2010–2019 թթ․
«Եթե սիրում եք ինձ, պահեք իմ պատվիրանները»
Հոկտեմբեր 2015


«Եթե սիրում եք ինձ, պահեք իմ պատվիրանները»

Աստծո պատվիրանները Նրա մեր նկատմամբ տածած սիրո դրսևորումն են, իսկ Նրա պատվիրաններին հնազանդվելը, մեր սիրո արտահայտությունն է Նրա նկատմամբ:

Երբ մեր ամենամեծ դուստր՝ Ջենը, իր երրորդ աղջիկ երեխային հիվանդանոցից տուն բերեց, ես նրա տուն գնացի օգնելու: Երբ նրա ավագ դուստրը դպրոց գնաց, հասկացա, որ Ջենը ամենաշատը հանգստանալու կարիք ուներ: Ուստի իմ ամենալավ օգնությունը նրա երկրորդ դստեր՝Քլոեին ինձ հետ տուն տանելն էր, որ Քլոեի մայրը և նորածին քույրը հանգստանային:

Ես Քլոեի նստատեղի ամրագոտին ամրացրի, այնուհետև ամրացրի իմ սեփական ամրագոտին և դուրս վարեցի մեքենան նրանց տան ճանապարհից: Ինչևիցե մինչև կհասնեինք փողոցի ծայրը, Քլոեն արձակել էր իր անվտանգության գոտին, ոտքի կանգնել և ուսիս վրայով նայելով, ինձ էր դիմում: Մեքենան կանգնեցրի ճանապարհի մի կողմում, դուրս եկա և նրան կրկին ամրագոտիով ամրացրի իր նստատեղի վրա:

Մենք նորից շարունակոցինք ճանապարհը, բայց կարճ տարածություն էինք անցել, երբ նա կրկին իր տեղից վեր կացավ: Ես միևնույն քայլերը կրկնեցի, սակայն մինչև որ կվերադառնայի իմ տեղը և ամրագոտիս կամրացնեի,Քլոեն արդեն ոտքի էր կանգնել:

Այսպիսով նստել էի մեքենայի մեջ, կանգնեցրած ճանապարհի մի կողմում և ֆիզիկական պայքար էի մղում երեք տարեկանի հետ: Իսկ նա հաղթում էր:

Օգտագործեցի յուրաքանչյուր գաղափար, որ հնարավոր էր մտածել և համոզել նրան,որ մեքենայի նստատեղում ամրացված մնալը լավ միտք է: Նա չէր համոզվում: Վերջապես որոշեցի փորձել եթե/ապա մոտեցումը:

Ես ասացի. «Քլոե, եթե ամրացված մնաս մեքենայի քո նստավայրին, ապա հենց հասնենք Տատիկի տուն, կխաղանք կավե խմորի հետ»:

Ոչ մի պատասխան:

«Քլոե, եթե քո նստավայրում ամրագոտիով ամրացված մնաս, ապա մենք հաց կթխենք, երբ հասնենք Տատիկի տուն»:

Ոչ մի պատասխան:

Ես կրկին փորձեցի. «Քլոե, եթե դու ամրագոտիով ամրացված մնաս մեքենայում, ապա կարող ենք կանգնել շուկայի մոտ, որ քեզ հյուրասիրեմ»:

Երեք անգամ փորձելուց հետո, ես գիտակցեցի, որ այս մոտեցումը չէր օգնի: Նա վճռական էր տրամադրված, և ոչ մի բան էլ չէր օգնի, որ նա համոզվեր ամրացված մնալ իր նստավայրին:

Չէինք կարող օրն անցկացնել նստած ճանապարհի մի կողմում, բայց ցանկանում էի լինել ենթակա օրենքին. և նաև ապահով չէր վարել մեքենան, երբ Քլոեն կանգնած էր: Լուռ աղոթեցի և լսեցի Հոգու հուշումը. «Սովորեցրու նրան»:

Ես երեսով դեպի նա նստեցի և ձգելով այնպես հանեցի իմ անվտանգության գոտին, որ տեսնի: Ասացի. «Քլոե, ես ամրացնում եմ այս անվտանգության գոտին, որովհետև այն կպաշտպանի ինձ: Բայց դու չես ամրացնում քո ամրագոտին, ու ապահով չես լինի: Եվ ես այնքան կտխրեմ, եթե դու վնասվես»:

Նա ինձ նայեց; ակնհայտ էր, որ իր միտքն է աշխատեցնում հասկանալու համար այն, ինչ ես հենց նոր նրան ասացի, մինչ անհամբեր սպասում էի նրա պատասխանին: Վերջապես, նա լայն բացեց իր մեծ կապույտ աչքերը և ասաց. «Տատիկ, դու ցանկանում ես, որ ես կապեմ ամրագոտիս, որովհետև սիրո՞ւմ ես ինձ»:

Երբ ես արտահայտում էի այս թանկարժեք փոքրիկ աղջկա նկատմամբ իմ տածած սերը, մեքենան ողողվեց Հոգու զորությամբ: Չէի ցանկանում այդ զգացողությունը ընդհատել, բայց նաև գիտեի, որ հնարավորություն ստացա, ուստի դուրս եկա և ամրացրի նրան իր նստատեղին: Այնուհետև հարցրեցի. «Քլոե, խնդրում եմ, կմնա՞ս քո նստատեղում»: Եվ նա մնաց շուկայով շրջագայելու ողջ ճանապարհի ընթացքում: Եվ նա մնաց ամրագոտիով ամրացված նաև շուկայից իմ տուն ընկած ողջ ճանապարհին, և երբ մենք տանը հաց թխեցինք և խաղացինք կավե խմորով, քանզի Քլոեն այդ ամենը չէր մոռացել:

Այդ օրը մեքենան ետ, դեպի ճանապարհը վարելիս, սուրբ գրությունից մեկ հատված եկավ միտքս. «Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանքները պահեցեք»:1 Մենք կանոններ ունենք ուսուցանելու երեխաներին առաջնորդելու, պաշտպանելու համար: Ինչո՞ւ: Այն մեծ սիրո համար, որ տածում ենք նրանց նկատմամբ: Բայց մինչև Քլոեն չհասկացավ, որ ես ցանկանում էի, որ նա ապահով կապված լիներ իր նստատեղին, որովհետև սիրում էի նրան, նա ի վիճակի չեղավ ընդունել մի բան, որը նա համարում էր սահմանափակում: Նրան թվում էր, թե ամրագոտին սահմանափակում էր իր ազատությունը:

Քլոեի նման մենք պատվիրանները կարող ենք համարել սահմանափակումներ: Ժամանակ առ ժամանակ մեզ կարող է թվալ, որ աստվածային օրենքները սահմանափակում են մեր անձնական ազատությունը, զարգացումը և զրկում ազատ ընտրության իրավունքից: Բայց որքան մենք ձգտենք ստանալ ավելի շատ գիտելիք և թույլ տալ մեր Հորը ուսուցանել մեզ, այնքան կսկսենք տեսնել, որ Նրա օրենքները մեր նկատմամբ տածած սիրո դրսևորումներն են, իսկ հնազանդությունը Նրա օրենքներին՝ մեր սիրո արտահայտումն է Նրա նկատմամբ:

Եթե դուք, ենթադրաբար, հայտնվեք ճանապարհի մի կողմում կայանված, կարո՞ղ եմ առաջարկել մի քանի սկզբունքներ, որոնց, եթե հետևեք, կօգնեն ձեզ ապահով վերադառնալ «հավատքի և հնազանդության ճանապարհին»:2

Նախ, վստահեք Աստծուն: Վստահեք Նրա հավերժական ծրագրին: Մեզանից յուրաքանչյուրը «Երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է»: Նրանց մեր նկատմամբ տածած սերը ակնհայտորեն դրսևորվում է պատվիրաններում: Պատվիրանները կենսականորեն անհրաժեշտ հրահանգներ են սովորեցնելու, ուղղորդելու և պաշտպանելու մեզ, քանի որ մենք «ձեռք ենք բերում երկրային փորձ»:3

«Նախաերկրային թագավորությունում» մենք օգտագործեցինք մեր ազատ ընտրության իրավունքը, որ ընդունենք Աստվածային ծրագիրը,4 և սովորեցինք, որ աստվածային հավերժական օրենքին հնազանդվելը կենսականորեն անհրաժեշտ նշանակություն ունի մեր հաջողության համար Նրա ծրագրում: Սուրբ գրություններն ուսուցանում են. «Կա օրենք, երկնքում անդարձորեն հրամանագրված, այս աշխարհի հիմնադրումից առաջ, որի վրա հիմնված են բոլոր օրենքները»:5 Եթե մենք օրենքին հնազանդվենք, օրհնություններ կստանանք:

Անկախ բոլոր սխալներին, ընդդիմութանը և ուսուցմանը, որոնք ուղեկցում են մեր մահկանացու կյանքի փորձին, Աստված երբեք իր տեսադաշտից չի կորցնում մեր հավերժական ներուժը, նույնիսկ այն դեպքում, երբ մենք ենք այն կորցնում: Մենք կարող ենք նրան վստահել, «որովհետև Աստված կամենում է, որ Նրա երեխաները վերադառնան»:6 Եվ նա ճանապարհ է ապահովել Իր Որդու՝Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Քավությունը «փրկության ծրագրի առանցքն է հանդիսանում»:7

Երկրորդը, վստահեք Հիսուսին: Հիսուս Քրիստոսի Քավությունը խոնարհության և անարատ սիրո ծայրահեղ դրսևորում է: Ենթարկելով Իրեն Հոր կամքին, Նա իր կյանքը տվեց մեզ համար: Նա ասաց. «Եթե իմ պատվիրանքները պահեք, իմ սերի մեջ կկենաք. ինչպես ես իմ Հոր պատվիրանքները պահեցի, և կենում եմ նորա սերի մեջ»:8

Հիսուսը նաև ուսուցանել է.

«Սիրիր քո Տեր Աստծուն քո ողջ սրտով,և քո ողջ հոգով, և քո ողջ մտքով:

Սա առաջին և ամենամեծ պատվիրանն է:

Եվ երկրորդը նման է դրան, Սիրիր մերձավորիդ, ինչպես քեզ կսիրես»:9

Ամեն կիրակի մենք հնարավորություն ունենք խորհելու և հիշելու մեր Փրկչի մաքուր սերը, քանի որ դառնում ենք Նրա անսահման Քավության խորհրդանիշի մասնակիցը: Հաղորդության ժամանակ ես նայում եմ, թե ինչպես են ձեռքերը և բազուկները երկարացվում, որպեսզի փոխանցեն հացն ու ջուրը: Երբ ես իմ ձեռքը մեկնում եմ և մասնակցում, ուխտ եմ կապում, որ պատրաստ եմ վերցնելու Նրա անունը ինձ վրա, միշտ հիշել Նրան և պահել Նրա պատվիրանները: Եվ Նա խոստանում է., «որ [մենք] կարող ենք միշտ նրա Հոգին [մեզ] հետ ունենալ»:10

Երրորդ, վստահեք Հոգու հուշումներին: Հիշեք իմ փորձը Քլոեի հետ, երբ Հոգին շշնջաց ինձ սուրբ գրությունից մի հատված Հովհաննես 14.15-ից. «Եթե սիրում եք ինձ, պահեք իմ պատվիրանները»: Եվ այս կարևոր հատվածներն են հետևում.

«Ես Հորը կաղոթեմ, և նա ձեզ ուրիշ Օգնական կտա, որպեսզի այն հավիտյան ձեզ հետ մնա»:

«Ճշմարտության հոգին. աշխարհը չի կարող ստանալ, որովհետև ո՛չ տեսնում, ո՛չ էլ ճանաչում է այն. Սակայն դուք ճանաչում եք այն, որովհետև ձեզ հետ է մնում և ձեր մեջ է»:11

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու յուրաքանչյուր արժանի, հաստատված անդամ իրավունք ունի Սուրբ Հոգու ընկերակցությանը: Ծոմապահությունը, աղոթքը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը և հնազանդությունը մեծապես ընդլայնում են մեր ունակությունը լսելու եւ զգալու Հոգու հուշումները:

Եթե ձեր միտքը լի է կասկածներով եւ շփոթությամբ, Հայրն ու Որդին կուղարկեն Սուրբ Հոգուն զգուշացնելու ձեզ և ապահով առաջնորդելու այս մահկանացու ճամփորդության վտանգների միջով: Նա կօգնի ձեզ հիշել, խաղաղեցնել և լցնել ձեզ «հույսով և կատարյալ սիրով»:12

Չորրորդ, վստահեք կենդանի մարգարեների խորհրդին: Մեր Հայրը ճանապարհ է ապահովել մեզ համար, որ լսենք Նրա խոսքը և իմանանք Նրա օրենքը Իր մարգարեների միջոցով: Տերը հայտարարել է. «Իմ խոսքը պիտի … այս բոլորը կատարուի, լինի դա իմ իսկ ձայնով, թե, ըստ իմ ծառաների ձայնի, դա նույնն է»:13

Վերջերս, կենդանի մարգարեները խորհուրդ են տվել մեզ «հիշել շաբաթ օրը,այն սուրբ պահելու համար,»14 և պահել ծոմապահության օրենքը: Խոնարհությունը այս մարգարեական խորհրդին մեզ համար ճանապարհ է ապահովում լինելու հնազանդ Աստծո պատվիրաններին, սիրելու Նրան և մեր մերձավորին՝ զարգացնելով մեր հավատքը առ Հիսուս Քրիստոս և պարզելով մեր ձեռքը խնամելու և սիրելու ուրիշներին:15

Նրա մարգարեների միջոցով ստացված Աստծո խոսքին հետևելու մեջ ապահովություն կա: Աստված Թոմաս Ս. Մոնսոնին, Առաջին Նախագահության խորհրդականներին և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնություն ստացողներ կանչեց: Աճող վախի, շեղումների, ձախորդության և զայրույթի այս աշխարհում, նայենք նրանց, որ տեսնենք, թե ինչպես Հիսուս Քրիստոսի հետևորդները՝ լցված բարեգործությամբ, նայում, հնչեցնում և արձագանքում են խնդիրներին, որոնք կարող են լինել պառակտիչ: Նրանք վկայում են Հիսուս Քրիստոսի մասին և բարեգործությամբ պատասխանում Նրա անարատ սիրուն, ում վկաներն են իրենք:

Քլոեի հետ իմ փորձից հետո ես սուրբ գրություններում փնտրեցի հատվածներ, որտեղ խոսվում էր պատվիրանների և սիրո մասին: Շատ հատվածներ գտա: Այս հատվածներից յուրաքանչյուրը հիշեցնում է մեզ, որ Նրա պատվիրանները Նրա սիրո դրսևորումն են մեր նկատմամբ և Նրա պատվիրաններին հնազանդվելը մեր սիրո դրսևորումն է Նրա նկատմամբ:

Ես վկայում եմ, որ քանի դեռ մենք հավատում ենք Աստծուն, մեր Հավերժական Հորը, Նրա Որդուն, Հիսուս Քրիստոսին և հավատք ենք ցուցաբերում Նրա Քավության նկատմամբ, վստահում Սուրբ Հոգու հուշումներին և կենդանի մարգարեների խորհրդին, ճանապարհի եզրից ելք կգտնենք և ապահով կշարունակենք, ոչ թե պարզապես համբերելով, բայց ուրախություն գտնելով մեր տան վերադարձի ճանապարհին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: