«17. Ավետարանի ուսուցում», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։
«17. Ավետարանի ուսուցում» Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից
17.
Ավետարանի ուսուցում
Մենք ուսուցանում ենք ավետարանը՝ օգնելու մարդկանց ամրացնել իրենց հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ։
17.1
Քրիստոսանման ուսուցման սկզբունքները
Ավետարանն ուսուցանելիս ծնողները, ուսուցիչները և ղեկավարները հետևում են Հիսուս Քրիստոսի օրինակին, ով Վարդապետ Ուսուցիչն է:
Ղեկավարները իրենց կազմակերպությունների ուսուցիչների հետ կիսվում են Քրիստոսանման ուսուցման հետևյալ սկզբունքներով։ Այս սկզբունքները ավելի մանրամասն բացատրված են «Ուսուցանել Փրկչի ձևով» ձեռնարկում:
17.1.1
Սիրեք նրանց, ում ուսուցանում եք
Այն ամենը, ինչ անում է Փրկիչը, Նրա սիրո արտահայտումն է (տես 2 Նեփի 26.24):
17.1.2
Ուսուցանեք Հոգով
Պատրաստվելիս և ուսուցանելիս ուսուցիչները փնտրում են Հոգու առաջնորդությունը, և նրանք ամեն օր ձգտում են արժանի ապրել Նրա ազդեցությանը:
17.1.3
Ուսուցանեք վարդապետությունը
Հետևելով Փրկչի օրինակին՝ ուսուցիչները կենտրոնանում են ավետարանի ամենակարևոր և փրկարար ճշմարտությունների վրա: Նրանք ուսուցանում են սուրբ գրությունների, վերջին օրերի մարգարեների ուսմունքների և հաստատված ուսումնական ծրագրի նյութերի օգնությամբ:
17.1.4
Ջանասիրաբար սովորելու կոչ արեք
Ուսուցիչները խրախուսում են անդամներին պատասխանատու լինել իրենց ուսման համար:
17.2
Ավետարանի տնակենտրոն ուսումնառություն և ուսուցում
Եկեղեցու ղեկավարները և ուսուցիչները խրախուսում և աջակցում են ավետարանի տնակենտրոն ուսումնառությանն ու ուսուցմանը։
Ղեկավարներն ու ուսուցիչները անդամներին խրախուսում են ոգեշնչում փնտրել, թե ինչպես ուսումնասիրել և ուսուցանել ավետարանը: Նրանց հիմնական ռեսուրսները պետք է լինեն սուրբ գրությունները և գերագույն համաժողովի ուղերձները:
17.3
Ղեկավարների պարտականությունները
-
Օրինակ ծառայել՝ սովորելով ավետարանը և ուսուցանելով այն Փրկչի ձևով:
-
Հավաստիանալ, որ իրենց կազմակերպություններում ուսուցումը զարգացնում է հավատք և վարդապետական առումով ճիշտ է:
-
Շարունակական աջակցություն ցուցաբերել ուսուցիչներին իրենց կազմակերպություններում:
17.4
Ուսուցիչների խորհրդի ժողովներ
Ուսուցիչների խորհրդի ժողովների ժամանակ ուսուցիչները միասին խորհրդակցում են քրիստոսանման ուսուցման սկզբունքների մասին: Նրանք նաև խորհրդակցում են, թե ինչպես բարելավել ավետարանի ուսումնառությունն ու ուսուցումը: Նրանք որպես աղբյուր օգտագործում են Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկը:
Ուսուցիչների խորհրդի ժողովները տեղի են ունենում յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, կիրակի օրը՝ 50 րոպեանոց դասաժամի ընթացքում։