի գործընթացի մասին, որը մենք կարող ենք ձեռնարկել մեր հավատքը մեծացնելու համար.

Նկար
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Մեր հավատքն աճում է ամեն անգամ, երբ մենք <lds-p class=“rte2-style-org-ldschurch-rte-paragraphid-AnnotatedParagraphRichTextElement” data-aid=“b4ef14ae-904c-4020-be57-3e905b279aff” data-pid=“61“>գործադրում ենք մեր հավատքը Նրա հանդեպ: Դա է հավատքով սովորելը:

Օրինակ՝ ամեն անգամ, երբ մենք հավատ ենք ցուցաբերում և հնազանդվում Աստծո օրենքներին, նույնիսկ այն ժամանակ, երբ ժողովրդական կարծիքները նսեմացնում են մեզ, կամ ամեն անգամ, երբ դիմադրում ենք ուխտի խախտումը ողջունող զվարճանքներին կամ գաղափարախոսություններին, մենք <lds-p class=“rte2-style-org-ldschurch-rte-paragraphid-AnnotatedParagraphRichTextElement” data-aid=“a7d58c0e-b770-41fd-a9a0-68d422980ee9“ data-pid=“62“>գործադրում ենք մեր հավատքը, որն իր հերթին մեծացնում է մեր հավատքը:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Հավատքով ընդունել ապագան», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 75)

Հավատքով գործող անհատների մասին պատմող իրական սցենարներ

Կարող եք դիտել հետևյալ տեսանյութերից մեկը կամ երկուսը՝ փնտրելով, թե ինչ կարող եք սովորել դժվարին պահերին հավատքով գործող անհատներից:

<h3 class=“cms-Headings-H3“>Ինչո՞ւ մենք չպիտի վախենանք չլուծված խնդիրներից:

Օժանդակ ուսումնական վարժություն

Որոնել հարցերի պատասխանները

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչու է Երկնային Հայրը թույլ տալիս մեզ աճել՝ մեր հարցերին պատասխաններ փնտրելով, կարող եք ցուցադրել «Հաճախակի տրվող հարցեր» (ՀՏՀ) էջ պարունակող կայքերի օրինակներ: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ ՀՏՀ էջի նպատակն է՝ առաջարկել արագ և հեշտ գտնվող պատասխաններ հնարավոր խնդիրներին:

  • Ձեր կարծիքով, Երկնային Հայրն ինչո՞ւ անմիջապես չի տալիս մեր հարցերի պատասխանները, ինչպես արվում է ՀՏՀ էջում: