«Դաս 114․ Վարդապետություն և Ուխտեր 101.1–42. «Չնայած նրանց մեղքերին, որովայնս լի է կարեկցանքով նրանց հանդեպ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 101․1–42», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 114. Վարդապետություն և Ուխտեր 98–101
Վարդապետություն և Ուխտեր 101․1–42
«Չնայած նրանց մեղքերին, որովայնս լի է կարեկցանքով նրանց հանդեպ»
Միսսուրիի Սրբերը ձգտում էին արդար ապրել, ինչպես պատվիրել էր Տերը: Սակայն դրա հետևանքով նրանք կորցրին Տիրոջ զորության ու պաշտպանության մեծ մասը և թշնամիների կողմից վտարվեցին իրենց տներից: Չնայած դրան, Տերը վստահեցրեց նրանց, որ Ինքը լի է սիրով և կարեկցանքով նրանց հանդեպ: Այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին զգալ Փրկչի կարեկցանքն ու ողորմածությունն իրենց հանդեպ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Տառապանքի պատճառները
Կարող եք ցուցադրել հետևյալ նկարը և ուսանողներին հարցնել երիտասարդ կնոջ վշտացած լինելու պատճառների մասին: Կարող եք գրատախտակին գրել ուսանողների պատասխանները:
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո կիսվեք ուսանողների հետ, որ մեր փորձությունները կարող են առաջանալ տարբեր պատճառներով: Դրանցից մի քանիսը տեղի են ունենում մեր սեփական ընտրության, կյանքի բնականոն ընթացքի կամ ուրիշների վատ ընտրության պատճառով: Կարող եք գրատախտակի մեկ այլ մասում գրել այս երեք անվանակարգերը և թույլ տալ ուսանողներին տեսակավորել իրենց թվարկած պատճառները յուրաքանչյուր անվանակարգի տակ:
Տառապանքի այս երեք պատճառների մասին ավելին իմանալու համար կարող եք հղում կատարել «Օժանդակ նյութեր» Թեմաներ և հարցեր բաժնի «Դժվարություն» հոդվածին։
Տիրոջ պատասխանը Սրբերի տառապանքին
Կարող եք կարդալ կամ ձեր խոսքերով ամփոփել հետևյալ համատեքստային տեղեկատվությունը:
1833 թվականին Միսսուրիում ընդդիմությունը դարձավ կատաղի, քանի որ ամբոխը սկսեց ուժ կիրառել՝ Սրբերին Ինդեփենդենսից հեռացնելու համար: Սրբերը վստահ չէին՝ կանգուն մնալ իրենց դիրքերում, թե փախչել, քանի որ եղանակը ցրտում էր և լարվածությունն աճում էր: Մարգարե Ջոզեֆ Սմիթն այդ պահին գտնվում էր Կիրթլենդում (Օհայո), սակայն անընդհատ թարմ տեղեկատվություն էր ստանում Սրբերի վիճակի մասին: Իմանալով նրանց ցավի և նեղության մասին՝ Մարգարեն աղոթեց Երկնային Հորը և հարցրեց՝ արդյոք նրանք կարող են վերադառնալ իրենց տները Միսսուրիում: Նա ստացավ հայտնություն, որն այժմ հայտնի է որպես Վարդապետություն և Ուխտեր 101: (Սրբերի փորձությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես Սրբեր, հ․1, Ճշմարտության դրոշը, գլուխ 17):
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101․1–2 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչու է Տերը թույլ տվել, որ Սրբերն այդպես չարչարվեն:
-
Ի՞նչ գտաք:
-
Նրանց տառապանքի ի՞նչ այլ պատճառներ կարող էին լինել:
Ուսանողներին օգնեք հասկանալ, որ բացի իրենց օրինազանցությունների պատճառով տառապելուց, Սրբերը տառապում էին նաև ուրիշների վատ ընտրության (ամբոխ) և կյանքի բնականոն ընթացքի (ձմռան ցուրտ) պատճառով:
Հետևյալ վարժությունը կատարելու համար կարող եք ուսանողներին բաժանել զույգերի: Կարող եք առաջարկել նրանց կարդալ հատվածները, որոնցից մեկը կփնտրի այն, ինչը կարող է դժվար լինել լսել, իսկ մյուսը կփնտրի այն, ինչը հաճելի կլինի լսել։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101.3–9 հատվածները՝ փնտրելով, թե ինչը հաճելի կլիներ լսելը և ինչը դժվար կլիներ լսել:
-
Ի՞նչ գտաք:
-
Ըստ հատվածներ 3-ի և 9-ի ինչպե՞ս է Տերը նայում նրանց, ովքեր մեղք են գործել:
Ուսանողները կարող են բացահայտել ճշմարտությունները, ներառյալ այն, որ անգամ այն ժամանակ, երբ մենք մեղք ենք գործում, Տերը կարեկցանք և ողորմածություն է ցուցաբերում մեր հանդեպ։
Ուսանողներին օգնեք քննարկել, թե ինչպես կարող է այս սկզբունքն օգնել մեզ փնտրել Տիրոջը մեր օրերում: Հետևյալ հարցերը կարող են օգնել:
-
Ի՞նչ եք դուք սովորում Տիրոջ մասին, երբ Նա մեր մեղքերն անտեսելու փոխարեն կարեկցանք և ողորմածություն է ցուցաբերում մեր հանդեպ, երբ մենք մեղք ենք գործում:
-
Ըստ ձեզ, ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսն ընդունակ կարեկցանքի և ողորմածության՝ ի պատասխան մեր մեղքերի:
Քրիստոսի բնավորությամբ մղված
Ուսանողներին առաջարկեք խորհել, թե ինչի համար իրենք ունեն Փրկչի կարեկցանքի և ողորմածության կարքը: Խնդրեք նրանց մտածել, թե Նրա կարեկցանքն ու ողորմությունը ստանալն ինչպես կարող է օրհնել իրենց կյանքը:
Ուսանողներին հնարավորություն տվեք քննարկելու ավետարանի ճշմարտությունները: Հետևյալ վարժությունը խրախուսում է ուսանողներին ուսումնասիրել, այնուհետև քննարկել ավետարանի այն ճշմարտությունները, որոնք իրենք սովորում են: Դա անելու վերաբերյալ լրացուցիչ ուսուցման համար տես «Խրախուսեք սովորողներին կիսվել իրենց սովորած ճշմարտություններով» վերնագրով դասընթացը՝ Ուսուցիչների զարգացման հմտություններ ուսուցողական բաժնում։ Կարող եք կիրառել հմտությունը՝ առաջարկելով ուսանողներին միմյանց հետ կիսվել իրենց սովորածով:
Կարող եք ուսանողներին բաժանել զույգերի և առաջարկել նրանց կարդալ ստորև բերված խոսքերը և սուրբգրային հատվածը: Այնուհետև նրանք կարող են միասին քննարկել հարցերը:
Կարդացեք հետևյալ խոսքերը և սուրբգրային հատվածը՝ փնտրելով, թե ինչ եք սովորել Հիսուս Քրիստոսի բնավորության մասին, որը կարող է օգնել այն մարդուն, որը մեղք է գործել:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսն ուսուցանել է.
Ի տարբերություն մեզ՝ Քրիստոսն ունակ է հստակ տեսնել տվյալ իրավիճակի բոլոր կողմերը: Նույնիսկ, իմանալով մեր բոլոր թուլությունները, Փրկիչը հապճեպ չի դատապարտում մեզ, այլ շարունակում է ժամանակի ընթացքում կարեկցանքով աշխատել մեզ հետ: (Ուլիսես Սոարես, «Փրկչի անփոփոխ կարեկցանքը», Լիահոնա, նոյեմբեր 2021, 15)։
Եբրայեցիս 4.14–16
-
Ի՞նչ գտաք: Դա ինչպե՞ս կօգնի այն մարդուն, որը մեղք է գործել:
Կարող եք կիսվել անձնական փորձառությամբ, թե ինչպես եք օրհնվել Փրկչի կարեկցությամբ և ողորմածությամբ: Պատրաստակամ ուսանողներին առաջարկեք նույնպես կիսվել իրենց փորձառություններով: Հիշեք, որ դուք կամ ուսանողները կարող եք չկիսվել փորձառություններով, որոնք խիստ անձնական են կամ չխոստովանել անցյալի մեղքերը:
Ի՞նչ կասեք Սիոնի մասին
Կարող եք ուսանողների հետ կիսվել, որ Միսսուրիի Սրբերը հույս ունեին կառուցել Սիոնն Ինդեփենդենսում, սակայն ստիպված էին հեռանալ: Թեև ուսանողներին կարող է չառընչվել Սիոնի կորուստը, սակայն նրանք կարող են զգալ, որ կորցրել են իրենց համար թանկ կամ սուրբ մի բան, օրինակ՝ ընկերներին կամ հոգևոր առումով աճելու հնարավորությունը: Առաջարկեք նրանց կարդալ հետևյալ հատվածները և մտածել այն մասին, թե ինչ են իրենք ուսուցանում Փրկչի մասին:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101․16–19 հատվածները՝ փնտրելով մխիթարություն և հեռանկար, որն առաջարկում է Տերը:
-
Այս հատվածների օգնությամբ ինչպե՞ս ենք հասկանում Փրկիչի տեսակետը:
-
Ի՞նչ է ուսուցանել Տերը Սիոնի մասին, որը կարող է առնչվել մեր կյանքին այժմ:
Կարող եք առաջարկել ուսանողներին մտածել իրենց դժվարությունների և ընտրությունների մասին: Նրանք կարող են իրենց օրագրերում պատասխանել հետևյալ հարցերին։
-
Վարդապետություն և Ուխտեր 101․1–19 հատվածներից ո՞ր հատվածն եք ուզում հիշել:
-
Ի՞նչ եք զգացել Փրկչի կարեկցանքի կամ ողորմածության վերաբերյալ, որը կարող է օրհնություն լինել ձեր կյանքի համար:
-
Ի՞նչ քայլ կձեռնարկեիք, որպեսզի գործեիք ըստ ձեր զգացածի: