Գրադարան
Ապրիլի 12-18-ը Վարդապետություն և Ուխտեր 37-40. «Եղեք մեկ. և եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք»


«Ապրիլի 12-18-ը: Վարդապետություն և Ուխտեր 37-40. «Եղեք մեկ. և եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք» Երեխաների Միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

«Ապրիլի 12-18-ը: Վարդապետություն և Ուխտեր 37-40», «Եղեք մեկ. և եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2021

Սրբերը պատրաստվում են մեկնել

Սրբերը տեղափոխվում են Կիրթլենդ, Սեմ Լոլըր

Ապրիլի 12-18-ը

Վարդապետություն և Ուխտեր 37-40

«Եղեք մեկ. և եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք»

Աստված գիտի, թե ձեր դասարանի երեխաները ինչ պետք է սովորեն: Թույլ տվեք Նրան առաջնորդել ձեզ, մինչ դուք կընտրեք սկզբունքներն ու միջոցառումները, որպեսզի օգնեք ուսուցանել նրանց։

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Միմյանց փոխանցեք սուրբ գրությունների որևէ օրինակ։ Երբ յուրաքանչյուր երեխա պահի սուրբ գրությունները, թող կիսվի որևէ բանով, որ նա հիշում է նախորդ շաբաթվա դասից կամ այս շաբաթվա սուրբ գրությունների տնային ընթերցանությունից:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 38․24-27

Ես կարող եմ սիրել ուրիշներին։

Տերը ցանկանում էր, որ Սրբերը միասին հավաքվեն Օհայոյում և սիրեն միմյանց՝ ինչպես հավասարը հավասարին: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին միաբանություն և սեր զգալ ուրիշների հանդեպ։

Հնարավոր վարժություններ

  • Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, ցույց տալով երեխաներին, որ երբ Եկեղեցին դեռ նոր էր կազմավորվել, Տերը խնդրեց անդամներին միասին տեղափոխվել Օհայո (տես նաև քարտեզը այս շաբաթվա համառոտ շարադրանքում Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար): Աստված ցանկանում էր, որ նրանք սովորեն՝ ինչպես սիրել միմյանց և համերաշխ ապրել: Խնդրեք երեխաներին առաջարկել գաղափարներ այն մասին, թե ինչպես կարող են սեր ցուցաբերել միմյանց հանդեպ:

  • Երեխաների համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 38.25-ը և ձեր բառերով պատմեք նրանց, թե ինչ է նշանակում գնահատել ձեր եղբորը կամ քրոջը՝ ինչպես ինքներդ ձեզ (տես նաև Մատթեոս 7.12): Օգնեք նրանց կրկնել սուրբ գրությունը, փոխարինելով «իր եղբորը» բառերը միմյանց անուններով:

  • Երգեք որևէ երգ ուրիշներին սիրելու մասին, օրինակ՝ «I’ll Walk with You» կամ «We Are Different» (Children’s Songbook, 140–41, 263): Երբ երգեք, թող երեխաները ցույց տան ուրիշ երեխաների նկարներ աշխարհի տարբեր մասերից:

  • Օգնեք երեխաներին դերերով խաղալ պատմությունը, որտեղ ինչ-որ մեկը միանում է իրենց Երեխաների Միության դասին: Ինչպե՞ս կարող ենք օգնել նրան սիրված զգալ։ Դերախաղի ժամանակ երեխաները կարող են բավականություն ստանալ՝ օգտագործելով տիկնիկներ կամ թղթից կտրված պատկերներ:

Վարդապետություն և Ուխտեր 38․30

Եթե պատրաստ լինեմ, ես չեմ վախենա:

Երկնային Հայրն օգնում է մեզ չվախենալ՝ ուսուցանելով մեզ պատրաստ լինել:

Հնարավոր վարժություններ

  • Մի քանի անգամ կրկնեք «եթե պատրաստ լինեք, դուք չեք վախենա» արտահայտությունը (հատված 30): Մի քանի անգամ կրկնելուց հետո բաց թողեք որևէ բառ և թույլ տվեք երեխաներին ասել բաց թողնված բառը: Երեխաներին պատմեք այն ժամանակի մասին, երբ դուք պատրաստ էիք ինչ-որ բանի համար, և պատրաստ լինելն օգնեց ձեզ չվախենալ։

  • Օգնեք երեխաներին մտածել այնպիսի բաներ, որոնց համար Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք պատրաստ լինենք, օրինակ՝ մկրտվել կամ գնալ տաճար։ Նրանց մտքեր հաղորդելու համար ցույց տվեք նկարներ կամ առարկաներ։ Խոսեք պատրաստվելու եղանակների մասին և թող նրանք նկարեն իրենց նկարները, պատրաստվելով կամ մասնակցելով այն բաներին, որոնք իրենք մտածել են։

Վարդապետություն և Ուխտեր 39․6, 23

Ես ստանում եմ Սուրբ Հոգու պարգևը, երբ հաստատվում եմ։

Ձեր դասարանի երեխաները ի՞նչ պետք է հասկանան Սուրբ Հոգու պարգևը ստանալու մասին: Տիրոջ ցուցումները Ջեյմս Քովիլին արարողությունների վերաբերյալ կարող է օգնել:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք մի մկրտվող մարդու նկար և հաստատում ստացող մարդու նկար (տես Ավետարանի նկարների գիրք, հ. 104, 105): Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 39.23-ը և խնդրեք երեխաներին ցույց տալ ճիշտ նկարը, երբ դուք կարդում եք մկրտության կամ հաստատման մասին:

  • Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 39.6-ը և երեխաներին ցույց տվեք նկարներ կամ առարկաներ, որոնք ներկայացնում են ուղիները, որոնցով Սուրբ Հոգին օրհնում է մեզ (ներառյալ հատված 6-ում նշվածները). Թող երեխաները հերթով ցույց տան նկարները կամ առարկաները և բերեն վկայություն, և երբ անեն դա, բերեք վկայություն այն մասին, թե Սուրբ հոգին ինչպես է օրհնել ձեզ այդ ուղիներով։ Օգնեք երեխաներին հիշել այն ժամանակները, երբ նրանք զգացել են Հոգու ազդեցությունը:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 37, 38.31–33

Աստված հավաքում է մեզ, որպեսզի օգնի մեզ:

Հավաքումը Օհայոյում մեծ զոհաբերություն էր վաղ շրջանի շատ Սրբերի համար: Այսօր մեզ չեն պատվիրում հավաքվել մի տեղում, սակայն մենք հավաքվում ենք ընտանիքներով և ցցերով:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցույց տվեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը կամ քարտեզը այս շաբաթվա համառոտ շարադրանքում Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնում: Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 37-ը և օգնեք երեխաներին քարտեզի վրա գտնել վայրերը, որոնք նշված են այս հայտնության մեջ: Տերն ի՞նչ պատվիրեց Սրբերին անել։

  • Ընտրեք որևէ հիմնական արտահայտություն կամ նախադասություն Վարդապետություն և Ուխտեր 38.31–33-ից, որն, ըստ ձեզ, նկարագրում է, թե Տերն ինչու էր ցանկանում, որ ժողովուրդը հավաքվեր միասին: Սենյակում տարածեք նախադասության բառերը և խնդրեք երեխաներին հավաքել դրանք, դնել դրանք ճիշտ հերթականությամբ և գտնել, թե որտեղ է այդ նախադասությունը հայտնվում այս հատվածներում: Տերն ինչո՞ւ է ցանկանում, որ մենք հավաքվենք:

Վարդապետություն և Ուխտեր 38․24-27

Աստված ցանկանում է, որ Իր ժողովուրդը միաբան լինի:

Որպեսզի Սրբերին պատրաստի հավաքմանը, Տերն ուսուցանեց նրանց վերաբերվել միմյանց ինչպես հավասարը հավասարի և «[լինել] մեկ» (հատված 27): Այս հրահանգն ինչպե՞ս կարող է օրհնել ձեր ուսուցանած երեխաներին:

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 38.24–27-ը և հանձնարարեք երեխաներին այս հատվածներից գրի առնել բառեր, որոնք կարևոր են համարում, ներառյալ՝ կրկնվող բառերը: Ինչո՞ւ է Տերը կրկնել այս խոսքերը: Թույլ տվեք նրանց կիսվել իրենց գրածով և քննարկել, թե նրանք ինչ են սովորել այդ բառերից:

  • Օգնեք երեխաներին մտածել այնպիսի իրավիճակների մասին, երբ ինչ-որ մեկը կարող է իրեն անուշադրության մատնված զգալ, օրինակ, եթե նա Եկեղեցու նոր անդամ է կամ տեղափոխվել է նոր տարածք կամ դպրոց: Ի՞նչ են առաջարկում Վարդապետություն և Ուխտեր 38.24–27 հատվածներն այն մասին, թե մենք ինչպես պետք է վերաբերվենք ինչ-որ մեկին այսպիսի հանգամանքներում: Բեմադրեք մի քանի հնարավոր իրավիճակներ:

  • Ցույց տվեք որևէ առարկայական դաս, որը ցույց է տալիս, թե իրերն ինչպե՞ս կարող են միավորվել կամ միաբանվել՝ դառնալով մեկ, օրինակ՝ հյուսվածքի կտորները, որոնք ստեղծում են վերմակը կամ բաղադրիչները, որոնցից ստեղծվում է հացը: Այս օրինակներն ի՞նչ են սովորեցնում մեզ մեկ դառնալու մասին՝ որպես Աստծո ժողովուրդ:

Վարդապետություն և Ուխտեր 39-40

Ես կարող եմ պահել իմ խոստումները:

Ջեյմս Քովիլը խոստում էր տվել հնազանդվել Տիրոջը, բայց նա չէր պահել իր խոստումը: Այս փորձառության մասին սովորելը կարող է օգնել երեխաներին հիշել հնազանդ լինելու մասին:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 39 և 40 բաժինների վերնագրերը և խնդրեք նրանց բառերով ու նկարներով ամփոփել իրենց սովորածը Ջեյմս Քովիլի մասին:

  • Գրատախտակին գրեք հարցեր, որոնք կօգնեն երեխաներին հասկանալ բաժին 40, ինչպես օրինակ Ջեյմս Քովիլն ի՞նչ ուխտեց անել: Ինչո՞ւ նա չպահեց իր ուխտերը: Հանձնարարեք երեխաներին գտնել պատասխանները բաժին 40-ում։

  • Օգնեք երեխաներին հիշել խոստումները, որոնք նրանք տվել են մկրտվելիս (տես Մոսիա 18.8–10): Օգնեք երեխաներին թվարկել որոշ վախեր կամ «աշխարհիկ հոգսերը» (Վարդապետություն և Ուխտեր 40.2), որոնք կարող են խանգարել մարդուն պահել այս խոստումները: Խնդրեք երեխաներին որպես հիշեցում իրենց մի կարճ ուղերձ գրել, որ Երկնային Հոր պատվիրաններին հնազանդվելով, կարող են հաղթահարել վախերն ու աշխարհիկ հոգսերը: Խրախուսեք նրանց պահել այդ հիշեցումները որևէ տեղում, որտեղ կարող են հաճախ տեսնել դրանք:

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հանձնարարեք երեխաներին իրենց ծնողների կամ ընտանիքի այլ անդամների հետ քննարկել, թե իրենք ինչպես կարող են ավելի միաբան լինել ընտանիքով:

Բարելավել մեր ուսուցումը

Անգիր սովորեք սուրբ գրության որևէ հատված: Ընտրեք սուրբ գրության որևէ հատված, որն, ըստ ձեզ, կարող է ամրապնդել երեխաների վկայությունները և օգնեք նրանց մտապահել այն։ Կրտսեր խմբի երեխաները կարող են մտապահել սուրբ գրության որևէ մաս կամ պարզապես մեկ արտահայտություն:

գործնական աշխատանքի էջ. ես կարող եմ սիրել ուրիշներին