Վարդապետություն և Ուխտեր 2021
Ապրիլի 5-11-ը։ Վարդապետություն և Ուխտեր 30-36․ «Դու կանչված ես իմ ավետարանը քարոզելու»


Ապրիլի 5-11-ը։ Վարդապետություն և Ուխտեր 30-36․ «Դուք կանչված եք քարոզելու Իմ Ավետարանը», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Ապրիլի 5-11-ը։ Վարդապետություն և Ուխտեր 30-36, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
Եկեղեցու վաղ շրջանի միսիոներներ

Ապրիլի 5-11-ը

Վարդապետություն և Ուխտեր 30-36

«Դուք կանչված եք քարոզելու Իմ Ավետարանը»

Կարդալիս գտեք, թե Վարդապետություն և Ուխտեր 30-36-ում ո՞ր ուղերձներն են համապատասխանում նրանց, ում դուք ուսուցանում եք: Ի՞նչը կօգնի ոգեշնչել նրանց ավետարանով կիսվել ուրիշների հետ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հավանաբար դասարանի անդամները կարող են Վարդապետություն և Ուխտեր 30-36-ից կիսվել որևէ բանով, որը կոգեշնչի նրանց կիսվել ավետարանով։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 30-36

Մենք կանչվել ենք՝ քարոզելու Հիսուս Քրիստոսի ավետարանը:

  • Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար բաժնից առաջարկում է Վարդապետություն և Ուխտեր 30–36-ում փնտրել, թե Տերն ի՞նչ է խնդրում Իր միսիոներներից և ինչ է Նա խոստանում նրանց: Դասարանի անդամները կարող են կիսվել իրենց գտածով: (Տես, օրինակ, Վարդապետություն և Ուխտեր 30․8, 31.3–5, 32.1, 5, 35.24:) Գուցե կարողանաք հրավիրել նրանց մի նամակ գրել ներկայումս ծառայող կամ միսիայի ծառայության նախապատրաստվող որևէ մեկին և ներառեք Տիրոջ հրահանգներից և խոստումներից մի քանիսը:

  • Արդյո՞ք ուսուցանում եք երիտասարդներին, ովքեր պատրաստվում են ծառայել որպես միսիոներներ: Եթե այդպես է, կարող եք հրավիրել դասարանի յուրաքանչյուր անդամի կիսվել մի բաժնով Վարդապետություն և Ուխտեր 30–36-ից և գտնել որևէ բան, որը ոգեշնչում է նրանց ծառայել: Դուք կարող եք նշել, որ այս բաժնում նշված միսիոներները Եկեղեցում նոր էին և անփորձ: Ի՞նչն էր որակավորում նրանց` ավետարանով կիսվելու համար: Գուցե կամենաք նաև ցույց տալ տեսաֆիլմերից մեկը, որը «Լրացուցիչ աղբյուրների» ցուցակում է: Այս տեսաֆիլմերն ի՞նչ են առաջարկում այն մասին, թե մենք ինչպես պետք է ծառայենք որպես միսիոներներ, և ինչպես կարող ենք պատրաստվել:

  • Ոչ բոլորն ունեն հնարավորություն ծառայել լիաժամկետ միսիա, բայց մենք բոլորս կարող ենք հրավիրել ուրիշներին գալ դեպի Քրիստոսը և լսել Վերականգնման ուղերձը: Դասարանի անդամները կարող են կազմել այն զանազան ուղիների ցուցակը, որով իրենք կարող են «բացել [իրենց] բերանները» (Վարդապետություն և Ուխտեր 33.8–10): Որո՞նք են մեր ունեցած մի քանի բնական հնարավորությունները` ուրիշների հետ մեր համոզմուքներով կիսվելու համար: Վարդապետություն և Ուխտեր 30-36-ում ի՞նչ խորհուրդ է տրվում ավետարանով կիսվելու այս եղանակների վերաբերյալ: Խնդրեք դասարանի մի քանի անդամների, ովքեր դրական փորձառություններ են ունեցել ավետարանով կիսվելիս, իրենց գաղափարներով կիսվել և պատասխանել հարցերին, որոնք դասարանը գուցե ունենա:

  • Տերը խոստացավ Էզրա Թայրին և Նորթրոփ Սվիթին, որ եթե նրանք բացեին իրենց բերանները՝ կիսվելու ավետարանով, «կդառնային ճիշտ ինչպես Նեփին հնում»(Վարդապետություն և Ուխտեր 33․8): Ի՞նչ հատկանիշներ ուներ Նեփին, որը կարելի է կապել ավետարանով կիսվելու հետ: (տես, օրինակ, 1 Նեփի 3.7, 4.6, 10.17, 17.15, 2 Նեփի 1.27–28) Ինչպե՞ս կարող են այս հատկանիշներն օգնել մեզ ավետարանով կիսվելու մեր ջանքերում:

    Նկար
    միսիոներներն ուսուցանելիս

    Տերը խնդրում է մեզ քարոզել ավետարանը մեր օրերում, ինչպես վաղ ժամանակների Եկեղեցում:

Վարդապետություն և Ուխտեր 32-33, 35

Տերը պատրաստում է մեզ այն աշխատանքի համար, որը Նա կամենում է, որ մենք անենք:

  • Ինչպե՞ս է Տերն օգնել մեզ կատարել Իր աշխատանքը։ Վարդապետություն և Ուխտեր 32–3335-ում մարդկանց կյանքի վերաբերյալ մի քննարկում է նկարագրվում, որը կարող է լավ մեկնարկային կետ լինել այդ փորձառությունների համար: Օրինակ՝ դասարանի հետկարող եք կիսվել իր տեսիլքի մասին Էզրա Թայրի պատմությամբ «Լրացուցիչ աղբյուրներnւմ», իսկ հետո հրավիրել դասարանի անդամներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 33.1–13-ը, որը Էզրա Թայրի հայտնության մասն է կազմում: Ինչպե՞ս էր Տերը պատրաստում Էզրային Իր աշխատանքի համար (տես Վարդապետություն և Ուխտեր 33.2): Կարող եք նաև խնդրել դասարանի որևէ անդամի կիսվել որոշ սկզբնական տեղեկությամբ Փարլի Պ․ Պրատի և Սիդնի Ռիգդոնի միջև փոխհարաբերության վերաբերյալ (տես «Վերականգնման ձայներ` վաղեմի նորադարձները», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար): Ինչպե՞ս այդ փոխհարաբերությունը օրհնեց Եկեղեցին: Ի՞նչ ապացույցներ ենք տեսնում, որ Տիրոջ ձեռքը այդ մարդկանց կյանքում էր: Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել փորձառություններով, որոնք օգնեցին նրանց հասկանալ, որ Տերը նմանապես գիտեր իրենց մասին:

Նկար
աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Տեսաֆիլմեր միսիոներական աշխատանքի վերաբերյալ (ChurchofJesusChrist.org-ում):

«Լիաժամկետ միսիայի արժեքը»

«Կիսվել Ավետարանով»

«Միսիայի համար քո ժամանակը»

«Երեց և Քույր Բեդնար` միսիոներական կյանք»

«Քահանայության պարտականություն»

Էզրա Թայրի տեսիլքը:

Էզրա Թայրը գրել է, որ ինչ-որ ժամանակ՝ նախքան իր մկրտվելը, տեսիլք էր տեսել, որի ժամանակ «մի մարդ եկավ և բերեց ինձ մի փաթեթ թուղթ, ինձ տվեց այն և նաև մի փող և ինձ ասաց, որ [նվագեմ]: Ես նրան ասացի, որ երբեք կյանքումս չեմ [նվագել] որևէ նման բան: Նա ասաց. դու կարող ես [նվագել] այն, փորձիր: … Այն արձակեց ամենագեղեցիկ ձայնը, որ երբևէ լսել էի»: («Հայտնություն, հոկտեմբեր 1830–Բ, Հայտնություն գիրք 1», պատմական ներածություն, josephsmithpapers.org): Երբ Ջոզեֆ Սմիթը հետագայում հայտնություն ստացավ Էզրա Թայրի և Նորթրոփ Սվիթի վերաբերյալ, որն արձանագրված է որպես Վարդապետություն և Ուխտեր 33, Էզրան մեկնաբանեց հայտնությունը՝ որպես թղթի փաթեթը իր տեսիլքում:

Բարելավել մեր ուսուցումը

Խրախուսեք դասարանի անդամներին ստեղծել հարգալից միջավայր։ «Օգնեք ձեր դասարանի անդամներին հասկանալ, որ նրանցից յուրաքանչյուրն ազդեցություն է ունենում դասարանի ոգու վրա: Քաջալերեք նրանց օգնել ձեզ ստեղծել բաց, սիրալիր և հարգալից միջավայր, որպեսզի բոլորն իրենց ազատ զգան՝ կիսվելով իրենց փորձառություններով, հարցերով և վկայություններով» («Ուսուցանել Փրկիչի ձևով»,15