Հին Կտակարան 2022
Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը։ Եսայիա 50-57․ «Նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ»


«Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը։ Եսայիա 50-57․ «Նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

«Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը։ Եսայիա 50-57», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Քրիստոսը փշե պսակ է հագել և զինվորը ծաղրում է Նրան

Քրիստոսի ծաղրը, Քարլ Հեյնրիխ Բլոխ

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը

Եսայիա 50-57

«Նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ»

Ուսուցանելուն պատրաստվելու ամենակարևոր եղանակը սուրբ գրությունները կարդալն ու խորհելն է: Ի՞նչ եք դուք զգում և սովորում, երբ կարդում եք Եսայիա 50-57 գլուխները։

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կիսվել Եսայիա 50-57-ի ընթերցանության իրենց փորձառություններով, կարող եք գրատախտակին գրել նմանատիպ նախադասություն․ Հիսուս Քրիստոսի հանդեպ իմ հավատքը զորացավ, երբ ես կարդացի … Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել, թե ինչպես կավարտեին նախադասությունը:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Եսայիա 50-52

Ապագան պայծառ է Տիրոջ ժողովրդի համար։

  • Մենք բոլորս ունենում ենք պահեր, երբ մեզ թույլ ենք զգում։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին ապավինել Տիրոջ ուժին, կարող եք նրանցից յուրաքանչյուրին հանձնարարել կարդալ Եսայիա 51-52 գլուխներից մի քանի հատվածներ և իրենց կարդացածից կիսվել այն տողերով, որոնք ուժ կհաղորդեն մեկին, ով իրեն թույլ կամ հուսալքված է զգում: Կարող եք նաև նշել, որ հարություն առած Փրկիչը Ամերիկա մայրցամաքներում ապրող մարդկանց համար կրկնել է Եսայիայի որոշ խոսքերը (տես 3 Նեփի 20․32-453 Նեփի 20․30-34 հատվածների Փրկիչի խոսքերն ի՞նչ են ավելացնում մեր ընկալմանը, թե երբ են այս մարգարեությունները կատարվելու:

  • Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար ձեռնարկում առաջարկում է Եսայիա 50-52-ից թվարկել այն ամենը, ինչ Տերն Իր ժողովրդին հրավիրում է անել: Միգուցե դասարանի անդամները կարող են կիսվել իրենց մտքերով և խոսել այն մասին, թե այդ հրավերներն ինչ նշանակություն ունեն իրենց համար: Կարող եք ուշադրություն հրավիրել Եսայիա 51․1-2, 6-8, 52․1-3, 9-11 հատվածների հրավերների վրա։ Ինչպե՞ս կարող ենք գործել ըստ այդ հրավերների: Կարող եք նշել, որ Վարդապետություն և Ուխտեր 113․7-10 հատվածները Եսայիա 52․1-2հատվածների ոգեշնչված մեկնաբանությունն են։ Այդ խոսքերն ի՞նչ են ավելացնում մեր հասկացողությանը։

խաչը կրող Քրիստոսի քանդակը

Սիրո շնորհիվ, քանդակագործ՝ Անջելա Ջոնսոն

Եսայիա 52․13–15, 53

Հիսուս Քրիստոսն Իր վրա վերցրեց մեր մեղքերը և վշտերը։

  • Որպեսզի դասարանի անդամներին պատկերացնեն Եսայիայի խոսքերը Եսայիա 53-ում, կարող եք ցուցադրել մի քանի նկարներ Հիսուս Քրիստոսի Քավության շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ (տես Ավետարանի պատկերագիրք, համարներ 56-60)։ Դրանից հետո դուք կարող եք խնդրել, որ դասարանի անդամները Եսայիա 53 գլխում գտնեն այն արտահայտությունները, որոնք նկարագրում են նկարների իրադարձությունները։ Եսայիայի խոսքերն ի՞նչ են սովորեցնում այն մասին, թե ինչպես է Փրկիչը տառապել մեզ համար։ Ինչպե՞ս են այդ խոսքերը լույս սփռում նրա վրա, թե ինչու Փրկիչը տառապեց մեզ համար։ Այդ ուսմունքներն ի՞նչ են ոգեշնչում մեզ անել:

  • Որպեսզի հրավիրեք Սուրբ Հոգուն վկայել Եսայիա 52․13-15-ում և 53-ում ուսուցանված ճշմարտությունների մասին, կարող եք միացնել Հիսուս Քրիստոսի Քավության մասին օրհներգի որևէ ձայնագրություն և խնդրել դասարանի անդամներին լուռ կարդալ այդ հատվածները: Դասարանի անդամներին հրավիրեք սուրբ գրություններում փնտրել բառեր կամ արտահայտություններ, որոնք, իրենց կարծիքով, շատ կարևոր են: Ապա թող նրանք կիսվեն, թե ինչ են գտել և ինչպես են վերաբերվում Փրկիչին: Կարող եք նաև հրավիրել դասարանի անդամներին կարդալ Մոսիա 15․10-12 հատվածները, որտեղ Աբինադին բացատրում է, թե ինչ է նշանակում «նրա սերունդ» արտահայտությունը։ Ինչպե՞ս է դա օգնում մեզ հասկանալ Եսայիա 53.10-ը:

Եսայիա 54

Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ մենք վերադառնանք Իր մոտ։

  • Դասարանի այն անդամները, ովքեր հուսահատված են մեղքերի կամ թուլությունների պատճառով, կարող են ոգեշնչվել, երբ ուսումնասիրեն Եսայիա 54 գլուխը։ Կարող եք հրավիրել դասարանի անդամներին 54-րդ գլխում փնտրել արտահայտություններ կամ հատվածներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ է Փրկիչը զգում մեր նկատմամբ: Նա ցանկանում է, որ մենք ինչպե՞ս վերաբերվենք մեր անցյալ մեղքերին և թուլություններին: Նա ցանկանում է, որ մենք ինչպե՞ս վերաբերվենք Իրեն։ Դասարանի անդամներին խրախուսեք կիսվել այն ամենով, թե Հիսուս Քրիստոսի մասին նրանք ուրիշ ի՞նչ են սովորում այս գլխից: Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հայտարարությունը «Օժանդակ նյութեր» բաժնում, կարող է օգտակար լինել ձեր քննարկման համար:

օժանդակ նյութերի պատկերակ

Օժանդակ նյութեր

Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք կարող ենք հույս ունենալ։

Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆն ուսուցանել է.

«Կարևոր չէ, թե որքան կործանված կարող է թվալ մեր կյանքը։ Կարևոր չէ, թե որքան կարմիր են մեր մեղքերը, որքան խորն է մեր ապրած դառնությունը, որքան միայնակ, լքված և կոտրված են մեր սրտերը։ Նույնիսկ նրանք, ովքեր անհույս են, ապրում են հուսահատության մեջ, ովքեր կորցրել են վստահությունն ու հանձնվել կամ հեռացել Աստծուց, կարող են վերականգնվել։ …

Ավետարանի բարի լուրը հետևյալն է․ Մեր սիրառատ Երկնային Հոր կողմից տրված Երջանկության հավերժական ծրագրի և Հիսուս Քրիստոսի անսահման զոհաբերության շնորհիվ մենք կարող ենք ոչ միայն փրկվել մեր ընկած վիճակից և վերականգնվել մաքուր վիճակում, այլև կարող ենք անցնել մահկանացու երևակայությունից և դառնալ հավերժական կյանքի ժառանգորդներ և ճաշակել Աստծո աննկարագրելի փառքը» («Նա կդնի քեզ Իր ուսերին և տուն կտանի», Լիահոնա, մայիս 2016, 102)։

Բարելավել մեր ուսուցումը

Արժանի ապրեք Հոգու առաջնորդության համար: Երբ արժանի եք ապրում ավետարանով, դուք արժանի եք ապրում Հոգին ունենալու համար, ով լավագույն ուսուցիչն է: Երբ փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, Նա կներշնչի մտքեր, տպավորություններ և ստեղծարար գաղափարներ այն մասին, թե ինչպես բավարարել նրանց կարիքները, ում դուք ուսուցանում եք։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 5