Հին Կտակարան 2022
Հունվարի 31-ից փետրվարի 6-ը Ծննդոց 6–11, Մովսես 8. «Նոյը շնորհ գտավ Տիրոջ աչքում»


Հունվարի 31-ից փետրվարի 6-ը։ Ծննդոց 6–11, Մովսես 8. «Նոյը շնորհ գտավ Տիրոջ աչքում», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հունվարի 31-ից փետրվարի 6-ը։ Ծննդոց 6–11, Մովսես 8, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2022

Նոյը, նրա ընտանիքը, կենդանիները, տապանը և ծիածանը

Նոյը հեռանում է տապանից, Սեմ Լոլոր

Հունվարի 31-ից փետրվարի 6-ը

Ծննդոց 6-11, Մովսես 8

«Նոյը շնորհ գտավ Տիրոջ աչքում»

Երեխաների համար զվարճալի կլինի, երբ նրանք սովորեն Նոյան տապանի կենդանիների և Բաբելոնի բարձր աշտարակի մասին: Բայց հիշեք, որ այս պատմությունները նախատեսված են հավերժական ճշմարտություններ ուսուցանելու համար։ Աղոթքով խորհեք ճշմարտությունների շուրջ, որոնք Աստված ցանկանում է, որ երեխաները սովորեն:

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Նախքան կսկսեք երեխաներին ուսուցանել Ծննդոց 6–11 և Մովսես 8-ի պատմությունները, նրանց հնարավորություն տվեք միմյանց ուսուցանել, թե ինչ գիտենՆոյան տապանի և Բաբելոնի աշտարակի մասին:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Ծննդոց 6.14–22, 7–8, Մովսես 8.16–30

Ես և իմ ընտանիքը կօրհնվենք՝ հետևելով մարգարեին։

Երբ երեխաները սովորեն հետևել մարգարեին, նրանք կօրհնվեն և հոգևորապես անվտանգ կլինեն, ինչպես Նոյի ընտանիքը ապահով փրկվեց ջրհեղեղից:

Հնարավոր վարժություններ

  • Ձեր բառերով պատմեք Նոյի և տապանի պատմությունը (տես «Noah and His Family», Old Testament Stories, տես նաև «Follow the Prophet», Children’s Songbook, 110–11, verse 3): Օգնեք երեխաներին բեմականացնել պատմության մասերը, օրինակ՝ ձևացնել, թե օգտագործում են որևէ գործիք՝ կառուցելով տապանը, կամ քայլել այնպես, կարծես կենդանիները մտնում են տապան:

  • Երեխաների համար կարդացեք Մովսես 8.19–20, շեշտելով, թե Տերն ինչ պատվիրեց անել Նոյին: Օգնեք երեխաներին հասկանալ, որ Նոյը մարգարե էր, և նրա ընտանիքը փրկվեց ջրհեղեղից, քանի որ նրանք հետևեցին նրան: Հարցրեք երեխաներին, թե արդյո՞ք նրանք գիտեն, թե ով է մեր մարգարեն այսօր: Ցուցադրեք նրա նկարը և օգնեք երեխաներին կրկնել նրա անունը։

  • Դասարան բերեք նկարներ կամ առարկաներ, որոնք ներկայացնում են ներկայիս մարգարեի ուսմունքները, ինչպես օրինակ՝ սուրբ գրություններ կամ տաճար: Երեխաները թող հերթով ընտրեն որևէ իր և խոսեն դրա մասին: Նրանց բացատրեք, թե ինչ է ներկայացնում այդ առարկան: Հանձնարարեք նրանց նկարել իրենց նկարը, որտեղ հնազանդվում են մարգարեի ուսուցանածին։ Բերեք ձեր վկայությունը մարգարեին հետևելու օրհնությունների մասին։

Ծննդոց 9.15-16

Աստված կկատարի մեզ տված իր խոստումները։

Կարևոր է, որ երեխաներն իմանան, որ Աստված պահում է Իր խոստումները, հատկապես, երբ նրանք պատրաստվում են մկրտվելիս ուխտեր կապել Նրա հետ։

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին նկարել ծիածանի նկարներ: Նրանց համար կարդացեք Ծննդոց 9.15–16-ը և խնդրեք նրանց ուշադրություն դարձնել հիշել բառին: Երեխաներին հրավիրեք բարձր պահել իրենց ծիածանները, երբ լսեն բառը: Բացատրեք, որ ծիածանները հիշեցումներ են այն խոստումների մասին, որոնք Աստված տվել է մեզ:

  • Երեխաների հետ խոսեք Աստծո մի քանի խոստումների մասին. օրինակ, որ մենք կարող ենք վերադառնալ Երկնային Հոր մոտ, եթե հետևենք Հիսուս Քրիստոսին կամ, որ Աստված կուղարկի Սուրբ Հոգուն՝ մխիթարելու մեզ: Բերեք ձեր վկայությունը, որ Աստված միշտ պահում է Իր խոստումները:

  • Նկարների օգնությամբ պատմեք երեխաներին այն ուխտերի մասին, որոնք մենք կապում ենք Աստծո հետ, օրինակ՝ երեխայի մկրտության նկար, հաղորդության և տաճարի նկար (տես Ավետարանի նկարների գիրք, հ. 104, 108120):

Ծննդոց 11․1-9

Երկինք հասնելու միակ ուղին Հիսուս Քրիստոսին հետևելն է:

Բաբելոնի ժողովուրդը կարծում էր, որ կարող է հասնել երկինք՝ ավելի շուտ կառուցելով մի աշտարակ, քան թե ապրելով Հիսուս Քրիստոսի ավետարանով: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ Փրկիչին հետևելը միակ ուղին է, որը տանում է դեպի մեր Երկնային Հայրը:

Հնարավոր վարժություններ

  • Ձեր բառերով պատմեք Բաբելոնի աշտարակի պատմությունը կամ կարդացեք պատմությունը «The Tower of Babel» (Old Testament Stories): Խրախուսեք երեխաներին օգնել ձեզ, պատմելով այդ պատմության այն, ինչ գիտեն:

    Բաբելոնի աշտարակի նկարը

    Բաբելոնի աշտարակի նկարը, ըստ Դեյվիդ Գրինի

  • Երեխաները թող աշտարակ կառուցեն խորանարդիկներից կամ այլ առարկաներից։ Ապա նրանց ցույց տվեք Փրկիչի նկարը և հարցրեք, թե որն է Երկնային Հոր մոտ վերադառնալու ուղին. կառուցել աշտարա՞կ, թե հետևել Հիսուս Քրիստոսին: Հրավիրեք երեխաներին պատմել այնպիսի բաների մասին, որոնք նրանք կարող են անել՝ հետևելու Փրկիչին։

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Ծննդոց 6.14–22, 7–8, Մովսես 8.16–30

Ես և իմ ընտանիքը կօրհնվենք՝ հետևելով մարգարեին։

Երեխաները մեծանում են ամբարիշտ աշխարհում, որը որոշ առումներով նման է Նոյի ժամանակների աշխարհին: Նոյի փորձառությունը կարող է նրանց վստահություն տալ այն մասին, որ նրանք կարող են հոգևոր անվտանգություն գտնել, երբ հետևեն մարգարեին:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին ընտրել հատվածներ Ծննդոց 6.14–22, 7–8-ից, որոնք նրանք կկարողանան պատկերել նկարի տեսքով: Օգտագործեք նրանց նկարները, որպեսզի ուսուցանեք Նոյի պատմությունը: Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ սովորեցին այդ պատմությունից։

  • Ցույց տվեք Նոյի նկարը (տես Ավետարանի նկարների գիրք, հ. 7–8) և ներկայիս մարգարեի նկարը: Օգնեք երեխաներին Մովսես 8.16, 19–20, 23–24 հատվածներում գտնել Նոյի ուսուցանածը, որը մեր Եկեղեցու ղեկավարները դեռևս ուսուցանում են մեր օրերում: Մենք ինչպե՞ս ենք օրհնվում, երբ հնազանդվում ենք այս ուսմունքներին:

  • Կիսվեք որևէ բանով, որը մեր ապրող մարգարեն ուսուցանել է մեզ վերջերս։ Խնդրեք երեխաներին թերթիկի վրա գրել որևէ բան, որը մարգարեն ուսուցանել է, և օգնեք նրանց թերթիկները դասավորել տապանի ձևով: Այս ուսմունքներն ինչո՞վ են նման Նոյի կառուցած տապանին:

Ծննդոց 9.15–17

Մենք պետք է հիշենք մեր ուխտերը։

Երբ մկրտվում ենք, մենք ուխտեր ենք կապում Աստծո հետ՝ հնազանդվելու Նրա պատվիրաններին: Ծննդոց 9.15–17-ում ծիածանը հիշեցում է Աստծո պատվիրանների մասին: Այս հատվածները կարող են ոգեշնչել երեխաներին ուղիներ փնտրել Աստծո հետ իրենց ուխտերը պահելու համար:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցույց տվեք մի իր, որը ձեզ հիշեցնում է կարևոր իրադարձություն ձեր կյանքում, օրինակ՝ ամուսնական մատանի, որևէ նկար կամ օրագիր: Թույլ տվեք երեխաներին կիսվել իրենց օրինակներով: Միասին կարդացեք Ծննդոց 9.15–17 (տես նաև Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Ծննդոց 9.21–25 [Աստվածաշնչի հավելվածում]): Երկնային Հայրն ինչի՞ մասին է ցանկանում, որ մենք մտածենք, երբ ծիածան ենք տեսնում:

  • Երեխաներին հիշեցրեք մկրտության ժամանակ իրենց կապած ուխտերի մասին, որոնք նրանք նորոգում են ամեն անգամ հաղորդություն ընդունելիս (տես Մոսիա 18.8–10, Վարդապետություն և Ուխտեր 20.77, 79): Թող երեխաները նկարեն կամ ստեղծեն ինչ-որ բան, որը նրանց կհիշեցնի իրենց ուխտերի մասին:

Ծննդոց 11․1-9

Երկինք հասնելու միակ ուղին Հիսուս Քրիստոսին հետևելն է:

Չնայած մարդիկ այսօր գուցե չեն փորձում աշտարակ կառուցել երկինք հասնելու համար, շատերը փորձում են խաղաղություն և երջանկություն գտնել՝ հետևելով ուղիների, որոնք տարբերվում են Հիսուս Քրիստոսի հաստատած ուղուց: Ինչպե՞ս կարող եք օգտագործել Բաբելոնի աշտարակի պատմությունը այս սկզբունքն ուսուցանելու համար:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին կիսվել Բաբելոնի աշտարակի պատմության մասին իրենց իմացածով (տես Ծննդոց 11.1–9): Համաձայն Հելաման 6.28-ի, Բաբելոնի ժողովուրդն ինչո՞ւ էր աշտարակ կառուցում: Աշտարակի կառուցումն ինչո՞ւ էր սխալ ուղի երկինք հասնելու համար: Մենք ի՞նչ խորհուրդ կտայինք Բաբելոնի ժողովրդին:

  • Հանձնարարեք երեխաներին ուսումնասիրել 2 Նեփի 31.20–21 և Հելաման 3.28-ը, որպեսզի գտնեն երկինք հասնելու ճիշտ ուղին: Բերեք ձեր վկայությունը Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին:

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին մտածել եղանակներ, որոնցով իրենց ընտանիքներին կուսուցանեն Երեխաների միությունում իրենց սովորած պատմությունները: Օրինակ, նրանք կարող են օգտագործել իրենց նկարած նկարները կամ այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը:

Բարելավել մեր ուսուցումը

Ձգտեք հասկանալ ձեր ուսուցանած երեխաներին։ Ուսուցանելիս ուշադրություն դարձրեք երեխաների հարցերին, մեկնաբանություններին, պատմություններին ու սկզբունքներին, որոնք հատկապես կարևոր են նրանց համար։ Իմանալով դրանք, դուք կկենտրոնանաք նրանց կարիքների վրա։