Վարդապետություն և Ուխտեր 2021
Հունիսի 7-13-ը: Վարդապետություն և Ուխտեր 63. «Այն, ինչ գալիս է վերևից, սրբազան է»


Հունիսի 7-13-ը: Վարդապետություն և Ուխտեր 63. «Այն, ինչ գալիս է վերևից, սրբազան է», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հունիսի 7-13-ը: Վարդապետություն և Ուխտեր 63, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2021

Նկար
Միսսուրիի դաշտավայրը

Սփրինգհիլ, Դեյվիես գավառ, Միսսուրի, ըստ Գարթ Ռոբինսոն Օբորն

Հունիսի 7-13-ը

Վարդապետություն և Ուխտեր 63

«Այն, ինչ գալիս է վերևից, սրբազան է»։

Վարդապետություն և Ուխտեր 63 բաժնում ուսուցանվող ճշմարտությունները կօգնեն ձեր դասարանի երեխաներին հավատք կառուցել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ: Քանի որ ժամանակը սահմանափակ է, մտածեք, թե որ ճշմարտություններն ավելի նշանակալից կլինեն երեխաների համար՝ ելնելով նրանց կարիքներից:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Մտածեք, թե ինչ պարզ, հնարամիտ եղանակներով կարող եք երեխաներին հնարավորություն տալ կիսվելու նրանով, ինչ սովորում են: Օրինակ, պատրաստեք տարբեր չափերի թղթե ժապավեններ և թող յուրաքանչյուր երեխա պատահականության սկզբունքով ընտրի որևէ մեկը: Հրավիրեք ամենաերկար ժապավենը վերցրած երեխային առաջինը կիսվել:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 63․23

Երկնային Հայրը ցանկանում է, որ ես սովորեմ ավետարանի մասին:

Երեխաները մշտապես սովորում են: Օգնեք երեխաներին հասկանալ, որ Երկնային Հայրը կօգնի նրանց սովորել Իր մասին, եթե հնազանդվեն Նրա պատվիրաններին:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 62.23 հատվածը, և խնդրեք նրանց ուշադրություն դարձնել, թե Աստված ի՞նչ կտա մեզ, եթե պահենք պատվիրանները: Օգնեք նրանց հասկանալ, որ «խորհուրդներն» այն բաներն են, որոնց մասին Աստված կարող է ավելին ուսուցանել, օրինակ՝ ինչպես ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին:

  • Դասարան բերեք ավետարանի թեմաները ներկայացնող նկարներ, որպեսզի երեխաներն ավելին սովորեն այդ թեմաների մասին, օրինակ՝ մկրտության, Փրկիչի, տաճարների և այլն: Նկարները երեսնիվայր դրեք հատակին և հրավիրեք երեխաներին հերթով բացել որևէ նկար: Խնդրեք նրանց կիսվել իրենց գիտելիքներով յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ և տալ իրենց հարցերը:

Վարդապետություն և Ուխտեր 63․49

Ես հարություն կառնեմ:

Կամ հիմա, կամ ապագայում, երեխաները, ում դուք ուսուցանում եք, կմխիթարվեն՝ իմանալով, որ Փրկիչի Քավության շնորհիվ նրանք, ովքեր մահացել են, մի օր հարություն կառնեն:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք երեխաներին ձեր սիրելիներից մեկի նկարը, ով մահացել է, և պատմեք այդ մարդու մասին: Երեխաների համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 63.49 հատվածը, և վկայեք, որ այդ մարդը մի օր «կբարձրանա մեռելներից» և այլևս չի մահանա: Հարցրեք երեխաներին, թե իրենց ծանոթներից ով է մահացել: Վկայեք, որ մենք բոլորս հարություն ենք առնելու Հիսուս Քրիստոսի շնորհիվ:

  • Ցույց տվեք Փրկիչի թաղման և Հարության նկարները (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 58, 59): Հրավիրեք երեխաներին խոսել այն մասին, թե ինչ է տեղի ունենում այդ նկարներում: Ասեք երեխաներին, որ ձևացնեն թե պառկում են, երբ կխոսեք Հիսուսի թաղման մասին, և կանգնեն, երբ կխոսեք Նրա Հարության մասին: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 63.49 հատվածը, և վկայեք, որ մի օր մենք բոլորս հարություն կառնենք մեռելներից, ինչպես՝ Հիսուսը:

    Նկար
    Հիսուսը հայտնվում է Մարիամին

    Պարտեզի գերեզմանը, Ջոն ՄակՆոութոն

Վարդապետություն և Ուխտեր 63․64

Ես պետք է ակնածանքով վերաբերվեմ սրբազան բաներին:

Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ սրբությունները հաճախ անտեսվում կամ նույնիսկ ծաղրվում են: Դուք կարող եք օգնել երեխաներին սրբազան բաների հանդեպ ակնածանքի զգացում զարգացնել:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 63․64-ից. «Այն, ինչ գալիս է վերևից, սրբազան է»: Խնդրեք երեխաներին մտածել մի բանի մասին, ինչը հատուկ է իրենց համար, օրինակ՝ մի խաղալիքի կամ գրքի: Նրանք ինչպե՞ս են հոգ տանում այդ բանի մասին և պաշտպանում այն: Օգնեք նրանց մտածել, թե ինչն է հատուկ կամ սրբազան Երկնային Հոր համար: Մենք ինչպե՞ս պետք է խոսենք այդ բաների մասին: Ինչպե՞ս պետք է վերաբերվենք դրանց:

  • Երեխաների հետ երգեք մի երգ ակնածանքի մասին, օրինակ՝ «Ակնածանքով, սիրով» (Երեխաների Երգարան, 11): Օգնեք նրանց մտածել, թե ինչպես կարող են ակնածանք ցուցաբերել սրբազան բաների նկատմամբ:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 63․9-10

Նշանները գալիս են հավատքի միջոցով և Աստծո կամքով:

Էզրա Բութը դարձի եկավ այն բանից հետո, երբ տեսավ, թե Ջոզեֆ Սմիթն ինչպես բուժեց Էլսա Ջոնսոնի ձեռքը: Սակայն հետագայում Էզրան կորցրեց հավատքը և բացասական տրամադրվեց մարգարեի հանդեպ:Վարդապետություն և Ուխտեր 63 գլխում նախազգուշացվում է, որ չփորձենք կառուցել մեր հավատքը նշանների վրա, ինչպիսիք են հրաշքով բուժումները, այլ կառուցենք ճշմարտության հոգևոր հաստատում ստանալու վրա:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկից և ասեք երեխաներին, որ Ջոզեֆ Սմիթն օգտագործեց քահանայությունը, որպեսզի բուժեր Էլսա Ջոնսոնի ձեռքը: Շուրջ երկու տարի կինը չէր կարողանում լիարժեք օգտագործել իր ձեռքը: Հրավիրեք երեխաներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 63․9-10 հատվածները և խնդրեք նրանց կիսվել, թե Տերն ինչ է ասում հավատքի և նշանների (կամ հրաշքների) մասին:

  • Հրավիրեք երեխաներին նկարել մի տուն ուղղանկյան վերևում, և մեկ այլ տուն՝ եռանկյան գագաթին: Ասեք երեխաներին, որ տները ներկայացնում են մեր հավատքը և վկայությունները: Խնդրեք նրանց կարդալ Վարդապետություն և Ուխտեր 63.9-10 և Հելաման 5.12 հատվածները: Ապա թող երեխաները ուղղանկյան մեջ գրեն, թե մենք ինչի վրա պետք է կառուցենք մեր հավատքը, իսկ եռանկյան մեջ թող գրեն, թե մենք ինչի վրա չպետք է կառուցենք մեր հավատքը: Նշեք, որ ուղղանկյունը ամուր հիմք է ապահովում կառուցելու համար, սակայն եռանկյունն անվտանգ ու ապահով չէ: Ինչո՞ւ է կարևոր, որ հավատքը կառուցվի Հիսուս Քրիստոսի հիմքի վրա, և ոչ թե այլ բաների:

Վարդապետություն և Ուխտեր 63․23

Եթե ես պահեմ պատվիրանները, Աստված կուսուցանի ինձ Իր ճշմարտությունները:

«[Աստծո] արքայության խորհուրդները» հասանալի են միայն նրանց, ովքեր պահում են Աստծո պատվիրանները: Ահա թե ինչու են դրանք խորհուրդներ շատ մարդկանց համար: Այս սկզբունքը կօգնի երեխաներին, երբ նրանք փնտրեն ճշմարտությունը:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցուցադրեք ջրհորի նկար և խնդրեք նրանց նկարել ջրհոր: Երբ միասին կարդաք Վարդապետություն և Ուխտեր 63.23-ը, օգնեք երեխաներին մտածել ավետարանի ճշմարտությունների մասին, որոնք նրանք գիտեն, և հրավիրեք նրանց գրել այդ ճշմարտություններն իրենց նկարած ջրհորի կողքերին: Այս ճշմարտություններն ինչո՞վ են նման «կենդանի ջրին»:

Վարդապետություն և Ուխտեր 63․58-64

Ես չպետք է Աստծո անունը իզուր գործածեմ:

Երեխաները, ում դուք ուսուցանում եք, կարող են լսել, թե ինչպես են ուրիշները Աստծո անունն օգտագործում ոչ ակնածալից կամ անհարգալից կերպով: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց հասկանալ, որ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի անունները «պետք է խոսվեն զգուշությամբ»:(Վարդապետություն և Ուխտեր 63․64):

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 63․58-ից. «Սա զգուշացման օր է»: Խնդրեք նրանց խոսել զգուշացումների մասին, որոնք նրանք լսում են իրենց ծնողներից, ուսուցիչներից և Եկեղեցու ղեկավարներից: Այնուհետև օգնեք նրանց գտնել Տիրոջ զգուշացումները 58-64 հատվածներում: Որո՞նք են «Տիրոջ անունը» օգտագործելու պատշաճ եղանակները (հատված 62):

  • Միասին աչքի անցկացրեք «Խոսելաձև» վերնագրով գլուխը Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում (էջեր 20-21): Խնդրեք երեխաներին փոքրիկ պաստառներ պատրաստել, որոնք կհիշեցնեն նրանց այն, ինչ սովորել են՝ թե ինչպես գործածել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի անունները:

  • Միասին երգեք ակնածանքի մասին մի երգ, օրինակ՝ «Ակնածանքը սեր է» (Երեխաների Երգարան, 12): Մենք ի՞նչպես կարող ենք համոզված լինել, որ ակնածալից ենք, երբ խոսում ենք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Եթե ժամանակ չունեք, որ դասարանում կատարեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, կարող եք երեխաներին բաժանել այդ էջի պատճենները, որպեսզի տուն տանեն և կատարեն իրենց ընտանիքների հետ:

Բարելավել մեր ուսուցումը

Խթանեք երեխաների վստահությունը Երեխաներից ոմանք, հնարավոր է, մտածեն, որ չեն կարող ավետարանն ինքնուրույն սովորել: Վստահություն առաջացնելու եղանակներից մեկը նրանց գովելն է, երբ մասնակցում են դասին: Խոստացեք երեխաներին, որ Սուրբ Հոգին կօգնի նրանց ուսումնասիրելու ժամանակ: