Եկ, հետևիր ինձ
Հուլիսի 6-12-ը Ալմա 30–31. «Աստծո խոսքի ուժը»


Հուլիսի 6-12-ը Մոսիա 30-31․ «Աստծո խոսքի ուժը», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հուլիսի 6-12-ը Ալմա 30-31, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2020

Նկար
Ալման և Կորիհորը

Բոլոր բաները մատնանշում են` կա Աստված (Ալմա և Կորիհոր), Վոլթեր Ռեյն

Հուլիսի 6-12-ը

Ալմա 30-31

«Աստծո խոսքի ուժը»

Ալմա 30–31-ը ընթերցելուց և ձեր կյանքի համար ոգեշնչում փնտրելուց հետո լսեք հուշումներն այն մասին, թե ինչ ուղերձներ կօրհնեն ձեր դասարանի անդամներին:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Եթե զգում եք, որ դասարանի անդամները տատանվում են կիսվել իրենց մտքերով, կարող եք տալ մի քանի րոպե` կրկնելու Ալմա 30–31 հատվածը կամ նշումները, որ արել են այս շաբաթ տանը իրենց ուսումնասիրության ընթացքում: Ապա նրանք կարող են կիսվել ընկերակցի կամ դասարանի հետ իրենց գտած մի հզոր ուղերձով:

Նկար
ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ալմա 30․6-31

Հակառակորդը փորձում է խաբել մեզ կեղծ վարդապետությամբ:

  • Երբ խորհրդածում եք ձեր դասարանի կարիքների շուրջ, արդյո՞ք դա նրանց կօգնի հասկանալ տարբերությունը ավետարանական ճշմարտությունների և սատանայի խարդախությունների միջև, եթե առարակայական դաս եք օգտագործել: Եթե այդպես է, դուք կարող եք նրանց ցույց տալ որոշ կեղծ առարկաներ, ինչպես օրինակ խաղալիք փող կամ խաղալիք ուտելիք, իսկական փողի և ուտելիքի հետ: Ինչպե՞ս կարող ենք ասել, որ կեղծ առարկաները իրական չեն: Ապա դասարանը կարող է բացահայտել Կորիհորի կեղծ ուսմունքները Ալմա 30.6-31 հատվածներում: Ի՞նչը կարող է գայթակղիչ լինել այդ ուսմուքներում: Ի՞նչ են ավետարանական ճշմարտություններն առաջարկում մեզ, որոնք սատանայի կեղծ ուսմունքները չեն կարող առաջարկել: Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել, թե ինչն օգնեց Ալմային զանազանել ճշմարիտ վարդապետությունը կեղծ վարդապետությունից (տես Ալմա 30.32–54): Ի՞նչ այլ ուղիներ են դասարանի անդամները գտել, որ օգտակար են:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին սովորել, թե ինչպես պաշտպանվել կեղծ վարդապետության ազդեցություններից, դուք կարող եք կրկնել մի հակաքրիստոսի նկարագրությունը այս շաբաթվա համառոտ շարադրանքում Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնում: Ո՞ր հատվածներն են Ալմա 30.6–31-ում ցույց տալիս, որ Կորիհորը համապատասխանում է այդ նկարագրությանը: Նրա ուսմունքներից որո՞նք են նման մեր օրերի կեղծ ուսմունքներին (տես Ալմա 30.12–18, 23–28): Ինչպե՞ս կարող ենք խուսափել այդ ուսմունքներով խաբվելուց։

Ալմա 30․39-46

Բոլոր բաները վկայում են Աստծո մասին:

  • Քանի որ մենք ապրում ենք մի աշխարհում, որը նման է Ալմայի աշխարհին, որտեղ որոշ մարդիկ ուսուցանում են, որ չկա Աստված, Ալմայի վկայությունը Ալմա 30.39–44-ում կարող է օգտակար լինել ձեր դասարանի անդամների համար: Դուք կարող եք հրավիրել նրանց կարդալ այդ հատվածները և մի ցուցակ կազմել գրատախտակին Ալմայի տված ճշմարտությունների և ապացույցների վերաբերյալ, որոնք վկայեցին, որ կա Աստված: Ուրիշ ի՞նչ վկայություններ մենք ունենք, որ Աստված ապրում է: Որպես այդ քննարկման մաս, կարող եք կիսվել Նախագահ Մ. Ռասսել Բալլարդի մտքով, որը տրված է «Լրացուցիչ աղբյուրներում»։ Դուք կարող եք նաև հրավիրել որևէ մեկին պատրաստված գալ՝ երգելու մի օրհներգ Աստծո բարության մասին, ինչպես օրինակ «Ինչ մեծ ես Դու» (Օրհներգեր, հ.86), կամ կարող եք երգել այդ օրհներգը միասին:

  • Երբ Ալման խոսեց Կորիհորի հետ, զգաց, որ Կորիհորը «հանել էր Աստծո Հոգին, այնպես որ այն տեղ չունենա [իր] մեջ» (Ալմա 30.42): Կարող եք հրավիրել դասարանի անդամներին ուսումնասիրել Ալմա 30.39–46-ը, որոնելով այլ հղումներ Սուրբ Հոգու վերաբերյալ: Ի՞նչ դեր է խաղում Սուրբ Հոգին՝ վկայելով մեզ Աստծո և Հիսուս Քրիստոսի իրականության մասին: Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց, ովքեր կասկածներ և հարցեր ունեն Սուրբ Հոգու միջոցով ճշմարտությունը որոնելու վերաբերյալ:

    Նկար
    Կորիհորը խոսում է Ալմայի հետ

    Կորիհորը հակառակվում է Ալմային, Ռոբերտ Տ. Բարրեթ

Ալմա 31

Աստծո խոսքը զորություն ունի առաջնորդելու մարդկանց դեպի արդարություն:

  • Արդյոք ձեր դասարանում կա՞ն անդամներ, ովքեր կարող են կիսվել մի փորձառությամբ, երբ «Աստծո խոսքի ուժը» (Ալմա 31.5) օգնել է նրանց կամ նրանց ծանոթին փոփոխություններ կատարել իրենց կյանքում: Գուցե կամենաք նախապես կապվել դասարանի անդամների հետ, որպեսզի նրանք կարողանան պատրաստվել կիսվել իրենց փորձառություններով: Խրախուսեք նրանց կիսվել հատվածներով Ալմա 31-ից, որոնք վերաբերում են իրենց փորձառություններին: Դասարանի մյուս անդամները կարող են նաև կիսվել ուղիներով, որոնցով Աստծո խոսքն ունեցել է «հզոր ազդեցություն [նրանց] մտքերի վրա» (Ալմա 31.5): Անդամները կարող են օգուտ քաղել, կարդալով այլ սուրբ գրություններ, որոնք վկայում են Աստծո խոսքի զորության մասին (տես «Լրացուցիչ սկզբնաղբյուրներ» մի քանի օրինակների համար):

  • Երբ ձեր դասարանի անդամները ուսումնասիրեցին Ալմա 31-ը այս շաբաթ, նրանք գուցե ոգեշնչվեցին Զորամացիների համար Ալմայի աղոթքի օրինակից: Հիշեք հարցնել նրանց, թե ի՞նչ սովորեցին այս գլխից ընտանիքի անդամներին և ընկերներին օգնության հասնելու մասին, ովքեր թողել են ավետարանի ուղին կամ մաքառում են իրենց հավատքի հետ: Դուք կարող եք նաև խնդրել նրանց միասին հետազոտել Ալմա 31-ը և գրատախտակին գրի առնել այն ամենը, ինչ նրանք նկատեցին Ալմայի մեջ, որոնք օգնեցին նրան փրկել Զորամացիներին: Ինչպե՞ս կարող ենք ավելի շատ օգտագործել Աստծո խոսքը ուրիշներին փրկելու մեր ջանքերում: (Լրացուցիչ գաղափարների համար կարող եք կիսվել Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի մեջբերումով «Լրացուցիչ աղբյուրներում»:)

  • Դասարանի անդամներն ի՞նչ են գտնում Ալմա 31.30-38 հատվածներում, որոնք կարող են օգնել նրանց, ովքեր տանջվում են ուրիշների մեղքերի համար, ինչպես՝ Ալման:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հարցրեք դասարանի անդամներին, թե ինչ վարդապետություն կամ ավետարանի սկզբունքներ իրենք կսովորեցնեին կեղծիքներին դիմակայելու համար, որոնք Ալման բացահայտեց Զորամացիների մեջ: Ասեք նրանց, որ երբ նրանք կարդան Ալմա 32–35-ը, կբացահայտեն, թե ինչպես Ալման օգտագործեց Աստծո խոսքը, որ օգնի Զորամացներին հասկանալ փոխվելու անհրաժեշտությունը:

Նկար
աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Սուրբ գրություններ Աստծո խոսքի զորության մասին:

Բոլոր բաները մատնանշում են, որ կա Աստված:

Նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է, որ «հավերժական ապացույցները», որոնք Ալման տվեց Աստծո գոյության մասին, «շարունակում են վկայել մեզ այսօր» (տես Ալմա 30.44):

Տիեզերագնացները, ովքեր դիտում են երկիրը տիեզերքից, նշել են, թե որքան աներևակայելի գեղեցիկ է այն և որքան կենդանի է թվում: Միացյալ Նահանգների սենատոր Ջեյք Գարնը գրել է տիեզերքում իր փորձառության մասին. «Ինձ համար անհնարին է նկարագրել Երկրի գեղեցկությունը: Շատ հուզիչ, տպավորիչ, հոգևոր փորձառություն է դիտել Երկիրը տիեզերքից, մինչ ճամփորդում ես ձայնի արագությունը քսանհինգ անգամ գերազանցող արագությամբ: Ես նայեցի նաև տիեզերական անօդ տարածության սևության մեջ և տեսա միլիոնավոր լուսային տարիների հեռավորության վրա գտնվող միլիարդավոր աստղեր և գալակտիկաներ: Տիեզերքն այնքան ընդարձակ է, որ անհնարին է պատկերացնել: Բայց ես իսկապես ըմբռնում էի Աստծո ձեռքը բոլոր բաներում: Ես զգում էի Նրա ներկայությունը տիեզերքում իմ ներկայության ողջ յոթ օրերի ընթացքում: Ես գիտեմ, որ Աստված է ստեղծել այս Երկիրը և տիեզերքը: … Ես գիտեմ, որ Աստված ապրում է և մեր բոլորի Արարիչն է (նամակ Մ. Ռասսել Բալլարդին, մարտի 3 1988)» («Աստծո սերն Իր զավակների հանդեպ», Ensign, May 1988,58):

Սնուցել ուրիշներին Աստծո խոսքով:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

Արդյո՞ք մենք սնուցում ենք մեր երիտասարդներին և մեր նոր անդամներին այնպիսի ձևով, որը կպահպանի նրանց, երբ հայտնվեն կյանքի լարված իրավիճակներում: Թե՞ մենք տալիս ենք նրանց աստվածաբանական մի թխվածքաբլիթ` հոգևոր դատարկ կալորիաներ: … Մի քանի տարի առաջ մի խստաշունչ ձմռան ընթացքում Նախագահ Բոյդ Կ. Փաքերը նշեց, որ բավականին մեծ թվով եղջերուներ մահացան քաղցից, մինչ նրանց ստամոքսները լցված էին խոտով: Օգնելու ազնիվ մղումով գործակալությունները մատակարարել էին մակերեսայինը, երբ էականն այն էր, ինչի կարիքը կար: Ցավոք, նրանք կերակրել էին եղջերուներին, բայց նրանք չէին սնուցել նրանց:

Իհարկե սատանան լուռ չէ իր ուսուցումներում, ինչո՞ւ մենք պետք է լինենք: Անկախ նրանից՝ մենք ուսուցանում ենք մեր երեխաներին տանը, թե եկեղեցում՝ լսարանի առջև կանգնած, եկեք երբեք չդարձնենք մեր հավատքը դժվար նկատելի: … Տվեք սուրբ գրությունների վրա հիմնված քարոզներ: Ուսուցանեք բացահայտված վարդապետությունը» (“A Teacher Come from God,” Ensign, May 1998, 26–27).

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք, որ ուսանողներն ինքնուրույն բացահայտեն ճշմարտություններն իրենց համար: Որպես ուսուցիչ, ձեր նպատակներից մեկն է առաջնորդել ձեր սովորողներին բացահայտել ճշմարտություններ սուրբ գրություններում: Ավելի հավանական է, որ նրանք հասկանան և փայփայեն սկզբունքները, եթե նրանք այդ սկզբունքներն ինքնուրույն գտնեն, քան պարզապես լսեն, թե ինչպես է ուսուցիչը խոսում դրանց մասին: