Վարդապետություն և Ուխտեր 2021
Սեպտեմբերի 13-19-ը Վարդապետություն և Ուխտեր 102-105. «Շատ նեղությունից հետո … գալիս են օրհնությունները»


Սեպտեմբերի 13-19-ը Վարդապետություն և Ուխտեր 102-105․ «Շատ նեղությունից հետո … գալիս են օրհնությունները», Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Սեպտեմբերի 13-19-ը Վարդապետություն և Ուխտեր 102-105, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2021

Նկար
սայլերով տղամարդիկ

Ք. Ք. Ա. Քրիսչենսեն (1831–1912), Սիոնի Ճամբար, 1878, տեմպերա բեհեզի վրա, 78 × 114 դյույմի վրա: Բրիգամ Յանգի Համալսարանի Արվեստի թանգարան, նվեր Ք. Ք. Ա. Քրիսչենսենի թոռների կողմից, 1970

Սեպտեմբերի 13-19-ը

Վարդապետություն և Ուխտեր 102-105

«Շատ նեղությունից հետո … գալիս են օրհնությունները»:

Վարդապետություն և Ուխտեր 102-5 բաժինների ուսումնասիրությունը կարևոր մաս է ուսուցմանը նախապատրաստվելու համար: Լսեք հոգևոր հուշումները, թե ինչպես օգնել երեխաներին ավելի լավ հասկանալ սուրբ գրությունները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Օգնեք երեխաներին ընտրել մի երգ, որը հիշեցնում է նրանց մի բանի մասին, որն իրենք սովորել են տանը կամ եկեղեցում:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 103․9

Ես կարող եմ «լույս լինել աշխարհի համար»։

Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ուսուցանած երեխաներինավետարանի լույսով կիսվել իրենց շրջապատի մարդկանց հետ։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 103.9 հատվածը, և հրավիրեք նրանց իրենց ձեռքում պահել լամպի, մոմի կամ որևէ այլ լույսի աղբյուրի պատկեր: Խնդրեք նրանց ցույց տալ իրենց նկարը դասարանի մեկ այլ անդամի: Պատմեք երեխաներին, թե նրանք ինչպե՞ս են լույսի նման ուրիշների համար, երբ հետևում են Հիսուս Քրիստոսին:

  • Երեխաների հետ երգեք մի երգ օրինակ լինելու մասին, ինչպես՝ «Հիսուսը ցանկանում է, որ լինեմ արևի շող» կամ «Ես նման եմ աստղի» երգերը (Երեխաների երգարան, էջ 60–61, 163): Խնդրեք երեխաներին բառերի հետ միասին շարժումներ կատարել: Ինչպե՞ս կարող ենք լույս կամ լավ օրինակ լինել մեր շրջապատի մարդկանց համար:

    Նկար
    վառվող մոմ

    Ես կարող եմ լույս լինել աշխարհի համար։

Վարդապետություն և Ուխտեր 104․42։

Տերը կօրհնի ինձ, եթե պահեմ Նրա պատվիրանները:

Մի քանի անգամ բաժին 104-ում Տերը խոստանում է «բազում օրհնություններ» նրանց, ովքեր հավատարմորեն հնազանդվում են Իր պատվիրաններին: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին զգալ, որ Նա կամենում է շռայլորեն օրհնել մեզ:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին թափահարել մատներն ամեն անգամ, երբ լսեն «օրհնություններ» բառը Վարդապետություն և Ուխտեր 104․42 հատվածը կարդալիս: Ասեք երեխաներին, թե ինչպես է Երկնային Հայրն օրհնել ձեզ Իր պատվիրանները պահելու համար: Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչպես է Նա օրհնել իրենց: Թող յուրաքանչյուր երեխա կիսվի մի պատվիրանով, որին կարողանում է հնազանդվել:

  • Որպեսզի երեխաներին օգնեք հասկանալ, թե ինչ է նշանակում «բազմազանություն», գրատախտակին կամ թղթի վրա գծեք մի շրջան: Խնդրեք երեխաներին օգնել ձեզ բազմապատկել շրջանների թիվը` նկարելով երկու, ապա չորս, ութ, ապա տասնվեց, և այլն, մինչև ամբողջ գրատախտակը կամ թուղթը լցվի շրջաններով: Օգնեք երեխաներին մտածել այն օրհնությունների մասին, որոնք Երկնային Հայրը տվել է նրանց։ Բացատրեք, որ «բազում օրհնություններ» նշանակում է, որ Տերը մեզ շատ օրհնություններ կտա, եթե հնազանդվենք Նրա պատվիրաններին:

Վարդապետություն և Ուխտեր 105․38-40

Ես կարող եմ խաղաղարար լինել:

Կան շատ դասեր, որոնք մենք կարող ենք սովորել Սիոնի Ճամբարի փորձառություններից: Երեխաների համար կարևոր բաներից մեկն այն է, որ հակառակությունը և կռիվը բերում են դժվարություններ, մինչ միասնությունը և խաղաղությունը բերում են օրհնություններ:

Հնարավոր վարժություններ

  • Ձեր խոսքերով պատմեք երեխաներին Սիոնի Ճամբարի պատմությունը (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքի նախաբանը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար, Սրբեր, բաժինը 1.194–206, կամ «Սիոնի Ճամբարի ընդունելի զոհաբերությունը» [Հայտնություններ համատեքստում, 213–18]): Պարբերաբար դադար տվեք՝ մատնանշելով այն դասերը, որոնք կարող ենք սովորել Սիոնի ճամբարից. օրինակ Տերը ցանկանում է, որ մենք խաղաղասեր լինենք և աշխատենք միասնաբար՝ վիճելու և կռվելու փոխարեն:

  • Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 105.38–40 հատվածը և խնդրեք երեխաներին ամեն անգամ կանգնել, երբ լսում են «խաղաղություն» բառը: Բացատրեք, որ Տերը ցանկանում էր, որ Իր ժողովուրդը խաղաղություն հաստատեր այն մարդկանց հետ, ովքեր բարի չէին: Օգնեք երեխաներին մտածել բաներ, որոնք իրենք կարող են անել խաղաղարարներ լինելու համար և հրավիրեք նրանց որոշ իրավիճակների դերակատարում ներկայացնել:

  • Ձեր կյանքից կիսվեք որևէ պատմությունով մի երեխայի մասին, ով խաղաղարար է եղել, կամ Ընկեր և Լիահոնա ամսագրերից: Երեխաների հետ միասին ուրիշներին սիրելու մասին որևէ երգ երգեք, օրինակ՝ «Հիսուսն ասաց սիրեք բոլորին» (Երեխաների երգարան, 61), կամ լրացրեք այս շաբաթվա վարժության էջը։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 104․13-18

Տերը ցանկանում է, որ ես իմ ունեցածով կիսվեմ նրանց հետ, ովքեր կարիքի մեջ են:

Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին հասկանալ Իր ժողովրդին ապահովելու Տիրոջ ուղին, երբ նրանք կարիքի մեջ են:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին մի քանի րոպե տրամադրեք, որ կազմեն այն օրհնությունների ցուցակը, ինչ Աստված տվել է իրենց: Խրախուսեք նրանց թվել այնքան, որքան կարող են: Այնուհետև միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 104.13–18 հատվածները` փնտրելով պատասխաններ այնպիսի հարցերի համար, ինչպես օրինակ` Ով է բոլոր բաների իսկական տերը : Ինչո՞ւ է Նա տվել մեզ դրանք։ Ի՞նչ է Նա կամենում, որ անենք այդ բաների հետ: Օգնեք երեխաներին մտածել եղանակներ, որոնցով նրանք կարող են կիսվել իրենց օրհնություններով ուրիշների հետ:

  • Կիսվեք մի փորձառությամբ, երբ ինչ-որ մեկը ձեզ որևէ բան է տվել, որի կարիքը ունեիք, և խնդրեք երեխաներին կիսվել նմանատիպ փորձառություններով: Կամ ցուցադրեք մի տեսաֆիլմ ուրիշներին ծառայելու մասին, ինչպես օրինակ` «Վերարկուն» (ChurchofJesusChrist.org): Ի՞նչ ենք սովորում այդ փորձառություններից ուրիշներին ծառայելու մասին: Հրավիրեք երեխաներին տեղյակ լինել նրանցից, ովքեր կարիքի մեջ են, և գտեք մեկին՝ այս շաբաթ ծառայելու համար, օրինակ՝ դպրոցում, կամ էլ հատկապես մեկին իրենց ընտանիքում:

  • Հրավիրեք երեխաներին Երեխաների երգարանում կամ Հիմներում փնտրել երգեր, որոնք կապված են ծառայության կամ ուրիշներին օգնելու հետ (տես թեմատիկ ցուցիչները): Երգեք մեկ կամ երկու երգ միասին և խոսեք այն մասին, թե ինչ են այդ երգերն ուսուցանում մեզ:

Վարդապետություն և Ուխտեր 105․9-19

Ես կարող եմ հնազանդվել Աստծո պատվիրաններին, նույնիսկ, եթե չեմ հասկանում դրանց պատճառները:

Սիոնի Ճամբարի փորձառությունը կարող է հզոր միջոց լինել՝ ցույց տալու այն օրհնությունները, որոնք գալիս են Տիրոջ կամքին հետևելու ձգտումից:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար ձեռնարկում և հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչ գիտեն Սիոնի Ճամբարի մասին։ Եթե նրանք օգնության կարիք ունեն, օգտագործեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նախաբանը Եկ, հետևիր ինձ Անհատների և ընտանիքիների համար, Սրբեր, բաժնում 1.194–206, կամ «Սիոնի ճամբարի ընդունելի զոհաբերությունը» (Հայտնություններ համատեքստում, 213–18): Հրավիրեք երեխաներին պատկերացնել, որ իրենք Սիոնի Ճամբարի անդամներ են, ովքեր պատմում են երեխաներին իրենց փորձառությունների մասին: Նրանք ի՞նչ կցանկանային, որ իրենց երեխաները սովորեն այդ փորձառություններից:

  • Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 105.13-14-ը, և բացատրեք, որ, երբ Սիոնի Ճամբարը հասավ Միսսուրի, Տերը նրանց ասաց, որ չփորձեն հետ վերցնել Սրբերի հողը: Ճամբարի որոշ անդամներ տխրել էին և զարմանում էին, թե ինչու էր իրենց պատվիրվել գնալ այնտեղ: Ի՞նչ կարող ենք անել, երբ չենք հասկանում պատվիրանի պատճառները: Կիսվեք որոշ պատմություններով «Վերականգնման ձայներ. Սիոնի Ճամբար»-ից (Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար), որ երեխաները հասկանան, որ օրհնությունները գալիս են մարգարեների միջոցով մեզ տրված Աստծո պատվիրաններին հնազանդվելուց, նույնիսկ, եթե մենք չենք հասկանում բոլոր պատճառները:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խնդրեք երեխաներին տանը որևէ մեկի հետ կիսվել Սիոնի Ճամբարի փորձառություններով, մի դասի հետ միասին, որն իրենք սովորել են այդ փորձառություններից: Կամ հրավիրեք նրանց մտածել մի բանի մասին, որով Աստված օրհնել է իրենց, և որով կարող են կիսվել ինչ-որ մեկի հետ, ով կարիք ունի:

Բարելավել մեր ուսուցումը

Խանգարող երեխաներին սիրով արձագանքեք։ «Երբեմն երեխայի պահվածքը խոչընդոտում է դասարանում մյուսների ուսման ընթացքին: Երբ այդպես է պատահում, եղեք համբերատար, սիրող և հասկացեք այն դժվարությունները, որոնք, հնարավոր է, երեխան ունի: … Եթե խանգարող երեխան հատուկ կարիքներ ունի, խոսեք ծխի կամ ցցի սահմանափակ կարողություններով երեխաների գծով մասնագետի հետ կամ այցելեք [disabilities.ChurchofJesusChrist.org] ՝ պարզելու, թե ինչպես կարող եք լավագույն ձևով բավարարել նրանց կարիքները» (Ուսուցանել Փրկիչի ձևով,26):