Երեխաների միություն
Պարտականությունները


կինը ուսուցանում է երեխաներին

Իմ կոչումը որպես Երեխաների միության ուսուցիչ

Պարտականությունները

Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ձեր կոչման պարտականությունների ակնարկը:

Երեխաների միության նպատակը

Երեխաների միությունն օգնում է երեխաներին զգալ իրենց Երկնային Հոր սերը, սովորել Նրա երջանկության ծրագրի մասին, ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով և զգալ, ճանաչել և գործել համաձայն Սուրբ Հոգու ազդեցության։ Երեխաների միությունը նաև ժամանակ է՝ պատրաստվելու, կապելու և պահելու սուրբ ուխտերը, երբ երեխաները մասնակցում են Աստծո փրկության և վեհացման աշխատանքին։ (Տես Ընդհանուր ձեռնարկ. ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցում, 12.1։)

Երեխաների միության ուսուցիչ

Աստծո զավակներին ուսուցանելը սուրբ արտոնություն է։ Երեխաների միության ուսուցիչները կանչված են ուսուցանելու և սպասավորելու հատուկ տարիքային խմբերի երեխաներին (տես 12.3.5)։ Նրանք ուսումնասիրում են ավետարանը և կիսվում երեխաների հետ այն ամենով, ինչ սովորում են։ Ուսուցիչները խրախուսում են երեխաներին և նրանց ընտանիքներին սովորել ավետարանը տանը։ Նրանք հրավիրում են երեխաներին կիսվել եկեղեցում այն ամենով, ինչ սովորում են տանը (տես 12.2.1.2

Կիրակնօրյա դաս

Երեխաների միության ուսուցիչներն ուսուցանում են Եկ, հետևիր ինձ: Նրանք հետևում են Ուսուցանել Փրկչի ձևով և 17-րդ գլխի (Ընդհանուր Ձեռնարկի) սկզբունքներին։ Երբ չափահասները երեխաներին ուսուցանում են Եկեղեցու միջավայրում, առնվազն երկու պատասխանատու մեծահասակ պետք է ներկա լինի (տես 12.3.5

Ուղեցույցներ և քաղաքականություն

Բոլոր չափահասները, որոնք աշխատում են երեխաների և երիտասարդների հետ, հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում պետք է ավարտեն երեխաների և երիտասարդների պաշտպանության ուսուցումը (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org)։ Հատուկ կարիքներ ունեցող երեխաների, անվտանգության պահանջների, Երեխաների և Երիտասարդների ծրագրի և այլոց վերաբերյալ ուղեցույցները և քաղաքականությունը ներկայացված են 12.5 բաժնում․ Ընդհանուր ձեռնարկ։