«Վարդապետություն և Ուխտեր 98–101․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 98–101», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Վարդապետություն և Ուխտեր 98–101
Վարդապետություն և Ուխտեր 98–101
Ակնարկ
1833 թվականի հուլիսին Միսսուրիի՝ Լինչի դատաստան տեսնող խմբերը Սրբերից պահանջեցին լքել Ջեկսոն գավառը: Եպիսկոպոս Էդվարդ Փարթրիջը և Չարլզ Ալենը ձյութով և փետուրներով պատվեցին, իսկ Վ. Վ. Ֆելփսի տպարանը ավերվեց: Մարգարե Ջոզեֆ Սմիթը տեղյակ չէր այս իրադարձություններից, երբ ստացավ Վարդապետություն և Ուխտեր 98 բաժինը։ Այս հայտնության մեջ Սրբերը մխիթարվեցին և նրանց հրահանգներ տրվեցին հալածանքին արձագանքելու վերաբերյալ: 1833թ. դեկտեմբերին, երբ Վարդապետություն և Ուխտեր 101 բաժինը ստացվեց, Սրբերի հիմնական մասը վտարվել էր Միսսուրիի Ջեկսոն գավառի իրենց տներից: Տերն ասաց նրանց, թե ինչու է թույլ տվել նրանց վտարել իրենց տներից, հիշեցրեց նրանց Իր կարեկցանքի մասին և խոսեց Սիոնի վերջնական փրկագնման մասին:
Ուսանողներին հնարավորություն տվեք քննարկելու ավետարանի ճշմարտությունները: Ժամանակ տրամադրեք ուսանողներին՝ խոսելու այն մասին, թե իրենք ինչ են սովորում Փրկչի և Նրա ավետարանի մասին: Սա կարող է օգնել ուսանողներին յուրացնել, հիշել և հստակ արտահայտել այս ճշմարտությունները: Այս վարժությունը կարող է նաև մեծացնել ուսանողների վստահությունը, որ իրենք կարող են կիսվել ճշմարտություններով այլ իրավիճակներում: Ավելին իմանալու համար, թե Փրկիչն ինչպես է դա արել, տես «Փրկիչը խրախուսել է մարդկանց կիսվել այն ճշմարտություններով, որ իրենք իմացել են» բաժինը Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում։ Դա անելու օրինակ կարող եք տեսնել նաև այս շաբաթվա դասում, որը վերնագրված է «Վարդապետություն և Ուխտեր 101․1–42»։
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Վարդապետություն և Ուխտեր 98
-
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին համբերությամբ սպասել Տիրոջը նեղության ժամանակ:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին խնդրել ծնողին կամ վստահելի ղեկավարին կիսվել մի փորձառությամբ, երբ նրանք կարողացել են վստահել Աստծուն դժվար փորձության ժամանակ: Սա կարող է օգնել նրանց խորհել իրենց կյանքում փորձությունների նշանակության մասին և պատրաստվել՝ կիսվելու իրենց մտքերով դասարանում:
-
Տեսանյութեր․ «Հույս առ Քրիստոս» (15:37) ժամանակի կոդը 9:13-10:06, «Ապագան դիմավորեք հավատքով» (14:25) ժամանակի կոդը 8:05-9:14, «Աստված մեզ կբարձրացնի» (4:59), «Բարձունքներ, որ պետք է հաղթահարել» (05:02)
Վարդապետություն և Ուխտեր 101․1–42
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին զգալ Փրկչի կարեկցանքն ու ողորմածությունն իրենց հանդեպ:
-
Ուսանողի նախապատրաստում. առաջարկեք ուսանողներին մտածել այն մասին, թե մասնակցությունը սեմինարիային ինչպես կարող է ազդել իրենց փորձառությունների վրա: Նրանք կարող են մտածել, թե ինչպես են մասնակցում դասարանի և խմբերի քննարկումներին և որոշել, թե ինչպես կարող են ավելի շատ մասնակցել:
-
Տեսանյութ. «Փրկչի անփոփոխ կարեկցանքը» (13:00, դիտեք 9:40-10:01)
-
Պատկեր երիտասարդը տառապանքի մեջ
Վարդապետություն և Ուխտեր 101․43–101
Դասի նպատակը․ ուսանողներին հնարավորություն տալ ուսումնասիրել առակը և բացահայտել դրա հոգևոր նշանակությունը:
-
Ուսանողի նախապատրաստում․ բացատրեք ուսանողներին, որ մեզ շրջապատող բաները կարող են խորհրդանշել կամ ուսուցանել մեզ ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի մասին (տես Մովսես 6.63)։ Օրինակ՝ արևը գտնվում է մեր արեգակնային համակարգի կենտրոնում և լույս ու կյանք է տալիս երկրին։ Նմանապես, Հիսուս Քրիստոսը գտնվում է Երկնային Հոր՝ Իր զավակների համար փրկության ծրագրի կենտրոնում և մեզանից յուրաքանչյուրին տալիս է լույս և կյանք: Առաջարկեք ուսանողներին իրենց առօրյա կյանքում գտնել մի բան, որը կարող է իրենց որևէ բան ուսուցանել Հիսուս Քրիստոսի մասին: Ուսանողները հնարավորություն կունենան կիսվել դասի սկզբում:
-
Տեսանյութ. «Հագիր զորությունդ» (13:44, դիտեք 0:47-1:20)
-
Աշխատաթերթ․ «Ինչպես ուսումնասիրել Փրկչի առակները»