«34. Ֆինանսներ և աուդիտ», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)
«34. ֆինանսներ և աուդիտ», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից
34.
Ֆինանսներ և աուդիտ
34.0
Նախաբան
Տասանորդները և նվիրատվությունները թույլ են տալիս Եկեղեցուն իրականացնել Տիրոջ փրկության և վեհացման աշխատանքը (տես 1.2): Այս գումարները սուրբ են։ Նրանք ներկայացնում են Եկեղեցու անդամների զոհաբերությունն ու հավատքը (տես Մարկոս 12.41–44):
34.2
Ծխի ֆինանսական ղեկավարները
34.2.1
Եպիսկոպոսություն
Ծխի ֆինանսների մասով եպիսկոպոսն ունի հետևյալ պարտականությունները։ Նա այս աշխատանքի մի մասը պատվիրակում է իր խորհրդականներին և գործավարներին:
Եպիսկոպոսը․
-
Սովորեցնում և ոգեշնչում է անդամներին վճարել լրիվ տասանորդը և առատաձեռն նվիրատվություններ տալ (տես 34.3):
-
Հավաստիանում է, որ ծխի ֆոնդերը պատշաճ և հաշվետու կերպով են տնօրինվում (տես 34.5)։
-
Ամեն ամիս վերանայում է ֆինանսական հաշվետվությունը և հավաստիանում, որ բոլոր խնդիրները անհապաղ լուծում ստանան։
-
Հավաստիանում է, որ կազմակերպության ղեկավարներն ու գործավարները սովորեն Եկեղեցու սուրբ ֆոնդերի մասին իրենց պարտականությունները:
-
Պատրաստում և ղեկավարում է ծխի տարեկան բյուջեն (տես 34.6):
-
Ամեն տարի հանդիպում է ծխի անդամների հետ՝ ստանալու նրանց տասանորդի հայտարարագիրը:
34.2.2
Ծխերի գործավարները
Եպիսկոպոսը ծխի գործավարին կամ ծխի գործավարի օգնականին հանձնարարում է օգնել ծխի ֆինանսական գրանցումների պահպանման հարցում: Գործավարները ուշադիր հետևում են ընթացիկ քաղաքականությանը՝ Եկեղեցու ֆինանսական միջոցները պաշտպանելու և Եկեղեցու գրանցումների ճշգրիտ լինելու համար:
Գործավարն ունի հետևյալ պարտականությունները.
-
Գրանցում և կանխիկ մուտքագրում է բոլոր այն գումարները, որոնք ստացել է եպիսկոպոսության անդամը։
-
Ամեն ամիս վերանայում է ֆինանսական հաշվետվությունը և հավաստիանում, որ բոլոր խնդիրները անհապաղ լուծում ստանան։
-
Օգնում է եպիսկոպոսությանը պատրաստել ծխի տարեկան բյուջեն (տես 34.6.1 և 34.6.2)։
-
Հավաստիանում է, որ անդամները կարողանան տեսնել իրենց նվիրատվությունների քաղվածքները և աջակցում է ըստ անհրաժեշտության:
Գործավարները պետք է կրեն Մելքիսեդեկյան քահանայություն և ունենան գործող տաճարային երաշխավորագիր:
34.3
Նվիրատվություններ
34.3.1
Տասանորդ
Տասանորդը անդամի եկամտի մեկ տասներորդի նվիրատվությունն է Աստծո Եկեղեցուն (տես Վարդապետություն և Ուխտեր 119․3–4, եկամուտը այստեղ նշանակում է շահույթ)։ Բոլոր անդամները, որոնք եկամուտ են ստանում, պետք է վճարեն տասանորդ:
34.3.1.2
Տասանորդի հայտարարագրում
Եպիսկոպոսը հանդիպում է յուրաքանչյուր անդամի հետ յուրաքանչյուր տարվա վերջին մի քանի ամիսների ընթացքում՝ ստանալու այդ մարդու տասանորդի հայտարարագիրը:
Բոլոր անդամները հրավիրվում են հանդիպելու եպիսկոպոսի հետ, որպեսզի
-
եպիսկոպոսին հայտարարեն տասանորդ վճարողի իրենց կարգավիճակը:
-
հավաստիանան, որ իրենց նվիրատվությունները պատշաճ կերպով են գրանցվել։
հնարավորության դեպքում ընտանիքի բոլոր անդամները պետք է միասին հաճախեն, այդ թվում՝ երեխաները։
34.3.2
Ծոմի նվիրատվություններ
Եկեղեցու ղեկավարները քաջալերում են անդամներին պահել ծոմապահության օրենքը: Սա ներառում է ծոմի առատաձեռն նվիրատվություն մատուցումը (տես 22.2.2)։
Ծոմի նվիրատվության ֆոնդերի օգտագործման ուղեցույցները ներկայացված են 22.5.2-ում:
34.3.3
Միսիոներական ֆոնդեր
Ծխի միսիոներական ֆոնդին կատարված նվիրատվություններն օգտագործվում են ծխի լիաժամկետ միսիոներների պարտավորությունների կատարման համար։
Ընդհանուր միսիոներական Ֆոնդին կատարված նվիրատվությունները Եկեղեցին օգտագործում է իր ընդհանուր միսիոներական ջանքերում։
34.3.7
Նվիրաբերություները չեն կարող վերադարձվել
Երբ տասանորդները և այլ նվիրատվությունները տրվում են Եկեղեցուն, նրանք պատկանում են Տիրոջը։ Դրանք նվիրագործվում են Նրան։
Ցցերի նախագահները և եպիսկոպոսները տեղեկացնում են տասանորդներ և նվիրատվություններ կատարող մարդկանց, որ իրենց ներդրումները չեն կարող փոխհատուցվել:
34.4
Տասանորդի և այլ նվիրատվությունների գաղտնիությունը
Նվիրատուի կողմից վճարվող տասանորդի և այլ նվիրատվությունների գումարը գաղտնի է: Միայն եպիսկոպոսին և նրանց, ովքեր լիազորված են տեսնելու և ուղղորդելու այս նվիրաբերությունները, պետք է հասանելի լինի այս տեղեկատվությանը:
34.5
Եկեղեցու ֆինանսական միջոցների տնօրինում
Ցցի նախագահը և եպիսկոպոսը հետևում են, որ Եկեղեցու բոլոր ֆինանսական միջոցները պատշաճ տնօրինվեն: Եպիսկոպոսություններին և գործավարներին խրախուսվում է վերանայել «Սուրբ ֆոնդեր, սուրբ պարտականություններ» տեսանյութը առնվազն տարին մեկ անգամ:
Սուրբ ֆոնդեր, սուրբ պարտականություններ
34.5.1
Զուգընկերության սկզբունքը
Զուգընկերության սկզբունքը պահանջում է, որ երկու անձ՝ եպիսկոպոսության անդամը և գործավարը, կամ եպիսկոպոսության երկու անդամները ակտիվորեն ներգրավված լինեն Եկեղեցու ֆինանսական միջոցների գրանցման և հատկացման գործում:
Ղեկավարները պետք է պաշտպանեն և երբեք չկիսվեն իրենց գաղտնաբառերով (տես 33.9.1.1):
34.5.2
Ստանալ տասանորդը և այլ նվիրատվությունները
Տերը եպիսկոպոսների վրա է դրել սրբերի տասանորդներն ու մյուս նվիրատվությունները ստանալու և հաշվառելու սրբազան վստահությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 42․30-33, 119)։ Միայն եպիսկոպոսը և նրա խորհրդականները կարող են ստանալ տասանորդները և այլ նվիրատվությունները։ Նրանց կանայք, նրանց ընտանիքի այլ անդամները, գործավարները կամ ծխի այլ անդամները ոչ մի դեպքում չպիտի վերցնեն այդ նվիրատվությունները։
34.5.3
Տասանորդի և այլ նվիրատվությունների ստուգում և գրանցում
Նվիրատվությունները պետք է ստուգվեն և գրանցվեն այն կիրակի օրը, երբ դրանք ստացվում են: Եպիսկոպոսության անդամը և գործավարը կամ եպիսկոպոսության երկու անդամները միասին են բացում յուրաքանչյուր ծրարը: Նրանք համոզվում են, որ ներառված գումարները համապատասխանում են Տասանորդի և այլ նվիրատվությունների ձևաթղթում գրված գումարին: Նրանք պատշաճ կերպով գրանցում են յուրաքանչյուր նվիրատվությունը: Եթե դրամական միջոցների և գրված գումարի չափը տարբերվում են, նրանք հնարավորինս շուտ կապվում են նվիրատուի հետ՝ անհամապատասխանությունը շտկելու համար:
34.5.4
Տասանորդի և այլ նվիրատվությունների կանխիկի մուտքագրում
Կանխիկը պետք է պատրաստվի այն բանից հետո, երբ համոզվեք, որ գրանցված գումարները համապատասխանում են ստացված միջոցներին:
24-ժամյա բանկային մուտքի հնարավորության դեպքում եպիսկոպոսության անդամը Մելքիսեդեկյան քահանայության մեկ այլ կրողի հետ միասին գումարները բանկ են մուտքագրում՝ դրանց ստացման և ստուգման նույն օրը։
24-ժամյա բանկային մուտքագրման հնարավորության բացակայության և կիրակի օրերին բանկի փակ լինելու դեպքում, եպիսկոպոսը Մելքիսեդեկյան քահանայություն կրողին հանձնարարում է գումարները մուտքագրել հաջորդ աշխատանքային օրը։ Նա պետք է․
-
Համոզվի, որ գումարները նախքան մուտքագրումը պահվում են ապահով վայրում։
-
Ձեռք բերի գումարների մուտքագրման ստացական, որը ցույց է տալիս մուտքագրման ամսաթիվը և գումարի չափը։
34.5.5
Եկեղեցու ֆինանսական միջոցների պաշտպանում
Անդամները, որոնք պատասխանատու են Եկեղեցու ֆինանսական միջոցների համար, երբեք չպետք է դրանք թողնեն ժողովատանը գիշերվա ընթացքում կամ թողնեն առանց հսկողության ցանկացած ժամանակ, օրինակ՝ ժողովների և միջոցառումների ժամանակ:
34.5.7
Ցցերի և ծխերի վճարումների կառավարում
Ցցի կամ ծխի ոչ մի ծախս չի կարող կատարվել կամ վճարվել առանց նախագահող պաշտոնյայի լիազորության:
Յուրաքանչյուր վճարում հաստատվում է երկու լիազորված ղեկավարների կողմից: Նրանցից մեկը պետք է լինի ցցի նախագահության կամ եպիսկոպոսության անդամ: Թեև խորհրդականները կարող են լիազորված լինել հաստատելու վճարումները, ցցի նախագահը կամ եպիսկոպոսը պետք է ստուգեն յուրաքանչյուր վճարում: Ղեկավարները չպետք է հաստատեն իրենց կատարած վճարումները:
Անհրաժեշտ է ցցի նախագահի գրավոր հաստատումը՝ նախքան եպիսկոպոսը կկարողանա օգտագործել ծոմի նվիրատվությունները կամ հաստատել եպիսկոպոսի կարգագիրը իր կամ իր ընտանիքի համար: Անհրաժեշտ է Տարածաշրջանի նախագահության գրավոր հաստատումը՝ նախքան եպիսկոպոսը կկարողանա օգտագործել ծոմի նվիրատվությունները կամ հաստատել եպիսկոպոսի կարգագիրը ցցի նախագահի կամ նրա ընտանիքի համար: Ցուցումների համար տես 22.5.1.2։
Փոխհատուցում պահանջող անդամը պետք է տրամադրի բոլոր անդորրագրերի կամ հաշիվ-ապրանքագրերի թղթային կամ էլեկտրոնային պատճենները: Նա պետք է նաև նշի գնման նպատակը, գումարը և ամսաթիվը:
Եթե դրամական միջոցները կանխավճար են, անդամը ներկայացնում է վճարման հարցման ձևաթուղթը՝ նշելով նպատակը, գումարը և ամսաթիվը: Ծախսերը վճարելուց հետո անդամն այնուհետև 1) տրամադրում է ծախսված միջոցների անդորրագրերը կամ հաշիվ-ապրանքագրերը և 2) վերադարձնում է բոլոր չծախսված գումարները: Վերադարձված գումարները պետք է վերստին մուտքագրվեն բանկ:
34.5.9
Ֆինանսական գրանցումների պահպանում
Յուրաքանչյուր ցից կամ ծուխ պետք է թարմացված և ճշգրիտ պահի ֆինանսական գրանցումները:
Գրանցումների և հաշվետվությունների օգտագործման և պահպանման մասին տեղեկության համար գործավարները պետք է դիմեն Եկեղեցու գլխավոր վարչություն տարածաշրջանային գրասենյակ: Ֆինանսական գրանցումները պետք է պահվեն առնվազն երեք տարի, գումարած ընթացիկ տարին:
34.6
Բյուջե և ծախսեր
Բյուջեի հատկացումների ծրագիրը թույլ է տալիս Եկեղեցու ընդհանուր ֆինանսական միջոցներից վճարել ցցերի և ծխերի միջոցառումների և ծրագրերի համար։
Միջոցառումների մեծ մասը պետք է լինեն պարզ և ոչ ծախսատար:
34.6.1
Ցցերի և ծխերի բյուջեները
Յուրաքանչյուր ցից և ծուխ պատրաստում է տարեկան բյուջե և գործում է համաձայն բյուջեի։ Ցցի նախագահը կառավարում է ցցի բյուջեն, իսկ եպիսկոպոսը՝ ծխի բյուջեն:
Ուղեցույցները թվարկված են ստորև.
-
Վերանայել նախորդ տարվա ծախսերը, որպեսզի կրկնվող ծախսերը հաշվի առնվեն:
-
Խնդրել կազմակերպություններին մանրակրկիտ գնահատել իրենց բյուջեի կարիքները:
-
Կազմել բյուջեն՝ օգտագործելով բյուջետավորման հաստատված ընթացակարգերը:
34.6.2
Բյուջեի հատկացում
34.6.2.1
Բյուջեի բաշխում
Բյուջեի ֆոնդերը բաշխվում են եռամսյակային կտրվածքով՝ ելնելով հետևյալ անվանակարգերի հաճախելիությունից.
-
Հաղորդության ժողով
-
Երիտասարդ տղամարդիկ
-
Երիտասարդ կանայք
-
Երեխաների միություն․ 7-10 տարեկան
-
Երիտասարդ ամուրիներ
Կարևոր է ճշգրիտ և ժամանակին զեկուցել հաճախումների մասին (տես 33.5.1.1):
34.6.2.2
Բյուջեի պատշաճ օգտագործումը
Ցցերի նախագահները և եպիսկոպոսները հետևում են, որպեսզի բյուջեի հատկացումները իմաստուն ձևով ծախսվեն:
Ցցերի և ծխերի բյուջեների ֆոնդերը պետք է օգտագործվեն բոլոր միջոցառումների, ծրագրերի, ձեռնարկների և պարագաների համար վճարելու նպատակով:
34.6.2.3
Բյուջեի ավելորդ գումարներ
Բյուջեի հատկացումների ավելորդ գումարները, որոնք անհրաժեշտ չեն, չպետք է ծախսվեն։ Ծխի ավելորդ ֆոնդերը պետք է վերադարձնել ցցին։
34.7
Աուդիտ
34.7.1
Ցցի աուդիտորական հանձնախումբ
Ցցի նախագահը նշանակում է ցցի աուդիտորական հանձնախումբ: Այս հանձնախումբը հավաստիանում է, որ ցցի և ծխի ֆինանսները ծախսվում են Եկեղեցու քաղաքականության համաձայն:
34.7.3
Ֆինանսական աուդիտ
Ցցի աուդիտորները տարեկան երկու անգամ ստուգում են ցցի, ծխերի և ընտանեկան պատմության կենտրոնների ֆինանսական գրանցումները:
Միավորի նախագահողը և ֆինանսների համար նշանակված գործավարը պետք է ներկա լինեն աուդիտի ժամանակ՝ հարցերին պատասխանելու համար:
34.7.5
Եկեղեցու ֆինանսական միջոցների կորուստ, հափշտակություն, յուրացում կամ ապօրինի օգտագործում
Ցցի նախագահը կամ ցցի աուդիտի հանձնախմբի նախագահը պետք է անհապաղ տեղեկացվեն, եթե.
-
Տեղի է ունեցել Եկեղեցու ֆինանսական միջոցների կորուստ կամ գողություն։
-
Ղեկավարը յուրացրել է կամ ապօրինի օգտագործել է Եկեղեցու ֆինանսական միջոցները։