Նոր Կտակարան 2023
Հրահանգներ երգեցողության ժամի և հաղորդության ժողովին երեխաների ելույթի համար


«Հրահանգներ երգեցողության ժամի և հաղորդության ժողովին երեխաների ելույթի համար», Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2023)

«Հրահանգներ երգեցողության ժամի և հաղորդության ժողովին երեխաների ելույթի համար», Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար․ 2023

Նկար
Երեխաների միության երեխաները երգում են և ձեռքով շարժումներ անում

Հրահանգներ երգեցողության ժամի և հաղորդության ժողովին երեխաների ելույթի համար

Երեխաների միության հարգարժան նախագահություննե՛ր և երաժշտության ղեկավարնե՛ր

Երեխաների միության երգերը հզոր գործիք են, որոնք օգնում են երեխաներին սովորել Երկնային Հոր երջանկության ծրագիրը և Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմնարար ճշմարտությունները: Երբ երեխաները երգում են ավետարանի սկզբունքների մասին, Սուրբ Հոգին վկայում է նրանց այդ սկզբունքների ճշմարտացիության մասին: Խոսքերն ու երաժշտությունը կմնան երեխաների մտքում ու սրտում նրանց կյանքի ընթացքում:

Փնտրեք Հոգու օգնությունը, երբ պատրաստվում եք ուսուցանել ավետարանը երաժշտության միջոցով: Կիսվեք ձեր վկայությամբ այն ճշմարտությունների մասին, որոնք հնչում են երգի մեջ: Օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչպես է երաժշտությունն առնչվում այն ամենի հետ, ինչ նրանք սովորում են տանը և Երեխաների միությունում: Երեխաները և նրանց ընտանիքները կօրհնվեն՝ սրբազան երաժշտությունը երեխաներին երգել սովորեցնելու ձեր անձնվեր ջանքերի շնորհիվ:

Մենք սիրում ենք ձեզ և հայտնում մեր երախտագիտությունը ձեր անձնվեր ծառայության համար, որոնք ուղղված են մեր թանկագին երեխաների ամրապնդմանն ու պաշտպանությանը:

Երեխաների միության գերագույն նախագահություն

Հրահանգներ երգեցողության ժամի համար

5 րոպե (Երեխաների միության նախագահություն). Բացման աղոթք, սուրբ գրության հատված կամ հավատո հանգանակ և մեկ ելույթ

20 րոպե (երաժշտության ղեկավար). Երգեցողության ժամ

Երեխաների միության նախագահությունը և երաժշտության ղեկավարը յուրաքանչյուր ամսվա համար ընտրում են երգեր, որոնք կնպաստեն ավետարանի սկզբունքների ամրապնդմանը, որոնք երեխաները սովորում են դասարանում և տանը: Այս սկզբունքներն ամրապնդող երգերի ցանկը ներառված է այս ուղեցույցում: Այդ երգերը նաև առաջարկված են Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար և Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկների համառոտ շարադրանքներում։

Երեխաներին երգեր սովորեցնելիս հրավիրեք նրանց կիսվել նրանով, ինչ արդեն սովորել են երգերից՝ պատմությունների և վարդապետության սկզբունքների վերաբերյալ։ Կարող եք կրկնել Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար համառոտ շարադրանքները, որոնք երեխաները սովորում են իրենց դասերի ժամանակ: Դա կօգնի ձեզ տեղյակ լինել պատմություններին և սկզբունքներին, որոնք նրանք սովորում են, որպեսզի կարողանաք մտածել, թե ինչպես երաժշտության միջոցով աջակցեք նրանց ուսուցմանը:

Երգեցողության ժամին դուք կարող եք կրկնել նաև այն երգերը, որոնք երեխաները մինչ այդ սովորել են, ինչպես նաև նրանց սիրած երգերը: Կրկնելիս հրավիրեք երեխաներին իրենց մտքերով և զգացմունքներով համառոտ կիսվել երգերում հնչող ճշմարտությունների վերաբերյալ:

Մանկական երգերը երաժշտության հիմնական աղբյուրն է Երեխաների միությունում: Հիմների գրքի հիմները և Ընկեր կամ Լիահոնա ամսագրերի երգերը նույնպես ընդունելի են։ Երբեմն երեխաները կարող են հայրենասիրական կամ տոնական երգեր երգել, որոնք պատշաճ են կիրակի օրվա և երեխաների տարիքի համար: Այլ տեսակի երաժշտության օգտագործումը Երեխաների միությունում պետք է համաձայնեցվի եպիսկոպոսության հետ (տես Ընդհանուր Ձեռնարկ․ Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 12.3.4, ChurchofJesusChrist.org

Երեխաների միության դասի ակնարկ

Յուրաքանչյուր շաբաթ Երեխաների միության դասն ընդգրկում է.

Երգեցողության ժամ.25 րոպե

Տեղափոխում.5 րոպե

Դասեր.20 րոպե

Երեխաների միության մեծ դասարան ունեցող ղեկավարները կարող են երեխաներին բաժանել երկու խմբի. մի խումբը կմասնակցի դասին, մինչդեռ մյուս խումբը՝ երգեցողության ժամին: Այնուհետև, երկու խմբերը կփոխվեն տեղերով: Նման դեպքերում Երեխաների միության ղեկավարները գուցե պետք է վերոհիշյալ ժամերը հարմարեցնեն իրենց հանգամանքներին:

Նկար
Երեխաների միության երեխաները բարձր պահել են Հիսուսի նկարները եկեղեցու սենյակում

Առաջարկվող երգեր երգեցողության ժամի համար

Հունվար

  • Come, Follow Me,” Hymns, no. 116

  • A Child’s Prayer,” Children’s Songbook, 12–13

  • Jesus Once Was a Little Child,” Children’s Songbook, 55

Փետրվար

  • Baptism,” Children’s Songbook, 100–101

  • I Will Follow God’s Plan,” Children’s Songbook, 164–65

  • He Sent His Son,” Children’s Songbook, 34–35

Մարտ

  • I’m Trying to Be like Jesus,” Children’s Songbook, 78–79

  • «Աղոթեցի՞ր դու» Հիմներ, էջ 48:

  • Tell Me the Stories of Jesus,” Children’s Songbook, 57

Ապրիլ

  • Faith,” Children’s Songbook, 96–97

  • I Feel My Savior’s Love,” Children’s Songbook, 74–75

  • «Հիսուս հարյավ», Մանկական երգեր, էջ 55

Մայիս

  • Keep the Commandments,” Children’s Songbook, 146–47

  • Families Can Be Together Forever,” Children’s Songbook, 188

  • «Աստծո զավակն եմ», Մանկական երգեր, էջ 58

Հունիս

  • Love One Another,” Children’s Songbook, 136–37

  • «Տես վախճանվեց Փրկիչը մեծ», Հիմներ, հր. 16

  • Did Jesus Really Live Again?,” Children’s Songbook, 64

Հուլիս

  • Stand for the Right,” Children’s Songbook, 159

  • I’ll Walk with You,” Children’s Songbook, 140–41

  • «Գիտեմ, Հայրս ապրում է», Մանկական երգեր, 59

Օգոստոս

  • When I Am Baptized,” Children’s Songbook, 103

  • The Holy Ghost,” Children’s Songbook,105

  • «Տերն ինձ մի տաճար պարգևեց», Մանկական երգեր, 62

Սեպտեմբեր

  • When We’re Helping,” Children’s Songbook, 198

  • A Child’s Prayer,” Children’s Songbook, 12–13

  • «Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ», Հիմներ, էջ 38

Հոկտեմբեր

  • When He Comes Again,” Children’s Songbook, 82–83

  • The Church of Jesus Christ,” Children’s Songbook, 77

  • I Love to See the Temple,” Children’s Songbook, 95

Նոյեմբեր

  • Search, Ponder, and Pray,” Children’s Songbook, 109

  • Tell Me, Dear Lord,” Children’s Songbook, 176

  • «Բարին ինձնից պիտ գա», Մանկական երգեր, 63

Դեկտեմբեր

  • My Heavenly Father Loves Me,” Children’s Songbook, 228–29

  • Choose the Right Way,” Children’s Songbook, 160–61

  • When I Am Baptized,” Children’s Songbook, 103

Օգտագործել երաժշտությունը վարդապետություն ուսուցանելու համար

Երգեցողության ժամի նպատակն է օգնել երեխաներին զգալ Սուրբ Հոգու ազդեցությունը, երբ նրանք սովորում են ավետարանի ճշմարտությունները։ Հետևյալ գաղափարները կարող են օգնել։

Լրացրեք բաց թողնված տեղերը։ Գրատախտակին գրեք երգի մի տունը, բաց թողնելով մի քանի հիմնաբառեր: Ապա, խնդրեք երեխաներին երգել երգը, լսելով այն բառերը, որոնք կլրացնեն բաց թողնված տեղերը: Երբ նրանք լրացնեն բաց թողնված դաշտերը, հրավիրեք երեխաներին կիսվել, թե ավետարանի ինչ սկզբունքներ են սովորում այդ բաց թողնված բառերից:

Մեջբերումներ Եկեղեցու ղեկավարների խոսքերից։ Հրավիրեք երեխաներին լսել մեջբերում Եկեղեցու որևէ ղեկավարի խոսքից, որն ուսուցանում է նույն սկզբունքը, ինչ Երեխաների միության երգը: Խնդրեք նրանց ձեռք բարձրացնել, երբ լսում են մի բան, որն օգնում է հասկանալ ճշմարտությունը, որի մասին երգում են: Խնդրեք նրանց կիսվել իրենց լսածով:

Վկայեք Հակիրճ վկայություն բերեք երեխաներին ավետարանի ճշմարտությունների վերաբերյալ, որոնք առկա են Երեխաների միության տվյալ երգում: Օգնեք երեխաներին հասկանալ, որ երգելու միջոցով ևս նրանք կարող են վկայություն բերել և զգալ Հոգին:

Օգտագործեք նկարներ։ Խնդրեք երեխաներին, որ օգնեն ձեզ գտնել կամ ստեղծել նկարներ, որոնք համապատասխանում են երգում հնչող կարևոր բառերին կամ արտահայտություններին: Հրավիրեք նրանց կիսվել, թե ինչպես են նկարներն առնչվում երգի հետ, և ինչ է ուսուցանում երգը: Օրինակ, եթե ուսուցանում եք “I Will Follow God’s Plan” երգը (Children’s Songbook, 164–65), դուք կարող եք սենյակում փակցնել նկարներ, որոնք պատկերում են երգի կարևոր բառերը (օրինակ, նվեր, երկինք, տուն, երկիր, և ծնունդ): Խնդրեք երեխաներին հավաքել նկարները և երգը միասին երգելիս վեր պահել դրանք ճիշտ հերթականությամբ:

Կիսվեք առարկաներով։ Կարող եք որևէ առարկա օգտագործել, որն առնչվում է երգին: Օրինակ, «Faith» (Children’s Songbook, 96–97) երգում ակնարկվում է փոքրիկ սերմի մասին: Դուք կարող եք երեխաներին սերմ ցույց տալ, որը կօգնի նրանց հասկանալ, որ ժամանակի ընթացքում Հիսուս Քրիստոսի հանդեպ փոքր հավատը կարող է աճել:

Երգը կապեք անձնական փորձառությունների հետ: Օգնեք երեխաներին կապել երգում ուսուցանվող սկզբունքները դրանց հետ ունեցած իրենց փորձառությունների հետ: Օրինակ, «I Love to See the Temple» (Children’s Songbook, 95) երգը երգելուց առաջ կարող եք խնդրել երեխաներին բարձրացնել ձեռքերը, եթե տեսել են տաճար: Հրավիրեք նրանց մտածել, թե երգելիս ինչ զգացումներ ունեն, երբ տեսնում են տաճարը:

Հարցեր տվեք: Կան շատ հարցեր, որոնք կարող եք տալ երգերը երգելիս: Օրինակ՝ կարող եք հարցնել երեխաներին, թե ինչ են սովորում երգի յուրաքանչյուր տողից: Նաև խնդրեք նրանց մտածել հարցեր, որոնց պատասխանում է երգը:

Լսեք պատասխանները։ Խնդրեք երեխաներին լսել հարցերի պատասխանները, ինչպիսիք են՝ «ո՞վ», «ի՞նչ», «որտե՞ղ», «ե՞րբ» կամ «ինչո՞ւ»: Օրինակ՝ «Baptism» (Children’s Songbook, 100–101) երգում նրանք կարող են լսել, թե ով է մկրտել Հիսուսին և որտեղ, երբ, ինչպես և ինչու Նա մկրտվեց: Կարող եք նաև խնդրել երեխաներին լսել հիմնաբառերը կամ հաշվել իրենց մատների վրա, թե քանի անգամ են երգելիս կրկնում որոշակի բառը:

Նկար
երեխաները երգում են հաղորդության ժողովին

Ինչպես օգնել երեխաներին սովորել և հիշել Երեխաների միության երգերը

Երեխաները երգը սովորում են այն լսելով և կրկին ու կրկին երգելով: Երեխաների համար միշտ երգեք նոր երգի խոսքերը, ոչ թե պարզապես կարդացեք կամ անգիր ասեք: Սա օգնում է, որ երեխաները մեղեդին կապեն խոսքերին: Երգը սովորեցնելուց հետո կրկնեք այն տարբեր զվարճալի ձևերով ամբողջ տարվա ընթացքում: Ստորև տրված են որոշ գաղափարներ՝ ինչպես օգնել երեխաներին սովորել և կրկնել երգերը.

Պատրաստեք պաստառներ։ Ցուցադրեք պաստառներ, որոնց վրա գրված կլինեն յուրաքանչյուր քառյակի բառերը կամ այդ բառերը ներկայացնող նկարներ ցուցադրեք: Երբ երեխաները երգեն, փակեք բառերից կամ նկարներից մի քանիսը, մինչև նրանք կկարողանան երգը երգել ամբողջությամբ՝ առանց պաստառի օգնության: Կարող եք նաև հրավիրել երեխաներին, որ օգնեն ձեզ պատրաստել պաստառները:

Ցույց տվեք տոնայնությունը։ Որպեսզի օգնեք երեխաներին սովորել երգի մեղեդին, ձեր ձեռքը պահեք հորիզոնական դիրքում, իսկ երգի բառերը երգելիս ձեռքը վերև բարձրացրեք՝ բարձր տոնայնությունները ցույց տալու համար, և ցած իջեցրեք՝ ցածր տոնայնությունները ցույց տալու համար:

Արձագանք։ Հրավիրեք երեխաներին լինել ձեր արձագանքը՝ կրկնելով այն, ինչ դուք երգում եք: Երեխաների համար երգեք մի կարճ արտահայտություն կամ մի տող և ապա, խնդրեք նրանց կրկնել դա ձեզ համար:

Օգտագործեք վարիացիաներ։ Երգերը երգեք տարբեր եղանակներով, ինչպես օրինակ՝ շշնջալով, կիսաձայն երգելով, ռիթմը ծափ տալով, տեմպը փոփոխելով կամ նստած ու կանգնած դիրքերից:

Երգեք խմբերով։ Յուրաքանչյուր խմբի կամ անհատի տվեք մեկական արտահայտություն և թող կանգնած երգեն, իսկ հետո հանձնարարեք նրանց փոխվել արտահայտություններով այնքան ժամանակ, մինչև յուրաքանչյուր խումբ կամ անհատ հնարավորություն ունենա երգելու երգի յուրաքանչյուր արտահայտությունը:

Օգտագործեք ձեռքի շարժումներ: Հրավիրեք երեխաներին մտածել ձեռքի պարզ շարժումներ, որոնք կօգնեն նրանց հիշել երգի բառերն ու ուղերձները: Օրինակ երբ երգում եք «Reverently, Quietly» (Children’s Songbook, 26) երգը, կարող եք հրավիրել երեխաներին ծալել իրենց ձեռքերը, խոնարհել իրենց գլուխները և դիպչել իրենց սրտին, երբ երգում են երգի համապատասխան տողերը:

Երգում են աղջիկները, երգում են տղաները։ Առանձին նկարեք մի տղայի և մի աղջկա նկար, ապա դրանք սոսնձեք կամ կպչուն ժապավենով ամրացրեք առանձին փայտիկների վրա: Երգը կրկնելիս բարձրացրեք այդ նկարներից մեկը, ցույց տալով, թե երգի այդ մասը ովքեր պետք է երգեն:

Նկարը համապատասխանեցրեք արտահայտության հետ։ Երգի յուրաքանչյուր տողը գրեք առանձին թղթի վրա և գտեք յուրաքանչյուր տողը ներկայացնող նկար: Նկարները տեղադրեք սենյակի մի կողմում, իսկ թղթերը՝ մյուս: Երգեք երգը և խնդրեք երեխաներին համապատասխանեցնել նկարները բառերի հետ:

Ուղեցույցներ Երեխաների հաղորդության ժողովի ելույթի համար

Եպիսկոպոսի ղեկավարությամբ, հաղորդության ժողովին երեխաների ելույթը սովորաբար անցկացվում է տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում: Երեխաների միության նախագահությունը և երաժշտության ղեկավարը տարվա սկզբում նախօրոք հանդիպում են եպիսկոպոսության այն խորհրդականի հետ, ով վերահսկում է Երեխաների միությունը, որպեսզի քննարկեն երեխաների ելույթի ծրագիրը: Երբ ծրագիրը կազմեք, ստացեք նրա հաստատումը:

Ելույթը պետք է թույլ տա երեխաներին ներկայացնել այն, ինչ նրանք և նրանց ընտանիքները սովորել են Նոր Կտակարանից տանը և Երեխաների միությունում, ներառյալ Երեխաների միության երգերը, որոնք երգել են տարվա ընթացքում: Աղոթքով մտածեք, թե ավետարանի որ սկզբունքներն ու երգերն են ներկայացնում այն, ինչ նրանք սովորել են: Տարվա ընթացքում գրի առեք երեխաների առանձին ելույթները և անձնական փորձառությունները՝ հնարավորության դեպքում հաղորդության ելույթի ժամանակ օգտագործելու համար: Հրավիրեք երեխաներին իրենց ելույթի ժամանակ կիսվել սուրբ գրություններով, պատմություններով և իրենց վկայություններով: Ելույթը ծրագրելիս եղանակներ մտածեք, որոնցով այն կարող է օգնել ներկաներին կենտրոնանալ Երկնային Հոր, Փրկիչի և Նրանց ուսմունքների վրա:

Այն միավորներում, որտեղ երեխաները քիչ են, կարող եք ընդգրկել ընտանիքի անդամներին, որպեսզի մասնակցեն իրենց երեխաների հետ միասին: Նախագահության անդամներից մեկը կարող է եզրափակել ժողովը՝ ելույթի մասին կարճ ակնարկով:

Ելույթին նախապատրաստվելիս հիշեք հետևյալ ուղենիշները.

  • Փորձերը չպիտի անիմաստ ժամանակ խլեն Երեխաների միության դասերից կամ ընտանիքներից:

  • Հաղորդության ժողովին պատշաճ չէ օգտագործել ցուցադրական նյութեր, հատուկ բեմական հագուստներ և տեսանյութեր:

(Տես Ընդհանուր ձեռնարկ. Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցում, 12.2.1.2, ChurchofJesusChrist.org։)