Եկ, հետևիր ինձ
Հունվարի 27-ից փետրվարի 2-ը: 1 Նեփի 16–22. «Ես կպատրաստեմ ձեր առջև ճանապարհը»


Հունվարի 27-ից փետրվարի 2-ը: 1 Նեփի 16–22. «Ես կպատրաստեմ ձեր առջև ճանապարհը» Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հունվարի 27-ից փետրվարի 2-ը: 1 Նեփի 16–22. Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ 2020

Նկար
Լեքին նայում է Լիահոնային

Լեքին և Լիահոնան, ըստ Ջոզեֆ Բրիքի

Հունվարի 27-ից փետրվարի 2-ը

1 Նեփի 16-22

«Ես կպատրաստեմ ձեր առջև ճանապարհը»

Ոգեշնչող պատմությունները 1 Նեփի 16–22-ում ուսուցանում են ճշմարտություններ, որոնք կարող են օրհնել ձեր դասարանի երեխաներին։ Կարդացեք այս գլուխները և գրի առեք ձեր ստացած տպավորությունները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Հետևյալ բառերը գրեք գրատախտակին կամ ցույց տվեք դրանց նկարները՝ Լիահոնա, աղեղ և նավ: Երեք երեխաների խնդրեք ընտրել մի բառ կամ մի նկար և պատմել Նեփիի պատմության այն մասը, որը նկարագրում է այդ առարկան։ Անհրաժեշտության դեպքում օգնեք:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

1 Նեփի 16.10, 28–29, 18.8–13, 20–22

Տերը կարող է առաջնորդել և ուղղորդել ինձ:

Ուսուցանեք երեխաներին, որ նույնիսկ, եթե նրանք բախվում են դժվարությունների, Տերը կարող է առաջնորդել նրանց (տես 1 Նեփի 16.29):

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցույց տվեք կողմնացույց, քարտեզ կամ մի ուրիշ առարկա, որն օգնում է մեզ գտնել ճանապարհը և բացատրեք, թե ինչպես օգտագործել այդ գործիքները: Այս գործիքները համեմատեք Լիահոնայի հետ, երբ ամփոփեք պատմությունը 1 Նեփի 16.10, 28–29-ում և 18:9–13, 20–22-ում: Նշեք, որ երբ Լեքիի ընտանիքը հնազանդ չէր, Լիահոնան չէր աշխատում (տես նաև 1 Նեփի 18.9–12, 20–22): Ներկայումս ի՞նչն է օգնում մեզ գտնել Երկնային Հոր մոտ տանող դարձի ճանապարհը:

  • Բերեք մի արկղ, որի մեջ կան մի քանի հուշումներ, որոնք նկարագրում են մի վայր եկեղեցու շենքի ներսում կամ դրա շուրջը: Օգտագործեք արկղը և հուշումները՝ ներկայացնելով Լիահոնան, և երեխաները թող հերթով ընտրեն հուշումներն ու կռահեն, թե ինչ վայր է դա: Ապա միասին գնացեք այդ վայրը: Բացատրեք, որ երբ մենք հավատք ենք ցուցադրում և հետևում Տիրոջ տված հրահանգներին, Նա կօգնի մեզ վերադառնալ Իր մոտ (տես Ալմա 37.38–42): Երկնային Հայրն ինչպե՞ս է ուղեկցում մեզ Իր մոտ տանող մեր ճամփորդության ընթացքում:

1 Նեփի 16.14–32

Ես կարող եմ լավ օրինակ լինել իմ ընտանիքի համար

Նեփիի փոխգործակցությունը իր ընտանիքի հետ դժվարին ժամանակներում կարող է օգնել երեխաներին տեսնել, որ չնայած իրենք երիտասարդ են, սակայն կարող են օրինակ լինել իրենց ընտանիքների համար:

Հնարավոր վարժություններ

  • Հանձնարարեք յուրաքանչյուր երեխայի նկարել մի պատկեր Նեփիի կոտրված աղեղի պատմությունից (տես 1 Նեփի 16.14–32), ինչպես օրինակ՝ Նեփիին, աղեղը կամ Լիահոնան: Ապա օգտագործեք նկարները պատմությունը դասարանին պատմելու համար, և երեխաները թող հերթով կատարեն նույնը: Ինչպե՞ս կարող ենք նմանվել Նեփիին, երբ մեր ընտանիքներն անցնում են դժվարին ժամանակների միջով:

  • Խնդրեք երեխաներին, որ կտրեն մի թղթե շրջանակ և մի կողմում նկարեն տխուր դեմք, իսկ մյուս կողմում՝ ուրախ դեմք։ Երբ պատմում եք Նեփիի կոտրված աղեղի պատմությունը, հրավիրեք նրանց օգտագործել դեմքերը՝ ցույց տալով, թե Նեփիի ընտանիքն ի՞նչ էր զգում պատմության տարբեր մասերում: Ինչպե՞ս Նեփին ուրախացրեց իր ընտանիքին: Ի՞նչ կարող ենք անել մեր ընտանիքներին ուրախություն պարգևելու համար:

1 Նեփի 17.7–19, 18.1–4

Երկնային Հայրը կարող է օգնել ինձ դժվար գործեր կատարել

Նեփիի նման, երեխաները, ում դուք ուսուցանում եք, սովորում են կատարել գործեր, որոնք դժվար են թվում: Նեփիի փորձը կարող է օգնել նրանց իմանալ, որ Երկնային Հայրը կօգնի իրենց, երբ խնդրեն։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին պատմեք Նեփիի պատմությունը, ում պատվիրվեց նավ կառուցել, օգտագործելով՝ 1 Նեփի 17.7–19 և 18.1–4-ը: Կարող եք օգտագործել նաև «Գլուխ 7. Կառուցել նավը» (Մորմոնի Գրքի պատմությունները, 21–22) կամ առնչվող տեսանյութը Մորմոնի Գրքի տեսանյութերի հավաքածուի մեջ ChurchofJesusChrist.org-ում: Այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը կարող է հիմնավորել սկզբունքը, որ Երկնային Հայրը օգնեց Նեփիին և կօգնի մեզ նույնպես:

  • Միասին երգեք «Նեփիի քաջությունը» երգի երկրորդ տունը (Մանկական երգարան, 120–21): Ի՞նչն օգնեց Նեփիին քաջություն դրսևորել, երբ նրա եղբայրները ծաղրում էին նրան, քանի որ վերջինս փորձում էր նավ կառուցել:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

1 Նեփի 16.10, 28–29, 17.13–15, 18.8–13, 20–22

Երբ ես պահեմ պատվիրանները, Տերը կառաջնորդի ինձ

Պատմեք Լեքիի ընտանիքի պատմությունը, երբ նրանք առաջնորդվում էին Լիահոնայի կողմից, երեխաներին ցույց տալով, թե Աստված ինչպես կառաջնորդի նրանց, երբ ձգտում են կատարել Նրա կամքը:

Հնարավոր վարժություններ

  • Ընտրեք հետևյալ հատվածներից մեկը կամ մի քանիսը երեխաների հետ կարդալու համար. 1 Նեփի 16.10, 28–29, 17.13–15, 18.8–13, 20–22: Խնդրեք նրանց փնտրել, թե մենք ինչ պետք է անենք, որպեսզի առաջնորդություն և ուղղորդում ձեռք բերենք Աստծուց, ապա քննարկեք նրանց սովորածը։

  • 1 Նեփի 16–18-ում տրված պատմությունները կրկնելուց հետո հարցազրույց ունեցեք մի քանի երեխաների հետ, կարծես, նրանք ճամփորդել էին Լեքիի ընտանիքի հետ: Կարող եք այսպիսի հարցեր տալ. Ինչո՞ւ էիք երախտապարտ Լիահոնայի համար: Ի՞նչ պետք է անեիք, որ Լիահոնան աշխատեր։ (տես 1 Նեփի 16.28–29) Դասարանին խնդրեք քննարկել այն ամենը, ինչ Տերը ապահովել է մեզ ներկայումս առաջնորդելու համար:

  • Խնդրեք երեխաներին քննարկել, թե նրանք ինչպես կօգտագործեին Լիահոնայի պատմությունը, որպեսզի օգնեք որևէ ընկերոջ, ով պետք է կարևոր որոշում կայացնի: Առաջարկեք, որ բացի 1 Նեփի 16.10, 26–31-ից և 18.9–22-ից, նրանք կարող են նաև հղում կատարել Ալմա 37.38–44-ին: Կիսվեք փորձառությամբ, որում Երկնային Հայրը օգնել է ձեզ դժվարին ժամանակներում կամ հրավիրեք երեխաներին կիսվել իրենց փորձառությամբ: Մենք ի՞նչ պիտի անենք, որպեսզի ստանանք Նրա օգնությունը:

1 Նեփի 16.14–39, 18.1–5

Իմ վերաբերմունքն ու ընտրությունները կարող են լավ ազդեցություն ունենալ իմ ընտանիքի վրա

Նեփիի հավատքը մեծ օրհնություն էր, երբ նրա ընտանիքը բախվում է փորձությունների: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին սովորել Հիսուսի օրինակից:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին նկարել Նեփիի կոտրված աղեղի պատմության պատկերները (տես 1 Nephi 16.14–39): Անհրաժեշտության դեպքում, կրկնեք պատմությունը նրանց հետ: Երբ նրանք կիսվում են իրենց նկարներով, օգնեք նրանց գտնել ուղիները, որոնցով Նեփիի հավատարմությունը օրհնեց նրա ընտանիքը: Հրավիրեք երեխաներին խորհել դժվարությունների մասին, որոնց բախվում են նրանք կամ նրանց ընտանիքները: Նրանք ի՞նչ կարող են անել Նեփիի օրինակին հետևելու համար:

  • Միասին կարդացեք մի քանի հատվածներ 1 Նեփի 16.21–32-ից: Քննարկեք որոշ նպատակներ, որոնք կարող են ունենալ երեխաների ընտանիքները, օրինակ ընտանեկան երեկոների կանոնավոր անցկացում կամ ընտանեկան աղոթք: Երեխաներն ինչպե՞ս կարող են օգնել իրենց ընտանիքներին հասնել այդ նպատակներին։ Հրավիրեք նրանց ծրագրել կատարել մի բան, որ օգնեն իրենց ընտանիքներին իրականացնել իրենց նպատակներն այս շաբաթ:

1 Նեփի 19.22–24

Ես կարող եմ իմ կյանքը նմանեցնել սուրբ գրություններին

Օգնեք երեխաներին հասկանալ, որ սուրբ գրությունների պատմությունները ավելին են, քան սովորական պատմություններ, որ դրանք պարունակում են սկզբունքներ, որոնք կարող են օրհնել իրենց կյանքը:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք մի երեխայի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 19.22–24-ը և հարցրեք երեխաներին, թե նրանց կարծիքով, ի՞նչ է նշանակում «բոլոր սուրբ գրությունները նմանեցնում էի մեզ»: Օգնեք նրանց պարզել, թե Նեփին արույրե թիթեղների ձեռք բերելու իր փորձառությունը ինչպե՞ս նմանեցրեց սուրբգրային պատմությանը (տես 1 Նեփի 4.1–4, տես նաև Ելից 14): Հիշելով այս պատմությունը, Նեփին ու նրա եղբայրներն ինչպե՞ս օգնեցին իրենց:

  • Կրկնեք մի քանի պատմություններ, որոնք երեխաները սովորել են Լեքիի և նրա ընտանիքի մասին 1 Նեփիից, և հրավիրեք նրանց կիսվել այս պատմություններից իրենց սովորածով: Օգնեք նրանց մտածել իրենց կյանքի այն իրավիճակների մասին, որոնք կարող են նման լինել այս պատմություններին։ Օրինակ, նավ կառուցելու Տիրոջ խնդրանքը Նեփիին կարող է հիշեցնել նրանց այն ժամանակների մասին, երբ պետք է ինչ-որ դժվար գործ կատարեին և փնտրում էին Տիրոջ օգնությունը:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խնդրեք երեխաներին ընտրել որևէ պատմություն 1 Նեփի 16–22 գլուխներից և իրենց ընտանիքների հետ կիսվեն, թե ինչպես կարող են «նմանեցնել» այդ պատմությունը իրենց կյանքին:

Բարելավել մեր ուսուցումը

Օգտագործեք պատմություններ: Պատմությունները կարող են օգնել ուսանողներին հասկանալ ավետարանի սկզբունքները, քանի որ դրանք ցույց են տալիս, թե ուրիշներն ինչպես են ապրում այդ սկզբունքներով: