Եկ, հետևիր ինձ
Մարտի 18-24-ը Մատթեոս 13, Ղուկաս 8, 13. «Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ»


«Մարտի 18-24-ը: Մատթեոս 13, Ղուկաս 8, 13. «Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ» «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Մարտի 18-24-ը: Մատթեոս 13, Ղուկաս 8, 13», «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. 2019թ.

Նկար
ցորենը պատրաստ է հունձքին

Մարտի 18-24-ը

Մատթեոս 13, Ղուկաս 813

«Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ»

Առակները պարզ պատմություններ են, որոնք կարող են ուշագրավ լինել երեխաների համար: Այս ծրագիրն ու «Եկ, հետևիր ինձ» ուղերձի Անհատների և ընտանիքների համար բաժինը կարող են օգնել ձեզ կիրառել Փրկիչի առակները երեխաներին կարևոր ճշմարտություններ սովորեցնելիս:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ձեզ հետ բերեք մի քանի առարկաներ, որոնք կարող են օգնել երեխաներին հիշել Մատթեոս 13 գլխում նշված առակներից մի քանիսը՝ սերմ, մարգարիտ կամ գանձերի տուփ: Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչ են հիշում առակների մասին:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Մատթեոս 13.1–23

Ես պետք է պատրաստվեմ սովորել Հիսուսի ուսմունքները:

Փոքր երեխաները գուցե չկարողանան հասկանալ սերմնացանի առակի բոլոր խորհրդանիշերը, սակայն նրանք կարող են սովորել այն պարզ ճշմարտությունները, որոնք ուսուցանում է ավետարանը: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց ավելի լավ հասկանալ, թե ինչպես է այս առակը վերաբերում իրենց:

Հնարավոր վարժություններ

  • Մատթեոս 13.3-8 հատվածներն ամփոփելիս ցույց տվեք հողի տարբեր տեսակներ (կամ հողի նկարներ): Յուրաքանչյուր երեխայի սերմ տվեք, որպեսզի ցանեն հողում: Հարցրեք երեխաներին, թե ինչ կարող ենք անել, որպեսզի օգնենք, որ մեր սերմերը աճեն: Բացատրեք, որ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք ունենալը մի եղանակ է, որի միջոցով մենք օգնում ենք, որ մեր վկայության «սերմը» աճի:

  • Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքների էջը, որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչ է ուսուցանում մեր սրտերի մասին Մատթեոս 13 գլխում նկարագրված ամեն տեսակի հողը: Հարցրեք երեխաներին, թե ըստ Հիսուսի, նրանք ինչպիսի սիրտ պետք է ունենան Նրա ուսմունքները սովորելու համար:

  • Կարդացեք Մատթեոս 13.9, 15 հատվածները և հրավիրեք երեխաներին ցույց տալ իրենց մարմնի տարբեր մասերը, երբ լսեն դրանց անունները: Ինչպե՞ս կարող ենք օգտագործել այս մարմնի մասերը Հիսուսի ուսմունքները սովորելու համար:

Մատթեոս 13.24-30, 36-43, 47-48

Երկնային Հայրն ուզում է, որ ես ճիշտն ընտրեմ:

Հիսուսի ուսմունքներից մի քանիսն ուսուցանում են, որ վերջին օրը Աստված առանձնացնելու է ամբարիշտներին արդարներից: Ինչպե՞ս կարող եք օգտագործել առակները, որպեսզի ոգեշնչեք երեխաներին ընտրել ճիշտը:

Հնարավոր վարժություններ

  • Թող երեխաները բեմականացնեն ցորենի և որոմների առակը (տես Մատթեոս 13.24–30): Բացատրեք, որ ցորենը ներկայացնում է այն մարդկանց, ովքեր արդար ընտրություններ են կատարում, իսկ որոմները (վնասակար մոլախոտերը) ներկայացնում են նրանց, ովքեր արդար ընտրություններ չեն կատարում: Մի օր Երկնային Հայրը կհավաքի արդար մարդկանց, որպեսզի Իր հետ ապրեն:

  • Պատմեք մի քանի հասարակ պատմություններ երեխաների մասին, երբ նրանք ընտրություններ են կատարել: Խնդրեք նրանց ասել «ցորենի ընտրություն», երբ պատմության երեխաներն ընտրեն ճիշտը, և «որոմի ընտրություն», երբ երեխաները սխալ ընտրություն կատարեն:

  • Ձեզ հետ բերեք ցորենի ցողունների նկարներ և թույլ տվեք երեխաներին այդ նկարների վրա նկարել որոշ եղանակներ, թե ինչպես կարող են արդար լինել:

  • Հորինեք մի խաղ, որտեղ երեխաները պետք է համապատասխանեցնեն սերմնացանի առակի մանրամասները Մատթեոս 13.18-23 հատվածների մեկնաբանության հետ:

Մատթեոս 13.44–46

Իմ անդամակցությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում գանձ է:

Ինչպե՞ս կարող եք օգտագործել գանձերի ու թանկագին մարգարիտների պատկերները, որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ Քրիստոսի Եկեղեցուն պատկանելու արժեքը:

Հնարավոր վարժություններ

  • Սենյակում թաքցրեք գանձերի տուփ ու մարգարիտ և թույլ տվեք, որ երեխաները գտնեն դրանք: Օգտագործեք նկարներ Մատթեոս 13.44-46 հատվածների առակներն ուսուցանելու համար: Երեխաներն ի՞նչ կտային գեղեցիկ մարգարիտ կամ գանձ ունենալու համար: Բացատրեք, որ երբեմն մենք պետք է հրաժարվեք մի լավ բանից՝ ավելի լավ բանի համար: Ասացեք երեխաներին, թե ինչու է ավետարանն արժեքավոր ձեզ համար:

  • Տուփի կամ արկղի մեջ դրեք մի քանի առարկա կամ նկարներ, որոնք ներկայացնում են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու «գանձերը», ինչպես օրինակ՝ տաճարները կամ Մորմոնի Գիրքը: Խնդրեք յուրաքանչյուր երեխայի ընտրել մի առարկա կամ նկար ու խոսել այն մասին, թե ինչու է այն գանձ:

  • Միասին երգեք «Հիսուս Քրիստոսի Եկեղեցին» երգը Մանկական երգարանից  էջ 77, և խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել այն օրհնություններին, որոնք գալիս են Եկեղեցու անդամ լինելու արդյունքում: Վկայեք այն օրհնությունների մասին, որ ստացել եք Եկեղեցու անդամության շնորհիվ:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մեծ երեխաներ

Մատթեոս 13.1–23

Ես պետք է նախապատրաստեմ իմ սիրտը Հիսուսի ուսմունքները ստանալու համար:

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ մեղմ ու պատրաստակամ սիրտ ունենալու կարևորությունը, որպեսզի Հիսուսը կարողանա ուսուցանել նրանց:

Հնարավոր վարժություններ

  • Հանձնարարեք յուրաքանչյուր երեխայի Մատթեոս 13.4-8 հատվածներից կարդալ չորս տեսակի հողերից ամեն մեկի մասին: Հրավիրեք նրանց ուշադրություն դարձնել ու կիսվել, թե ինչ է տեղի ունենում սերմի հետ այն հողում, որի մասին իրենք կարդում են: Ինչպե՞ս կարող են մեր սրտերը լինել հողի տարբեր տեսակների նման: (Տես Մատթեոս 13.19-23):

  • Ամեն երեխայի տվեք երկու սերմ ու հրավիրեք նրանց տնկել իրենց սերմը փափուկ հողում ու քարերի մեջ: Ո՞ր սերմը կունենա աճելու ավելի մեծ հավանականություն: Ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ մեր սրտերը նման են փափուկ հողին, որպեսզի կարողանանք ստանալ Փրկիչի ուսմունքները:

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Մատթեոս 13․9-17 հատվածները։ Գրատախտակի վրա նկարեք աչք, ականջ և սիրտ։ Ինչպե՞ս կարող ենք օգտագործել այս մարմնի մասերից յուրաքանչյուրը Հիսուսի ուսմունքները սովորելու համար:

Մատթեոս 13.24–30, 36–43

Ես կարող եմ ընտրել ճիշտը, նույնիսկ երբ իմ շրջապատում մարդիկ այդպես չեն վարվում:

Երբ կարդում եք այս հատվածները` մտածելով երեխաների մասին, ինչպիսի՞ տպավորություններ եք ստանում:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին տարբեր տեսարաններ նկարել ցորենի ու որոմների առակի հիման վրա Մատթեոս 13.24–30 հատվածներից, և դրանցով կիսվել դասարանի հետ: Խնդրեք նրանց պիտակավորել իրենց նկարները` օգտագործելով Մատթեոս 13.36-43 հատվածներում գտնվող առակի մեկնաբանությունը: Բացատրեք, որ որոմները թունավոր մոլախոտեր են:

  • Եթե հնարավոր է, ցույց տվեք ցորենի ու որոմների նկար: Բացատրեք, որ ցորենն ու որոմները միասին կաճեն մինչև աշխարհի վերջը: Սա մեզ ուսուցանում է, որ մեր շրջապատում կա և՛ չարը, և՛ բարին, և պետք է ուշադիր լինենք, որպեսզի ճիշտն ընտրենք: Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչպես կարող են ասել, թե ինչ տարբերություն կա չարի ու բարու միջև:

Մատթեոս 13.44–46

Իմ անդամակցությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում գանձ է:

Արդյո՞ք ձեր ուսուցանած երեխաները համարում են իրենց անդամությունը Եկեղեցում արժեքավոր գանձ: Մատթեոս 13.44-46 հատվածներում տրված առակները կարող են օգնել նրանց:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին ինքնուրույն կարդալ Մատթեոս 13.44–46 հատվածները և, օգտագործելով իրենց սեփական բառերը` առակներով կիսվել իրենց դասընկերների հետ:

  • Կտրեք շրջանաձև թերթիկներ, որոնք կներկայացնեն մետաղադրամ, և դրեք դրանք գանձերի տուփի մեջ: Հրավիրեք երեխաներին վերցնել մի մետաղադրամ և դրա վրա նկարել կամ գրել մի բան, որն իրենց դուր է գալիս Եկեղեցու անդամ լինելու մեջ: Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ են գրել կամ նկարել իրենց մետաղադրամի վրա:

  • Հրավիրեք ծխի անդամներից մեկին երեխաների հետ կիսվել իր դարձի գալու մասին պատմությամբ և ասել, թե ինչ է նա զոհաբերել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն միանալու համար:

Նկար
ուսուցման պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին իրենց ընտանիքի անդամներին ուսուցանել առակներից մեկը, որ սովորել են Երեխաների Խմբում:

Բարելավենք մեր ուսուցումը

Երեխաներին դուր է գալիս կիսվել իրենց սովորածով: Չնայած երեխաները փոքր են, նրանք կարող են ամրացնել իրենց ընտանիքի անդամներին: Խրախուսեք նրանց իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել այն բաներով, ինչ սովորում են Երեխաների Խմբում: («Ուսուցանել Փրկիչի ձևով», էջ 30):

Նկար
գործնական աշխատանքի էջ. ես պետք է սովորեմ պատրաստ լինել