Իմ կոչումը` որպես քահանաների քվորումի քարտուղար
Պարտականությունները
Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ձեր կոչման պարտականությունների մասին ակնարկը:
Ահարոնյան քահանայության նպատակը
Ահարոնյան քահանայության քվորումներն օգնում են երիտասարդ տղամարդկանց կապել և պահել սուրբ ուխտերը և խորացնել իրենց դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը: Քվորումի նպատակն է օգնել քահանայություն կրողներին աշխատել միասին՝ մասնակցելու Աստծո փրկության և վեհացման աշխատանքին: (Sես Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 10.1, Ավետարանի գրադարան։)
Քահանաների քվորում
Երիտասարդ տղամարդիկ միանում են քահանաների քվորումին այն տարվա հունվարից, երբ նրանք դառնում են 16 տարեկան։ Եթե պատրաստված են և արժանավոր, նրանք կարող են նաև քահանաներ կարգվել։ Քահանաներն ունեն նույն պարտականությունները, ինչ սարկավագները և ուսուցիչները: Քահանաները կարող են նաև հաղորդությունը սպասավորել, կատարել մկրտություններ (այդ թվում՝ տաճարային մկրտություններ), կարգել այլ քահանաների, ուսուցիչների և սարկավագների (տես Վարդապետություն և Ուխտեր 20.46–52, 73–79, Ընդհանուր ձեռնարկ, 10.1.3.3):
Քարտուղար
Երբ քվորումի քարտուղարները կանչվում են, նրանք նախապատրաստում են ժողովների օրակարգերը և գրառումներ կատարում: Նրանք նաև օգնում են ծխի գործավարին կամ քվորումի խորհրդատուին հետևել հաճախելիությանը։ (Sես 10.4.2։)
Ծառայություններ և միջոցառումներ
Եպիսկոպոսը և երիտասարդների քվորումի ղեկավարները խորհրդականների աջակցությամբ ծրագրում են ծառայություններ և միջոցառումներ։ Դրանք պետք է օգնեն իրագործելու փրկության և վեհացման աշխատանքը։ Դրանք պետք է հավասարաչափ ընդգրկեն աճի չորս ոլորտները՝ հոգևոր, սոցիալական, ֆիզիկական և մտավոր։ (Տես 10.2.1.3):
Ուղեցույցներ և քաղաքականություն
Լրացուցիչ ուղեցույցները և քաղաքականությունը, ներառյալ հաշմանդամություն ունեցող երիտասարդներին աջակցելը, Երեխաների և երիտասարդների խորհրդանիշները ստանալը և ծոմի նվիրատվությունների հավաքումը գտնվում են 10.8 բաժնում՝ տես Ընդհանուր ձեռնարկ։