Սեմինարիա
Վարդապետությունների սերտման նախաբան


«Վարդապետությունների սերտման նախաբան», Վարդապետության սերտման հիմնական փաստաթուղթ (2021)

Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթի«Նախաբան»

Նկար
երիտասարդը զրուցում է

Վարդապետությունների սերտման նախաբան

Մորմոնի Գրքում Հելաման մարգարեն ուսուցանում է իր որդիներին․ «Մեր Քավչի վեմի վրա է, որը Քրիստոսն է` Աստծո Որդին, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը» (Հելաման 5․12)։ Հիսուս Քրիստոսի վրա հիմք կառուցելը, որը պահանջում է՝ հասկացողություն ձեռք բերել Նրա վարդապետության վերաբերյալ, հավատալ և ապրել այդ վարդապետության համաձայն, կխորացնի մեր դարձը և նվիրվածությունը որպես Նրա աշակերտներ, կպաշտպանի մեզ հակառակորդի ազդեցություններից և կօգնի մեզ օրհնել ուրիշների կյանքը։

Դրա իրականացման ուղիներից մեկը դասի ժամանակ միասին սուրբ գրությունների ուսումնասիրությունն է։ Ուղիներից մեկը, որով մենք կարող ենք կառուցել մեր հիմքը Հիսուս Քրիստոսի և Նրա վարդապետության վրա` այն ջանքի միջոցով է, որը կոչվում է Վարդապետության սերտում։։

Վարդապետության սերտումը կենտրոնանում է երկու արդյունքների վրա․

  1. Սովորել և կիրառել աստվածային սկզբունքներ՝ հոգևոր գիտելիք ձեռք բերելու համար։ Երկնային Հայրը հայտնել է սկզբունքներ` հոգևոր գիտելիք ձեռք բերելու համար։ Այդ սկզբունքները ներառում են՝ գործել հավատքով, քննելով հասկացությունները և հարցերը հավերժության տեսանկյունից և որոնելով ավելի խորը հասկացողություն աստվածայնորեն նշանակված աղբյուրների միջոցով։ Մենք զարգացնում ենք վարդապետական սերտումը, երբ կիրառում ենք այդ սկզբունքները դասի ժամանակ ու դասից դուրս և փնտրում ենք պատասխաններ վարդապետական, անձնական և սոցիալական ու պատմական հարցերին մի ձևով, որը հրավիրում է Սուրբ Հոգուն ամրացնել մեր հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  2. Յուրացնել սուրբ գրությունների վարդապետությունների սերտման հատվածները և Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետությունը, որը նրանք ուսուցանում են: Այդ արդյունքը ձեռք է բերվում.

    1. Գիտենալով Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածների վարդապետությունը:

    2. Պարզ բացատրելով վարդապետությունը՝ օգտագործելով համապատասխան վարդապետության սերտման սուրբ գրության հատվածները։

    3. Կարողանալով հիշել և գտնել սուրբ գրությունների վարդապետությունների սերտման հատվածները և անգիր սովորել սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները:

    4. Կիրառելով Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետությունը և «Ձեռք բերել հոգևոր գիտելիք» բաժնի սկզբունքները մեր ամենօրյա ընտրություններում և վարդապետական, հասարակական և պատմական խնդիրներին ու հարցերին պատասխանելիս։