Եկ, հետևիր ինձ 2024
Դեկտեմբերի 2-8-ը․ «Պահել նրանց ճշմարիտ ուղու վրա» Մորոնի 1-6


«Դեկտեմբերի 2-8-ը․ «Պահել նրանց ճշմարիտ ուղու վրա»։ Մորոնի 1-6», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)

«Դեկտեմբերի 2-8-ը Մորոնի 1-6», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար․ 2024 (2023)

Նկար
Ալման ժողովրդին մկրտում է Մորմոնի ջրերի մոտ

Միներվա Թեչերտ (1888–1976), Ալման մկրտում է Մորմոնի ջրերում, 1949–1951, յուղանկար մասոնիտի վրա, 35 7/8 × 48 դյույմ: Բրիգամ Յանգ Համալսարանի Արվեստի թանգարան, 1969

Դեկտեմբերի 2-8․ «Պահել նրանց ճշմարիտ ուղու վրա»

Մորոնի 1-6

Երբ Մորոնին ավարտեց իր հոր հիշատակարանը նեփիացիների մասին և կրճատեց հարեդացիների հիշատակարանը, նա կարծում էր, որ ավարտել է գրառումները (տես Մորոնի 1.1): Ուրիշ ի՞նչ կար ասելու երկու ազգերի մասին, որոնք ամբողջովին կործանվեցին: Բայց Մորոնին տեսել էր մեր ժամանակները (տես Մորմոն 8.35) և ոգեշնչվել էր «գր[ել] մի քանի բան ևս, որպեսզի գուցե դրանք ինչ-որ մի օր՝ ապագայում, արժեքավոր լինեն» (Մորոնի 1.4): Նա գիտեր, որ մոտենում էր համատարած ուրացությունը` իր հետ բերելով քահանայության արարողությունների և կրոնի հետ կապված խառնաշփոթություն: Ահա ինչու նա հստակեցնող մանրամասներ է տվել հաղորդության, մկրտության, Սուրբ Հոգու պարգևի շնորհման և ընկերակից հավատացյալների հետ հավաքման մասին, որպեսզի «որպեսզի պահե[ին] [միմյանց] ճշմարիտ ուղու վրա, … ապավինելով միմիայն Քրիստոսի արժանիքներին, որը [մեր] հավատքի հեղինակն ու ամբողջացնողն էր» (Մորոնի 6.4): Այսպիսի արժեքավոր մտքերը մեզ հիմք են տալիս երախտապարտ լինել այն բանի համար, որ Տերը պահպանեց Մորոնիի կյանքը, որպեսզի նա կարողանար «գրել մի քանի բան ևս» (Մորոնի 1.4):

Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար

Մորոնի 1

Ես կարող եմ հետևել Հիսուս Քրիստոսին՝ չնայած հակադրությանը

Երբ կարդում եք Մորոնի 1-ը, ի՞նչն է ոգեշնչում ձեզ Տիրոջ և իր կոչման հանդեպ Մորոնիի հավատարմության մեջ: Ի՞նչ ձևերով մարդը կարող է «ուրանալ Քրիստոսին»: (Մորոնի 1․2-3) Խորհեք, թե ինչպես կարող եք հավատարիմ մնալ Հիսուս Քրիստոսին, նույնիսկ, երբ դուք բախվում եք փորձությունների և հակառակության:

Մորոնի 2-6

Քահանայության արարողությունները պետք է սպասավորվեն՝ ինչպես Տերը պատվիրում է

Երբ Մորոնին գրում էր այս գլուխները, նա փախուստի մեջ էր՝ իր կյանքը փրկելու համար: Ինչո՞ւ նա պետք է գրեր վարչարարական մանրամասների մասին, օրինակ՝ թե ինչպես կատարել արարողությունները: Մտածեք այս հարցի մասին, երբ կարդաք Մորոնի 2-6 գլուխները: Ձեր կարծիքով, ինչո՞ւ են այդ մանրամասները կարևոր Տիրոջ համար: Ահա որոշ հարցեր, որոնք կօգնեն ձեր ուսումնասիրության ժամանակ․

Հաստատում (Մորոնի 2, 6.4):Փրկչի հրահանգները Մորոնի 2.2-ում ի՞նչ են ուսուցանում հաստատման արարողության մասին: Ինչպե՞ս կբացատրեք՝ ինչ է նշանակում «ներգործվում ու մաքրվում էին Սուրբ Հոգու զորությամբ»։ (Մորոնի 6.4

Քահանայության կարգում (Մորոնի 3):Ի՞նչ եք գտնում այս գլխում, որը կարող է օգնել որևէ մեկին պատրաստվել քահանայության կարգման: Ի՞նչ եք գտնում այս գլխում, որը կարող է օգնել որևէ մեկին կարգում կատարել։

Հաղորդություն (Մորոնի 4–5, 6.6):Ի՞նչ կարող եք անել, որպեսզի հաղորդությունը դառնա ձեր շաբաթվա կարևոր հոգևոր իրադարձությունը։

Մկրտություն (Մորոնի 6.1-3):Ի՞նչ եք անում, որպեսզի շարունակեք համապատասխանել մկրտության համար առաջադրվող պահանջներին:

Նկար
երիտասարդ կինը օրհնություն է ստանում

Հիսուսը ուսուցանել է, թե ինչպես պետք է կատարվեն արարողությունները

Ելնելով ձեր սովորածից, ինչպե՞ս կփոխեք այն եղանակը, որով մտածում եք այս արարողությունների մասին, մասնակցում եք դրանց կամ պատրաստում եք ուրիշներին դրանց համար:

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 84․20։

Դերախաղ։ Սովորածը հիշելու հիանալի միջոց է այդ սովորածը ուրիշներին բացատրելը։ Փորձեք դերախաղով ներկայացնել սցենարներ, օրինակ՝ հետևյալ սցենարի նման․ Ձեր ընկերուհին վստահ չէ, որ պատրաստ է մկրտվելու: Ինչպե՞ս կօգտագործեիք Մորոնի 6 գլուխը՝ նրան օգնելու համար։

Մորոնի 4–5

Հաղորդություն ընդունելն օգնում է ինձ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին

Հավանաբար, դուք բազմիցս լսել եք հաղորդության աղոթքները, բայց որքա՞ն հաճախ եք դուք խորհում այդ բառերի նշանակության մասին: Փորձեք հիշողությամբ գրել հաղորդության երկու աղոթքները: Ապա համեմատեք ձեր գրածը Մորոնի 4.3 և 5.2 հատվածների հետ: Ինչ-որ բան նկատեցի՞ք այդ աղոթքներում, որը չէիք նկատել նախկինում:

Կարող եք ձեր ուսումնասիրության ծրագրում ներառել հաղորդության օրհներգ, օրինակ՝ «Ի հիշատակ Խաչվածի» (Հիմներ, հմր. 190)։

Մորոնի 6.4-9

Նկար
սեմինարիայի պատկերակ
Հիսուս Քրիստոսի աշակերտները հոգ են տանում միմյանց հոգիների համար

Քրիստոսին հետևելու ընտրությունը անհատական է, սակայն հավատակիցները կարող են օգնել մեզ մնալ «ճշմարիտ ուղու վրա» (Մորոնի 6.4–5)։ Ի՞նչ էին անում Եկեղեցու անդամները Մորոնիի ժամանակներում՝ միմյանց զորացնելու համար: Երբ կարդաք Մորոնի 6.4-9-ը, խորհեք օրհնությունների մասին, որոնք գալիս են, երբ «համարվում [ենք] Քրիստոսի եկեղեցու ժողովրդի թվում» (Մորոնի 6.4

Դուք կարող եք նաև մտածել այն մարդկանց մասին, որոնք հաճախում են ձեր ծուխը կամ ճյուղը: Արդյո՞ք կա որևէ մեկը, ով կարող է ձեր սիրո առանձնահատուկ կարիքն ունենալ, գուցե մեկը, ով նորեկ է կամ վերջերս է վերադարձել: Ինչպե՞ս կարող եք օգնել, որպեսզի նրանց փորձառությունները եկեղեցում ավելի նման լինեն Մորոնիի նկարագրածին (գաղափարների համար տես Իմ ուխտի ճանապարհը կամ «Զորացնել նոր անդամներին» տեսանյութերը Gospel Library-ում)։ Դուք կարող եք ոգեշնչում գտնել նախագահ Դալլին Հ. Օուքսի «Եկեղեցի հաճախելու պատճառները» ուղերձի բաժին I-ում (Լիահոնա, նոյ. 2021 թ․, 24–25)։

Երբ դուք խորհում եք, թե ինչ է նշանակում «սնուցվել Աստծո բարի խոսքով» (Մորոնի 6.4), օգտակար կլինի մտածել այն սնուցման մասին, որն անհրաժեշտ է սածիլին կամ երեխային, և ինչ է տեղի ունենում, եթե այն անտեսվում է։ Մորոնի 6.4–9-ում փնտրեք գաղափարներ այն մասին, թե ինչպես կարող եք օգնել հոգեպես «սնուցել» ուրիշներին: Ինչպե՞ս են ձեր ընկերակից աշակերտներն օգնել սնուցել ձեզ:

Ոչ բոլորին է պարզ, թե ինչու է կարևոր «համարվել Քրիստոսի եկեղեցու ժողովրդի թվում» և «հաճախ հավաքվել միասին» եկեղեցական հանդիպումներին: Ինչպե՞ս կբացատրեք՝ ինչու եք երախտապարտ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամ լինելու համար (տես Նախագահ Օուքսի «Եկեղեցի հաճախելու պատճառները» ուղերձի մյուս բաժինները):

Տես նաև Ավետարանական թեմաներ, «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի», Gospel Library։

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Մորոնի 2-6

Սուրբ Հոգին սրբազան պարգև է

  • Մորոնի 2–6 գլուխներում Սուրբ Հոգին կամ Հոգին նշված է մի քանի անգամ։ Կարող եք խնդրել ձեր երեխաներին գտնել բոլոր հատվածները, որտեղ Նա հիշատակվում է, կարդալ այդ հատվածները և գրել, թե իրենք ինչ սովորեցին Սուրբ Հոգու մասին: Դուք կարող եք նաև միմյանց հետ կիսվել փորձառություններով, թե ինչպես եք զգացել Հոգու ազդեցությունը:

Մորոնի 4–5

Ես ընդունում եմ հաղորդությունը՝ ցույց տալով, որ միշտ հիշում եմ Հիսուս Քրիստոսին

  • Ձեր երեխաների հետ հաղորդության աղոթքները կարդալիս կարող է քննարկում սկսվել այն մասին, թե ինչպես կարելի է ստանալ հաղորդության ավելի իմաստալից փորձառություններ: Երեխաների համար օգտակար կլինի պատկերացնել, որ իրենց ընկերն առաջին անգամ է հաճախում հաղորդության արարողությանը։ Մենք ինչպե՞ս կբացատրենք մեր ընկերոջը, թե ինչ է հաղորդությունը և ինչու է այն սրբազան։ Խրախուսեք ձեր երեխաներին իրենց բացատրություններում օգտվել Մորոնի 4 և 5 գլուխներից։ Փոքր երեխաները կարող են օգտագործել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը կամ Ավետարանի պատկերագիրքը, հմր. 108.

  • Կարող եք միասին մի երգ երգել, որը երեխաներին կօգնի մտածել Փրկչի մասին, օրինակ՝ «Ակնածալից, հանդարտ» (Մանկական երգարան 26): Կարող եք նաև պարապել՝ հաղորդության ժամանակ ակնածալից նստելու համար։

Մորոնի 6.1–3

Ես կարող եմ պատրաստվել մկրտությանը

  • Ո՞վ կարող է մկրտվել։ Օգնեք ձեր երեխաներին գտնել այդ հարցի պատասխանները Մորոնի 6.1–3 հատվածներում։ Ի՞նչ է նշանակում ունենալ «կոտրված սիրտ և փշրված հոգի»: (Մորոնի 6.2) Դա ինչպե՞ս է օգնում մեզ պատրաստվել մկրտությանը։ Կարող եք ձեր երեխաներին պատմել, թե ինչպես եք պատրաստվել մկրտությանը:

Մորոնի 6․4–6, 9

Մենք գնում ենք Եկեղեցի, որպեսզի ընդունենք հաղորդությունը և աջակցենք միմյանց

  • Ձեր երեխաները գիտե՞ն, թե ինչու եք սիրում եկեղեցի գնալ: Մորոնի 6.4–6, 9 հատվածների ընթերցումը ձեզ հնարավորություն կտա միասին քննարկելու որոշ գործողություններ, որոնք մենք կատարում ենք եկեղեցում: Գուցե նրանք կարողանան նկարել իրենց՝ այս գործողությունները կատարելիս (օրինակ՝ աղոթելիս, ուսուցանելիս, երգելիս և հաղորդություն ընդունելիս):

  • Մորոնի 6.4 հատվածը միասին կարդալուց հետո դուք և ձեր երեխաները կարող եք դիտել սննդի նկարներ կամ օրինակներ և համեմատել մեր մարմնի սնուցումը «Աստծո բարի խոսքով սնուցվելու» հետ: Կարող եք նաև դիտել «Երեխաները կիսվում են Ավետարանով» տեսանյութը (Gospel Library)։

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Նկար
Մորոնին թաքնվում է քարայրում

Մորոնին քարայրում, նկարի հեղինակ՝ Ջորջ Կոկո