Սեմինարիա
Մորմոն 8․1–26․ Մեծ արժեքի հիշատակարան


«Մորմոն 8․1–26․ Մեծ արժեքի հիշատակարան», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մորմոն 8․1–26», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մորմոն 8.1–26

Մեծ արժեքի հիշատակարան

Նկար
Մորմոնի Գրքի օրինակներ տարբեր լեզուներով

Ի՞նչ կանեիք, եթե ձեզ ոսկե թիթեղների նման արժեքավոր բան վստահեին։ Երբ Մորոնին ստացավ թիթեղները, արեց հնարավոր ամեն ինչ՝ դրանք պաշտպանելու համար։ Նա ի վերջո դրանք հողում թաղեց՝ վստահ լինելով, որ «պահ են տրված Տիրոջը» (Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը) և մի օր դուրս են բերվելու «Տիրոջ ձեռքով» (Մորմոն 8․26)։ Այս դասը կարող է օգնել ձեզ զգալ Մորմոնի Գրքի կարևորությունը ձեր կյանքում։

Թանկագին պարգև

Պատկերացրեք, որ ձեզ ինչ-որ մեկը ադամանդներով ու սուտակներով լի մի պայուսակ է նվեր տալիս։

  • Ի՞նչ կպատասխանեիք դուք: Այդ նվերն ինչպե՞ս կարող է օրհնել ձեր կյանքը։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն աֆրիկյան ցեղերից մեկի ցեղապետին Մորմոնի Գրքի մի օրինակ է տվել և բացատրել, թե ինչով է այն Հիսուս Քրիստոսի մեկ այլ կտակարան համարվում։ Ցեղապետը պատասխանել է․

«Դուք կարող էիք ինձ տալ ադամանդ ու սուտակ, բայց ոչինչ այնքան թանկ չէ ինձ համար, որքան այս լրացուցիչ գիտելիքը Տեր Հիսուս Քրիստոսի մասին» (Ռասսել Մ․ Նելսոն, «Մորմոնի Գիրքը․ ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր, 2017 թ., 60–61)

  • Ցեղապետն ինչո՞ւ էր այդպես մտածում։

Մտածեք, թե ինչպես կպատասխանեիք նախագահ Նելսոնի բարձրացրած հետևյալ հարցերին․

Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, որքանո՞վ է թանկ Մորմոնի գիրքը ձեզ համար: Եթե ձեզ առաջարկեին ադամանդ ու սուտակ կամ Մորմոնի Գիրքը, ո՞րը կընտրեիք։ Անկեղծ ասեք, ո՞րը ավելի մեծ արժեք ունի ձեզ համար: (Ռասսել Մ․ Նելսոն, «Մորմոնի Գիրքը․ ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017 թ., 61)։

Մորմոն 8 գլուխն ուսումնասիրելիս խորհեք Մորմոնի Գրքի վերաբերյալ ձեր անձնական վկայության մասին։ Փնտրեք, թե ինչու է Մորմոնի Գրքում Հիսուս Քրիստոսի մասին վկայությունն ամենաթանկը, և ինչպես կարող է այն օրհնել ձեր կյանքը։

Բացահայտեք Մորմոնի Գրքի արժեքը

Նկար
գանձերի որոնման քարտեզ
  1.  Կատարեք հետևյալը․

    Ձեր ուսումնասիրության օրագրում գանձերի քարտեզ նկարեք։ Քարտեզի վրա պատկերված յուրաքանչյուր կետ այն տեղն է, երբ պետք է գրի առնեք Մորմոն 8 գլխի ուսումնասիրությունից սովորածը։ Ներառեք Մորմոնի Գրքի արժեքի մասին բացահայտումները հետևյալ հատվածներից յուրաքաչնյուրից։ Ձեր սովորած յուրաքանչյուր բան ձեզ ավելի է մոտեցնում գանձերի քարտեզի X կետին։ X-ն այն կետն է, երբ գրելու եք, թե ինչ է նշանակում ձեզ համար Մորմոնի Գիրքը։

Մաս 1։ Թաքնված գանձ

Երբ Մորմոնը մահացավ ճակատամարտում (տե՛ս Մորմոն 8․3), Մորոնին պահում էր ոսկե թիթեղների վրա հոր գրած հիշատակարանը և լրացնում էր այն։

Կարդացեք Մորմոն 8․1–5 հատվածներն ու Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը և փնտրեք, թե ինչու է գրվել ու պահվել Մորմոնի Գիրքը։

  • Ի՞նչ կարող ենք սովորել Մորմոնի Գրքի նպատակի մասին։

Ձեր պատասխանը գրեք քարտեզի կետերից մեկի կողքին։

Ահա ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել․ Մորմոնի Գիրքը պահպանվել է մեր օրերի համար, որպեսզի համոզի մեզ, որ Հիսուսը Քրիստոսն է։

  • Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքն ազդել Հիսուս Քրիստոսին հետևելու ձեր ցանկության վրա։

Մաս 2։ Հիշատակարանի արժեքը

Նկար
ոսկե թիթեղները

Մտածեք, թե ինչ գիտեք ոսկե թիթեղների մասին, և ձեր կարծիքով դրանք ինչ արժեք կարող են ունենալ։ Կարդացեք, թե ինչ էր զգացել Ջոզեֆ Սմիթը, երբ առաջին անգամ Մորոնիից ստացել էր ոսկե թիթեղները։

Երբ Ջոզեֆը ոսկե թիթեղները բերեց տուն, գանձ որոնողները շաբաթներ շարունակ փորձում էին գողանալ դրանք։ Թիթեղները ապահով տեղում պահելու համար նա ստիպված էր դրանք տեղից տեղ տեղափոխել, թաքցնելով բուխարու տակ, իր հոր խանութի հատակի տակ և հացահատիկի կույտի մեջ: Նա միշտ պիտի աչալուրջ լիներ։ (Սրբեր․ Հիսուս Քրիստոսի Վերջին օրերի Եկեղեցու պատմությունը, հատոր 1, Ճշմարտության դրոշը, 1815–1846 [2018], 43

  • Այդ պատմության մեջ ի՞նչն է առավել տպավորիչ ձեզ համար։

Կարդացեք Մորմոն 8․14 հատվածը և փնտրեք, թե ինչ էր ասել Մորոնին թիթեղների մասին։

  • Ըստ ձեզ՝ Մորոնին ի՞նչ նկատի ուներ, երբ ասել էր, որ թիթեղները «ոչ մի արժեք չունեն», այլ «դրանց հիշատակարանը մեծ արժեքի է»։ Ի՞նչ մենք կարող ենք սովորել սրանից:

Ձեր պատասխանը գրեք քարտեզի կետերից մեկի կողքին։

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել, այն է, որ Մորմոնի Գրքի հիշատակարանը մեծ արժեք ունի։

Թվարկեք հատվածներ, ուսմունքներ կամ պատմություններ Մորմոնի Գրքից, որոնք կարծում եք, որ մեծ արժեք ունեն։ Բացատրեք, թե դրանք ինչու են արժեքավոր ձեզ կամ ուրիշների համար։

Մաս 3։ Աստծո պարգև

Նկար
Ջոզեֆ Սմիթը ոսկե թիթեղները վերցնում է Կումորա բլուրից

Մտածեք, թե ինչ գիտեք Ջոզեֆ Սմիթի պատանեկության տարիների մասին։ Կարո՞ղ եք մտածել, թե Աստված ինչո՞ւ կարող էր ընտրել Ջոզեֆ Սմիթին, որպեսզի թարգմանի Մորմոնի Գիրքը։

Կարդացեք Մորմոն 8․15–16, 26 հատվածները և փնտրեք, թե Մորոնին ինչ էր ուսուցանում Ջոզեֆ Սմիթի և Մորմոնի Գրքի մասին։

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել այն մասին, թե ինչպես է ի լույս եկել Մորմոնի Գիրքը։

Ձեր պատասխանը գրեք քարտեզի կետերից մեկի կողքին։

Ահա ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել․ Աստված Ջոզեֆ Սմիթին զորություն տվեց՝ ստեղծելու Մորմոնի Գիրքը։

Գրեք մեկ-երկու բան, որ գիտեք Ջոզեֆ Սմիթի կողմից Մորմոնի Գիրքը թարգմանելու վերաբերյալ (տե՛ս Եկեղեցու պատմության թեմաներ, «Մորմոնի Գրքի թարգմանությունը», history.ChurchofJesusChrist.org կամ Ավետարանական թեմաներ, «Մորմոնի Գրքի թարգմանությունը», history.ChurchofJesusChrist.org

Մաս 4։ Ի՞նչն եմ ես արժևորում Մորմոնի Գրքի վերաբերյալ

Հիմնվելով Մորմոնի Գրքի՝ տանը, եկեղեցում և սեմինարիայում կատարած ուսումնասիրության վրա՝ գրեք, թե ինչն եք ամենաշատը արժևորում Մորմոնի Գրքի վերաբերյալ։ Հետևյալ հարցերը կարող են օգնել։

Ձեր քարտեզի X-ի կողքին գրեք հետևյալ հարցերից առնվազն մեկի պատասխանը․

  • Ինչո՞ւ եք երախտապարտ, որ Մորմոնի Գիրքը պահպանվել է։

  • Ի՞նչ եք սովորել այն մարգարեների մասին, որոնց Տերը կանչել է Մորմոնի Գիրքը մեզ բերելու համար։

  • Ի՞նչ կանեք, որպեսզի Տիրոջը ցույց տաք, թե որքան եք արժևորում Մորմոնի Գիրքը։