Եկ, հետևիր ինձ
Հունվարի 6-12-ը: 1 Նեփի 1–7․ «Ես կգնամ ու կանեմ»


Հունվարի 6-12-ը։ 1 Նեփի 1-7․ «Ես կգնամ ու կանեմ», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հունվարի 6-12-ը։ 1 Նեփի 1-7, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա Դպրոցի համար․ 2020

Նկար
Լեքիի ընտանիքը անապատում ճամփորդելիս

Լեքին Կարմիր ծովի մոտով ճամփորդելիս, Գարի Սմիթ

Հունվարի 6-12-ը

1 Նեփի 1-7

«Ես կգնամ ու կանեմ»

Որպես Կիրակնօրյա Դպրոցի ուսուցիչ, ձեր նախապատրաստությունը սկսվում է սուրբ գրքերի ձեր անհատական ուսումնասիրությամբ: Ուշադրություն դարձրեք և գրի առեք ձեր ստացած հոգևոր հուշումները:: Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ծրագիրը կարող է օգնել ձեր ուսումնասիրությանը:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ձեր դասարանի անդամներից շատերը հավանաբար ծանոթ են 1 Նեփի 1-7 գլուխներին, սակայն ամեն անգամ սուրբ գրություններ կարդալիս, մենք կարող ենք սովորել ճշմարտություններ, որոնք վերաբերում են մեր ներկայիս հանգամանքներին։ Քննարկում սկսելու համար դուք հավանաբար կարող եք հարցնել դասարանի անդամներին, թե ինչ են իրենք սովորել կամ հիշեցվել այս շաբաթ ուսումնասիրելու ընթացքում։

Նկար
ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

1 Նեփի 1, 3-6

Սուրբ գրությունները մեծ արժեք ունեն։

  • Մորմոնի Գրքի նշանակալի ուղերձներից մեկը Աստծո խոսքի մեծ արժեքն է։ Սա կարող է լավ ուղերձ լինել կիսվելու համար, երբ ձեր դասարանը կսկսի Մորմոնի Գրքի ուսումնասիրությունը։ Սկզբում դուք կարող եք խնդրել դասարանի յուրաքանչյուր անդամի ընտրել մի գլուխ 1 Նեփի 1, 3-6 գլուխներից և աչքի անցկացնել այն, փնտրելով ուղիներ, որոնցով Աստծո խոսքը ուղղակի կամ անուղղակի օրհնել է Լեքիի ընտանիքի անդամներին։ (Դասարանի անդամների համար օգտակար կլինի կատարել այս վարժությունը փոքր խմբերով:) Ապա հրավիրեք անհատների կիսվել իրենց գտածով: Ի՞նչ են մեզ սովորեցնում այս պատմությունները սուրբ գրությունների կարևորության մասին:

  • Որպես ուսուցիչ, ձեր նպատակներից մեկն է քաջալերել անհատներին և ընտանիքներին ուսումնասիրել ավետարանը դասարանից դուրս: Հավանաբար դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին քննել, թե ինչպես Լեքին ուսումնասիրեց արույրե թիթեղները (տես 1 Նեփի 5․10-19), իսկ հետո դուք կարող եք տալ նմանատիպ հարցեր․ Ի՞նչ վերաբերմունք ուներ Լեքին սուրբ գրությունների հանդեպ։ Ի՞նչ գտավ կամ արժևորեց նա դրանց մեջ: Դասարանի անդամները կարող են նաև հետազոտել Երեց Ռիչարդ Գ. Սքոթի «Սուրբ Գրությունների զորությունը» ուղերձը (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 6-8), կամ կարդալ այս ուղերձի որոշ հատվածներ, որոնք տրված են «Լրացուցիչ աղբյուրներում»։ Ինչպե՞ս կարող ենք կիրառել Երեց Սքոթի ուսմունքները, մինչ այս տարի կուսումնասիրենք Մորմոնի Գիրքը։

  • Դասարանով կարող եք երգել օրհներգ սուրբ գրությունների մասին, ինչպես օրինակ՝ «Երբ քննում եմ սուրբ գրքերը» (Օրհներգեր, հ. 277)։ Ապա դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին կիսվել, թե ինչպես է սուրբ գրությունների անհատական ուսումնասիրությունն օրհնել իրենց կյանքը։ Նրանք կարող են նաև կիսվել, թե ինչպես են սուրբ գրությունները ոգեշնչել նրանց «գալ դեպի … Աստված … և փրկվել» (1 Նեփի 6․4

1 Նեփի 2․11-19, 3․28-31

Մենք ինքներս կարող ենք վկայություն ձեռք բերել, եթե փափկացնենք մեր սրտերը։

  • Նեփին հայտնի է առ Տերն ունեցած իր զորեղ հավատքով, սակայն դասարանի անդամների համար օգտակար կլինի գիտակցել, որ նա ջանք պետք է գործադրեր իր վկայությունը ձեռք բերելու համար, ճիշտ՝ ինչպես մենք բոլորս ենք անում։ Հավանաբար դասարանի անդամները 1 Նեփի 2․16-19 հատվածներում կկարողանան գտնել, թե ինչը հնարավոր դարձրեց, որ Նեփին ձեռք բերեր իր վկայությունը։ Նրանք կարող են նաև ուսումնասիրել 11-14 հատվածները, որպեսզի հասկանան, թե ինչու Լամանը և Լեմուելը ձեռք չբերեցին վկայություն։ Սա հարմար պահ է, որ դասարանի անդամներին հրավիրեք կիսվել, թե ինչպես ձեռք բերեցին իրենց վկայությունները:

  • Երբեմն մենք կցանկանանք ունենալ հրաշագործ փորձառություն, որպեսզի ձեռք բերենք կամ ամրացնենք մեր վկայությունները։ Սակայն Լամանը և Լեմուելը մի հրեշտակ տեսան, և այնուամենայնիվ, նրանց հավատքի վրա դա նվազագույն ազդեցություն ունեցավ։ Դասարանի անդամներն ի՞նչ կարող են սովորել 1 Նեփի 3․28-31-ում նկարագրված փորձառությունից, թե ինչն է ամրապնդում մեր իսկ վկայությունները (տես նաև 1 Նեփի 2.16): Կարող եք կիսվել Նախագահ Հարոլդ Բ. Լիի խոսքերով, որոնք տրված են «Լրացուցիչ աղբյուրներում»։ Լրացուցիչ աղբյուրներ Ի՞նչ կարող ենք անել մեր վկայություններն ամուր պահելու համար։

1 Նեփի 3-4

Աստված ճանապարհ կպատրաստի մեզ համար, որ կատարենք Նրա կամքը։

  • 1 Նեփի 3-4 գլուխներում Լեքիի որդիների փորձառությունը գուցե բացառիկ թվա մեզ, սակայն մեզանից շատերն ունեցել են փորձառություններ, երբ մենք հետևել ենք Աստծո կամքին՝ չնայած դա դժվար է թվացել։ Քանի որ դասարանի անդամներն այս շաբաթ կարդացել են 1 Նեփի 3-4 գլուխները, ի՞նչ ճշմարտություններ են նրանք գտել, որոնք հիշեցրել են նրանց անձնական փորձառության մասին։ Կարող եք խնդրել դասարանի անդամներին կիսվել հատվածներով, որոնք ուսուցանել են այդ ճշմարտությունները, և հրավիրել նրանց կիսվել իրենց փորձառություններով: Ինչպե՞ս են մեզ օգնում այդ ճշմարտությունները, երբ Աստված ակնկալում է մեզանից անել մի բան, ինչը դժվար է թվում։

  • Դասարանը կարող եք բաժանել երեք խմբի և հանձնարարել յուրաքանչյուր խմբին ուսումնասիրել Լաբանից արույրե թիթեղները վերցնելու փորձերից մեկը (տես 1 Նեփի 3․9-21, 1 Նեփի 3․22-31, 4․1-4 և 1 Նեփի 4․5-38)։ Ապա կարող եք հրավիրել յուրաքանչյուր խմբին կիսվել, թե ինչ են մեզ ուսուցանում այդ փորձերից յուրաքանչյուրը Տիրոջ կամքը կատարելու վերաբերյալ։ Ինչպե՞ս են այդ օրինակները վերաբերում Աստծո կամքը կատարելու մեր ջանքերին։

Նկար
Լեքին ու Սարիան ողջունում են Նեփիին ու նրա եղբայրներին:

Նրանց ուրախությունը լիարժեք էր, Վոլթեր Ռեյն

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի ոգեշնչեք դասարանի անդամներին կարդալ 1 Նեփի 8–10 գլուխները, գուցե կիսվեք Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ ուղերձով. «Մեզ հեռու ձգող այդքան շատ ուժերի փորձերի առկայությամբ ինչպե՞ս ենք սևեռված պահում մեր հեռանկարը հավատարիմներին խոստացված փառահեղ երջանկության վրա։ Կարծում եմ, պատասխանը կարելի է գտնել այն երազի մեկնաբանության մեջ, որը տեսավ մարգարեն հազարավոր տարիներ առաջ։ Մարգարեի անունը Լեքի էր, և նրա երազը գրված է թանկարժեք ու հրաշալի Մորմոնի Գրքում» («Երեք քույրերը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 18-19)։

Նկար
աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Մորմոնի Գրքի տեսաֆիլմեր։

Մորմոնի Գրքի տեսաֆիլմերի հավաքածուից գտեք տեսաֆիլմեր, որոնք նկարագրում են 1 Նեփի 1-7 գլուխների պատմությունները ChurchofJesusChrist.org կայքում կամ Ավետարանի գրադարան հավելվածում։

Սուրբ գրությունները ներուժ ունեն։

Երեց Ռիչարդ Գ. Սքոթը վկայել է սուրբ գրությունների արժեքի մասին․

«Սուրբ գրությունները նման են լույսի փաթեթների, որոնք լուսավորում են մեր միտքը և տեղ են տալիս ի վերուստ ստացված ուղղորդությանն ու ներշնչմանը: Դրանք կարող են դառնալ բանալի, որը բացում է մեր Երկնային Հոր և Նրա Սիրելի Որդու` Հիսուս Քրիստոսի հետ հաղորդակցման ուղին:

Սուրբ գրությունները … կարող են դառնալ հաստատուն ընկերներ, որոնք չունեն աշխարհագրական կամ օրացուցային սահմանափակումներ: Դրանք միշտ մատչելի են անհրաժեշտության պահին: Դրանց օգտագործումն ապահովում է ճշմարտության հիմք, որը կարող է արթնացվել Սուրբ Հոգու միջոցով: Սուրբ գրություններ սովորելը, ուսումնասիրելը, մտապահելը և դրանց շուրջ խորհելը նման է քարտադարանը ընկերներով, արժեքներով և ճշմարտություններով լցնելուն, որոնք կարելի է հանել ցանկացած պահի, աշխարհի ցանկացած վայրում: …

Սուրբ գրության հատվածի մասին խորհելը կարող է դառնալ բանալի, որը բացում է Սուրբ Հոգու կողմից տրվող հայտնությունը, ուղղորդումը և ոգեշնչումը: Սուրբ գրությունները կարող են խաղաղեցնել անհանգիստ հոգին, պարգևել խաղաղություն և հույս, վերականգնել վստահությունը կյանքի խնդիրները հաղթահարելու ունակության հանդեպ: Դրանք կրում են ներուժ, որը կարող է բուժել մեր հուզական խնդիրները, երբ կա հավատք դեպի Փրկիչը: Դրանք կարող են արագացնել ֆիզիկական բուժումը» («Սուրբ Գրությունների զորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 6)։

Մեր վկայությունները պետք է ամեն օր թարմացվեն։

Նախագահ Հարոլդ Բ. Լին ուսուցանել է․ «Այն վկայությունը, որը դուք ունեք այսօր, ձերը չի լինի վաղը, եթե ինչ-որ բան չանեք դրա համար» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Հարոլդ Բ. Լի [2000], 43):

Բարելավել մեր ուսուցումը

Ավետարանի սկզբունքներն ուսուցանելու համար օգտագործեք պատմություններ և օրինակներ։ Հավերժական ճշմարտություններից շատերը սուրբ գրություններում ուսուցանվում են փորձառությունների կամ պատմությունների միջոցով։ Երբ նախապատրաստվում եք ուսուցանել, մտածեք ձեր ունեցած փորձառությունների մասին, որոնք կարող են երկրորդ վկայությունն ավելացնել սուրբ գրությունների պատմություններին և դրանցում ներկայացված սկզբունքներին։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 22:)