Եկ, հետևիր ինձ
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Ա և Բ Տիմոթեոս, Տիտոս, Փիլեմոն․ «Օրինակ եղիր հավատացյալներին»


Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Ա և Բ Տիմոթեոս, Տիտոս, Փիլեմոն․ «Օրինակ եղիր հավատացյալներին» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Ա և Բ Տիմոթեոս, Տիտոս, Փիլեմոն, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ 2019

Նկար
Տաճարից դուրս կանգնած երեք կանայք

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը

Ա և Բ Տիմոթեոս, Տիտոս, Փիլեմոն

«Օրինակ եղիր հավատացյալներին»

Աղոթքով ուսումնասիրեք Ա և Բ Տիմոթեոս, Տիտոս և Փիլեմոն գրքերը, որպեսզի իմանաք, թե ինչպես օգտագործել այս նամակները երեխաներին արդարակեցության սովորեցնելու համար (տես Բ Տիմոթեոս 3․16

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Խնդրեք երեխաներին խոսել մեկի մասին, ով իրենց համար լավ «հավատացյալների օրինակ» է իրենց համար: Ի՞նչ են անում նրանք մյուսների համար լավ օրինակ լինելու համար:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Ա Տիմոթեոս 3․1–2, Տիտոս 1․7–9

Եպիսկոպոսները ղեկավարում են ծուխը՝ որպես Աստծո ծառաներ:

Պողոսը Տիմոթեոսին և Տիտոսին ուսուցանում է եպիսկոպոսների կարևորության մասին։ Ինչպե՞ս կարող եք ուսուցանել երեխաներին, թե ինչ է անում եպիսկոպոսը։ (Ճյուղի նախագահը համեմատվում է եպիսկոպոսի հետ։)

Հնարավոր վարժություններ

  • Նկարեք գրատախտակին ձեր եպիսկոպոսի պարզ նկարը։ Խնդրեք երեխաներին նշել այն, ինչ գիտեն եպիսկոպոսի մասին: Ո՞ւմ է նա նման: Ի՞նչ է նա անում: Ինչպե՞ս է նա օրհնում ծուխը: (Եպիսկոպոսի որոշ հատկանիշներ կարող եք գտնել Ա Տիմոթեոս 3․1–2-ում և Տիտոս 1․7–9-ում։) Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, գրեք դրանք թերթիկների վրա և խնդրեք երեխաներին փակցնել դրանք գրատախտակին՝ նկարի կողքին։

    Նկար
    Եպիսկոպոսն իր գրասենյակում զրուցում է երիտասարդ տղամարդու հետ

    Եպիսկոպոսները կանչվում են, որպեսզի հոգևոր առաջնորդություն տրամադրեն ծխի անդամներին։

  • Թերթիկների վրա գրեք եպիսկոպոսի պարտականությունները, օրինակ՝ տասանորդի և ծոմապահության նվիրատվություններ ընդունելը, կոչումներ տալը, անդամների հետ հարցազրույցներ վարելը, աղքատներին ու կարիքավորներին օգնելը և մարդկանց համար աղոթելը։ Դրեք այդ թերթիկները տարայի մեջ և հրավիրեք երեխաներին մեկական թերթիկ վերցնել։ Հրավիրեք երեխաներին դերակատարման միջոցով ցուցադրել այդ պարտականությունները։ Կիսվեք ձեր վկայությամբ, որ ձեր եպիսկոպոսը կանչված է Աստծուց:

  • Երեխաներին խնդրեք նկարել նկար, որում եպիսկոպոսն օգնում է ծխի անդամներին։ Առաջարկեք, որ երեխաները տան իրենց նկարները եպիսկոպոսին և շնորհակալություն հայտնեն նրան։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք նրան։

Ա Տիմոթեոս 4.12

Ես կարող եմ «օրինակ լինել հավատացյալներին»:

Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ոգեշնչեք երեխաներին վստահ լինել, որ ընդունակ են «օրինակ լինել հավատացյալներին»:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ երգեք “Do as I’m Doing” (Children’s Songbook, 276)։ Խնդրեք երեխաներին հետևել ձեր օրինակին՝ կրկնելով ձեր շարժումները։ Թող երեխաները հերթով առաջնորդեն դասարանի մյուս անդամներին, ովքեր կհետևեն նրանց շարժումներին: Կարդացեք Ա Տիմոթեոս 4․12 և հարցրեք երեխաներին, թե ինչ կարող են անել մյուսներին լավ օրինակ լինելու համար։

  • Կիսվեք փորձառությամբ, երբ փորձել եք լավ օրինակ լինել որևէ մեկի համար, կամ երբ մեկ ուրիշը լավ օրինակ է եղել ձեզ համար։ Օգնեք երեխաներին հասկանալ, որ երբ նրանք լավ օրինակներ են, նրանք կարող են օգնել իրենց ընտանիքների անդամներին և ընկերներին։

Բ Տիմոթեոս 3.14–17

Սուրբ գրությունները կօգնեն ինձ սովորել ճշմարտությունը։

Եթե դուք օգնեք երեխաներին սովորել սիրել սուրբ գրությունները, դուք կօրհնեք նրանց կյանքը գալիք տարիների ընթացքում։

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք սուրբ գրությունների հավաքածուն և օգնեք երեխաներին ծանոթանալ դրանց հետ, ցուցադրելով Աստվածաշնչի, Մորմոնի Գրքի, Վարդապետություն և Ուխտերի և Թանկագին Մարգարիտի տիտղոսաթերթերը: Հրավիրեք երեխաներից մեկին պահել դրանք, մինչ դուք կարդաք Բ Տիմոթեոս 3․15-17։ Բացատրեք, որ Երկնային Հայրը պատվիրել է մարգարեներին ամբողջ պատմության ընթացքում գրի առնել այն ճշմարտությունները, որոնք Նա հայտնում է իրենց: Մենք կարող ենք սովորել այդ ճշմարտությունները՝ կարդալով սուրբ գրությունները:

  • Խնդրեք երեխաներին խոսել իրենց ամենաթանկ ունեցվածքի մասին: Ի՞նչ են նրանք անում դրա հետ: Երեխաներին խնդրեք հերթով վերցնել սուրբ գրությունները և խնամքով թերթել էջերը։ Ինչի՞ համար ենք մենք օգտագործում սուրբ գրությունները: Ինչու՞ մենք պետք է խնամքով վերաբերվենք դրանց: Օգնեք երեխաներին մտածել շարժումներ, որոնք կհամապատասխանեն սուրբ գրությունների մասին երգերին, օրինակ՝ “Search, Ponder, and Pray” or “Book of Mormon Stories” (Children’s Songbook, 109, 118)։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ավագ երեխաներ

Ա Տիմոթեոս 4.12

Ես կարող եմ «օրինակ լինել հավատացյալներին»:

Տիմոթեոսը բավականին երիտասարդ էր Եկեղեցու ղեկավար դառնալու համար, սակայն Պողոսը, միևնույն է, ուզում էր, որ նա օրինակ ծառայեր։ Դուք կարող եք օգնել երեխաներին, որոնց ուսուցանում եք, իրենց վստահ զգալ, որ ունակ են լավ օրինակ ծառայել մյուսներին:

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Ա Տիմոթեոս 4․12 և խնդրեք երեխաներին գտնել վեց եղանակ, որոնցով մենք կարող ենք օրինակ լինել հավատացյալներին։ Երեխաներին բաժանեք զույգերի և հրավիրեք յուրաքանչյուր զույգի մտածել այնպիսի իրավիճակի մասին, երբ կարող են օրինակ լինել հավատացյալներին: Խնդրեք նրանց դերակատարման միջոցով ցուցադրել այդ իրավիճակը դասարանին։

  • Հարցրեք երեխաներին, թե արդյոք կցանկանային կիսվել իրենց փորձառություններով, երբ փորձել են լավ օրինակ լինել մյուսների համար։ Ասացեք նրանց, թե հավատացյալի ինչպիսի օրինակ են եղել ձեզ համար, և թե ինչպես եք նկատել, որ նրանք լավ օրինակ են ծառայել մյուսներին։

Ա Տիմոթեոս 6․7-12

Ես պետք է սիրեմ հավերժական բաներն ավելի շատ, քան փողը։

Ավելի ու ավելի նյութապաշտ դարձող աշխարհում ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին պահել իրենց կենտրոնացումն ու սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի շուրջ։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին խոսել այն մասին, թե ինչ կգնեին, եթե ունենային ամբողջ աշխարհի փողերը: Երեխաներից մեկին հրավիրեք կարդալ Ա  Տիմոթեոս 6․7-12 հատվածները և խնդրեք մնացած երեխաներին ամփոփել այն, ինչ Պողոսն ուսուցանում էր Տիմոթեոսին փողի մասին։ Այնուհետև հրավիրեք երեխաներին կրկին կարդալ այդ հատվածները, գտնելով այն ամենը, ինչ՝ ըստ Պողոսի, ավելի արժեքավոր է, քան փողը։

  • Սեղաններին դրեք աշխարհիկ իրեր (փող, խաղալիքներ կամ զվարճալիքներ) և հավերժական երևույթներ (ընտանիք կամ տաճարներ) պատկերող նկարներ։ Հրավիրեք երեխաներին դասավորել նկարները երկու խմբով․ մի փաթեթում այն, ինչը մեզ մոտեցնում է Քրիստոսին, իսկ մյուսում այն, ինչը հեռացնում է մեզ Քրիստոսից, եթե մենք սիրենք այդ ամենն ավելի, քան Նրան։ Ինչո՞ւ է «արծաթասիրութիւնն ամեն չարիքների արմատը»։

Բ Տիմոթեոս 3.14–17

Երկնային Հայրը տվել է մեզ սուրբ գրությունները, որպեսզի օգնի մեզ տարբերել ճշմարտությունը սխալից։

Երեխաները կարող են զգալ սուրբ գրությունները կարդալու օրհնությունները։ Երեխաներին սուրբ գրություններն ուսուցանելիս եղանակներ գտեք խրախուսել նրանց Աստծո խոսքի վերաբերյալ իրենց սեփական իմաստալից փորձառությունները ձեռք բերել:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Բ Տիմոթեոս 3․15–17։ Բերեք նկարներ, որոնք պատկերում են պատմություններ չորս կանոնիկ գրքերից յուրաքանչյուրից, և դրեք նկարները փակ տուփի մեջ։ Հրավիրեք մի քանի երեխայի հանել նկարը և պատմել պատմությունը: Հարցրեք երեխաներին, թե ինչ լրացուցիչ տեղեկություն կարող են հայտնել տվյալ սուրբ գրքի մասին։ Ինչպե՞ս կարող են սուրբ գրությունները մեզ «իմաստուն անել փրկության համար»:

  • Հրավիրեք երեխաներին կիսվել սուրբ գրությունների իրենց սիրած հատվածով կամ որևէ փորձառությամբ, երբ սուրբ գրությունները օգնել են իրենց։ Կարող եք կիսվել ձեր սիրած հատվածով կամ անձնական փորձառությամբ։

  • Խնդրեք երեխաներից մեկին կարդալ կարդալ Մորոնի 10.4-5: Այս հատվածներում Մորոնին ի՞նչ խոստում է տալիս: Հարցրեք երեխաներին, թե ինչ են արել, որպեսզի վկայություն ձեռք բերեն այն մասին, որ սուրբ գրությունները ճշմարիտ են: Հրավիրեք նրանց կանոնավոր կարդալ կամ լսել սուրբ գրություններ:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին իրենց ընտանիքների հետ կիսվել նրանով, ինչ սովորեցին սուրբ գրություններից, և գտնել մի հատված, որով կարող են կիսվել դասարանի հետ հաջորդ շաբաթ (եթե անհրաժեշտ է, ծնողների օգնությամբ)։

Բարելավել մեր ուսուցումը

Հարմարեցրեք վարժությունները կարիքներին համապատասխան։ Այս շարադրանքը որպես պարտադիր հրահանգներ դիտելու փոխարեն, օգտագործեք դրանք որպես մտքերի աղբյուր ձեր անձնական ոգեշնչումն ունենալու համար, մինչ կմտածեք ձեր ուսուցանած երեխաների կարիքների մասին: Դուք կարող եք հարմարեցնել վարժությունները տարբեր տարիքի երեխաներին: