Գրադարան
Օգնեք նրանց իրենց ճանապարհին


Օգնեք նրանց իրենց ճանապարհին, Թեմաներ և հարցեր (2023)

Նկար
հայր և որդի միասին քայլում են

Օգնել մյուսներին ստանալ պատասխաններ

Օգնեք նրանց իրենց ճանապարհին

Որոշ մարդիկ, որոնք hարցեր ունեն հավատքի վերաբերյալ, արագ փարատում են իրենց մտահոգությունները և առաջ շարժվում: Շատերի համար պայքարը ժամանակ է պահանջում։ Ձեր սերը, քաջալերանքը և միասին այդ ճանապարհով գնալու պատրաստակամությունը կարող են օգնել նրանց հույս գտնել:

Շարունակեք ապրել ավետարանով, օգնելով ձեր ընկերոջը կամ հարազատին իրենց ճանապարհին: Ձեր ուղիները կարող են խաչվել, օգնելով ձեզ մնալ կապի մեջ, ոչ թե բաժանված: «Մեր կյանքի ճամփորդությունները անհատական են, - ուսուցանել է Երեց Ջերիթ Վ . Գոնգը, - բայց մենք կարող ենք կրկին գալ դեպի մեր Հայր Աստվածը և Նրա Սիրելի Որդին՝ վստահելով Աստծուն, միմյանց և ինքներս մեզ»:1 Ահա ուրիշներին աջակցելու և խրախուսելու որոշ սկզբունքներ.

  • Եղեք քննարկման ապահով աղբյուր: Երբ ընկերը կամ ընտանիքի անդամը դիմում է ձեզ իր հարցերով, նա, ամենայն հավանականությամբ, չի ակնկալում, որ դուք կլուծեք խնդիրը, այլ՝ ավելի շուտ կարիք ունի, որ իր մտերիմ անձը իր կողքին լինի այդ ճանապարհին: Եղեք կարեկցող: Օգնեք նրանց իմանալ, որ դուք հոգ եք տանում նրանց մասին՝ անկախ իրենց մտահոգություններից և ընտրություններից։

  • Օգնեք նրանց պատասխաններ փնտրել։ Օգնելու համար կարող եք կիսվել սկզբունքներով, որոնց մասին խոսվում է այս նյութի Փնտրել ձեր հարցերի պատասխանները բաժնում։ Օգնեք ձեր ընկերոջը կամ ընտանիքի անդամին գտնել Եկեղեցու կողմից հրատարակված նյութեր ընդհանուր հարցերի վերաբերյալ և պատրաստ եղեք նրանց հետ խոսել դրանց մասին: Խրախուսեք նրանց դժվար հարցերի վերաբերյալ հավատքի վրա հիմնված տեսանկյունը դարձնել իրենց ուսումնասիրության կենտրոնական մասը: Երբ Հոգու հուշում եք ստանում, հիշեցրեք նրանց օգտակար սուրբ գրությունների մասին և խրախուսեք նրանց շարունակել աղոթել:

  • Քրիստոսանման օրինակ եղեք։ Ավետարանով կիսվելու լավագույն միջոցներից մեկը Քրիստոսանման սեր ցուցաբերելն է և բարի կյանքով ապրելը: Հավատքը և ձեր ուխտերը պահելով՝ դուք ցույց եք տալիս ավետարանով ապրելու ուրախությունը նրանց, ում օգնում եք: Նրանք կարող են չհետևել ձեր խորհրդին կամ վկայությանը, բայց նրանց վրա կազդի անկեղծ սիրո և հավատարմության ձեր օրինակը:

  • Հիմնվեք ընդհանուր համոզմունքների վրա Դուք կարող եք ամուր պահել ձեր հարաբերությունները՝ հիմնելով դրանք համոզմունքների և հետաքրքրությունների վրա, որոնք կիսում եք։ Խուսափեք նրանց հարցերը դարձնել ձեր բոլոր շփումների հիմնական թեման: Եթե ինչ-որ հարցի հետ կապված նրանք խնդիրներ ունեն, չի նշանակում, որ նրանք մերժել են ամեն ինչ: Շարունակեք ժամանակ անցկացնել նրանց հետ՝ վայելելով միասին անցկացրած ժամանակը, ինչպես նախկինում։ Ընթացքում դուք կարող եք բացահայտել նոր բաներ՝ միասին ուսումնասիրելու և կիսվելու համար:

  • Գտեք միասին ուրիշներին օգնելու եղանակներ։ Հրավիրեք ձեր ընկերոջը կամ ընտանիքի անդամին ձեզ հետ միասին գործի դնել ավետարանի սկզբունքները, որոնք ձեզ ուրախություն են պատճառում: Կարող եք խնդրել նրանց ձեզ հետ միասին ծառայել, մասնակցել օգնության միջոցառման կամ համայնքային ծրագրի։ Երկուսդ էլ ցանկանում եք բարելավել ձեզ շրջապատող աշխարհը՝ անկախ հավատքի հետ կապված հարցերից:

  • Իմացեք, որ դա կարող է ժամանակ պահանջել: Երբ մեզ մտերիմ որևէ մեկը մտահոգություններ կամ հարցեր ունի իր հավատքի վերաբերյալ, մենք, գուցե, ակնկալենք, որ համոզիչ փաստարկը կամ սրտանց վկայությունը արագ լուծի խնդիրները: Հիշեք, որ միշտ չէ, որ հոգևոր մտահոգությունները կամ հարցերը արագ լուծումներ ունեն: Պատրաստ եղեք նրանց հետ ավելի երկար ճանապարհ անցնել: Տվեք նրանց ժամանակ և տարածք աճելու համար: Ընդունեք, որ իրենց հավատքն արտահայտելու ձևը կարող է տարբերվել, և դա նորմալ է:

Հիմնական սուրբ գրություններ․ Եսայիա 35․3-4, Գաղատացիս 6․2, Ա Պետրոս 3․15, Մոսիա 18.9, Վարդապետություն և Ուխտեր 11․24։