Եկ, հետևիր ինձ
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 13-ը Եփեսացիս․ «Սուրբերի կատարելությանը համար»


Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 13-ը Եփեսացիս․ «Սուրբերի կատարելությանը համար» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 13-ը Եփեսացիս, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար 2019

Նկար
family looking at photos

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 13-ը

Եփեսացիս

«Սուրբերի կատարելությանը համար»

Եփեսացիներին ուղղված նամակը կարդալիս մտածեք, թե ինչ սկզբունքներ կարող եք շեշտել, որոնք կօրհնեն երեխաներին, որոնց ուսուցանում եք: Գրի առեք մտքերը, որոնք առաջանում են կարդալու ընթացքում։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք երեխաներին կանգնել մեկ շարքով: Խնդրեք շարքում կանգնած առաջին երեխային պատմել, թե ինչ է վերջերս սովորել սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության ժամանակ, Երեխաների Միությունում կամ որևէ այլ տեղ։ Խնդրեք հաջորդ երեխային շարքում կրկնել այն, ինչ ասաց առաջին երեխան, ապա ավելացնել իր սովորածը։ Կրկնեք, մինչև բոլոր երեխաները կիսվելու հնարավորություն ունենան։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Եփեսացիս 2.19

Եկեղեցու անդամները պետք է լինեն ընկերներ և «համաքաղաքացիներ»:

Ձեր դասարանի երեխաները ավելի նման են «օտարների՞», թե՞ «համաքաղաքացիների»՝ միմյանց և ծխի մյուս անդամների հետ շփվելիս։ Օգնեք նրանց հասկանալ, որ թեև մենք տարբեր ենք, Փրկիչն օգնում է մեզ լինել միասնական և սիրել միմյանց։

Հնարավոր վարժություններ

  • Տեղադրեք Փրկիչի նկարը սենյակի կենտրոնում: Հրավիրեք երեխաներին կանգնել սենյակի տարբեր մասերում՝ ներկայացնելով «օտարներին»: Եփեսացիս 2․19-ը կարդալիս խնդրեք նրանց առաջանալ դեպի Քրիստոսի նկարը՝ մինչև բոլորը մոտենան միմյանց։ Ասացեք նրանց, որ երբ մոտենում ենք Փրկիչին, մենք միավորվում ենք մյուսների հետ՝ որպես ընկերներ և «համաքաղաքացիներ»։

  • Գտեք երեխաների նկարներ աշխարհի տարբեր տեղերից և թաքցրեք սենյակով մեկ։ Տեղադրեք Փրկիչի նկարը սենյակի դիմացի պատին: Հրավիրեք դասարանի անդամներին զույգեր կազմել միսիոներների նման և հերթով գտնել «օտարականի» նկար ու դնել Փրկիչի նկարի կողքին։ Օգնեք նրանց հասկանալ, որ երբ մարդիկ մկրտվում են, նրանք դառնում են մեր Եկեղեցու ընտանիքի մասը կամ «Աստծո տնից»։ Ինչպե՞ս մենք կարող ենք օգնել որևէ մեկին, ով նոր է եկեղեցում, իրեն ընդունված զգալ։

Եփեսացիս 6․1-3

Երկնային Հայրն ուզում է, որ ես հնազանդվեմ իմ ծնողներին:

Եփեսացիս 6․1–3-ը կարդալիս մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին հասկանալ, թե ինչու է կարևոր հնազանդվել ծնողներին։

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Եփեսացիս 6․1 կամ օգնեք երեխաներից մեկին կարդալ այն։ Խնդրեք նրանց դերերով խաղալ այն պահերը, երբ հնազանդվել են իրենց ծնողներին։ Ի՞նչ կարող էր պատահել, եթե նրանք չհնազանդվեին։

  • Միասին երգեք մի երգ հնազանդության մասին, օրինակ՝ “Quickly I’ll Obey” (Children’s Songbook, 197)։ Դադար տվեք առաջին տողից հետո և խնդրեք մի երեխայի ասել, թե ինչ է իր ծնողը խնդրել իրեն անել, ապա ավարտեք երգը։ Կրկնեք մի քանի անգամ, որպեսզի մյուս երեխաները նույնպես մասնակցեն։

  • Կիսվեք փորձառությամբ, երբ հնազանդվել եք ձեր ծնողներին և օրհնվել: Կամ կիսվեք Քլոյեի մասին պատմվածքով Քույր Քերոլ Մ. Ստեֆենսի ելույթից՝ «Եթե սիրում եք ինձ, պահեք իմ պատվիրանները» (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 118–20), կամ ցույց տվեք “Going to Grandma’s” տեսանյութը (LDS.org

Եփեսացիս 6․10-18

Աստծո սպառազինությունը կարող է պաշտպանել ինձ:

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ արդար գործելը նման է սպառազինություն կրելուն:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք սպառազինություն հագած անձի նկար, օրինակ՝ այս շաբաթվա գործնական աշխատանքի էջից կամ այս շաբաթվա համառոտ շարադրանքից, Եկ հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար: Եփեսացիս 6․10–18-ը ամփոփելիս ցույց տվեք երեխաներին, թե ինչպես են սպառազինության տարբեր տարրերը պաշտպանում մարմնի տարբեր մասերը։ (Sես “The Whole Armor of God,” Friend, June 2016, 24–25։)

  • Դասարան բերեք մի քանի առարկա, որոնք կարող են ներկայացնել Եփեսացիս 6․14–17-ում նշված սպառազինության մասերը (օրինակ՝ գլխարկ կամ գոգնոց), կամ պարզ սպառազինության մասեր պատրաստեք թղթից։ Թող երեխաները հերթով հագնեն «սպառազինությունը»: Քննարկեք, թե ինչ է նշանակում պաշտպանված լինել չարից, և ինչպես կարող է պաշտպանել նրանց սպառազինության ամեն մասը։ Ինչպե՞ս ենք մենք հագնում Աստծո սպառազինությունը։ (Օրինակ՝ երբ ուսումնասիրում ենք սուրբ գրությունները, ծառայում ենք, աղոթում ենք, հնազանդվում ենք և այլն։)

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ավագ երեխաներ

Եփեսացիս 2․13–19

Մենք համաքաղաքացիներ ենք Աստծո տնտեսությունում։

Երեխաները ամրանում են, երբ լավ ընկերներ են ունենում ավետարանի մեջ։ Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց ավելի լավ ընկերություն անել իրար հետ:

Նկար
Երեխաների Միության միջոցառում

Մենք «համաքաղաքացիներ» ենք Աստծո Սրբերի հետ։

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Եփեսացիս 2․19 և քննարկեք, թե ինչ է նշանակում լինել օտարական։ Կիսվեք փորձառությամբ, երբ ձեզ օտար եքզգացել , սակայն ինչ-որ մեկը օգնել է ձեզ զգալ ցանկալի և ընդունված։ Հրավիրեք երեխաներին կիսվել նման անձնական փորձառություններով: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի դառնանք «համաքաղաքացիներ», ոչ թե օտարականներ։ Ձեր դասարանում կա՞ն երեխաներ, որոնք հաճախ չեն մասնակցում եկեղեցու ժողովներին, միգուցե, որովհետև իրենց օտար են զգում։ Օգնեք երեխաներին կազմել ծրագիր, որով կարող են օգնել այդ անդամներին իրենց ընդունված և սիրված զգալ։

  • Որպեսզի օգնեք երեխաներին, որոնց դուք ուսուցանում եք, ավելի մոտ զգալ միմյանց, գրատախտակին գրեք մի քանի հարցեր, որոնք կհուշեն նրանց պատմել իրենց մասին, օրինակ՝ Ե՞րբ է եղել, որ ձեր աղոթքները պատասխան են ստացել կամ Ո՞րն է ձեր սիրելի զբաղմունքը ձեր ընտանիքի հետ։ Երեխաներին բաժանեք զույգերի և խնդրեք միմյանց ուղղել այդ հարցերը։ Նրանք ի՞նչ սովորեցին միմյանց մասին:

Եփեսացիս 6․1-3

Երկնային Հայրն ուզում է, որ ես հնազանդվեմ և պատվեմ իմ ծնողներին:

Մտածեք, թե ինչպես կարող եք օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչու է կարևոր հնազանդվել ծնողներին։

Հնարավոր վարժություններ

  • խնդրեք երեխաներին անհատապես կարդալ Եփեսացիս 6․1–3 և գտնել այն արտահայտությունները, որոնք դուր են գալիս իրենց։ Հրավիրեք նրանց կիսվել այդ արտահայտություններով և թե ինչու են դրանք կարևոր իրենց համար:

  • Հրավիրեք երեխաներին կիսվել սուրբ գրություններից մարդկանց օրինակներով, ովքեր հնազանդվում և պատվում էին իրենց ծնողներին, օրինակ՝ Փրկիչը (տես Ղուկաս 2․42–52), Հռութը (տես Հռութ 1) կամ Նեփին (տես 1 Նեփի 3․1–8)։ Ինչո՞ւ է կարևոր հնազանդվել և պատվել մեր ծնողներին։

  • Յուրաքանչյուր երեխայի տվեք մի թերթիկ, որի վերևում գրված է պատվել բառը։ Քննարկեք, թե ինչ է նշանակում այդ բառը։ Հրավիրեք երեխաներին իրենց թղթերի վրա գրել կամ նկարել այն, ինչ կարող են անել, որպեսզի ցույց տան, որ պատվում են իրենց ծնողներին։

Եփեսացիս 6․10-18

Աստծո սպառազինությունը կարող է պաշտպանել ինձ չարից։

Եփեսացիս 6․10–18-ը կարդալիս մտածեք երեխաներին հանդիպող հոգևոր վտանգների մասին և թե ինչպես կարող եք օգնել ամրացնել երեխաներին դրանց դիմակայելու համար։

Հնարավոր վարժություններ

  • Մինչ երեխաներից մեկը կկարդա Եփեսացիս 6․10–18, խնդրեք մեկ այլ երեխայի գրատախտակին գրել կամ նկարել սպառազինության նշված մասերը։ Ինչո՞ւ է սպառազինությունը կարևոր մարտի ժամանակ: Մենք ինչպե՞ս կարող ենք ամեն օր հագնել հոգևոր սպառազինությունը:

  • Յուրաքանչյուր երեխայի հանձնարարեք նկարել կամ անվանել սպառազինության մասերը, որոնք նկարագրված են Եփեսացիս 6․14–17-ում։ Եթե մենք հագնենք այդ սպառազինության մասերը, ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել չարից: Ի՞նչ Տերը խոստանում նրանց, ովքեր հագնում են Աստծո սպառազինությունը (տես Եփեսացիս 6․13)։ Ի՞նչ է նշանակում «հակառակ կենալ չարության օրումը»։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին այս շաբաթ ուշադիր լինել և նկատել որևէ մեկին, ով կարող է իրեն օտարական զգալ։ Խրախուսեք նրանց անել ինչ-որ բան այդ անձնավորությանն օգնելու համար:

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք փոքր երեխաներին սովորել սուրբ գրություններից: Որպեսզի օգնեք փոքր երեխաներին սովորել սուրբ գրություններից, կենտրոնացեք սուրբ գրությունների որևէ հատվածի կամ կարևոր արտահայտության վրա: Կարող եք խնդրել երեխաներին ոտքի կանգնել, երբ նրանք լսեն որևէ հատուկ բառ կամ արտահայտություն: (Տես «Ուսուցանելով Փրկիչի ձևով»,  25-26:)