Ահարոնյան քահանայության քվորումներ
Պարտականությունները


մի խումբ երիտասարդ տղամարդիկ

Իմ կոչումը որպես սարկավագների քվորումի քարտուղար

Պարտականությունները

Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ձեր կոչման պարտականությունների մասին ակնարկը:

Ահարոնյան քահանայության նպատակը

Ահարոնյան քահանայության քվորումներն օգնում են երիտասարդ տղամարդկանց կապել և պահել սուրբ ուխտերը և խորացնել իրենց դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը: Քվորումի նպատակն է օգնել քահանայություն կրողներին աշխատել միասին՝ մասնակցելու Աստծո փրկության և վեհացման աշխատանքին: (Sես Ընդհանուր ձեռնարկ․ Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 10.1, Ավետարանի գրադարան։)

Սարկավագների քվորում

Երիտասարդ տղամարդիկ միանում են սարկավագների քվորումին այն տարվա հունվարից, երբ նրանք դառնում են 12 տարեկան։ Այդ ժամանակ նրանք իրավասու են նաև ձեռնադրվելու սարկավագներ, եթե պատրաստված են և արժանավոր: Այլ պարտականություններից են՝ հաղորդության բաժանումը և եպիսկոպոսին՝ «բոլոր նյութական գործերը սպասավորելու» հարցում օգնելը (Վարդապետություն և Ուխտեր 107․68): (Տես 10.1.3.1։)

Քարտուղար

Երբ կանչվում են, քվորումի քարտուղարները նախապատրաստում են ժողովների օրակարգերը և գրառումներ կատարում: Նրանք նաև օգնում են ծխի գործավարին կամ քվորումի խորհրդատուին հետևել հաճախելիությանը։ (Sես 10.4.2։)

Ծառայություններ և միջոցառումներ

Եպիսկոպոսների և երիտասարդների քվորումների ղեկավարները, խորհրդատուների աջակցությամբ, ծրագրում են ծառայություն և միջոցառումներ: Դրանք պետք է օգնեն իրագործելու փրկության և վեհացման աշխատանքը։ Դրանք պետք է հավասարաչափ ընդգրկեն անձնական աճի չորս ոլորտները՝ հոգևոր, սոցիալական, ֆիզիկական և մտավոր։ (Տես 10.2.1.3։)

Ուղեցույցներ և քաղաքականություն

Լրացուցիչ ուղեցույցներ և քաղաքականություն, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող երիտասարդներին աջակցելը, Երեխաների և երիտասարդների խորհրդանիշները ստանալը և ծոմի նվիրատվությունների հավաքումը գտնվում են 10.8 բաժնում Ընդհանուր ձեռնարկում: