Եկ, հետևիր ինձ
Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը: Մորմոնի Գրքի ներածական էջեր․ «Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին»


«Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը Մորմոնի Գրքի ներածական էջեր․ «Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

«Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը։ Մորմոնի Գրքի ներածական էջեր, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
ոսկե թիթեղները

Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը

Մորմոնի Գրքի ներածական էջեր

«Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին»

Մորմոնի Գրքի ձեր ուսումնասիրությունը կարող է բարելավվել, եթե սկսեք կարդալ այն էջերը, որոնք նախորդում են 1 Նեփին։ Ի՞նչն է ամրացնում ձեր վկայությունը։

Գրի առեք ձեր տպավորությունները

Եթե անգամ չեք հասել 1 Նեփի գլուխ 1, պարզ է դառնում, որ Մորմոնի Գիրքը սովորական գիրք չէ։ Ի տարբերություն մյուսների, դրանց ներածական էջերը նկարագրում են պատմություն, այդ թվում՝ հրեշտակների այցելությունների, հարյուրավոր տարիներ բլուրի վրա թաղված հնադարյան հիշատակարանի և անհայտ մի հողագործի մասին, ով հիշատակարանը թարգմանում է Աստծո զորությամբ։ Մորմոնի Գիրքը պարզապես հնագույն ամերիկյան քաղաքակրթությունների պատմություն չէ: Այն պարունակում է «հավիտենական ավետարանի լրիվությունը» (Մորմոնի Գրքի նախաբանը), և Աստված ինքն է ղեկավարել դրա ի հայտ գալը՝ ինչպես է այն գրվել, ինչպես է այն պահպանվել և ինչպես է այն հասանելի դարձել մեր օրերում։ Այս տարի, երբ կարդաք Մորմոնի Գիրքը, աղոթեք դրա մասին և կիրառեք դրա ուսմունքները` ձեր կյանք հրավիրելով այդ գրքի զորությունը, կուզենաք ասել, ինչպես Երեք Վկաներն ասացին իրենց վկայության մեջ, «[Իմ] աչքում այս ամենը սքանչելի է»։

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մորմոնի Գրքի տիտղոսաթերթ

Մորմոնի Գիրքը կարող է ամրացնել իմ հավատքն առ Հիսուս Քրիստոս:

Մորմոն Գրքի տիտղոսաթերթը ավելին է, քան պարզապես վերնագիր։ Ի թիվս այլ բաների, այն թվարկում է այս սրբազան հիշատակարանի մի քանի նպատակ: Փնտրեք այդ նպատակները, իսկ հետո, երբ այս տարի ուսումնասիրեք Մորմոնի Գիրքը, նշեք այն հատվածները, որոնք, ձեր կարծիքով, իրագործում են այդ նպատակները։ Օրինակ, ո՞ր հատվածներն են օգնում, որ համոզվեք, որ «Հիսուսը Քրիստոսն է, Հավերժական Աստվածը»:

Մորմոնի գրքի նախաբանը

Մորմոնի Գիրքն «ամփոփում է փրկության ծրագիրը»։

Փրկության ծրագիրը Երկնային Հոր ծրագիրն է, որն օգնում է Իր զավակներին վեհանալ Իր նման, և զգալ այն ուրախությունը, որը Նա է զգում (տես 2 Նեփի 2․25–26)։ Հիսուս Քրիստոսի Քավությունն այս ծրագիրը հնարավոր է դարձնում, և Աստծո տված յուրաքանչյուր վարդապետություն, արարողություն, ուխտ և պատվիրան օգնում է իրագործել այդ ծրագիրը։

Եթե ցանկանում եք հասկանալ փրկության ծրագիրը, ապա ավելի լավ գիրք, քան Մորմոնի Գիրքն է, չկա: Ավելի քան 20 անգամ, տարբեր անուններով այն հիշատակում է Աստծո ծրագրի մասին։ Այս տարի ձեր ուսումնասիրության ժամանակ ուշադրություն դարձրեք, թե երբ է հիշատակվում կամ վկայակոչվում Աստծո ծրագիրը, և ինչ է ասում Մորմոնի Գիրքն այդ մասին։

Ահա մի վարժություն, որը կօգնի ձեզ սկսել: Կարդացեք հետևյալ հատվածները և թվարկեք Աստծո ծրագրին տված տարբեր անունները․ 2 Նեփի 9․13, 11․5 և Ալմա 12․32–34, 24․14, 41․2, 42․15–16։ Այդ անուններից յուրաքանչյուրն ի՞նչ է ձեզ ակնարկում Հոր ծրագրի մասին։

«Երեք վկաների վկայությունը», «Ութ վկաների վկայությունը»

Ես կարող եմ Մորմոնի Գրքի վկան լինել։

Սուրբ Հոգին կարող է վկայել ձեզ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, նույնիսկ, եթե դուք չեք տեսել ոսկե թիթեղները, ինչպես Երեք Վկաները և Ութ Վկաները: Ինչպե՞ս են նրանց վկայություններն ամրացնում ձեր վկայությունները։ Ինչպե՞ս կարող եք «հայտնել [ձեր անունը] աշխարհին, վկայելով աշխարհին», թե ինչ գիտեք Մորմոնի Գրքի մասին։ («Ութ վկաների վկայությունը»)։

«Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայությունը»

Մորմոնի Գրքի ի հայտ գալը հրաշք էր։

Եթե որևէ մեկը հարցներ, թե որտեղից է ի հայտ եկել Մորմոնի Գիրքը, ի՞նչ կասեիք դուք: Ինչպե՞ս կնկարագրեիք Մորմոնի Գրքի ի հայտ գալու գործում Տիրոջ ձեռքը։ Ինչպե՞ս Ջոզեֆ Սմիթը նկարագրեց Մորմոնի Գրքի ի հայտ գալը։

«Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայությունը»

Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքը թարգմանվել։

Մորմոնի Գիրքը թարգմանվել է «Աստծո պարգևով և զորությամբ»։ Մենք չգիտենք շատ մանրամասներ թարգմանության զարմանալի գործընթացի մասին, բայց մենք գիտենք, որ Ջոզեֆ Սմիթը տեսանող էր, ում օժանդակում էին Աստծո կողմից պատրաստված գործիքները․ Երկու թափանցիկ քարեր, որոնք կոչվում էին Ուրիմ և Թումիմ, իսկ մեկ այլ քարը կոչվում էր տեսանող քար: Ջոզեֆն այս քարերի մեջ տեսավ թիթեղների վրա գտնվող նիշերի անգլերեն մեկնաբանությունը և բարձրաձայն ընթերցեց թարգմանությունը, մինչ դպիրն արձանագրում էր ընթերցածը։ Ջոզեֆի բոլոր դպիրները վկայեցին, որ Աստծո զորությունը դրսևորվեց այս սուրբ գործի թարգմանության մեջ:

Տես “Book of Mormon Translation” (Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը

Գուցե, ձեր ընտանիքը կարող է սկսել Մորմոնի Գրքի այն հատվածների ցանկից, որոնք ամրապնդել են ձեր հավատքը, որ «Հիսուսը Քրիստոսն է» և ողջ տարվա ընթացքում ավելացնել դրա վրա: Դա կարող է նաև լավ ժամանակ լինել Մորմոնի Գրքի ընթերցանության ընտանեկան ծրագիր ստեղծելու համար․ Ե՞րբ և որտե՞ղ կհավաքվեք ընթերցելու համար։ Ինչպե՞ս կմասնակցի ընտանիքի յուրաքանչյուր անդամ։ Լրացուցիչ օգնության համար տես՝ «Սուրբ գրությունների ձեր անձնական ուսումնասիրությունը բարելավելու գաղափարներ» բաժինը այս նյութի սկզբում:

Մորմոնի գրքի նախաբանը

Պորտաքարը սեպաձև քար է կամարի ամենավերևում, որն իրար է կապում մյուս քարերը։ Որպեսզի օգնեք ձեր ընտանիքին հասկանալ, թե ինչպես է Մորմոնի Գիրքը հանդիսանում «մեր կրոնի պորտաքարը», կարող եք կառուցել կամ նկարել պորտաքարը վերևում մի կամար։ Ի՞նչ է պատահում, երբ պորտաքարը հանվում է։ Ի՞նչ կպատահեր, եթե մենք չունենայինք Մորմոնի Գիրքը։ Ինչպե՞ս կարող ենք Մորմոնի Գիրքը դարձնել Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի պորտաքարը:

Նկար
քարե կամար, որի պորտաքարն այն ամուր է պահում

Մորմոնի Գիրքը մեր կրոնի պորտաքարն է:

«Երեք վկաների վկայությունը», «Ութ վկաների վկայությունը»

Ձեր ընտանիքի անդամները կարող էին գրել իրենց անձնական վկայությունները Մորմոնի Գրքի մասին, ստորագրել գրքի մեջ և մտածել, թե ինչպես կիսվել իրենց վկայություններով ուրիշների հետ։

«Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայությունը»

Ջոզեֆ Սմիթի պատմության մեջ ի՞նչ ապացույց ենք գտնում, որ Աստված մասնակցել է Մորմոն Գրքի ի հայտ գալուն։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես՝ այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնում:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Մարգարեական խոստում։ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ասել է, «Ես խոստանում եմ, որ մինչ դուք խորհում եք ձեր ուսումնասիրած նյութի շուրջ [Մորմոնի Գրքում], երկնքի պատուհանները կբացվեն, և դուք կստանաք ձեր հարցերի պատասխանները և ուղղորդում ձեր կյանքի համար» («Վկայություն Մորմոնի Գրքի մասին․ Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 62–63)։

Նկար
Ջոզեֆը ստանում է ոսկե թիթեղները Մորոնիից

Մորոնին հանձնում է ոսկե թիթեղները Գերի Լ. Կապ