Եկ, հետևիր ինձ
Օգոստոսի 10-16-ը Ալմա 53–63. Պահպանվել էին Նրա հրաշագործ զորությամբ


Օգոստոսի 10-16-ը Ալմա 53-63․ Պահպանվել էին Նրա հրաշագործ զորությամբ, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Օգոստոսի 10-16-ը Ալմա 53-63, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2020

Նկար
երկու հազար պատանի մարտիկներ

Երկու հազար պատանի մարտիկներ Առնոլդ Ֆրայբերգ

Օգոստոսի 10-16-ը

Ալմա 53-63

Պահպանվել էին Նրա հրաշագործ զորությամբ

Մինչ այս համառոտ շարադրանքում հետազոտում եք ուսուցման գաղափարները, մտածեք, թե ինչը լավ կաշխատի ձեր դասարանում, և հարմարեցրեք կամ համապատասխանեցրեք վարժությունները` բավարարելով դասարանի անդամների կարիքները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կիսվել Ալմա 53–63-ից իրենց սովորածով, խնդրեք նրանց արագ աչքի անցկացնել գլուխները և փնտրել մի հատված, որով նրանք կարող են կիսվել որևէ մեկի հետ, ով դիմակայում է մարտահրավերների: Հրավիրեք նրանց այդ հատվածներով կիսվել դասարանից դուրս որևէ մեկի հետ:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ալմա 53.17–21, 56.43–48, 55–56, 57.20–27, 58.39–40

Երբ մենք հավատք ենք գործադրում և վստահում Աստծուն, Նա կզորացնի մեզ:

  • Դուք կարող եք հարստացնել ձեր դասարանական քննարկումը Հելամանի մարտիկների մասին` հիմնվելով նրա վրա, ինչ դասարանի անդամները սովորել են տանը: Դասարանի անդամներին հրավիրեք կիսվել պատանի մարտիկների հատկանիշներով, որը նրանց վրա տպավորություն է գործել (սրանցից մի քանիսը կարելի է գտնել Ալմա 53.17–21, 56.45–48, 57.20–21, 26–27, 58.40-ում): Այդ հատկանիշներն ինչպե՞ս օգնեցին պատանի մարտիկներին իրենց ճակատամարտերի ընթացքում: Ինչպե՞ս կարող են դրանք օգնել մեզ մեր հոգևոր ճակատամարտերի ընթացքում: Դասարանի անդամները կարող են նաև կիսվել ժամանակակից օրերի «պատանի մարտիկների» պատմություններով:

  • Հավանաբար ձեր դասարանցիների ծնողները հույս ունեն, որ իրենց երեխաները Հելամանի պատանի մարտիկների նման հավատք կզարգացնեն: Որպեսզի օգնեք ձեր դասարանցիների ծնողներին և ապագա ծնողներին սովորել նրանց պատմությունից, դուք կարող եք կազմակերպել մի քանի հոգուց բաղկացած մի հանձնախումբ, ովքեր կարող են կիսվել երեխաների մեջ հավատք կառուցելու վերաբերյալ գաղափարներով: Խնդրեք այդ հանձնախմբի անդամներին նախօրոք կարդալ Ալմա 56.47–48-ը և 57.20–27-ը և պատրաստվել կիսվելու գաղափարներով, թե ի՞նչն օգնեց պատանի մարտիկներին հավատք զարգացնել: Ժամանակ տրամադրեք դասարանի անդամներին, որպեսզի կիսվեն իրենց գաղափարներով, մինչ հանձնախմբի անդամները տեսակետներ են ներկայացնում: Այլ աղբյուրներ, որոնք կարող են ուժեղացնել այդ քննարկումը, ներառում են՝ Քույր Ջոյ Դ. Ջոնսի խոսքերը «Լրացուցիչ աղբյուրներում» և Ռասսել Մ. Նելսոնի ուղերձը «Մեկ կարևոր խնդրանք իմ քույրերին» (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 95–97): Այս քննարկման վերջում կարող եքմի քանի րոպե տրամադրել դասարանի անդամներին՝ խորհելու այնպիսի հարցերի շուրջ, ինպիսիք են. «Ո՞վ կարող է ապավինել ձեր վկայությանը»: Ի՞նչ կարող եք ասել և անել նրանց զորացնելու համար:

Նկար
Նեփիացի երեխաները իրենց մոր հետ

Հերոսներ (Ուսուցանված իրենց մայրերի կողմից), Լիզ Լեմոն Սուինդլ

Ալմա 58.1–12, 30–3761

Մենք կարող ենք ուրիշների մասին լավը մտածել և չվիրավորվել:

  • Հելամանի արձագանքը, երբ նրա զորքերը չէին ստանում օժանդակություն, կարող է հզոր օրինակ լինել մեզ համար, երբ մենք վիրավորված ենք զգում: Որպեսզի խրախուսեք քննարկում նրա օրինակի վերաբերյալ, կարող եք հրավիրել դասարանի մի անդամի նախապատրաստված գալ` ամփոփելու Հելամանի իրավիճակը, և թե ինչո՞ւ կառավարությունը չէր արձագանքում նրա կարիքներին (տես Ալմա 58.1–9, 30–37, 61.2–8): Դուք կարող եք գրել գրատախտակին Հելամանի արձագանքը և Այլ հնարավոր արձագանքներ: Ապա հրավիրեք դասարանին հետազոտել Ալմա 58.1–12-ը և 30–37-ը և գրել յուրաքանչյուր վերնագրի նկարագրությունների ներքո, թե Հելամանը ինչ մտածեց, ասաց և արեց իր իրավիճակից ելնելով, և ի հակադրություն դրա, նա ի՞նչ կարող էր մտածել, ասել և անել: Ի՞նչ կարող ենք մենք անել` հետևելով Հելամանի օրինակին, երբ վիրավորված կամ անտեսված ենք զգում:

  • Երբ Մորոնին քննադատեց Պաորանին Ալմա 60-ում, Պաորանը կարող էր վիրավորվել: Փոխարենը, նա պատասխանեց, որ «բարկացած չէր» և «[հրճվում էր] [Մորոնիի] սրտի մեծությամբ» (Ալմա 61.9): Որպեսզի օգնեք դասարանի անդամներին սովորել Պաորանի օրինակից, կարող եք խնդրել նրանց պատկերացնել, որ իրենց խնդրել են հոդված գրել Եկեղեցու ամսագրերից մեկի համար, որը հիմնված է Պաորանի օրինակի վրա Ալմա 61-ում, ուսուցանելով, թե ինչպես խուսափենք ուրիշներից վիրավորվելուց: Ապա կարող եք դասարանի անդամներին բաժանել խմբերի և խնդրել նրանց կարդալ Ալմա 61.3–14-ը, ապա թվեք որոշ կետեր, որոնք նրանք կարող են ներառել իրենց հոդվածներում: Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի խորհուրդը, որը գտնվում է «Լրացուցիչ աղբյուրներում», նույնպես կարող է օգնել:

Ալմա 60․7-14

Մենք պարտականություն ունենք բարձրացնել մեր շրջապատում գտնվող մարդկանց։

  • Մորոնին գրեց, որ Աստված պատասխանատվության կենթարկեր Պաորանին, եթե նա գիտակցաբար անտեսեր նեփիացիների զորքերի կարիքները: Հրավիրեք դասարանի անդամներին միասին կարդալ 60. 7-14-ը, իսկ հետո մտածել իրենց ծանոթիմասին, ով, գուցե, կարիքի մեջ է և անտեսված է զգում: Ի՞նչ կարող ենք անել` իրազեկ լինելու և ուրիշների կարիքները բավարարելու համար: Ինչպե՞ս են մեր կարիքները բավարարվել ուրիշների կողմից, ներառյալ մեզ սպասավորող եղբայրների և քույրերի կողմից։

Ալմա 62․39-41, 48-51

Մենք պետք է հիշենք Տիրոջը՝ ինչպես ձախորդությունների, այնպես էլ բարգավաճ ժամանակներում:

  • Նեփիացիների արձագանքը դժվարին և բարգավաճ ժամանակներում (տես Ալմա 62.39–41, 48–51) ցույց է տալիս, որ մենք կարող ենք ընտրել խոնարհ լինել, անկախ նրանից՝ ձախորդության մեջ ենք, թե՞ բարգավաճում ենք: Կարող եք հրավիրել դասարանի անդամներին կարդալ այդ հատվածները և կիսվել իրենց տպավորություններով: Կարող եք հրավիրել նրանց քննարկել իրենց մտքերը զույգերով, նախքան մի քանիսին կխնդրեք կիսվել դասարանի հետ:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի հետաքրքրություն ոգեշնչեք Հելաման 1–6-ի հանդեպ, կարող եք բացատրել դասարանին, որ այդ գլուխներում նեփիացիները դարձան ամբարիշտ, իսկ լամանացիները` արդար: Դերերի այս շրջադարձը կարևոր դաս է պարունակում մեզ համար այս վտանգավոր վերջին օրերում:

Նկար
աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Մեր երեխաներին դարձնել մեղքին դիմակայող

Քույր Ջոյ Դ. Ջոնսը՝ Երեխաների Միության գերագույն նախագահը, կիսվել է «մեղքին դիմակայող սերունդ» մեծացնելու հետևյալ բանալիներով.

«Առաջին հերթին … մենք անկասկած պետք է օգնենք նրանց հասկանալ, որ իրենք սիրառատ Երկնային Հոր որդիներն ու դուստրերն են, և որ Նա աստվածային ակնկալիքներ ունի նրանցից:

Երկրորդը` մեղքին դիմակայող դառնալու համար անհրաժեշտ է հասկանալ ապաշխարության վարդապետությունը: Մեղքին դիմակայող լինել՝ չի նշանակում անմեղ լինել, այլ նշանակում է շարունակաբար ապաշխարող, զգոն և անվեհեր լինել: Գուցե մեղքին դիմակայող լինելը գալիս է որպես օրհնություն` մեղքին շարունակաբար դիմադրելուց: …

… Երեխաներին օգնելու երրորդ բանալին, որպեսզի նրանք դառնան մեղքին դիմակայող շատ վաղ տարիքում, սիրով նրանց ավետարանի հիմնական վարդապետություններն ու սկզբունքներն ուսուցանելն է` սուրբ գրություններից, Հավատո Հանգանակից, Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից, Երեխաների Միության երգերից, օրհներգերից, և մեր անձնական վկայություններից, որոնք կառաջնորդեն երեխաներին դեպի Փրկիչը: …

…Մեկ այլ բանալի է այն, որ օգնենք երեխաներին հասկանալ, կապել ու պահել սրբազան ուխտեր։ … Երեխաներին ուսուցանելով պահել հասարակ խոստումներ, երբ նրանք փոքր են, նրանց հնարավորություն կտա պահել սուրբ ուխտեր հետագա կյանքում» («Մեղքին դիմակայող սերունդ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 88–89):

Ինչպե՞ս խուսափել վիրավորվելուց:

«Եվ ոչ մի բան չի վիրավորի նրանց» (Ensign կամ Լիահոնա, նոյ. 2006, 89–92), ուղերձում Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը տվել է հետևյալ խորհուրդը.

  • Ընդունեք, որ վիրավորվելը ընտրություն է: «Հավատալ, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան կարող է ստիպել մեզ վիրավորվել, զայրանալ կամ զգալ դառնացած, թուլացնում է մեր բարոյական ազատությունը և փոխակերպում է մեզ ազդեցության ենթակա օբյեկտների: Որպես միջնորդներ, ես և դուք ունենք զորությունը գործելու և ընտրելու, թե մենք ինչպես կպատասխանենք վիրավորական կամ վնասակար իրավիճակին:

  • Նայեք Փրկիչին: «Փրկիչն ամենամեծ օրինակն է, թե մենք ինչպես պիտի պատասխանենք հնարավոր վիրավորական իրադարձություններին կամ իրավիճակներին» [տես 1 Նեփի 19.9]:

  • Եղեք ուրիշների թուլությունները հասկացող: Մեր սեփական հոգևոր հասունության ամենամեծ ցուցիչն արտահայտվում է նրանով, թե ինչպես ենք մենք արձագանքում ուրիշների թուլություններին, անփորձությանը և հնարավոր վիրավորական արարքներին:

  • Հաղորդակցվել ուղղակիորեն: «Երբ մի մարդ ինչ-որ բան է ասում կամ անում, որը մենք համարում ենք վիրավորական, մեր առաջին պարտականությունն է հրաժարվել վիրավորվելուց և ապա դեմ առ դեմ, ազնվորեն և ուղղակի հաղորդակցվել այդ մարդու հետ: Նման մոտեցումը ոգեշնչում է պահանջում Սուրբ Հոգուց և թույլ տալիս, որ թյուրըմբռնումները պարզաբանվեն ու ճշմարիտ նպատակը ի հայտ բերվի»:

Բարելավել մեր ուսուցումը

Հենվեք տան փորձառությունների վրա: Քանի որ տունը ավետարանի ուսումնասիրության կենտրոնն է, մտածեք, թե ձեր դասարանական փորձառությունները ինչպես կարող են հենվել նրա վրա, ինչ տեղի է ունենում այնտեղ: Օրինակ, դուք կարող եք հարմարեցնել շատ վարժություններ Եկ հետևիր Ինձ` անհատների և ընտանիքների համար ձեռնարկից` օգտագործելով այն ձեր դասարանում, որպեսզի ամրացնեք դասարանի անդամների անհատական և ընտանեկան ուսումնասիրությունը: