Եկ, հետևիր ինձ
Մայիսի 25-31-ը։ Մոսիա 29-Ալմա 4․ «Նրանք հաստատուն էին և անխախտ»


Մայիսի 25-31-ը։ Մոսիա 29-Ալմա 4․ «Նրանք հաստատուն էին և անխախտ», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրքը 2020 (2020)

Մայիսի 25-31-ը։ Մոսիա 29-Ալմա 4, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2020

Նկար
Alma the Younger preaching

Ալմա Կրտսերի քարոզը, Գարի Լ. Քափ

Մայիսի 25-31-ը

Մոսիա 29-Ալմա 4

«Նրանք հաստատուն էին և անխախտ»

Ալմայի ժամանակներում սովորեցնում էին, որ ավետարանի ուսուցիչը «ավելի լավը չէր, քան ունկնդիրը. ոչ էլ ուսուցիչն էր ինչ-որ չափով ավելի լավը, քան սովորողը, և այսպիսով նրանք բոլորը հավասար էին» (Ալմա 1.26): Ուսուցմանը պատրաստվելիս, խորհեք, թե ինչպես է այդ սկզբունքը վերաբերում ձեզ և ձեր դասարանին։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Դասարանի անդամները գուցե նկատել են զուգահեռներ Մոսիա 29-Ալմա 4 գլուխներում տեղի ունեցող իրադարձությունների և այսօր աշխարհում կամ իրենց իսկ կյանքում տեղի ունեցող իրադարձությունների միջև։ Տվեք նրանց մի քանի րոպե ժամանակ, որպեսզի վերանայեն գլուխները և գտնեն օրինակ։ Հրավիրեք նրանց կիսվել իրենց գտածով կողքին նստածի հետ:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Մոսիա 29․11-27, Ալմա 2․1-7

Մենք կարող ենք դրական ազդեցություն ունենալ մեր համայնքներում:

  • Եթե դասարանի անդամների համար օգտակար կլինի քննարկել, թե ինչպես լավ ազդեցություն ունենալ հասարակության վրա, դուք կարող եք հրավիրել նրանց մտածել որոշ խնդիրների մասին, որոնց առջև կանգնած է ձեր համայնքը և դրանցից մի քանիսը գրել գրատախտակին (խուսափեք այդ խնդրի մանրամասները քննարկելուց)։ Դասարանի անդամները կարող են վերանայել Ալմա 2․1-7 հատվածները, որպեսզի գտնեն, թե ինչ խնդիրների առջև էին կանգնած նեփիացիները և ինչ արեցին դրա համար։ Ի՞նչ կարող էր պատահել, եթե «եկեղեցու ժողովուրդը» չբարձրացներ իր ձայնը։ Ուրիշ ի՞նչ ենք մենք սովորում լավ քաղաքացիներ լինելու մասին այդ պատմությունից, Մոսիա 29․26-27-ից և «Լրացուցիչ նյութերում» տրված պատմությունից։ Դասարանի անդամները կարող են մտածել՝ ինչ կարող են անել նրանք համայնքի վրա լավ ազդեցություն թողնելու համար, ինչը կապված է գրատախտակին գրված խնդիրներից մեկի հետ։

Ալմա 1․2-9, 26

Մենք կարող ենք ճանաչել և մերժել կեղծ ուսմունքները։

  • Նեորին դիմակայելու Գեդեոնի օրինակը կարող է ոգեշնչող լինել ձեր դասարանի համար։ Կարող եք մեկին նախապես խնդրել վերանայել Գեդեոնի պատմությունը և կիսվել դրանով դասարանի հետ (տես Մոսիա 19․1-8, 20․15-22, 22․1-9 և Ալմա 1․2-9)։ Հիմնվելով այդ ամփոփման վրա, դասարանի անդամները կարող են թվարկել Գեդեոնի ոգեշնչող հատկանիշներից մի քանիսը։ Օրինակ, երբ Գեդեոնը լսեց Նեորի կեղծ ուսմունքները, ընդդիմացավ Նեորին «Աստծո խոսքով» (հատված 9)։ Իրենց անձնական ուսումնասիրության ժամանակ դասարանի անդամները, գուցե, գտել են սուրբ գրություններ, որոնք հերքում են Ալմա 1․3-6-ում գտնվող Նեորի ուսմունքները։ Հրավիրեք նրանց կիսվել իրենց գտած սուրբ գրություններով: Մի շարք սուրբ գրություններ են առաջարկվում նաև «Լրացուցիչ նյութերում»։ Ինչպե՞ս կարող ենք ավելի ջանասեր լինել հոգեպես աճելու մեր ջանքերում:

  • Նեորի կեղծ ուսմունքները, որոնք նկարագրվում են Ալմա 1․3-6-ում, կարող են օգնել մեզ ճանաչել մարտավարությունները, որոնք սատանան օգտագործում է մեզ մոլորեցնելու համար։ Օրինակ, նա հաճախ թաքցնում է սուտը ճշմարտության մեջ։ Կարող եք հրավիրել դասարանի անդամներին ուսումնասիրել Ալմա 1․3-4 հատվածները և ներկայացնել սատանայի ստերը, ինչպես նաև ճշմարտությունները, որոնք նա օգտագործում էր դրանք գրավիչ դարձնելու համար։ Որո՞նք են ճշմարտության հետ խառնված ստերը, որոնք մոլորեցնում են մարդկանց այսօր։ Ինչպե՞ս կարող ենք օգնել մեր ընտանիքներին կամ սիրելիներին տարբերել ճշմարտությունը կեղծիքից։

  • Դասարանի անդամները կարող են երգել կամ կարդալ խոնարհ լինելու վերաբերյալ օրհներգ, ինչպես օրինակ՝ «Եղիր խոնարհ» երգը (Օրհներգեր, հ. 130), և քննարկել, թե ինչպես է դրա ուղերձը տարբերվում Ալմա 1․2-9-ի Նեորի ուղերձից։ Նրանք կարող են նաև հակադրել ավետարանի ուսուցիչների վերաբերյալ Նեորի ուսմունքները Ալմայի և Եկեղեցու այլ ղեկավարների ուսուցանածի և բացատրածի հետ (տես Ալմա 1․26, 4․15-20)։ Ո՞րն էր Նեորի դրդապատճառը: Ինչո՞վ էր այն տարբերվում Ալմայի ունեցած դրդապատճառներից։ Խրախուսեք դասարանի անդամներին մտածել, թե ինչն է մղում իրենց ծառայել Եկեղեցում։ Ի՞նչ է ուսուցանվում Ալմա 1․26 հատվածում՝ որպես սովորողներ մեր պարտականությունների մասին։

Ալմա 1․19-30, 4․6-15

Հպարտությունը կարող է պատճառ հանդիսանալ, որ մենք սկսենք «թերանալ [մեր] առաջընթացի մեջ»։

  • Քննարկելով Ալմա 1 և Ալմա 4 գլուխները, դասարանի անդամները կարող են հասկանալ, թե ինչպես է հպարտությունն ազդում թե՛ անհատների, և թե՛ Եկեղեցու վրա։ Դուք կարող եք բաժանել դասարանը երկու խմբի և հրավիրել մի խմբին ուսումնասիրել Եկեղեցու վիճակը, որը նկարագրվում է Ալմա 1․19-30-ում, մինչ մյուս խումբն ուսումնասիրում է Եկեղեցու վիճակը մի քանի տարի անց, որը նկարագրվում է Ալմա 4․6-15-ում։ Խնդրեք յուրաքանչյուր խմբին կիսվել, թե ինչպիսին էր Եկեղեցին և դրա անդամները՝ համաձայն իրենց կարդացած հատվածների։ Նրանք կարող են միասին ծրագրել մի ստեղծագործական ուղի դա անելու համար, օրինակ, կարող են նկար նկարել կամ նախապատրաստել կարճ բեմականացում։ Երբ խմբերը կիսվեն միմյանց հետ, հրավիրեք նրանց քննարկել, թե ինչ են սովորել Եկեղեցու և դրա անդամների վրա հպարտության ազդեցության մասին։ Ի՞նչ դասեր ունեն այս գլուխները մեզ համար այսօր։

Ալմա 4․12-20

«Աստծո խոսքը» և «պարզ վկայությունը» կարող են փոխել սրտերը։

  • Շատերը կարող են զգացած լինել այն, ինչ Ալման զգաց, երբ նա սկսեց «շատ դառնանալ» (Ալմա 4․15) իր ժողովրդի ամբարշտության և չարչարանքների համար։ Գուցե դասարանի անդամները կարող են մտածել իրենց սիրելիի մասին, ում համար անհանգստանում են, և մտածեն նրան մասին, մինչ կկարդան Ալմա 4․12-20։ Երբ դասարանի անդամները կարդան, հատվածների շուրջ քննարկում ծավալելու համար դուք կարող եք տալ նմանատիպ հարցեր․ Ի՞նչն էր մարդկանց երջանկություն բերում դժվարին հանգամանքներում։ Ինչպե՞ս եք հասկանում «Տիրոջ Հոգին չլքեց նրան» արտահայտությունը (Ալմա 4․15)։ Ի՞նչ զոհաբերություններ կատարեց Ալման, որ օգներ իր ժողովրդին, և ի՞նչ զոհաբերություններ են երբեմն պահանջվում մեզանից։ Ի՞նչ օրինակներ ենք մենք տեսել «պարզ վկայության» զորության վերաբերյալ: (Ալմա 4․19) Ինչպե՞ս կարող ենք կիսվել մեր վկայություններով՝ առանց երկար խոսելու կամ քննադատելու։ Դասարանի անդամներին տվեք մի քանի րոպե, որպեսզի հաղորդագրության միջոցով իրենց վկայությունն ուղարկեն իրենց սիրելիներին։

  • Հավանաբար դասարանի անդամների համար օգտակար կլինի քննարկել, թե ինչ է նշանակում «պարզ վկայությունը»։ «Առաքյալի վկայությունը» (ChurchofJesusChrist.org) տեսանյութում կան մի քանի հրաշալի օրինակներ։ Ինչպե՞ս են այդ վկայությունները կամ մեր լսած այլ վկայությունները «զարթնեցնում [մեզ] ի հիշողություն [մեր] պարտականությունների» (Ալմա 4․19): Ինչպե՞ս են այդ վկայություններն օգնում մեզ հաղթահարել հպարտությունն ու հակառակությունը:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Դուք կարող եք բացատրել դասարանի անդամներին, որ Ալմա 5-7 գլուխներում նրանք կկարդան Ալմայի «պարզ վկայությունը» և կտեսնեն դրա ազդեցությունները մարդկանց վրա (տես Ալմա 4․19

Նկար
resources icon

Լրացուցիչ նյութեր

«Ձեր ազդեցությունը դարձրեք զգալի»։

Երբ Քույր Բել Ս․ Սփաֆորդը 1945թ․ կանչվեց Սփոփող Միության Գերագույն Նախագահ, շուտով Սփոփող Միության ղեկավարները հրավիրվեցին մասնակցելու կանանց ազգային նշանավոր խորհրդի ժողովին։ Սփոփող Միության գերագույն ղեկավարները երկար տարիներ եղել էին այդ խորհրդի անդամներ, սակայն վերջին շրջանում այնպիսի զգացողություն ունեին, ասես խորհուրդը չէր գնահատում իրենց։ Իր խորհրդականների հետ քննարկումից հետո Քույր Սփաֆորդը խորհուրդ տվեց Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթին՝ Եկեղեցու Նախագահին, որ Սփոփող Միությունը պետք է դադարեցնի խորհրդում իր անդամությունը։

Երբ նրանք քննարկում էին այդ առաջարկը, Քույր Սփաֆորդն ասաց. «Դուք գիտեք, Նախագահ Սմիթ, մենք ոչինչ չենք ստանում այդ Խորհրդից»:

Հետագայում նա պատմել է․

«Նախագահը զարմացած նայեց ինձ։ Նա ասաց․ «Քույր Սփաֆորդ, արդյո՞ք դուք միշտ մտածում եք այն մասին, թե ինչ եք ստանում։ Չե՞ք կարծում, որ երբեմն լավ կլինի մտածել այն մասին, թե ինչ պետք է տաք։ Ես հավատում եմ,- շարունակեց նա,- որ Մորմոն կանայք ինչ-որ բան ունեն տալու աշխարհի կանանց, և նրանք կարող են նաև սովորել նրանցից։ Ձեր անդամությունը դադարեցնելու փոխարեն, ես խորհուրդ կտամ, որ դուք վերցնեք ձեր խորհրդի ամենաունակ կանանցից մի քանիսին և վերադառնաք այդ ժողովին»։

Ապա նա շեշտակի ասաց․ «Ձեր ազդեցությունը դարձրեք զգալի» (Belle S. Spafford, A Woman’s Reach [1974], 96–97)։

Քույր Սփաֆորդն ընդունեց այդ խորհուրդը։ Նա երկար տարիներ ծառայեց խորհրդում և, ի վերջո, ընտրվեց դրա ղեկավարության կազմում։

Սուրբ գրություններ, որոնք հերքում են Նեորի կեղծ ուսմունքները։

Բարելավել մեր ուսուցումը

Հավաստիացեք, որ դուք ուսուցանում եք ճշմարիտ վարդապետություն: Անընդհատ հարցրեք ինքներդ ձեզ. «Այն, ինչ ես ուսուցանում եմ, ինչպե՞ս է օգնում իմ դասարանի անդամներին կառուցել հավատք առ Քրիստոս, ապաշխարել, Աստծո հետ ուխտեր կապել ու պահել և ստանալ Սուրբ Հոգին»: (Ուսուցանել Փրկիչի ձևով, 20):