«Դաս 22. Վարդապետություն և Ուխտեր 11.1–7. «Հավիտենական փրկություն գանձել Աստծո արքայությունում»», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 11.1–7», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 22. Վարդապետություն և Ուխտեր 10-11
Վարդապետություն և Ուխտեր 11.1–7
«Հավիտենական փրկություն գանձել Աստծո արքայությունում»
Այն, թե ում ենք մենք որոշում հետևել, ինչ ենք փնտրում և ինչպես ենք անցկացնում մեր ժամանակը, կարող է մեծապես ազդել այն բանի վրա, թե ով ենք մենք ի վերջո դառնում: Որպես Վերականգնման մաս՝ մեր սիրառատ Փրկիչը շռայլ խորհուրդ է տվել այն մասին, թե որը պետք է լինի մեր կյանքի նպատակը: Այս դասը կօգնի ուսանողներին ավելի մեծ ցանկություն զգալ՝ փնտրելու հավիտենական կյանքի պարգևը, որը Հիսուս Քրիստոսն առաջարկում է բոլոր նրանց, ովքեր ստանալու են այն:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ուղերձներ, որոնք արժե կրկնել
Դասի սկզբում կարող եք առաջարկել ուսանողներին մտածել այն ուղերձների մասին, որոնք հաճախ կրկնվում են: Նրանք կարող են նշել ուղերձներ, որոնք նկատում են գովազդներում, երաժշտության մեջ կամ մեմերում: Առաջարկեք նրանց մտածել, թե ինչու են այս ուղերձներից մի քանիսը հաճախ կրկնվում: Դա կօգնի նախապատրաստել ուսանողներին մտածելու այն ուղերձների մասին, որոնք Տերը հաճախ կրկնում է, և այն մասին, թե ինչու է դա անում:
-
Որո՞նք են այն մի քանի հատուկ ուղերձները, որ Հիսուս Քրիստոսը ոգեշնչել է Իր ապրող մարգարեներին հաճախակի կրկնել:
-
Ի՞նչ կրկնվող ուղերձներ եք նկատել մինչ այժմ՝ Վարդապետություն և Ուխտերի ձեր ուսումնասիրության ընթացքում:
-
Ի՞նչ կարող ենք իմանալ Փրկչի մասին այս կրկնվող ուղերձների միջոցով:
1829 թվականին շատ մարդիկ, որոնց թվում՝ Օլիվեր Քաուդերին, Հայրում Սմիթը, Ջոզեֆ Նայթ Ավագը և Դեյվիդ Ուիթմերը ցանկանում էին իմանալ, թե ինչ է Հիսուս Քրիստոսը կամենում, որ իրենք իմանան և անեն: Փրկչի սիրառատ պատասխաններից մի քանիսը ներառում են կրկնվող ճշմարտություններ, որոնք Նա ցանկանում է, որ մենք բոլորս հասկանանք և ապրենք դրանցով:
Կարող եք առաջարկել ուսանողներին չորս հոգանոց խմբեր կազմել և յուրաքանչյուր ուսանողի առաջարկել ուսումնասիրել ստորև նշված բաժիններից մեկը: Ուսանողներից մեկը կարող է բարձրաձայն կարդալ իր բաժնի հատվածները: Յուրաքանչյուր հատվածից հետո նրանք կարող են կանգ առնել, որպեսզի իրենց դասընկերները կիսվեն նմանություններով և տարբերություններով, որոնք նկատում են իրենց բաժինների համապատասխան հատվածներում:
Կարդացեք Վարդապետության և Ուխտերի հետևյալ բաժիններից յուրաքանչյուրի առաջին վեց հատվածները. 6, 11, 12 և 14: Յուրաքանչյուրում համեմատեք Փրկչի ուղերձը:
-
Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Տերը կրկնելու համար ընտրել այս հատվածներում ներառված հատուկ արտահայտություններն ու ուսմունքները:
«Նա, ով ունի հավիտենական կյանք, հարուստ է»
Կարդացեք հատված 7-ը՝ բաժիններ 6 և 11-ում՝ փնտրելով Փրկչի խորհուրդը բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ծառայել Նրան:
-
Ո՞ր բառերն ու արտահայտությունները կարևորեցիք այս հատվածում: Ինչո՞ւ։
-
Այս հատվածը ի՞նչ է օգնում մեզ հասկանալ Հիսուս Քրիստոսի և մեր վերաբերյալ Նրա ունեցած ցանկությունների մասին:
Ուսանողները կարող են կիսվել նմանատիպ մի ճշմարտությամբ. Հիսուս Քրիստոսը ցանկանում է մեզ հավիտենական կյանք պարգևել, որն ամենից արժեքավորն է բոլոր պարգևներից:
Ուսանողներին հնարավորություն տվեք խորացնելու իրենց հասկացողությունը հավիտենական կյանքի իմաստի և այն մասին, թե ինչու է այն այդքան արժեքավոր պարգև մեզ համար: Դուք կարող եք դա անել՝ առաջարկելով ուսանողներին անհատապես կամ խմբերով ուսումնասիրել ստորև նշված աղբյուրներից մի քանիսը: Որպես այլընտրանք, դուք կարող եք գրել այս հղումները փոքր թերթիկների վրա, փակցնել սենյակի տարբեր մասերում, ապա հնարավորություն տալ ուսանողներին շրջել սենյակով և լուռ ուսումնասիրել դրանք՝ ինքնուրույն նշումներ կատարելով:
-
Թեմաներ և հարցեր, «Eternal Life», topics.ChurchofJesusChrist.org
-
Հովհաննես 17.3
-
Հայտնություն 21.3–4
Մի քանի ուսանողի խնդրեք կիսվել ուսումնասիրության ընթացքում իրենց սովորածով և զգացածով:
Խորհեք ձեր սովորածի շուրջ
Մի քանի րոպե հատկացրեք՝ ուսանողների հետ քննարկելու հավիտենական կյանք փնտրելու ճանապարհին հնարավոր շեղող հանգամանքները: Առաջարկեք նրանց լուռ խորհել, թե իրենց ներկայիս որոշումները որքան լավ են պատրաստում իրենց ստանալ հավիտենական կյանք: Կարող եք կատարել հետևյալ վարժությունը, որպեսզի օգնեք ուսանողներին զգալ հավիտենական կյանք փնտրելու ավելի մեծ ցանկություն.
Թվարկեք հնարավորինս շատ պատճառներ, թե ինչու է հավիտենական կյանք ունեցող մարդը հարուստ (տես Վարդապետություն և Ուխտեր 11.7)։
Կարող եք ուսանողներին առաջարկել գրատախտակին գրել նախորդ հուշման իրենց պատասխանները: Կամավորներին առաջարկեք նկարագրել, թե ինչու է իրենց գրածն արժեքավոր իրենց համար: Դա կարող է լինել դասի կարևոր մասը։ Կարող է նպատակահարմար լինել ուսանողներին շատ ժամանակ տրամադրել գրելու, խորհելու և կիսվելու համար:
Ավարտեք դասը՝ առաջարկելով ուսանողներին մտածել, թե ինչպես կարող է իրենց կյանքի վրա ազդել այն, ինչ իրենք սովորել և զգացել են այսօր: Հետևյալ հարցերը ուսանողներին հնարավորություն կտան գրանցելու իրենց մտքերն ու տպավորությունները ուսումնական օրագրերում:
-
Ի՞նչ սովորեցիք այսօր, որը մեծացնում է Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին մոտ լինելու ձեր ցանկությունը:
-
Ի՞նչ եղանակներով կարող եք այնպես անել, որ աշխարհիկ ձգտումները չգերակայեն դեպի հավիտենական կյանք ձեր առաջընթացի նկատմամբ: