Օգոստոսի 1-7-ը Հոբ 1–3, 12–14, 19, 21–24, 38–40, 42. «Ես նորան եմ յուսալու», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)
Օգոստոսի 1-7-ը Հոբ 1–3, 12–14, 19, 21–24, 38–40, 42, «Եկ, հետևիր ինձ». Երեխաների միության համար. 2022
Հոբի դատաստանները, ըստ Ջոզեֆ Բրիքի
Օգոստոսի 1-7-ը
Հոբ 1–3, 12–14, 19, 21–24, 38–40, 42
«Ես նորան եմ յուսալու»
Հոբի պատմությունն ուսումնասիրելիս ինչ ուղերձներ գտաք ձեր կյանքի համար: Ըստ ձեզ, այդ ուղերձներից ո՞րը պետք է լսեն ձեր ուսուցանած երեխաները:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Երեխաներին ցույց տվեք Հոբի նկարը (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում): Հարցրեք երեխաներին, թե ըստ նրանց, ինչ կարող է զգալ նկարում պատկերված տղամարդը: Հրավիրեք նրանց կիսվել մեկ այլ բանով, ինչ նրանք գիտեն Հոբի մասին:
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Հոբ 1–2, 13.15
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կօգնեն ինձ դժվարին ժամանակներում, եթե ես հավատք ունենամ նրանց հանդեպ
Հոբը վստահեց Աստծուն և կարողացավ հավատարիմ մնալ նույնիսկ այն ժամանակ, երբ բախվեց շատ դժվար փորձությունների: Հոբի պատմությունը կարող է օգնել երեխաներին ամրապնդել իրենց հավատը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ, որպեսզի նրանք պատրաստ լինեն դիմակայել իրենց սեփական դժվարին փորձություններին:
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին կիսվել Հոբի մասին իրենց գիտելիքներով և օգնեք նրանց հասկանալ, թե ինչ պատահեց նրան (տես Հոբ 1–2, «Հոբ» Հին կտակարանի պատմություններ): Հարցրեք երեխաներին, թե ինչ կզգային, եթե լինեին Հոբի փոխարեն: Ո՞վ կարող է օգնել մեզ, երբ տխուր բաներ են պատահում մեր կյանքում: Ցույց տվեք Հիսուս Քրիստոսի նկարը և բացատրեք, որ Հոբի հավատը Տիրոջ հանդեպ օգնեց նրան իր փորձությունների ժամանակ (տես Հոբ 1.21):
-
Երեխաների համար կարդացեք Հոբի խոսքերը Հոբ 13.15-ում. «Ես նորան եմ յուսալու»: Օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում վստահել Աստծուն, նրանց հետ խոսեք այլ մարդկանց մասին, ում իրենք վստահում են: Օրինակ՝ ի՞նչ մենք ենք վստահում, որ մեր ծնողներն անեն: Ի՞նչ ենք մենք վստահում, որ մեր ուսուցիչներն անեն: Ի՞նչ ենք վստահում, որ Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսն անեն: Արտահայտեք ձեր վստահությունը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ, և օգնեք երեխաներին մտածել, թե ինչպես կարող են ցույց տալ, որ նրանք սիրում և վստահում են Նրանց:
Հոբ 19.25
Հիսուս Քրիստոսն իմ Քավիչն է։
Հոբը կարողացավ դիմանալ իր փորձություններին և տառապանքներին Տիրոջ հանդեպ ունեցած հավատքի շնորհիվ: Ինչպե՞ս կօգնեք երեխաներին կերտել իրենց հավատը Հիսուս Քրիստոսի՝ մեր Քավիչի հանդեպ
Հնարավոր վարժություններ
-
Ցուցադրեք Հիսուսի նկարը խաչի վրա կամ գերեզմանում (տես Ավետարանի նկարների գիրք, հ. 57, 58): Հրավիրեք երեխաներին բացատրել, թե ինչ է տեղի ունենում նկարում: Երեխաների համար կարդացեք Հոբի վկայությունը Հոբ 19.25-ում: Ցուցադրեք հարություն առած Փրկիչի նկարը (տես Ավետարանի նկարների գիրք, հ. 59, 60, տես նաև այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը) և վկայեք, որ Հիսուս Քրիստոսը հարություն առավ և ապրում է այսօր: Ինչո՞ւ ենք մենք երախտապարտ, որ Հիսուս Քրիստոսը հարություն առավ:
-
Ցույց տվեք Հոբի նկարը և բացատրեք, որ Հոբը ցավերի մեջ էր, քանի որ նրա մաշկը պատված էր վերքերով: Նա կորցրել էր տունը, իսկ երեխաները մահացել էին: Բայց Հոբը գիտեր մի շատ կարևոր բան, որը նրան մխիթարում էր: Կարդացեք Հոբ 19.25-ը, և հարցրեք երեխաներին, թե ինչ գիտեր Հոբը: Կիսվեք երեխաների հետ, թե ինչպես կարող եք իմանալ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է, և հրավիրեք նրանց կիսվել Նրա մասին իրենց վկայություններով:
Հոբը, ըստ Գարի Լ․ Քափ
-
Հանձնարարեք երեխաներին գունավորել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը: Մինչ նրանք գունավորում են, երգեք որևէ երգ Հիսուս Քրիստոսի Հարության մասին, օրինակ՝ «Did Jesus Really Live Again?» կամ «Հիսուս հարյավ» (Children’s Songbook, 64, 55): Խնդրեք նրանց կիսվել, թե ինչպես են նրանք վերաբերվում Հիսուսին, և օգնեք նրանց հասկանալ, որ մենք կարող ենք լավ զգացմունքներ ունենալ Սուրբ Հոգուց, որոնք կօգնեն մեզ իմանալ, որ Հիսուս Քրիստոսն իրական է:
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Հոբ 1–2, 12, 19
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կօգնեն ինձ հաղթահարել իմ դժվարությունները, եթե ես հավատք ունենամ նրանց հանդեպ
Բոլորն էլ դժվար օրեր են ունենում, իսկ որոշ մարդկանց փորձությունները երկար են տևում: Հոբի հավատը առ Աստված աջակցեց նրան իր փորձությունների ընթացքում: Մտածեք, թե նրա պատմությունն ինչպես կարող է օգնել երեխաներին կառուցել իրենց հավատը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ, որպեսզի նրանք կարողանան դիմակայել իրենց փորձություններին՝ այժմ և ապագայում:
Հնարավոր վարժություններ
-
Թող երեխաները կիսվեն Հոբի պատմության մասին իրենց իմացածով: Ինչպիսի՞ մարդ էր նա: Ի՞նչ պատահեց նրա հետ։ Նա ինչպե՞ս արձագանքեց իր մարտահրավերներին: Ուղղորդեք նրանց հետևյալ հատվածները՝ Հոբ 1–2 որպեսզի օգնեք նրանց պատմել պատմությունը (տես Հոբ 1.1, 13–22, 2.7–10, տես նաև «Հոբ» Հին Կտակարանի պատմություններ): Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ըստ նրանց, ո՞րն է Հոբի պատմության հիմնական ուղերձը:
-
Ցուցադրեք մի քանի նկարներ, որտեղ Հիսուս Քրիստոսը շփվում է ուրիշների հետ, և հարցրեք երեխաներին, թե ըստ նրանց, այս նկարները ինչ են սովորեցնում մեզ այն մասին, թե ով է Հիսուս Քրիստոսը և ինչպիսին է Նա: Ուրիշ ի՞նչ գիտենք Նրա մասին: Հրավիրեք երեխաներին կարդալ հետևյալ հատվածներից մի քանիսը՝ պարզելով, թե Հոբը ինչ գիտեր Տիրոջ մասին. Հոբ 12.10, 13, 16, 19.25–27; Ինչո՞ւ է կարևոր իմանալ այս ամենը Փրկիչի մասին:
-
Խնդրեք երեխաներին կարդալ Հոբ 19.14–19-ը, և հարցրեք նրանց, թե ըստ այս հատվածների, մարդիկ ինչպես էին վերաբերվում Հոբին: Մենք ինչպե՞ս կզգայինք, եթե դա պատահեր մեզ հետ: Հանձնարարեք երեխաներին կարդալ Հոբ 19.23–27-ը՝ պարզելով, թե ինչպես է Հոբը սփոփանք գտել այս իրավիճակում: Ի՞նչ են այս հատվածներն ուսուցանում մեզ Փրկիչի մասին: Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Նա ապրում է և սիրում է մեզ (տես Հովհաննես 17.3):
-
Միասին երգեք որևէ երգ, որը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին, օրինակ՝ «Գիտեմ ապրում է Փրկիչն իմ» (Հիմներ և մանկական երգեր, հ. 38)։ Ի՞նչ է հուշում երգը այն մասին, թե ինչու է կարևոր վկայություն ունենալ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է: Ասեք երեխաներին, թե ինչպես գիտեք, որ Փրկիչն ապրում է, և ինչու եք շնորհակալ այդ գիտելիքի համար: Հրավիրեք նրանց նույնպես կիսվել իրենց զգացմունքներով և վկայություններով։
Հոբ 19.13–19, 22.5
Լավ ընկերները բարձրացնում և խրախուսում են միմյանց:
Երբ Հոբը մաքառումների մեջ էր, նրա ընկերներն ասացին, որ Աստված պատժում է նրան, քանի որ նա մեղք էր գործել: Այս պատմությունը կարող է օգնել ձեզ երեխաներին սովորեցնել, թե ինչպես ավելի լավ ձևով պատասխանել, երբ որևէ ընկերը դժվարություններ է ունենում (տես Հոբ 16.1–5):
Հնարավոր վարժություններ
-
Խնդրեք երեխաներին վերանայել այն ծանր փորձությունները, որոնք պատահեցին Հոբի հետ (տես Հոբ 1.13–19, 2.7): Միասին կարդացեք Հոբ 19.14, 19-ը, փնտրելով, թե Հոբի ընկերներն ինչպես արձագանքեցին նրա փորձություններին (տես նաև Հոբ 22.1–5): Հրավիրեք երեխաներին պատկերացնել, որ իրենք Հոբի ընկերներն են: Ինչպե՞ս կփորձեն օգնել նրան: Խրախուսեք նրանց մտածել մի ընկերոջ մասին, որը, գուցե, դժվարին փորձությունների մեջ է, և ծրագրել մի բան, որով կարող են իրենց ընկերոջը սեր և աջակցություն ցուցաբերել:
-
Խնդրեք երեխաներին թվարկել լավ ընկերոջ որոշ հատկություններ և նշեն այդ հատկություններն ունեցող որևէ ընկերոջ: Ցուցադրեք Հիսուս Քրիստոսի նկարը: Ի՞նչ ուղիներով է Հիսուսը լավ ընկեր մեզանից յուրաքանչյուրի համար: Մենք ինչպե՞ս կարող ենք հետևել Նրա օրինակին:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Հրավիրեք երեխաներին կիսվել ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ մի եղանակով, որով Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարող են օգնել նրանց, երբ անցնում են դժվար ժամանակների միջով:
Բարելավել մեր ուսուցումը
Վկայեք խոստացված օրհնությունների մասին։ Երբ Տերը պատվիրան է տալիս, Նա հաճախ օրհնություններ է խոստանում այդ պատվիրանը պահելու համար: Երբ դուք Երեխաների միության սաներին հրավիրում եք ապրել որևէ սկզբունքով, կիսվեք այն խոստումներով, որոնք Աստված մարգարեների միջոցով տվել է նրանց, ովքեր ապրում են այդ սկզբունքով: Դուք կարող եք բերել նաև ձեր վկայությունը այն օրհնությունների մասին, որոնք ստացել եք՝ ապրելով ըստ այդ սկզբունքի: