Եկ, հետևիր ինձ
Սեպտեմբերի 14-20: 3 Նեփի 8-11. «Բարձրացեք և առաջ եկեք ինձ մոտ»


Սեպտեմբերի 14-20: 3 Նեփի 8-11. «Բարձրացեք և առաջ եկեք ինձ մոտ», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Սեպտեմբերի 14-20. 3 Նեփի 8-11, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
Քրիստոսը հայտնվում է նեփիացիներին

Ես եմ աշխարհի լույսը, Ջեյմս Ֆլումեր

Սեպտեմբերի 14-20-ը

3 Նեփի 8-11

«Բարձրացեք և առաջ եկեք ինձ մոտ»

3 Նեփի 8–11-ում մարդիկ լսեցին, թե ինչպես էր Աստված խոսում իրենց հետ: Այս գլուխները կարդալիս ուշադրություն դարձրեք, թե Նրա ձայնն ինչ է ասում ձեզ:

Գրի առեք ձեր տպավորությունները

«Ահա, ես եմ Հիսուս Քրիստոսը, ում մասին մարգարեները վկայել էին, որ պիտի գա աշխարհ» (3 Նեփի 11.10): Այս խոսքերով հարություն առած Փրկիչը ներկայացրեց Իրեն, իրականացնելով Մորմոնի Գրքի ավելի քան 600 տարվա մարգարեությունները: Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը գրել է. «Այդ հայտնությունը և այդ հայտարարությունը Մորմոնի Գրքի ամբողջ պատմության ամենակարևոր և բարձրագույն կետն է: Դա ապացույցն էր և որոշումը, որը հայտնվել և ոգեշնչել էր յուրաքանչյուր Նեփիացի մարգարեի: … Բոլորը նրա մասին էին խոսում, երգում ու երազում էին նրա մասին, և աղոթում նրա համար, և ահա նա փաստորեն այստեղ էր: Ամենակարևոր օրը նրանց համար: Աստված, ով առավոտյան լույսի է վերածում ամեն մի մութ գիշեր, արդեն եկել էր» (Christ and the New Covenant [1997], 250–51):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

3 Նեփի 8-11

Հիսուս Քրիստոսն աշխարհի լույսն է:

Դուք կարող եք նկատել, որ խավարի և լույսի հետ կապված հոգևոր ու ֆիզիկական թեմաները կրկնվում են 3 Նեփի 8–11 գլուխներում: Այս գլուխներից ի՞նչ եք սովորում հոգևոր խավարի և լույսի մասին: Ի՞նչ ազդեցություն ունի խավարը ձեր կյանքում: Ի՞նչ ազդեցություն ունի լույսը ձեր կյանքում։ Ձեր կարծիքով, Փրկիչն ինչո՞ւ ընտրեց Իրեն ներկայացնել որպես «աշխարհի լույսը և կյանքը»: (3 Նեփի 9.18, 11.11): Ինչպե՞ս է Հիսուսը լույս եղել ձեր կյանքում։

3 Նեփի 8-10

Եթե ես ապաշխարեմ, Փրկիչը կհավաքի, կպաշտպանի ու կբժշկի ինձ

Ինչպե՞ս եք պատկերացնում, մարդիկ ի՞նչ էին զգում կործանումից և խավարից հետո, որը նկարագրված է 3 Նեփի 8-ում: Ձեր կարծիքով, նրանք ի՞նչ զգացին, երբ լսեցին, որ Փրկիչը խոսում էր լույսի, ողորմածության և քավության մասին գլուխներ 9 և 10-ում:

Չնայած Տերը հայտարարեց, որ սարսափելի կործանումը մարդկանց մեղքերի հետևանքով էր, Նա խոստացավ, որ կբժշկի նրանց, ովքեր կվերադառնան Իր մոտ և կապաշխարեն (տես 3 Նեփի 9.2, 13): Երեց Նիլ Լ․ Անդերսենը նշել է. «Ապշած եմ Փրկիչի գրկախառնվող, զղջացողի համար կարեկցանքով և սիրով լի ձեռքերի վրա, անկախ այն բանից, թե որքան եսասեր է լքված մեղքը: Ես վկայում եմ, որ Փրկիչը կարող է և ձգտում է ներել մեր մեղքերը» («Դարձի [եկեք], որպեսզի ես կարողանամ բուժել ձեզ» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 40)։

3 Նեփի 9–10-ում վկայություն փնտրեք Քրիստոսի ողորմածության և ներելու ցանկության մասին: Օրինակ, դուք ի՞նչ եք գտնում 3 Նեփի 9.13–22 և 10.1–6 հատվածներում, որն օգնում է ձեզ զգալ Փրկիչի սերն ու ողորմածությունը: Խորհեք այն փորձառությունների շուրջ, երբ դուք զգացել եք, թե Նա ինչպես է «հավաքել» և «կերակրել» ձեզ (տես 3 Նեփի 10.4): Կարող եք գրի առնել այդ փորձառությունները օրագրում և դրանցով կիսվել ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ։

Նեփի 11․3-8 

Ես կարող եմ սովորել և հասկանալ Աստծո ձայնը

Երբևէ զգացե՞լ եք, որ դժվարանում եք հասկանալ ուղերձը, որն Աստված հաղորդում է ձեզ: Հավանաբար 3 Նեփի 11.1–8 հատվածներում նկարագրված ժողովրդի փորձառությունը կարող է օգնել ձեզ հասկանալ Աստծո ձայնը լսելու և հասկանալու որոշ սկզբունքներ: Դուք կարող եք նկատել Աստծո ձայնի առանձնահատկությունները, որ մարդիկ լսեցին, և նկատեք, թե նրանք ինչ արեցին, որ ավելի լավ հասկանան այն: Այս պատմությունը որքանո՞վ է առնչվում ձեր ջանքերին, որոնք դուք գործադրում եք, որպեսզի լսեք ու ճանաչեք Աստծո ձայնը ձեր կյանքում անձնական հայտնության միջոցով:

3 Նեփի 11.8–17

Հիսուս Քրիստոսը հրավիրում է ինձ անձնական վկայություն ձեռք բերել Նրա մասին:

Երբ Հիսուսը հայտնվեց, 2500 մարդ էր հավաքվել Լիառատում (տես 3 Նեփի 17.25): Չնայած մարդկանց մեծ թվին, Փրկիչը հրավիրեց նրանց մեկ առ մեկ շոշափել բևեռների նշանները Իր ձեռքերի և ոտքերի վրա (3 Նեփի 11.14–15): Սա ի՞նչ է սովորեցնում ձեզ այն մասին, թե որքան կարևոր է ունենալ անձնական փորձառություններ, որոնք կառուցում են հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Ի՞նչ ուղիներով է Փրկիչը հրավիրում ձեզ՝ «բարձրացեք և առաջ եկեք ինձ մոտ»:(3 Նեփի 11.14): Ինչպիսի՞ փորձառություններ են օգնել ձեզ վկայություն ձեռք բերել այն մասին, որ Նա ձեր Փրկիչն է: Դուք կարող եք նաև քննարկել, թե այս հատվածներում Փրկիչի օրինակն ինչպե՞ս կարող է ոգեշնչել ուրիշներին սպասավորելու ձեր ջանքերը:

Նկար
Հիսուսը նեփիացիներին ցույց է տալիս բևեռների նշանները ձեռքերի վրա

Մեկ առ մեկ, Վոլթեր Ռեյն

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

3 Նեփի 8-9

Որպեսզի օգնեք ընտանիքի անդամներին պատմել 3 Նեփի 8–9 գլուխներում նկարագրված փորձառությունները, կարող եք վերապատմել կամ լսել այս գլուխների ձայնագրված բաժինները մթնեցրած սենյակում: Քննարկեք, թե ինչի՞ նման կլիներ երեք օր մթության մեջ ապրելը։ Հետո դուք կարող եք խոսել այն մասին, թե Հիսուսը Քրիստոսն ինչպե՞ս է «լույսը և կյանքն աշխարհի» (3 Նեփի 9.18):

3 Նեփի 10․1-6

Իր ճտերին հավաքող հավի գաղափարը կարող է հզոր ուսուցողական գործիք լինել, որը կօգնի երեխաներին հասկանալ Փրկիչի էությունն ու առաքելությունը: Դուք կարող եք կարդալ այս հատվածները, մինչ ձեր ընտանիքը նայում է հավի ու ճտերի նկարը: Հավը ինչո՞ւ պետք է հավաքի իր ճտերին: Ինչո՞ւ է Փրկիչը ցանկանում հավաքել մեզ Իր մոտ: Ի՞նչ կարող է պատահել, եթե որևէ ճուտ որոշի չհավաքվել, երբ նրան կանչեն:

3 Նեփի 11.1–7

Գուցե դուք կարող եք կարդալ այս հատվածներից մի քանիսը փափուկ «մեղմ ձայնով» (3 Նեփի 11.3): Մարդիկ ի՞նչ պետք է անեին, որպեսզի հասկանային երկնքի ձայնը։ Մենք ի՞նչ ենք սովորում նրանց փորձառությունից:

3 Նեփի 11․21-38

Ձեր ընտանիքից որևէ մեկը պատրաստվու՞մ է մկրտվել: 3 Նեփի 11.21-38 հատվածների ընթերցումը կարող է օգնել նրանց: Այս հատվածներում Փրկիչի ուսմունքների շուրջ խորհելը ինչպե՞ս կարող է օգնել ընտանիքի անդամներին, ովքեր արդեն մկրտվել են:

3 Նեփի 11․29-30

Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում մեզ հակառակության մասին: Մենք ինչպե՞ս կարող ենք «վերաց[նել]» հակառակությունը մեր տանը:(3 Նեփի 11.30):

Երեխաների ուսուցման լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Գրանցեք տպավորությունները Երեց Ռիչարդ Գ.Սքոթն ասել է. «Խնամքով գրի առնված գիտելիքը կարիքի պահին մատչելի գիտելիք է: … [Ձեր հոգևոր տպավորությունների գրանցումը] մեծացնում է հետագա լույս ստանալու ձեր հավանականությունը» (“Acquiring Spiritual Knowledge,” Ensign, Nov. 1993, 88):

Նկար
Քրիստոսը հայտնվում է նեփիացիներին

Մի Հովիվ, Հովարդ Լայըն