Գրադարան
Ուղերձ Առաջին Նախագահությունից


Ուղերձ Առաջին Նախագահությունից

Հարգելի՛ եղբայրներ և քույրեր

Տերը հայտարարել է. «Եվ իմ նպատակն է` ապահովել իմ սրբերին» (ՎևՈւ 104.15): Այս հայտնությունը խոստում է Տիրոջ կողմից, որ Նա կտա նյութական օրհնություններ և կբացի ինքնապահովման դռները, ինչը հնարավորություն է մեզ համար` ապահովելու մեր և մեր ընտանիքի անդամների կենսական կարիքները:

«Ինքնապահովման իմ հիմքը» վերնագրով այս գրքույկը մշակվել է օգնելու Եկեղեցու անդամներին սովորել և գործնականում կիրառել հավատքի, կրթության, ջանասեր աշխատանքի և Տիրոջն ապավինելու սկզբունքները: Ընդունելով այս սկզբունքները և ապրելով դրանցով, հնարավորություն կունենաք ստանալ Տիրոջ խոստացած նյութական օրհնությունները:

Մենք հրավիրում ենք ձեզ ջանասիրաբար ուսումնասիրել և կիրառել այս սկզբունքները, ապա ուսուցանել դրանք ձեր ընտանիքի անդամներին: Եթե դա անեք, ձեր կյանքը կօրհնվի: Դուք կիմանաք` ինչպես գործել ավելի ինքնապահով դառնալու ձեր ուղիով շարժվելիս: Դուք կօրհնվեք ավելի մեծ հույսով, խաղաղությամբ և առաջընթացով:

Խնդրում ենք, համոզված եղեք, որ դուք մեր Երկնային Հոր զավակներն եք: Նա սիրում է ձեզ և երբեք ձեզ չի թողնի: Նա ճանաչում է ձեզ և պատրաստ է տալու ձեզ ինքնապահովման հոգևոր և նյութական օրհնությունները:

Հարգանքներով՝

Առաջին Նախագահություն