Եկ, հետևիր ինձ
Մայիսի 6–12-ը Ղուկաս 12–17, Հովհաննես 11. «Ուրախացէք ինձ հետ․ որովհետեւ իմ կորած ոչխարը գտայ»


«Մայիսի 6–12-ը: Ղուկաս 12–17, Հովհաննես 11. «Ուրախացէք ինձ հետ․ որովհետեւ իմ կորած ոչխարը գտայ» «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)։

«Մայիսի 6–12-ը: Ղուկաս 12–17, Հովհաննես 11», «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Կիրակնօրյա Դպրոցի համար. 2019թ.

Նկար
Իր Որդուն գրկած մարդ

«Անառակ Որդին», Լիզ Լեմոն Սուինդլ

Մայիսի 6–12-ը

Ղուկաս 12–17, Հովհաննես 11

«Ուրախացէք ինձ հետ․ որովհետեւ իմ կորած ոչխարը գտայ»։

Սկսեք ձեր նախապատրաստությունը՝ աղոթքով ուսումնասիրելով Ղուկաս 12–17-ը և Հովհաննես 11-ը: Ի՞նչ «կորած ոչխար» եկավ ձեր միտքը ձեր դասարանից: Օգտագործեք «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար բաժինը և այս համառոտ շարադրանքը, երբ փնտրեք Տիրոջ առաջնորդությունը, թե ինչպես լավագույնս բավարարեք դասարանի անդամների կարիքները, նույնիսկ եթե նրանք չեն հաճախում դասերին:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Կիրառումը սովորելու կարևոր մասն է կազմում, այսպիսով հրավիրեք դասարանի անդամներին կիսվել, թե ինչպես են նրանք ընտրել ապրել մի բանով, որ իրենք սովորել են սուրբ գրություններից այս շաբաթ:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ղուկաս 14.15-24

Ոչ մի պատճառաբանություն բավարար չէ ավետարանը մերժելու համար:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին ուսումնասիրել մեծ ընթրիքի առակը, դուք կարող եք հրավիրել նրանց մի երևակայական երեկույթի, որին դուք կհյուրընկալեք: Թույլ տվեք նրանց կիսվել որոշ պատճառներով, թե նրանք ինչու կարող են մասնակցել կամ չեն կարող: Միասին կարդացեք Ղուկաս 14.15–24-ը և քննարկեք պատճառաբանությունները, որոնք մարդիկ բերում էին առակում, երբ նրանք հրավիրվում էին խրախճանքին, որը ներկայացնում էր ավետարանի օրհնությունները: Մարդիկ ի՞նչ պատճառաբանություններ են բերում այսօր՝ թերանալով ընդունել Երկնային Հոր օրհնություններն ընդունելու Փրկիչի հրավերները: Գուցե դասարանի անդամները կարողանան կիսվել օրհնություններով, որոնք նրանք ստացել են, երբ կատարել են անհրաժեշտ զոհաբերությունները ավետարանի որոշակի սկզբունքներով ապրելու համար:

Ղուկաս 15

Մենք կարող ենք որոնել նրանց, ովքեր կորած են և ուրախանալ Հոր հետ, երբ նրանք վերադառնան:

  • Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել ձեր ուսանողներին որոնել այն մարդկանց, ովքեր «կորել են», որովհետև նրանք չունեն ավետարանի օրհնությունները և հրավիրեք նրանց վերադառնալ: Դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին մի պահ մտածել «կորած ոչխարների» մասին, ում նրանք գիտեն, ապա կարդալ Ղուկաս 15.1–7-ը՝ այդ մարդուն ունենալով մտքում: Ի՞նչ են նրանք ոգեշնչվում անել՝ օգնության հասնելով այդ մարդուն նրբազգացությամբ և սիրով: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի պատմությունը «Լրացուցիչ աղբյուրներում», Երեց Մերվին Բ. Առնոլդի «Մենք կարող ենք փրկել» ելույթը (Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 53–55) կարող է օգտակար լինել այս քննարկման ընթացքում:

  • Արդյո՞ք կարող է դասարանի անդամներին օգտակար լինել հասկանալ այն ուղիները, որոնցով մարդը կարող է կորսվել: Մտածեք դասարանի անդամներից կազմված խմբերին հանձնարարել ուսումնասիրել երեք առակներից մեկը Ղուկաս 15-ում,: Ի՞նչ են առաջարկում առակներն այն մասին, թե մենք ինչպես պետք է փորձենք գտնել նրանց, ովքեր կորել են: Ո՞ր խոսքերն են Ղուկաս 15-ում բացահայտում, թե ինչպես է զգում Երկնային Հայրը նրանց վերաբերյալ, ովքեր կորել են: Երգելով “Dear to the Heart of the Shepherd,” Hymns, no. 221, կարող ենք խորիմաստ լրացում կատարել այս առակների ուսուցմանը:

  • Ձեր դասարանի անդամները գուցե օգուտ քաղեն՝ կենտրոնանալով անառակ որդու առակում ավագ որդու խոսքերի և գործողությունների վրա: Գուցե նրանք գրեն մի այլընտրանքային ավարտ առակին, որում ավագ որդու վերաբերմունքը իր եղբոր հանդեպ տարբեր է: Ի՞նչ է սովորեցնում մեզ այս առակում հոր խորհուրդը այն մասին, թե մենք ինչպես պետք է վերաբերվենք նրանց, ովքեր կորած են և նրանց, ովքեր վերադառնում են դեպի ավետարան: (Տես նաև Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի բացատրությունը «Լրացուցիչ աղբյուրներում»:) Կամ կարող եք խնդրել դասարանի անդամներին պատկերացնել, որ իրենք հայրն են այս առակում: Ի՞նչ լրացուցիչ խորհուրդ կտայիք ավագ որդուն, որը կօգնի նրան ուրախանալ ուրիշների առաջընթացով և հաջողությամբ:

Հովհաննես 11․1-46

Հիսուս Քրիստոսն է Հարությունը և կյանքը։

  • Երբ այս շաբաթ նրանք կարդացին Ղազարոսին մեռելներից բարձրացնելու մասին, ձեր դասարանի անդամներից որևէ մեկը արդյոք գտա՞վ որևէ բան, որը զորացրեց նրա հավատքը առ այն, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է և խոստացված Մեսիան: Հրավիրեք նրանց կիսվել իրենց գտածով: Էլ ի՞նչ փորձառություններ են հիմնավորել նրանց հավատքն առ Հիսուս Քրիստոս: Հնարավոր է, որ դուք ցանկանաք նշել, որ այս հրաշքի ժամանակ Ղազարոսը հարություն չառավ, այլ ետ բերվեց մահկանացու կյանք:

    Նկար
    Հիսուսն արտասվելիս

    «Հիսուսն արտասվելիս», Ջեյմս Թիսսո

  • Որպեսզի քննեք Հովհաննես 11.1–46-ը, դասարանի անդամներին խնդրեք հերթով կարդալ հատվածները և հրավիրել նրանց կանգ առնել, երբ հավատքի ապացույց գտնեն առ Հիսուս Քրիստոս: Խնդրեք ուսանողներին քննարկել, թե ինչ են իրենք գտել: Ինչպե՞ս կարող են փորձություններն ու թուլությունները զորացնել մեր հավատքը Նրա հանդեպ:

  • Այս պատմությունը կարդալու համար դասարանի մի քանի անդամների հանձնարարեք մտածել ներգրավված մարդկանց հեռանկարների մասին, ինչպես օրինակ՝ Փրկիչը, Առաքյալները, Մարթան, Մարիամը և Ղազարոսը: Ի՞նչ կարող ենք սովորել նրանցից յուրաքանչյուրից: Ի՞նչ կարող ենք սովորել Փրկիչի մասին Հովհաննես 11.33-35-ից: Ինչո՞ւ է կարևոր իմանալ այս բաները Նրա մասին:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կարդալ Մատթեոս 19–20-ը, Մարկոս 10-ը, և Ղուկաս 18-ը, կարող եք ուղղել մի հարց, ինչպես օրինակ. «Ի՞նչ կզգայիք, եթե աշխատեիք ամբողջ օրը և ձեզ վճարվեին նույնքան, որքան միայն մեկ ժամ աշխատողին»: Ասացեք նրանց, որ հաջորդ շաբաթվա ընթերցանության մեջ կա մի առակ, որն առաջարկում է, թե ինչպես սա կարող է համարվել արդար:

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Ղուկաս 12–17, Հովհաննես 11

«Դուք գտաք ինձ»։

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը կիսվել է հետևյալ փորձառությամբ, որը նա ունեցել էր, երբ ծառայում էր որպես եպիսկոպոս. «Մի կիրակի առավոտ ես նկատեցի, որ մեր քահանաներից մեկը՝ Ռիչարդը, որը հազվադեպ էր հաճախում, կրկին բացակայում էր քահանայության ժողովից: Ես թողեցի քվորումը խորհրդատուի հոգածությանը և գնացի Ռիչարդի տուն: Նրա մայրն ասաց, որ աշխատում է տեղի ավտոսպասարկման կետում: Ես գնացի այնտեղ, ամենուր փնտրելով Ռիչարդին, սակայն չկարողացա նրան գտնել: Հանկարծ ես հուշում ստացա նայել շենքի կողքին գտնվող մեքենաների վերանորոգման համար նախատեսված փոսի մեջ, ուր նախկինում վարպետները մեքենա էին նորոգում: Խավարի մեջ ես կարողացա տեսնել երկու փայլող աչքեր: Ես լսեցի, ինչպես Ռիչարդն ասաց. «Դուք գտաք ինձ, Եպիսկոպոս: Ես դուրս եմ գալիս»: Երբ ես և Ռիչարդը զրուցեցինք, ես ասացի նրան, թե որքան ենք կարոտում նրան և որքան շատ ենք զգում նրա կարիքը: Ես նրանից խոստում կորզեցի, որ կհաճախի ժողովներին: … Այդ օրը իր ելույթում Ռիչարդն ասաց, որ իր կյանքում շրջադարձային կետ էր այն պահը, երբ իր եպիսկոպոսը գտավ իրեն ավտոսպասարկման կետում և օգնեց իրեն կրկին ակտիվ դառնալ» (“Sugar Beets and the Worth of a Soul,” Ensign, July 2009, 6–7)։

Սովորելով մյուս անառակից:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը կատարել է այս դիտարկումը անառակ որդու ավագ եղբոր վերաբերյալ.

«Այս որդին այնքան էլ շատ բարկացած չէ, որ կրտսերը տուն է եկել, նա բարկացած է, որ իր ծնողներն են այդքան ուրախ դրա համար: Չգնահատված լինելու զգացումով և հավանաբար, մի փոքր էլ ինքնախղճահարությամբ, այս խոնարհ որդին, իսկ նա զարմանալիորեն խոնարհ էր, մի պահ մոռանում է, որ ինքը երբեք ստիպված չէր եղել ճանաչել գարշելիությունն ու հուսահատությունը, վախն ու ատելությունն իր հանդեպ: Նա մի պահ մոռանում է, որ ագարակում յուրաքանչյուր եզ արդեն իրենն էր և պահարանի բոլոր պատմուճանները նույնպես և գզրոցի բոլոր մատանիներն էլ: Մի պահ նա մոռանում է, որ իր հավատարմությունը միշտ էլ գնահատվել է ու կգնահատվի:

Նա, ով փաստորեն ունի ամեն ինչ, և ով իր հրաշալի աշխատասիրությամբ վաստակել է այն, կարիք ունի այն մի բանին, որը նրան կարող է դարձնել Աստծո կատարյալ մարդը, որին շատ մոտ է նա: Նա դեռ պիտի ձեռք բերի կարեկցանքն ու ողորմածությունը, գթասիրտ խորաթափանցությունը, որպեսզի տեսնի, որ վերադարձողը թշնամի չէ: Դա իր եղբայրն է։ Ինչպես նրա հայրն աղերսեց նրան հասկանալ, նա մեկն էր, որ մեռած էր, իսկ այժմ կենդանի էր: Նա մեկն էր, ով կորած էր, իսկ այժմ գտնվեց» («Մյուս անառակը», Ensign, May 2002, 63):

Բարելավել մեր ուսուցումը

Օգնության հասնել մեկին: Փրկիչի առակի այն հովվի նման, որը թողնելով իննսուն իննին, որոնք հոտում ապահով էին, գնաց փնտրելու մեկին (տես Ղուկաս 15.4), դուք կարող եք օգնության հասնել նրանց, ովքեր ձեր դասից բացակայում են: Դասարանի անդամներին ուսուցանելու և բարձրացնելու, նրանց օգնելու դեպի Քրիստոս գալու ձեր հնարավորությունները տարածվում են լսարանից դուրս, ինչպես նաև այն մարդկանց վրա, ովքեր ձեր պաշտոնական դասերի հաճախողներ չեն» («Ուսուցանել Փրկիչի ձևով», 8):